Քեռին

26.07.2012 at 00:00 Оставьте комментарий

-Քեռի ջան, Մազմանովի երգի բառերը կասե՞ս:

-Բառերը չեմ հիշի, պիտի երգեմ որ հիշեմ: Ու քեռին հեռախոսի մեջ երգում է Մազմանովը, ես գրի եմ առնում:

Գուցե ինչ-որ տեղ, ինչ-որ երգարանում լինե՞ն Մազմանովի երգի բառերը, գուցե փնտրեմ գտնե՞մ, բայց ես երգը լսել եմ առաջին անգամ Քեռուց ու երևի ինքն ավելի վաղ է իմացել երգը քան գրվել է երգարանում:

Քեռին Եպրաքսյա Ոսկանյանն է, թե ինչո՞ւ են քեռի ասում, չգիտեմ: Վերին Սասնաշենից է, սասունից գաղթած ընտանիքի հինգ դուստրերից մեկը, մեր ընկեր Միրոյի մորաքույրը:

Մենք գինի էինք լցնում, հայ ազգի փրկության կենացը խմում ու Քեռին երգում էր, երգում իրար հետևից, տասնյակ երգեր՝ Գևորգ Չաուշ, Մազմանով, Սասնա սարեր, Քելե լաո, Օսմանական զորքը, երգեր որ երբեք չէինք լսել, ու մենք վստահ էինք որ Հայաստանում Քեռուն հավասար երգիչ  չկա, որ ամենալավ երգիչը Քեռին է:

Հետո Սովետը սկսեց փլվել, Քեռու երգած երգերը սկսեցին երգել ուրիշները, նույնիսկ ռադիոյով ու հեռուստատեսությամբ էին երգում: Բայց Քեռին մնաց իմ ամենասիրած հայ  երգչուհին:  Հիմա ճիշտ է, ձայնը մի քիչ նստել է, երգերի մեծ մասը մոռացել է, բայց էլի երևի միակ հայ երգչուհին է ում ժամերով հմայված կլսեմ:

Միրո, ե՞րբ գնանք Քեռու մոտ, երգի մի քանի երգ նկարեմ: Վերջը դասավորվեց, կարողացանք հինգով այցելել Քեռուն՝ Վերին  Սասնաշեն: Երևանից գալիս ենք ես, Աշոտը, Խչոն:  Միրոյին Առուճից վերցրինք, Մկոն Իրինդից իջավ խաչմերուկ: Էսքանս ենք: Թալինի մյուս ընկերները չկան, Թաթուլը զոհվել է, Տիկոն Հոլանդիայում է:

Շտատիվը դնում եմ, ապարատը միացնում: Քեռին երկու-երեք երգ է հիշում: Էհ մոռացել եմ, հիշում եմ էն երգերը, որ Բարսեղիս համար կը երգեմ:

Բարսեղը Քեռու մյուս քրոջ որդին է, Ռուսաստանում է, շաբաթը մեկ-էրկու զանգում է ու խնդրում որ քեռին երգի: Հիմա էլ զանգեց, Քեռին բջջայինի մեջ երգում է, մենք էս կողմից, Բարսեղը էն՝ լսում ենք: Փաստորեն Բարսեղը ամենաշատը սիրում է Գևորգ Չաուշը ու Մազմանովը, էս երկուսն է, որ առանց բառ մոռանալու Քեռին երգում է(առաջին տեսագրությունը):

Երգերի մի մասը գրել է հենց Բարսեղի հայրը՝ Ժորա Հակոբյան: Հիմա ով գիտի՞ որ Ժորան է գրել «Քելե լաո» երգը, իսկ առաջին անգամ երգել է Քեռին:

«Քելե լաոն»  երգեց, բայց Աշոտը Ժորայի գրքին հետևելով բռնացրեց, որ մի տուն բաց է թողել, իսկ մի տուն էլ էրկու անգամ է երգել, ստիպված երկրորդ անգամ Քեռին գրքին նայելով է երգում(Երկրոդ տեսագրության մեջ Քեռին պատմում է «Քելե լաոյի» պատմությունը):

Քեռու բոլոր երգերը Միրոյենք ձայնագրել են, ինչ որ կրիչի վրա  պահում են: Էհ, փող լիներ CD-ով թողարկեինք: Բան չկա, գոնե իմ համար մի CD կձայնագրեմ, որ տանը լսեմ:

Реклама

Entry filed under: ակնարկ. Tags: .

Այլ պատմություն. Պաչյանի «Ցտեսություն ծիտ» վեպը Սիրիան ԱՄՆ-ի մամլիչի տակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 750 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • երկու ձեն վանական ճամփորդում են։ Ճամփին մի կին է հանդիպում, խնդրում է գետը անցկացնել, նրանցիցի մեկը գրկում է... fb.me/9gG0YXjtX 5 days ago
  • 5 of 5 stars to Beloved by Toni Morrison goodreads.com/review/show/20… 1 week ago
  • fb.me/9fq6X3E8B 1 week ago
  • Aida Papikyan Աիդա Պապիկյան. Հարաբերությունները բանակում. «Մի անգամ ինքը բան ասեց, որ ակնհայտ աբսուրդ էր, ես... fb.me/3JuPqgsRY 1 week ago
  • Անտիպ Որբունի. հայր Նորվան վարդապետը ինծի ըսած էր, որ ալ հիմա կրնամ հանգիստ ըլլալ, ձէր կինը ձեզմէ հեռացուցի, որ... fb.me/xukRuFDv 2 weeks ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: