Ապացուցիր որ հայ ես. քրջոտ երկրի ֆաշիստական օրենքները

30.08.2012 at 00:00 Оставьте комментарий

Պատերազմից, ռումբերի պայթյուններից, սպանություններից, մուսուլմանական մոլեռանդներից փախած ընտանիքը, իննը հինգ՝ փոքրիկ երեխաներ՝ ինն ամսեկանից մինչև ութ տարեկան,  երեք կանայք,   հասնեն օդանավակայան և նրանց հետ շպրտեն, դեպորտ անեն, արտաքսեն՝ գնացեք մեռեք: Սա Հայաստանի հանրապետությունն է, որին վիրավորված արտիստը «քաքոտ» ասելու համար. կատաղել էին ազգային սնապարծությունից տռճիկ տվող մտավորականները:

Եվ արտաքսեցին՝ արտաքսեցին միայն մի պատճառով, որ չեն կարողացել ապացուցել իրենց հայ լինելը:

Մեկ էլ ե՞րբ է եղել, որ փրկվելու համար պիտի ապացուցես թե ինչ ազգից ես:

Իսկ եթե հա՞յ չես, ապացուցելու բան էլ չունես, էս երկիրը քեզ կուղարկի ուղիղ մահվան գիրկը: Ոչ հայեր, պատերազմների ռումբերի տակից փախչելիս մոռացեք Հայաստանը, ուր ֆաշիստական օրենքները ձեզ թույլ չեն տալու ապաստանել, եթե հասնեք էլ,  հետ կուղարկեն ուղիղ ռումբերի տակ:

Իրավապաշտպան-միրավապաշտպանի, ակտիվիստ-մակտիվիստի, նացիոնալիստ-մացիոնալիստի, նրանց ովքեր տեղ են ման գալիս հրճվելու համար իրենց ակտիվիզմից,  աչքների առաջ արտաքսում են մարդկանց, բայց ոչ ցույցը կա ոչ էլ հակացույցը: Հակացույցիստ մռակաբես նացիոնալիստներն էլ, կուրախանան, նրանց սևեռուն գաղափարն է՝ կասկածելի հայերի ցուցակներ կազմել ու արտաքսել երկրից:

Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը հենց մռակաբեսների ուզածն էլ արել է, մռակաբես օրենքներ հղելով ասում է, որ նրանք չեն ապացուցում իրենց հայ լինելը, որ երեխաների փաստաթղթերում ազգության դիմաց ենթադրաբար գրված է արաբ, որ երեխաները շրջանցել են իրենց մայրերի հայ լինելը: Այսինքն, ինն ամսեկան երեխան ինչն է շրջանցե՞լ, չի՞ ուզել գրվել հայ: Ուրեմն, ծնված օրից շատ իմաստո՞ւն է:

Ո՞վ էր համեմատել Թուրքիան ու Հայաստանը, ասել որ Թուրքիան ավելի ազատ է, և համեմատության համար իր ամբողջ բիզնեսով էր վճարել: Հիմա սիրիահայ ընտանքն է ստիպում համեմատել, մինչ թշվառ երկիրը մարդու ազգություն որոշելով  ու արտաքսելով է զբաղված, Թուրքիան գիրկն է բացում Հայաստանից մերժված արտաքսվածների առաջ:

Արտաքսվածների եղբայր Մեսրոպ Հինդոյանը ասում է որ նրանց հայ լինելը ապացուցող բոլոր փաստաթղթերը ուղարկվել են, սակայն իշխանություննեը հաշվի չեն առել. «Սկզբում ասեցին`ապացուցեք, որ հայ եք, ու իրանք եկեղեցում կնքված են, մկրտության ԲՈԼՈՐ փաստաթղթերը ֆաքսով ուղարկեցինք Երևան, հայկական դեսպանատունն էլ հատուկ Դամասկոսից զանգահարել է ու գրություն է ուղարկել, որ այս տվյալ մարդիկ պատկանում են Սիրիայի հայկական համայնքին և ՀԱՅ են: Իմ հայրը` Ժան Հենդյանը և մայրս` Լաիլա Միրոն հանդիսանում են Սիրիայի հայ համայնքի ամենամեծ հովանավորներից մեկը, ամեն տարի նրանք իրենց հովանավորության տակ են առնում 10-ից ավել հայ ուսանողների և հոգում նրանց բոլոր ծախսերն ու կարիքները»:

Որ մենթերին հարցնես, օրենքի մի կետ կգտնեն, ու ցույց կտան թե հայ լինելու ապացուցյները թերի են:

Գուցե գանգի կառուցվա՞ծքն էլ ստուգեն, ու որպես օրինակելի գանգ վերցնեն Տիգրան Սարգսյանն ու Սերժինը, ովքեր ընդունել են հայերին որոշելու ու երկիր մուտքի վիզա տալու ռասիստական օրենքը:

Ապացուցել հայ լինելդ,-Հայաստանի իշխանության գյուտը, որ տարածվում է բոլոր նրանց վրա ովքեր ուզում են էս քրջոտ ու դատարկվող երկրի քաղաքացիություն ստանալ:

Թեհրանի դաշնակցական «Ալիք» օրաթերթի նախկին խմբագիր Սեդա Դավթյանից Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար պահանջել են ապացուցել որ հայ է, իսկ որպես ապացույց բերել  Առաքելական եկեղեցուց թուղթ, որ կնքված է, այսինքն, իրանց խելքով, թուղթ որ հայ է: Սեդան ասում է, որ ինքը կնքված չի, աթեիստ է, բայց ստիպված, քաղաքացի դառնալու համար գնացել կնքվել է, ու նոր ստացել քաղաքացիություն:

Իսկ մի լիբանանահայ էլ ասել է՝ հայ լինելդ ապացուցելու համար էնպիսի թղթեր են պահանջում, որ մնում է մամայիս արգանդից թուղթ ուզեն:

— See more at: http://www.tert.am/blog/?p=3786#sthash.erwqUHPg.dpuf

Entry filed under: խոհ. Tags: .

«Ալցհեյմերում» կինը պահպանում է կորցված զգացողությունները Հայի գլխին կախված կացինը. իրավապաշտպանը Հունգարիային փաստաբանություն է անում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: