Հայի գլխին կախված կացինը. իրավապաշտպանը Հունգարիային փաստաբանություն է անում

01.09.2012 at 04:49 Оставьте комментарий

Հեղինակ Արա Ասլանյան. «ախպեր ջան, հիմա ինչ ա նշանակում, որ լյուբոյ ադրբեջանցի կարա աշխարհի լյուբոյ երկրում Հայ սպանի ու դա իրան պիտի ներվի՞՞՞՞՞՞՞՞՞»

Հեղինակ Արա Ասլանյան. «ախպեր ջան, հիմա ինչ ա նշանակում, որ լյուբոյ ադրբեջանցի կարա աշխարհի լյուբոյ երկրում Հայ սպանի ու դա իրան պիտի ներվի՞՞՞՞՞՞՞՞՞»

Անզորության զգացումն է համակում, երբ Եվրամիության երկիրը քնած հային կացնահարողին ազատություն է տալիս:

Ազատություն է տալիս, այսինքն հանձնում է Ադրբեջաինին գումարի դիմաց. Ինչպեսմամուլն է հաղորդում, որ  երեք միլիարդ եվրո պարտատոմս գնելու դիմաց է Հունգարիան Ռամիլ Սաֆարովին հանձնել Ադրբեջանին:

Այո, Հունգարիան ազատություն տվեց սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարող Սաֆարովին, նրան հանձնելով Ադրբեջանին, մի երկրի ուր հայ սպանելը պատիվ է,  ուր հային սպանողը, եթե նույնիսկ մի օր նստեր, խայտառակություն կհամարվեր: Եվ միայն պարզունակ մեկը  նրան ազատելը արտառոց կհամարեր:

Անզորության զգացումն այն մարդկանց մեջ, որոնցից յուրաքանչյուրը միայն հայ լինելու համար կացնի զոհ կարող է դառնալ, իսկ հայի գլխին կացին շողացնողը Ադրբեջանի հերոս:

Եվրոպական երկիրը հայերի առջև մի ներկայացում բեմադրեց հուշելու համար, թե ինչպիսին կլինի առաջդեմ մարդկության վերաբերմունքը, եթե Ադրբեջանը կացինը իջեցնի ամբողջ Հայաստանի վրա:

Բայց ներկայացումը չեն տեսնում շատերը, և անզորությունը հուսահատության է փոխվում, երբ պարզվում է, որ Հայաստանում բազմաթիվ մարդիկ սպառնացող վտանգը օգտգործում են իրենց շահերի համար, ծածկում այն՝ արդարացնելով Արևմուտքը ու Հայաստանը քննադատելով, ինչպես  իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով նորմալ է համարում Սաֆարովին հանձնելը.

«Ընդհանրապես ընդունված է, որ երկրի քսղաքացիները, որոնց նկատմամբ քրեական հանցագործություն իրականացնելու համար քրեական հետապնդում է  իրականացվում այլ երկրում և դրա համար ազատազրկվում են, կարող են էքստրադիցիա արվել՝ իրենց քաղաքացիության երկրում պատժի հետագա կրումը շարունակելու համար: Ուղղակի արտառոց է այն, որ նրան ներում է շնորհվել այն դեպքում, երբ նման ծանր հանցագործությունների համար Ադրբեջանում ներում չկա»

Եվրոպական արժեքները՝ մարդու իրավունք ու նման բաներ և եվրոպական շահերը իրարից տարանջատելու անկարողությունը այնպես է ուղեղներ տափակացրել, որ երրորդ աշխարհի իրավապաշտպանը անընկալունակ է դառնում, երբ արդարադատությունը ոտնահարվում է և ֆաշիզմը արդարացվում Եվրոպական երկրում: Արևուտքը ինչ դուդուկ էլ փչի, առաջադեմ հայ ակտիվիստը դրա տակ տռտինգ կտա:

Սաքունցը, եթե չշտապեր, մի օր սպասեր ու իմանար որ մի ուրիշ արևմուտք՝ Բարաք Օբաման և ԱՄՆ-ի կառավարությունը Հունգարիայից բացատրություն են պահանջել մարդասպանին հանձնելու համար, էսօր գուցե ուրիշ պար կպարեր:

Հունգարիային արդարացնելու Սաքունցի ելույթը ու նրա խանդավառ ընդունելությունը ավելի ուշադրության է արժանանում, քանի որ դա մի ակտիվիստական հոսանք է, որը հետևողականորեն թուլացնում է Հայաստանի զգոնությունը վտանգի առաջ:

Թե ինչ էր Հունգարիայի արարքը, գրում է հունգարացի Բենեդիկտ Զիգմունդը իր ֆեյսբուքյան պատին.

«Ես այսօր ամաչում եմ, որ ծննդով հունգարացի եմ: Ներողություն եմ խնդրում բոլոր հայերից»:

«Այս օրը Հունգարիայի նորագույն պատմության ամենասև օրն է»:

Իսկ Հունգարիայի վրայից մեղքը հեռացնելու հայ օգտատերերի փորձերին Բենադիկտը պատասխանում է.

«եթե մի որոշում չի հակասում միջազգային իրավունքին, դա չի նշանակում, որ բարոյական տեսակետից ճիշտ էր: Այս արարքը չպետք է արվեր, դա Հունգարիայի մեծագույն ամոթն եմ համարում»:

«Այստեղ ես չեմ տեսնում որևէ քրիստոնեական մոտեցում: Այդ մարդասպանությունը մարդկության դեմ կատարած հանցագործություն էր, այստեղ որևէ կասկած չի կարող լինել»(Այս խոսքի պատասխանն է. «Քո պետութիւնը քրիստոնէաբար է մօտեցել հարցին պարզապէս, յանցագործին իր երկիր վերադարձնելու գործում մեղաւորը Հայաստանի թուլութիւնն է եւ անհետեւողականութիւնը»):

Իսկ BBC-ի թղթակից Մարկ Գրիգորյանն էլ պատերազմի վտանգի ահագնացող մտահոգությունն է արտահայտում.

«Եթե խոսեմ առաջին զգացողությանս մասին, դա հիսթափությունն է եվրոմիության անդամ երկրի արաքից, և միաժամանակ սարսափելի սխալի զգացողութնունը, քանի որ Սաֆարովին ներում շնորհելը մի քայլ է, որը մինչև վերջ սրում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը»:

Բայց շատ ակտիվիստների համար ընդդիմադիր կեցվածքը ներկայացնելու ձգտումը այնքան ուժեղ է, որ ցանկացած մտահագություն թույլ չի տալիս ապրել: Այսպես, Սաքունցը Հունգարիային արդարացնելով չի բավարարվում ու մեղադրում է Հայաստանի կառավարությանը չկատարած մեղքերի համար. «Ալիևը ծանր հանցանք կատարեց, բայց արդյո՞ք Հայաստանը նույնը չէր անի» ու Ադրբեջանի ֆաշիզմը ու քնած, անմեղ մարդուն կացնահարողի պաշտամունքը հավասարացնում Հայաստանին, մի երկրի ուր ադրբեջանցիները հանգիստ ներսուդուրս են անում ու քնում են.

«Այն փսիխոզը, որ տիրում է թե Ադրբեջանում, թե Հայաստանում, երբ որ իրավունքի գերակայությունը, արդարադատության շահը ստորադասվում են այդ պահինպատակահարմարությանն ու քաղաքական, էթնիկ պատկանելության շահին, դրա արդյունքում հանրության համար ունենում ենք այսպիսի ծանր հետևանքներ»:

Սաքունցը և բազմաթիվ հայ ակտիվիստներ շատ արագ տեղում կարողանում են Ադրբեջանի կատարած յուրաքանչյուր հանցանք մեղմացնել  համեմատության մեջ դնելով Հայաստանի հետ:

Բայց Սաքունցի համեմատելու կարողությունը անմիջապես անհետանում է, երբ ԱՄՆ-ն է դատապարտում որևէ երկրի՝ լինի Հայաստանը թե մեկ այլ երկիր, երբ ԱՄՆ-ի պետքարտուղարը նրան և իր կոլեգաներին  մրցանակ է տալիս որպես բռի երկրի հումանիստների. Աստծուն չեն համեմատում, նրանից միայն խրախուսանք են ստանում, նա անքննելի է և երբեք չի կարող  հայ իրավապաշտպանի մտքով անցնել համեմատել ԱՄՆ-ում մարդու իրավունքների խնդիրը այլ երկրների հետ՝ ու փսիխոզ անվանել այն ինչ կատարվում է Ամերիկայում, ուր նպատկահարամարությունիցելնելով խոշտանգումները օրինանկանացնում են, Գուանտնամոյի բանտարկյալներին զրկելով բոլոր մարդկային իրավունքներից վերածում  անասունի, ուր վերջերսԳուանտանամոյում դատված Հալիլ Շեյխ Մոհամադի դատի տեղեկատվությունը գրաքննության ենթարկվեց, քանի որ խոշտանգումների բոլոր հիշեցումները ազգային անվտանգությանը կարող էին վնաս հասցվել: Ուր թմրադեղի հանցանքի համար 20, 30, 40 տարի են տալիս, ուր մահապատիժը ամեն տարի տասնյակ մարդկանց կյանք է խլում, ուր միայն անցյալ տարի 43 հոգի մահապատժի է ենթարկվել և 78 հոգի մահապատժի է դատապարտվել»:

Սաքունցը միակը չէ, ում Սաֆարովի ազատության լուրը ոչ թե մտահոգեց, այլ հարմարեցրեց իր շահերին: Քաղաքական ուժերը, մասնավորապես ՀԱԿ-ը միանգամից մեղադրանքներ թափեց իշխանության գլխին, որ չի կարողացել կանխել Սաֆարովի էքստրադիցիան:

Իսկ իրականում նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը դիվանագետների հետ, մարդասպանին ազատելու նկատմամբ Հայաստանի անզիջում դիրքորոշումը ներկայացնելը և Հունգարիայի հետ դիվանագիտական կապերը խզելու որոշումը անզորության զգացում ունեցող մարդկանց այս պահին մի փոքր գոտեպնդում է: Բայց միայն մի փոքր և միայն այս պահին:

Իսկ կարո՞ղ էր Հայաստանի նախկին  կամ մեկ այլ իշխանություն մրցել երեք միլիարդ եվրոյի ու ադրբեջանական նավթադոլլարների հետ ու կանխել մարդասպանին ազատություն տալը: Դժվար հարց է, որի պատասխանը միանգամից կարող են տալ ընդդիմադիրները: Դժվար հարց է, որ լուրջ մտահոգություններ է առաջացնում ու բերում մեկ այլ հարց, որի պատասխանը ավելի հեշտ է տալ՝ այս իշխանությունները Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ ընդունա՞կ են Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որը կարողանա հետագայում կանխել կացնի հարվածը: Վստահ եմ որ ոչ:

Իսկ կա՞ մի քաղաքական ուժ որ ի վիճակի է երկիրը հզորացնել այնքան որ հետը հաշվի նստեն: Ավելի լավ է այս հարցը դեռևս մնա անպատասխան:

Entry filed under: խոհ. Tags: , , .

Ապացուցիր որ հայ ես. քրջոտ երկրի ֆաշիստական օրենքները Պատերազմի վտանգը և բնազդի բացակայությունը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: