Պատերազմի վտանգը և բնազդի բացակայությունը

16.09.2012 at 08:42 Оставьте комментарий

Պատերազմն անխուսափելի է:

Նույնիսկ ամենալավատեսներն, ովքեր դեռ կարծում էին, թե բանակցություններով հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը,  Ռամիլ Սաֆարովին ազատելուց ու մայորի կոչում տալուց հետո արդեն գիտեն, որ պատերազմն անխուսափելի է և ոչինչ չի կարող կանգնեցնել Ադրբեջանի ռազմատենչությունը: Ադրբեջանը  պատերազմական իրավիճակին բնորոշ ռասիստական կարիերայի օրինակ ցույց տվեց՝ մի հայի արյուն թափելը արժի զինվորական մի աստիճան, իսկ եթե ուզում ես գեներալ դառնալ, պիտի հայերի արյան գետեր հոսեցնես:

Նոր ցեղասպանության վտանգը կախված է հայերի գլխին: Ի՞նչ անել, ինչպես դիմադրել ադրբեջանական ֆաշիզմին:

Այժմ ավելի որոշակի  հարցն է՝ հայ կացնահարողին հերոսացնելուն  համարժեք պատասխան տա՞լ, որի արդյունքում պատերազմը կարող է մոտենալ, թե՞ նվաստանալու գնով պատերազմը հետաձգել որոշ ժամանակով:

Համարժեք պատասխաններից առաջինը, որ գալիս է յուրաքանչյուրի գլխում, Ղարաբաղի անկախության ճանաչումն է:

Հարցը այնքան մտահոգիչ է, որ դուրս է եկել կուսակցական նեղ շահերի շրջանակից և ծավալվել է մի բանավեճ, որի հակամարտության գիծը քանդել է  իշխանություն-ընդդիմություն ավանդական ճակատը և նոր ճակատ բացել ճանաչե՞լ-թե՞ չճանաչել գծում:

Երկու տեսակետները ներկայացնող առավել հիմնավոր երկու հրապարակում եմ նկատել. Անդրեաս Ղուկասյանի «Անվտանգության երկընտրանք» lragir.am—ում և Երվանդ Բոզոյանի հարցազրույցը 7or.am-ում:

«Այսօր մենք ունե՞նք բարոյական իրավունք հանուն մեր խաղաղ կյանքի ապահովման և մանր ռիսկերից խուսափելու, համաձայնել հակամարտությունը «սառեցնելու» իշխանությունների այս որոշմանը, քաջ գիտակցելով, որ մի քանի տարի անց ապագա սերունդն իր արյամբ է վճարելու դրա դիմաց»,- գրում է Անդրեաս Ղուկասյանը ու առաջարկում դուրս գալ Մինսկի խմբի բանակացություններից և ճանաչել Ղարաբաղի անկախությունը:

Եվս մի քանի մեջբերում.

«Քաղաքական տեսանկյունից, Ադրբեջանի ղեկավարության գործողություններն իր քաղաքացիներին խրախուսելու մի ձև են` խաղաղ պայմաններում հատուկ դաժանությամբ, ազգային ատելության հողի վրա հայերին սպանելու համար…..»

«Հայերի ոչնչացման փաստերի նկատմամբ Ադրբեջանի հովանավորչության ցուցադրումը բացառում է նրա մասնակցության հնարավորությունը Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի քաղաքական ապագայի որոշման հարցում: Ադրբեջանի ղեկավարության քայլերն ըստ էության անշրջելի են և անհնարին են դարձնում հետագա բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև` Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի ճանաչման և հետագայում նրա ինքնորոշման կարգի վերաբերյալ: Այժմ այդ բանակցությունների շարունակվելը Հայաստանի համար նշանակում է ընդունել Ադրբեջանի բարոյական, քաղաքական և իրավական իրավունքը` խրախուսելու հայերի ոչնչացումը իբրև վրեժ 1992-1994 թվականներին կրած ռազմական պարտությունների դիմաց….:

Հայաստանի ցանկացած արտաքին քաղաքական գործունեություն՝ ուղղված ԼՂՀ օրինականացմանը և ուրիշ պետությունների նկատմամբ նրա իրավահավասարության միջազգային ճանաչմանը, կնվազեցնի պատերազմի վերսկսման վտանգը: Անհրաժեշտ է համաձայնել Վազգեն Մանուկյանի այն կարծիքին, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբից, ճանաչի ԼՂՀ անկախությունը և օրինականացնի իր ռազմական ներկայությունը Ղարաբաղում»:

Երվանդ Բոզոյանը այս պնդմանը հակադրում է այն հանգամանքը, որ Հայաստանը ճգնաժամի մեջ է, որի պատճառով անխուսափելիորեն կպարտվի հավանական պատերազմում.

«Այս բարոյահոգեբանական մթնոլորտը, որը բնականաբար թուլացնում է պետութունը, տանելու է իրավիճակի սրման, քանի որ այս նույն ժամանակահատվածում, Ադրբեջանն  էլ ավելի է հզորացել ու լկտիացել եւ Հայաստանի հետ ուղիղ առճակատման առիթ է փնտրում:

Ցանկանում եմ կրկնել, որ այստեղ խնդիրը ԼՂՀ-ի ճանաչումը չէ, խնդիրը դրա ճանաչման ժամանակի մեջ է: Քաղաքագիտական աքսիոմա է` երկրի արտաքին քաղաքականությունը, ներքին քաղաքականության տրամաբանական շարունակությունն է: Եթե երկիրն ուժեղ է տնտեսապես, քաղաքականապես եւ ռազմական ոլորտում, ապա, բնականաբար, երկիրը կարող է եւ պետք է վարի ագրեսիվ արտաքին քաղաքականություն, եւ ճիշտ հակառակը` եթե երկիրը տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական խորը ճգնաժամում է, ապա այն կոմպենսացնել ագրեսիվ արտաքին քաղաքականությամբ, կնշանակի մառազմ, մազոխիզմ եւ ապուշություն` միասին վերցված: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, նմանատիպ դեպքերում այդ երկրները պատերազմում հաջողության չեն հասնում: Բերենք դրա վառ օրինակները. 1. 1905 թվականին ռուս-ճապոնական պատերազմը, երբ Ռուսատանը ճգնաժամի մեջ էր եւ պատերազմը տանուլ տվեց, 2. 1979 թվականի սովետական զորքերի ներխուժումն Աֆղանստան, երբ Խորհրդային կայսրությունը ճգնաժամի մեջ էր եւ տանուլ տվեց այդ պատերազմը եւ որի հետեւանքը եղավ ԽՍՀՄ-ի փլուզումը: 3. Վերջապես, կարելի է բերել 1992-94 թվականների Ադրբեջանի օրինակը, երբ վերջինս նույնպես խորը ճգնաժամի մեջ էր, առկա էր թույլ իշխանություն, որն էլ այդ երկրի Ղարաբաղյան պատերազմի պարտության պատճառներից մեկը դարձավ»(հարցազրույցը պատասխանն էր անկախության ճանաչման կողմնակից Իգոր Մուրադյանի «Մինսկի խումբը դատապարտված է» տեքստին):

Նա նաև պնդում է, որ անհրաժեշտ է շարունակել Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները մինչև Հայաստանը հզորանա և ի վիճակի լինի պատերազմում հաղթել: Հարցազրույցի ենթատեքստն այն է, որ անհրաժեշտ է երկրում իշխանափոխություն անել, որից հետո միայն երկիրը հնարավորություն կունենա հզորանալու և Ղարաբաղի անկախությունը ճանաչելու:

Բոզոյանի հիմնավորումները անվիճելի կլինեին, եթե ընտրություններից առաջ երկիրը քաղաքական ու տնտեսական կուրսի այլընտրանքներ ունենար:

Չորս ամիս է մնացել նախագահական ընտրություններին ու արդեն գրեթե հստակ է, որ Սերժ Սարգսյանը չի ունենալու լուրջ հակառակորդ և վերընտրվելուց հետո, եթե անակնկալներ չլինեն, ևս հինգ տարի կմնա  Հայաստանի նախագահ: Ուրեմն, այդ հինգ տարիները Ադրբեջանի համար լրիվ բավական են պատերազմը վերսկսելու առիթ գտնելու համար:

Մյուս կողմից էլ Ղարաբաղի անկախության ճանաչման հակառակորդները անհանգստանալու, իսկ կողմնակիցներն էլ իշխանությանը պահանջներ ներկայացնելու կարիք չունեն, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը այն գործիչը չի, ով կարող է ճանաչել Ղարաբաղի անկախությունը:

Եվ քանի որ այս իշխանությունը ոչ ի վիճակի է արտագաղթը կանխել և տնտեսական ճգնաժամը հաղթահարել, ավելին, այն ավելի կխորացնի, ոչ էլ Ղարաբաղի անկախությունը ճանաչել, հետևաբար քննարկման առարկա է դառնում ոչ թե անկախության ճանաչման խնդիրը, այլ ինչո՞ւ չի արթնանում հայերի ինքնապաշտպանական բնազդը և չի առաջանում մի այնպիսի ընդդիմություն, որը կկարողանար իշխանությանը այլընտրանք լինել, կզարգացներ երկիրը, կճանաչեր Ղարաբաղի անկախությունը և ի վիճակի կլիներ դիմադրել ադրբեջանական ագրեսիային:

Սերժ Սարգսյա՞նն է մեղավոր, որ հակառակորդ չունի: «Այո»-ն ամենահարմար պատասխանն է: Հայաստանում կան բոլոր անհրաժեշտ ազատությունները, որոնք հնարավորություն կտային այնպիսի ընդդիմություն ձևավորել, որը կարող էր հաղթել ընտրություններում: Բայց ինչո՞ւ են հայ գործիչները նախընտրում օրվա բարեկեցությունը սպասվող վտանգը դիմակալուց, բանկային հաշիվները՝ սպասվող ցեղասպանությունը կանխելուց, պաշտոնները՝ հնարավոր պարտությունների դեմն առնելուց, իշխանության առատաձեռնությունը՝  Հայաստանի գլխին կախված կացինը կոտրելուց:

Entry filed under: խոհ. Tags: .

Հայի գլխին կախված կացինը. իրավապաշտպանը Հունգարիային փաստաբանություն է անում ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներն էլ արհամարհեցին Հայաստանը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: