ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներն էլ արհամարհեցին Հայաստանը

17.10.2012 at 09:11 Оставьте комментарий

Սերժի ստորաքարշ արտաքին քաղաքականությունը Հայաստանն ու հայերին դարձրեց մի այնպիսի արհամարհված փալաս, որ առաջին անգամ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներից ոչ մեկը հայ համայնքին ցեղասպանության ճանաչման կամ մեկ այլ խոստում չտվեց և նույնիսկ այնպես արհամարհեցին հայերին, որ համայնքի հարցերը անպատասխան թողեցին:

Չի կարելի չհամաձայնվել որ ներքին տնտեսական անկումը ազդում է արտաքին քաղաքականության վրա: Որ տեսնում են երկիրը թուլանում է, աղքատ է մարդիկ փախչում են, տեղից վեր կացողը գլխին պոպոք է ջարդում: ի վերջո, հաճախ ներքինն քաղաքականության  շարունակությունը արտաքին քաղաքականությունն է:

Այսուհանդերձ պետք է շեշտել, որ տնտեսական քաղաքականության տապալման հետ համատեղ Սարգսյան զույգը նաև ակտիվորեն ձախողեց արտաքին քաղաքականությունը: Այսպես, Սերժը էնպես նետվեց Թուրքիայի ոտքերը, ցեղասպանության հարցն էլ փակելով, որ Քոչարյանին նամակ գրող Էրդողանը առիթը բաց չի թողնում հայերին լակոտի տեղ դրած վրան մատ թափ տալու: Նույնիսկ իշխանության հետ լավ հարաբերություն ունեցող թուրքագետ Արտակ Շաքարյանն է ասել, թե այսօր Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի վատ են, քան մինչև արձանագրությունները: Հավանական եմ համարում ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդենի ասածը, որ Սերժը իրեն ասել է՝ ցեղասպանության հարցը փակեք որ Թուրքիան մեզ լավ աչքով նայի:

Նույնը Վրաստանի հետ հարաբերություններում, Սերժն ու Տիգրանը փակեցին դեռևս 91 թ. ստեղծված Ջավախքի հարցերով զբաղվող վարչությունը, արդյունքում Մինոծմինդայի դուխաբորների տները, սկսեցին առնել վրացիները: Իսկ Սերժից առաջ առնում էին հայերը ու Հայաստան=Վրաստան սահմանի բնակչությունը թույլ չէր տրվում որ վրացանանա:

Բավրա գյուղում վրացական սահմանպահները հայ գյուղացիներին ծեծեցին ու հողերը ձեռներից առան, Սերժն էլ ծպտուն չհանեց՝ հանկարծ Վրաստանի հետ չվատանա: Սկսցին ճնշումներ Ջավախքի հայ բնակչության նկատմամբ, մտցրեցին հայերենի օգտագործման սահմաննափակումներ, Ջավախքը վրացացվում է:

Հայաստանի ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը պերսոնա նոն-գրադա ճանաչվեց Վրաստանում:

Գումարած Սահակաշվիլիի մի քանի արհամարահական արտահայտությունները Հայաստանի հասցեին՝ մեկ ձեռ էր առել, որ հայերը Տավուշում չեն կարողանում սողանքի հետևանքները արագ վերացնել, մեկ Ադրբեջանին թիկունք է կանգնում ասելով «Մեր երկու երկրներն էլ լուրջ խնդիրներ ունեն` ի դեմս չկարգավորված հակամարտությունների, եւ Ադրբեջանի ու Վրաստանի յուրաքանչյուր ընդդիմախոս մեր երկու երկրների թշնամին է», ու էլի լիքը նման բաներ:

Սերժի թուլակամությունից ավելի լկտիացավ Ադրբեջանը ու սկսեց  պատերազմի սպառնալիքը մեծացնել, էլ չասած որ հայ սպանելը դարձրեց ազգային հերոսությոն: Հունգարիան էլ Հայաստանի հանդեպ իր արհամահրանքը ցույց տվեց Սաֆարովին հանփձելով Ադրբեջանին: Էսօր Սաֆարովը, որ երկրում էլ նստած լիներ, Ադրբեջան էր վերադառնալու: Հայ սպանելը դարձավ հավի վիզ ոլորել: Հիմա էլ ԱՄՆ-ը նախագածի թեկնածուների արհամարհանքը:

Ու էս իրավիճակում, տնեսությունը վարի տալու մասին էլ չխոսենք,  նախագահական ընտրությունների շեմին Սերժ Սարգսյանը մրցակից չունի, քաղաքական գործիչները կուշտ են ու երջանիկ: Մի Օսկանյան է միայն թիրախին խփում, Սերժի քաղաքականությունը ցեխը կոխում-հանում, ինչպես էսօր իր ՖԲ-ի պատին գրած քննադատությունը, էն էլ զգում ես որ լուրջ աջակցություն չի ստանում: Եթե իր կուսակցության առաջնորդը ծպտուն չի հանում, որ Օսկանյանի վրա գործ են սարքում, մի բերան չի ասում՝ Օսկանյանին քաղաքական հալածանքի են ենթարկում, վերջ տվեք, ինչի՞ ուրիշները պիտի աջակցեն:

Եթե ինչ որ անակնկալ էս էրկու ամսվա մեջ չլինի, Սերժը յուղած ընտրություններում, մաքուրով, առանց խոչընդոտի նախագահ կվերընտրվի:  Ինչի՞ց է, որ երկրի համար շատ ավելի բարվոք իրավիճակներում միշտ շատ կոշտ ընդդիմություններ են եղել, իսկ երբ երկիրը վարի է գնում, դիմադրող չկա:

— See more at: http://www.tert.am/blog/?p=4357#sthash.JZt9fP3O.dpuf

Entry filed under: խոհ. Tags: .

Պատերազմի վտանգը և բնազդի բացակայությունը Ո՞ւր է մեր պատասխանը. եթե Ղարաբաղը չես ճանաչում, եվրասիադ մոռացի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: