Ո՞ւր է մեր պատասխանը. եթե Ղարաբաղը չես ճանաչում, եվրասիադ մոռացի

02.11.2012 at 09:14 Оставьте комментарий

Պուտինի ոչ պաշտոնական խոսնակ, հրապարակախոս Միխայել Լեոնտևի խոսքը, թե Հայաստանը Ռուսասատանի շնորհիվ է առաջացել, ու եվրասիական միություն մտնելուց բացի այլ ելք չունի, հունից հանեց հայ «արևմտականներին» և հավանաբար մանթրաշի մեջ թողել «ռուսասերներին», եթե նրանք իրոք զգացմունքներ ունեն: Իշխանության լրատվամիջոցներն էլ բերանները ջուր առած որևէ պատասխան չտվին:

Զգացմունքները կպայթեն, իսկ հետո կդինջանան, բայց ռուսական իշխանության սպառնալիքը Լեոնտևի բերանով անպատասխան մնաց: Եթե պատասխան չկա, ուրեմն, Լեոնտևից ու Ռուսաստանի ծրագրած եվրասիական դաշիքից  թաքնվելու տեղ իրոք չունի Հայաստանը, լռությունը համաձայնության նշան է: Ու եթե պոչը հետևը քաշած ենթարկվի շանտաժներին ու գլուխը կախ մտնի Եվրասիական դաշինք, ապա, իրոք, Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության խնդիրներ կառաջանան:

Ինչպես.

Քանի լուծված չի Ղարաբաղի հարցը, քանի հարցը առկախ է մնում շնորհիվ Արևմուտք, ԱՄՆ, Ռուսաստան   միջնորդական բանակցությունների, քանի Հայաստանի չեզոք կեցվածքի, կամ Լեոնտևի ծաղրած «կոմպլիմետնրության» շնոհիվ գերտերություններից ոչ մեկը բացահայտ որևէ կողմին չի պաշտպանում, Հայաստանի կտրուկ շրջադարձը մի կողմի վրա, կթշնամացնի մյուս կողմերին ու մյուս կողմը ակնհայտ կսկսի գործել, որ  Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ մտցնի:

Ուրեմն, Լեոնտևին պետք էր պատասխանել: Նրա ցինիկ խոսքն էլ, թե Հայաստանը Ռուսաստանից ավելի շահագրգռված պիտի լիներ եվրասիական ինտեգրմանը, քանի որ նրա ալտերնատիվը Թուրքիան է, ունի իր պատասխանը՝ եթե երկիրը հարվածի տակ ես դնում, մասնավորաապես՝ Ղարաբաղը, ի՞նչ տարբերություն հարվածը Եվրասիական միության  մեջ մտնելո՞վ, թե՞ դրանից դուրս գտնվելով է լինելու, ռուսական բազնաները թողնելո՞վ, թե՞ դրանք հանելով է լինելու(Ռուսական բազաները պետք են միայն Ղարաբաղի հարցում Թուրքիայի ակտիվ մասնակցությունը կանխելու համար, և եթե առանց Ղարաբաղի, նրան հարվածի տակ դնելով  Հայաստանը մտնոմ է դաշինքի մեջ, ո՞ւմ են պետք բազաները: Եթե Ղարաբաղի հարցը չլիներ, Հայաստանը կարող էր ՆԱՏՕ-ի մեջ էլ մտնել):

Ուրեմն.  «անհարգելի Լեոնտև՝ ամբողջ Կովկասում մի երկիր ա մնացել, ուր Ռուսաստանը ոտի տեղ ունի, ու ինչքան Հայաստանը ունի Ռուսաստանի կարիքը էնքան էլ Ռուսաստանը Հայաստանի, մեր երկրում էլ ձեր ռազմաբազաները հայերի սիրուն աչքերի համար չեն, և ոչ էլ ռուսների սիրուն աչքերի համար է Հայաստանը բազաները թողել, որ մնան : Ուրեմն, քո հոխորտանքները կարանք հանգիստ բանի տեղ չդնենք: Մենք հո չե՞նք գժվել Ղարաբաղի հարցը չլուծած իրար դեմ ատամները քշտած կողմերից մեկի կողմն անցնել: Տեսանք թե ինչ էղավ Վրաստանի հետ, որ անցավ ԱՄՆ-ի կողմը: Ի՞նչ ա, ուզում ես ֆռցնես, թե էն ինչ դու արիր Վրաստանի հետ, ԱՄՆ-ն չի՞ անի Ղարաբաղի հետ՝ իր կամ թեկուզ ուրիշի ձեռով»:

Ուրեմն, եթե էդքան երազում ես, որ ստեղծվի քո եվրասիական դաշինքը, ու Հայաստանն  էլ մտնի մեջը, մեր պայմանը պիտի կատարես՝ Ղարաբաղի անկախությունը ճանաչես, խնդրեմ Ղարաբաղն էլ Հայաստանի հետ կմտնի դաշինքիդ մեջ: Հակառակ դեպքում եվրասիական դաշիքնդ առ ու էլ էդ թեմայով չանհանգստացնես:

Բայց ո՞վ պատասխանի: Բնականաբար պատասխանը եթե կիսապաշտոնական լրատվամիջոցից չի, արժեք չունի, պատասխան չի: Սերժ Սարգսյանն էլ ունի իր Լեոնտևը՝ Գևորգ Ալթունյանը, ով Բաղրամյան 26-ի գիծը տեղ է հասցնում՝ գումարած հակաաղադնավորական ու հակամիասեռական քարոզները, որ իր ծառայություններին գաղափարական տեսք տա: Բայց ինչքան էլ Ալթունյանը կրկնօրինակի Լեոնտևի խոսելաոճը, մի էական տարբերություն կա Պուտինի ու Սերժի Լեոնտևների մեջ. Պուտինինը ոչ միայն ծառայում է շեֆին, այլև Ռուսական պետության շահերն է ներկայացնում, իսկ Սերժինը միայն իրեն է ծառայում: Բայց երևի ա Ալթունյանի մեղքը չի, ինչ ասում են էն էլ թողարկում է:

Եվ հենց Սերժ Սարգսյանի վարած տնտեսական ու արտաքին քաղաքականության հետևանքն է Լեոնտևի արհամարհական ու վիրավորական ելույթը, որին Սերժը պատասխան չունի: Մի կողմից երկիրը էնպես է թուլացրել, որ ով ասես իր բաժինն է ուզում տանել, մյուս կողմից էլ անընդհատ քծնում է Հայաստանի վրա ախորժակ բացողներին: Էնպես որ, Լեոնտևի նվաստացնելը շարունակությունն է ԱՄՆ-ի նախագահի զույգ թեկնածուների, Էրդողանի, Սահակաշվիլու արհամարհական վերաբերմունքի(այդ մասին այստեղ):

Էրդողանն էլ օրը մեջ Հայաստանը իզգոյի  տեղ դրած վիրավորում է, խի՞ չանի, եթե արդյունքում ստանալու է Թուրքիայի հանրապետության տոնի շնորհավորանք: Պուտինն էլ մտածում է՝ ինչի՞ պիտի ամեն մեկը էս երկրի գլխին պոպոք ջարդի, իսկ ես էլ իմ փայը չտանեմ:

Վեց-յոթ տարի առաջ, երբ արտագաղթը կանգնել էր, տնտեսությունը շնչում էր, օտարալեզու դպրոցներ չէին բացել,  Էրդողանն էլ քաղաքավարի  նամակ էր գրում Հայաստանի նախագահին, Լեոնտևը իրեն թույլ չէր տա Հայաստանին դասեր տալ, չէ, գուցե էլի փորձեր համոզել մտնել Եվրասիա, բայց շատ ավելի քաղաքավարի, ինչպես գործընկերոջ, գուցե խնդրելով, ինչպես Էրդողանն էր խնդրում:

էնպես որ, Թուրքիայի տոնը շնորհավորողը պատասխան չունի տալու Լեոնտևին:

— See more at: http://www.tert.am/blog/?p=4557#sthash.YhNtuUfd.dpuf

Entry filed under: խոհ. Tags: .

Ո՞ւր է մեր պատասխանը. եթե Ղարաբաղը չես ճանաչում, եվրասիադ մոռացի Ինչի՞ համար էր անկախությունը. մի վերացած համայնքի պատմություն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: