Ինչի՞ համար էր անկախությունը. մի վերացած համայնքի պատմություն

10.12.2012 at 00:00 Оставьте комментарий

Արա Հակոբյանը հիմա բնակվում է Սիեթլում

Արա Հակոբյանը հիմա բնակվում է Սիեթլում

Ես գիտեի թե Հայաստանը հենց անկախանա կհայտնվենք մի երկրում ուր մարդուն մտածելու համար չեն բռնի, մարդիկ կսկսեն ազատ ապրել, որ անկախությունը մեր՝ հայերի ազատության համար ա, ու էլ ոչ ոք չի կարա ասի՝ դու կրիշնայական պիտի չլինես, իսկ դու էլ հիսունական կամ Եհովայի վկա, առաջ սաղդ կոմունիստ էիք, հիմա՝ պիտի լինեք առաքելական:

Իմ համոզմունքը հորիցս էր գալիս:

Հերս միշտ մեր գլուխը մտցնում էր՝ մենք ինչի՞ համար պիտի գոյատևենք, իհարկե, որ  մի օր անկախություն ունենանք, աշխարհի վրա ոչինչ հավերժ չի, մի օր Սովետն էլ կքանդվի և մենք պիտի պատրաստ լինենք անկախության:

Հերս շատ խորը քրիստոնյա հավատցյալ էր, կյանքի վերջին 10-15 տարիների ընկերները հիմնականում հիսունականներ էին, նաև բապիտիստ ընկեր ուներ, մեր տանը հավաքվում էին  հիսունական եղբայրներով ու քույրերով ու միասին աղոթում: Միևնույն ժամանակ զարամանալիորեն ոչ միայն չուներ շատ քրիստոնյաներին հատուկ անհանդուրժողականությունը ուրիշ կրոնների նկատմամբ, այլ  հետաքրքրվում էր տարբեր կրոններով ու դրանք շատ համակրում: Նրա ամենասիրելի հերոսներն էին Սոկրատը, Հիսուսը, Տոլստոյը ու Գանդին: Էս չորսից մենակ Սոկրատի նկարը չկար նրա պատին: Միշտ մեջբերում էր Գանդիի հինդուիստական ուսմունքի հետ առնչվող մտքերը, մի ամբողջ գիրք էր կազմել Գանդիի մասին՝ լուսանկարներով, մակագրություններով, ասույթներով, գործունեությունը, կյանքը, ամեն ինչ Գանդիի մասին(տեսնես մի օր «Գանդին» գրքով կտպե՞մ):

«Լավ,-հարցնում էի,-Գանդին որ տենց հինդուիստ էր, ո՞նց էր վերաբերվում անձեռնմխելիների կաստային»:

«Գանդին ասում էր՝ եթե ես մյուս անգամ ծնվեմ, կուզեմ անձեռնմխելի լինեմ: Նա դեմ էր անձեռնմխելիների նկատամբ էդ վերաբերմունքին»,-պատասխանում էր:

Վերամարմնավորվելու՝ ռեանկառնացիայի մասին էլ խոսք ընկներ, ժպտում էր՝ հետաքրքիր է, թող էդպես հավատան, ինչ կա որ:

Մի տետր էլ ուներ ամբողջ բուդդայկան ասույթներով լցված:

Եթե մի խոսքով ասեմ՝ հերս բազմակրոն էր և ընտրել էր քրիստոնեությունը:

Նա ինձ համար  անքննելի հեղինակություն էր, ու ես նրա օրինակով 13-14 տարեկանում  հավատացյալ էի արդեն, գնում էի Զորավոր երեկեղեցում մոմ վառում ու աչքերս վեր տանում: Ավելի ուշ գնում էի շաբաթապահների ու բապիտիստների եկեղեցիները,  քարոզ լսում, ինձ ավելի գրավում էր շաբաթապահներինը: Իսկ էլ ավելի ուշ, անկախության առաջին տարիներին, մեկ-մեկ գնում էի նոր բացված կրիշնայականնների տաճարը՝ Սոսեի փողոցի վրա:  Բայց բոլոր եկեղեցիներին զուգահեռ ավելի հաճախ՝ կիրակի Զորավոր գնալը, եկեղեցիներում մոմ վառելը, խաչակնքելս մնում էին, մինչև էն պահը, երբ սկսեցի կասկածել աստծո գոյությանը:

Ինչպես հորիցս փոխանցվել էր հավատը, էնպես էլ տարբեր կրոնների նկատմամբ հետաքրքրությունը:

Հերս ինձ մի քանի անգամ խնդրեց՝ ի՞նչ կլինի, ինձ տար կրիշնայակնների մոտ: Գլխով էի անում, ականջի հետև գցում: Հենց հիշում եմ, թե ինչպես էր հիվանդ նստած, նայում ինձ ու խնդրում,  խիղճս տանջում է, որ տենց էլ չտարա:

Հերս՝ Ռաֆայել իշխանյանը, ինձ համար անքննելի հեղինակություն էր

Հերս՝ Ռաֆայել իշխանյանը, ինձ համար անքննելի հեղինակություն էր

Իմ «Հայաստանի անկախությունը» հորս ներարկած անկախությունն էր ու երբ անկախության առաջին տարիներին սկսեցին փողոցներում կրիշնայականներին ծեծել շատ զարմացա՝ սրա համա՞ր էր անկախությունը, բա էլ խի էինք Սովետից ուզում պրծնել, որ պիտի Հայաստանում անեն էն ինչ Սովետի կագեբեն էր անում: Հետո զարմանքներս պիտի շատանային՝ երբ տեսնեի, թե ինչպես են 88-ի հարթակի հերոսները հարստանում, տներ սարքում, քյասիբացող երկրում ինամարկեքով ֆռֆռում, հետո ոնց են հավի ճտի պես սպանել տվել մարդկանց՝ Ղանդիլյանին, Սուքիասյանին և այլն: Բայց ինչ որ պահից սկսում ես չզարմանալ, ու երբ մարդասպանին երկիր բերելու համար ստորագրություն են հավաքում, կարդում-անցնում եմ, ինչպես հերթական լուր:

Ու անկախության  առաջին զարմանքներից մեկը ինձ մղեց, որ գրեցի  Հայաստանում առաջին խղճի ազատության թեմայով հոդվածը  «Կրիշնայականններին Հայաստանում հալածում են», տպվեց  1994թ, օգոստոսի 10-ին, «Լրագիր» թերթում:  Մի քանի օր առաջ փոշոտ թղթապանակներիս մեջ գտա, նորից կարդացի. սա եթե ոչ միակ, ապա էն հազվագյուտ նյութերից է, ուր պահպանվել են սովետական տարիներին կրիշնայականների հալածանքների վկայություններ, տառապանքների միջով անցած մի խումբ տղաների կյանքը, որ պատմությունը ամեն կերպ ուզում է մոռանալ: Արդեն ուզում էի հրապարակել, բայց՝ սպասի, ասի ավելի լավ ա դնեմ էսօր՝ դեկտեմբերի 10-ին(տեքստը հրապարակվել է 2012-ի դեկտեմբերի 10-ին tert.am-ի իմ բլոգում), մարդու իրավունքների միջազգային օրը, որ երևա, թե ինչպես Հայաստանի իշխանությունները մի ամբողջ համայնք վերացրին:

Տպվելուց հետո էլ երկրորդ անգամ զարմացա, երբ ԱԺՄ-ի անդամ Ֆիլարետ Բերիքյանը կատաղած նայելով ինձ ասեց՝ արա, դու կրիշնայակա՞ն ես: Հետո, մի քանի տեղից լսեցի, որ իմ մասին ասում են՝ լսե՞լ ես Վահանը կրիշնայական ա դառել: Հասկացար, ուրեմն քեզ կհամարեն նրանցից ում պաշտպանում ես: Դրա համար էլ, Սոցապ նախարարության պաշտոնյաները, երբ կերան որբերի բնակարանների փողերը, փոխնախարարը Ֆիլարետ  Բերիքյանն էր, հիմա էլ դեռ պաշտոնին ա: Որբերը իրան ոչ հոր կողմից էին բարեկամ ոչ մոր, ինչի՞ պիտի պաշտպաներ(այդ մասին այստեղ):

Հոդվածիս հրապարակումից ինը ամիս անց կրոնանական հալածանքների գագաթնակետը հասավ, երբ 1995թ ապրիլ-մայիսին Երկրապահ կամավորական միության անդամները պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով ներխուժեցին յոթ կրոնական համայնքներ, ծեծեցին հավատացյալներին, թալանեցին և 15 հոգու կալանվորեցին: Ամենադաժանը վարվեցին կրիշնայականների հետ:

Արխիվումս գտա նաև մի ուրիշ հոդված, մեքենագիր, անտիպ՝ Հայաստանի կրոնական համայնքները, գրել էի Նուվել դե Արմենիայի համար, բայց չտպեցին: Գտա բազմաթիվ հարցազրույցներ տուժածների հետ, որոնք մնացել էին գլխիս մեջ, բայց չէի կարողանում գտնել մամուլում: Ո՞նց գտնեի, որ չէին տպվել: Մի օր սա էլ կհրապարակեմ, բայց հիմա ուզում եմ մեջբերել կրիշնայականների հետ կատարվածը. «Երևանի Արաբկիրի շրջանի երկրապահ ջոկատը մոտ 25 հոգի ներխուժում են տաճար և երկաթյա ձողերով դաժանորեն ծեծում կրիշնայականններին, որից հետո թալանում տաճարը, պոկում նաև կանանց վրայից ոսկեզարդերը և տանելով իրենց հետ մոտ 10 հազար դոլարի ապրանք: Արա Հակոբյանը, որի գլխին վեց կար էին տվել, նյարդային ցնում ստացավ: Այս դեպքից հետո նա իր ընտանքիով և ևս 40 կրիշնայական մեկնեցին Հայաստանից և տաճարի շենքը վաճառեցին: Երկրապահները սպառնացել էին, որ եթե կրկին հավաքվեք տաճարում նորից կջարդենք(մեկ ուրիշն էլ ասաց, որ սպառնացել են՝ կսպանենք ):

Մեզ եթե թույլ չեն տալիս փիլիսոփայել, չենք փիլիսոփայի, կերգենք, եթե երգել թույլ չտան, չենք երգի մարդկանց կկերակրենք, եթե դա էլ թույլ չտան, ոչինչ չենք անի,- ասում է Հայաստանի կրիշնայական համայնքնի ավագ Յուրա Միսլաև»:

1995-ին ես «Շրջան» թերթի խմբագիրն էի, հալածանքների մասին գրում էր «Շրջանը», մասամբ էլ «Գոլոս Արմենիին»: Արա Հակոբյանը արյունլվա մտավ մեր խմբագրություն: Ոչ մի տեղ չուներ պաշտպանություն, բոլոր դռները փակ էին, բողոքներին ոչ ոստիկանությունն էր արձագանքում, ոչ դատախազությունը: Արան իր մաշկի վրա զգացել էր, սովետական ճնշումները, բերդ էր նստել,հիմա էլ քեզ Հայաստանը: Արայի լուսանկարը կա «Շրջանի» էջին, ափսոս էն ժամանակ թերթերը շատ անորակ էին տպում:

Հերս արդեն չկար, կրոնական համայքնների վրա հարձակումից երկու ամիս առաջ մահացել էր, ու նա չտեսավ, որ իր երազած անկախ Հայաստանում ոչ առաքելականները այլախոհներ են դառնում ու քացիների տակ ընկնում:

94-ին հրապարակած հոդվածս այստեղ՝

Հայաստանում կրիշնայականներին հալածում են

Entry filed under: խոհ. Tags: , , .

Ո՞ւր է մեր պատասխանը. եթե Ղարաբաղը չես ճանաչում, եվրասիադ մոռացի Բանտային սպանությունների վկայողը. Մանուկ Սեմերջյանը մահացավ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: