«Նժդեհ». քննադատությունը տեղն է գցում ֆիլմը

30.01.2013 at 12:46 Оставьте комментарий

«Նժդեհ» ֆիլմը մի դրական բան տվել է, կինոքննադատություն, և առաջին անգամ Հայաստանում ֆիլմը չտեսած պատկերացում ես կազմում նրա մասին շնոհրիվ Նունե Հախվերդյանի «Գարեգին Նժդեհ». մեդիա պատերազմներում մեր պաթետիկ պատասխանը» գրախոսության media.am-ում: Սա հազվագյուտ մասնագիտական ու նուրբ նկատողություններով կինոքննադատության նմուշ է հայաստանյան միջավայրի կենացային կամ տրաֆարետային գնահատականների մեջ : Մի քանի մեջբերում.

Ռեժիսորն ու սցենարիստը.

«ֆիլմի հեղինակները ներքին զգուշավորության (չեմ ուզում ասել՝ կոնֆորմիզմի) պատճառով որոշել էին հարթեցնել դարաշրջանի շատ սուր անկյուններն ու ներկայացնել Նժդեհի կերպարը երկու հարթության վրա՝ պաթոսի ու սենտիմենտալության։ Ավելի չեն կարողացել կամ չեն էլ ուզել անել»։

«Եվ այսպես զգուշավոր ու լայնէկրան կինոյի մասշտաբների հետ գործ չունեցող ռեժիսորը ստեղծում է այն պատմությունը, որն իր մոտ լավ է ստացվում՝ մելոդրաման։ Սակայն մյուս կողմից (նույնպես ստիպված)՝ մաքուր մելոդրամայի ժանրին խառնում է հայրենասիրական պաթոսը։ Նա գերադասում է մնալ մակերեսին ու չսուզվել մեկնաբանությունների այն տարափի մեջ, որտեղ կարելի է «խեղդվել»։

«Եվ ստացվում է, որ Հրաչ Քեշիշյանի մեկնաբանությամբ Նժդեհի (փոխաբերական իմաստով՝ նաեւ Հայաստանի) պատմությունը կազմված է նրա ընտանիք կազմելու ապարդյուն փորձերից, գոռոցներով արտաբերված ճառերից ու տարբեր միջազգային ուժերի (այդ թվում՝ նաեւ գերմանացի նացիոնալ-սոցիալիստների) հետ համագործակցության եզրերի որոնումներից։ Նույնպես ապարդյուն»։

Դերասանները.

«Խնդիրը ոչ այնքան դերասաններն են, որքան նրանց խաղալու նյութը։ Ֆիլմի հեղինակները դերասաններին իրապես խաղալու դաշտ չեն տվել, այսինքն՝ չեն տվել դիալոգներ, ենթատեքստերի ու զուգահեռների շանսեր։ Եւ դա առավել ցայտուն երեւում է ռուս դերասանուհի Չուլպան Խամատովայի դեպքում, որը պարզապես անզոր է ցույց տալ այն ամենն, ինչի համար իրեն հրավիրել են։ Նա խաղալու բան չունի»։

Փաստոորեն Հայաստանի վրա յոթ միլիոն դոլար նստեց, որ մի ֆիլմի վերաբերյալ խորաթափանց գրախոսություն լինի, չնայած փողը գնաց ոչ թե քննադատին, այլ նրանց ովքերն չեն կարողացել ֆիլմ նկարել:

Հայաստանում կա կինոքննադատների ու կինոլրագրողների ասոցիացիա, բայց մի օր չտեսա նրանց քննադատությունը: Գուցե եղե՞լ է, ես չեմ նկատել: Օրինակ, կա կինոգետ Միքայել Ստամբուլցյան, որ Ոսկե ծիրանին ներկայացնում է արտասահմանցի ռեժիսորներին, բայց թե ի՞նչ կարծիք ունի Չալդրանյանի կամ Հարություն Խաչատրյանի կամ Էդգար Բաղդասարյանի կամ Մ. Դովլաթյանի հերթական ֆիլմի մասին,  չես իմանա, եթե հարցնեն գուցե մի բան ասի ու դրանով կկլորանա հայ կինոքննադատությունը: Եթե նրա անունը սըրչ տաս, գուգլը կբերի բազմաթիվ տեղեկություններ, թե որտեղ ինչ է ղեկավարում կամ որ ռեժիսորին է ներկայացրել Ոսկե ծիրանում, բայց ոչ մի տեքստ չես գտնի: Ու հայկական ֆիլմերի վերաբերյալ տեղեկությունս լավագույն դեպքում սահմանփակվում է ինչ որ անհայտ կինոփառատոներում մասնակցության տեղեկատվությամբ: Մեկ էլ, երբ Ոսկե ծիրանին որևէ ծանոթ ռեժիսոր ասում է՝ իմ ֆիլմն են ցուցադրելու, եթե կուզես արի:

Չորս տարի առաջ կինոքննադատության գոյությունը հիշեցրեց նաև իրանահայ քննադատ և ռեժիսոր Ռոբերթ Սաֆարյանը, որ 2009-ին հրապարակեց «Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը. մոլորված վավերագրականի ու դրամատիկականի սահմանում» քննադատությունը: Հայաստանի կինոքննադատների ասոցիացիայի անդամներից ո՞վ կհամարձակվեր թթու խոսք ասել, թերություն նկատել Հարություն Խաչատրյանի ֆիլմի մասին, ի՜նչ թթու խոսք, եթե նրանք միասին ուս-ուսի Ոսկե ծիրան փառատոնն են կազմակերպում:

Հետո Սաֆարյանը հրապարակեց «Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հոգեվերլուծական մեկնաբանություն «Դուն կրակ, հագածդ կրակ» հոդվածը, որը «Նռան գույնը» սրբապատկերի վերածած հայկական միջավայրում ֆիլմի սեռական ենթատեքստը ներկայացնող թարմ մեկնաաբանություն է:

Ես Սաֆարյանի քննադատությունը առաջին անգամ կարդացի իրանահայ «Հանդես» ժուրնալում՝ «Էգոյեան Քարոզիչը եւ Էգոյեան Արւեստագէտը՝ Դէմ Առ Դէմ», որը Էգոյանի ֆիլմին հղված կենացների ֆոնին կրկին հիշեցնում էր քննադատական հայացքի պահանջը:

Իսկ ընդհանարապես էս երկրում քննադատի խոսք չկա,  կինոսիրողը կինոյի վրա արված ռեկլամով ա մենակ կողմնորոշվում, ռեկլամ էլ կարան անեն նրանք ովքեր կապեր ու ֆինասական աղբյուրներ ունեն, կինոարվեստն էլ մնում ա ճահճացած, ֆիլմերին հատկացվող պետպատվերն էլ կոռուպցիայի բուն ու փակվում են էն ռեժիսորների ճամփեքը ովքեր մի բան ունեին ասելու և ում ասված բանը չնկաատեցին մասնագետները:

Քննադատությունը համ կինոսիրողին է կողմնորոշում, թե որ ֆիլիմի վրա ուշադրություն դարձնի, որը նայի կամ չնայի, համ էլ  օգնում է կինոարտադրությանը տեսնել իր թերություններն ու ձեռքբերումները, ֆիլմին մի այլ կերպարանք ու կյանք հաղորդում:

Հիմա, Նունեի հոդվածից հետո հազար տարի մնա «Նժդեհ» ֆիլմի տոմսին փող չեմ տա: Բա քննադատը ինչի համար է, որ քեզնից առաջ ինքը նայի ֆիլմը, ու ասի՝ արժի՞ գնալ: Թե չէ քննադատի տեղը բռնում են ընկերներդ՝ գնա նայի, լավ կինո ա, կամ էլ՝  իզուր էլ գնացի՝ տուֆտություն էր: Էն էլ մի ընկերդ կարա բան չջոկի, մյուսին էլ՝ ջոկողին եսիմ երբ տեսնես:

Սա ես, էն էլ միայն էս ֆիլմի դեպքում էս քննադատության շնորհիվ: Բայց հազարավոր մարդիկ Նունեի գրածը չեն կարդացել, ու հանրայինով ականջը մաշեցնող ռեկլամին զոհ են գնալու ու տոմս առնեն:

Վատ չէր լինի, եթե  Հայաստանում էն  մամուլ լիներ, որ քաղաքական մուտիլովկաների տեղը Ռոբերտ Սաֆարյանին ու Նունե Հախվերդյանին բարձր հոնորարով հրավիրեր սերյալից մինչև լիամետրաժ  ու վավերագրական ֆիլմերի մասին գրախոսություններ գրելու: Իսկ հետո էլ գուցե ուրիշները գրեին ու տենց հայկական կինոմատոգարֆից գուցե ինչ որ բան դուրս գար:

Վահան Իշխանյան

ֆիլմերից մինչև սերիալներ ու վավերագրական ֆիլմերի վերաբերյալ

 

հրապարակեց Պատահականորեն կինոքննադատության  նմուշ էլ մեզ նվիրեց իրանահայ կինոքննադատ

 

Կինոյի արդյունաբերություն ունեցող երկրկներում կինոսիրողները կողնորոշվում են կինոքննադատությամբ,Ռուսաստան ու Եվրոպայում հեշտ ա, որ կինո ես ունենում, հետն էլ քննադատությունն ա լինում, կամ՝ հակառակը: Քննադատությունը ֆիլմին այլ կյանք ա հաղորդում:

 

Դերասանական խաղի մասին

 

Ֆիլմը առանց քննադատության գոյութւոն

Երբ է եղել, որ երբ ֆիլմը չտեսած քննադատությունը օգնի կողմնորոշվել, թե  «Նժդեհ» ֆիլմը չտեսած առաջին անգամ օգնության հասավ քննադատությունԵթե նոր ֆիլմ ա դուրս եկել, ոնց իմանաս արժի՞ նայել թե չարժի: Կինո ունեցող երկրկներում, Ռուսաստան ու Եվրոպայում հեշտ ա, որ կինո ես ունենում, հետն էլ քննադատությունն ա լինում, կամ՝ հակառակը: Քննադատությունը ֆիլմին այլ կյանք ա հաղորդում:

 

Ուրեմն, ունենում ես նաև քո թեթը, քո թերթի կինոյի բաժինը, կարդում ես քո համար վստահելի կինոքննադատի կարծիքը, ու ըստ այդմ որոշում՝  գնաս թե չէ: Հայաստանում ո՞ւմ կարծիքը կարդաս, կինոքննադատ չկա, չէ,կա կինոքննադատների միություն լիքը կնոքննադատով՝ Ստամբոլցյան, Հասմիկյան և այլն, բայց ո՞ր թերթում կկարդաս կինոքննադատի քննադատություն: Չկա: եթե լինի էլ, հարցազրույց, կարդաս էլ չես վստահի, եթե կենացը քննադտությունից տարբերում ես:

Մի երկու անգամ պարսկահայ քննադատ Ռոբերտ Սաֆարյանի քննադտությունները հիշեցրին, որ քննադատությունը ոչ թե կամ ոչ միայն կինոն նայելուց հետո մասնագիտական կարծիք փնտրելու համար ա, այլ կողնորոշվելու՝ ինոն նայես թե չէ: էդպես էլ չնայեցի Հարություն Խաչատրյանի …. ֆիլմը Սաֆարյանի գրածից հետո:

Հմիա Նժդեհ ֆիլմը, որ պատրաստվում էի գնալ, եթե

կինո պիտի գնաս, իքնդ նայես, ու հետո որոշես՝ արժեր ժամանակ ու փող ծախսել թե չարժեր:

Entry filed under: խոհ. Tags: .

«Էս ո՞ր երկրում ենք ապրում». աստղի մահը անհայտ է մնացել Սարսափելի աշխարհ. որսա՞լ մինչև մահը եղած արանքը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: