Սարսափելի աշխարհ. որսա՞լ մինչև մահը եղած արանքը

07.02.2013 at 11:08 Оставьте комментарий

Ի՞նչ կարող է անել արվեստը մորթվող մարդու համար: Ով կապկպված, անօգնական ընկած է գետնին, մուսուլման մոլլան, կամ նման մեկը, դանակը ձեռը ինձ համար անհասկաալի արաբերեն արտասանում է, հետո դանակը հանձնում ապստամբին, նա էլ հանգիստ, առանց ձեռքը դողալու, վստահ, չոքում ու մորթում է…

Երբ բացեցի տեսագրությունը, աչքիս առաջ հայտնված՝  տողը՝ այս վիդիոն կարող է անընդունելի լինել որոշ օգտատերերի համար, մի քիչ անց ինձ թարգմանեց տեսագրության հենց սկզբում մոլլայի անհասկանալի արաբերենը՝ ավելի ահավոր բան դու կյանքում չես տեսել(տեսագրությունը այստեղ):

իսկ տեսագրության տակ մակագրված է արաբերեն՝ ամենասարսափելի հանցագործությունը, Ալ Քայիդան սպանում է Սիրիայի քաղաքացուն(թարգմանությունը գուգլի օգնությամբ)

21+ افظع جريمة موثقة الحر والقاعدة يذبحون مواطن سوري

Տեսագրությունը մարդու կյանքի մի դրվագ է՝ սկզբից մինչև վերջ, արանքը չկա պոեզիայի համար:

Լուս. Ռիչարդ Դրյու, Ասսոշեյդ պրեսս

Լուս. Ռիչարդ Դրյու, Ասսոշեյդ պրեսս

Մի  այդպիսի արանք նկատել էր բանաստեղծը՝Վասլավա Շիմբորսկայան: Լուսանկարիչը ֆիկսել էր 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու-Յորիքի զույգ երկնաքերենի մեջ մխրճված ինքնաթիռից առաջացած հրդեհից փրկվելու հույսով իրեն դուրս նետած մարդուն, լուսանկարն էլ դարձել բանաստեղծի համար ներշնչանքի աղբյուր.

Սեպտմեբերի 11-ի լուսանկարը

Գցեցին իրենց հրդեհվող շենքից

Մի, երկու, մի քանի հոգի

Վերև, ներքև

Լուսանկարը նրանց բռնել է կենդանության օրոք

Իսկ հիմա պահպանում է

Գետնից վեր, մոտ գետնին

Նրանցից յուրաքանչյուրը դեռ ողջ է

Իր դեմքով

և արյունով՝ լավ թաքցված

դեռ ժամանակ կա, որ մազերը խառնվեն

իսկ գրպանից ընկնեն

բանալիներ, կոպեկներ

նրանք դեռ սավառնում են օդում

այդ տարածության սահմաններում

որը բացվել էր հենց էդ պահին

միայն երկու բան  կարող եմ անել ես նրանց համար

նկարագրել նրանց թռիչքը

և չավելացնել վերջին բառերը

Ռուսերենը այստեղ 

Լուսնկարը բռնում է պահը, իսկ ի՞նչը բռնի տեսագրությունը, մանավանդ որ այն որպես ժանր չի արված, այս տեսագրությունը լուսանկարի պես առանձին կյանք չունի, նա մասն է սպանության, այսինքն ֆիլմի ժանրի մեջ չի տեղավորվում, լրագրություն կամ արվեստ չի, ուղերձ է, նամակ, որն հավանաբար ապստամբ կոչվողներն են նկարել, բայց որը ցուցադրում են Սիրիայի իշխանության աջկիցները՝ ցույց տալու համար թե ում է թիկունք կանգնել ու զինում արևմուտքը:

Այստեղ Շիմբորսկայան բանաստեղծությամբ էլ չի կարող օգնության հասնել լուսանկարին կամ մարդուն, կանխել մահը, որ վերջին բառերը չգրվեն, տեսագրությունը էն լուսանկարը չի, որ վերջին բառերը չգրելու հնարավորություն տա, վերջին բառերը ավելացված են հենց մեջը ու բանաստեղծության տեղ չեն թողնում: Ուրեմն, կարո՞ղ էր նրա համար ինչ- որ բան անել Շիմբորսկայան, թե՞ այստեղ էլ գեղարվեստականը անելիք չունի:  Չգիտեմ, մի տարի առաջ Շիմբորսկայան մահացավ:

Հարցնելու կարիք էլ չկա, հարցերի պատասխանը գուցե գտնես այնտեղ ուր նա ապրում է,  ինչպես օրինակ, «Ոչինչ չի փոխվել» բանաստեղծության մեջ

Ոչինչ չի փոխվել:

Մարմնին հատուկ է ցավը:

Նա պետք է ուտի, շնչի և քնի,

նրա մաշկը բարակ է,հենց տակը՝ արյունը,

նա ունի ատամներ և եղունգներ

ոսկորները կոտրվող են, հոդերը առաձգական:

կտտանքների վախտ այդ հատկությունները հաշվի են առնվում:

և այլն: Մնացածը ռուսերեն այստեղ:

Entry filed under: խոհ. Tags: , , .

«Նժդեհ». քննադատությունը տեղն է գցում ֆիլմը Աքրամ Այլիսլիի «Քարե երազները» ֆաշիզմի թիրախ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: