Աքրամ Այլիսլիի «Քարե երազները» ֆաշիզմի թիրախ

15.02.2013 at 00:00 Оставьте комментарий

Երբ ֆաշիզմը փողոցներն է հեղեղում, մտնում յուրաքանչյուր շենք, բնակարան, յուրաքանչյուրի մեջ, անցնում վեր, մամուլ, մշակույթի տներ, իշխանություն,  երբ չի մնում որևէ դիմադրության տեղ,  միակ դիմադրությունը դառնում է չլինելը՝  մահը: Այդպես իրենց մահով են դիմադրում Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպի երկու հերոսները:

Եվ եթե մահը վերջն է, ուրեմն, գրականությունը դառնում է միակ դիմադրությունը ֆաշիզմին: «Քարե երազները» դիմադրությունն է, որ փոխարինում է կոտորված հայերին ու ինքնակամ հեռացած երկու գլխավոր հերոսներին(վեպը ռուսերեն այստեղ):

Ինչպես 23 տարի առաջ վեպի հերոսը Սադըգլին էր ականատեսը դարձել հայուհու հրկիզման, այնպես էլ այժմ նրա մասին պատմող վեպն ու հեղինակի գրքերն են գցում կրակի մեջ:

«Ազյա, կայարանում վառեցին երիտասարդ կնոջ: Նրա վրա բենզին լցրեցին և ողջ-ողջ վառեցին»:

«Ով վառեց-,հարցրեց Ազադա խանումը արցունքները մաքրելով»:

«Կանայք, Ազյա: Փողոցային առևտրականների ամբոխը: Կարծես դա մարդիկ չէին այլ իսկական ջիների բազմություն»:

Բայց ի տարբերություն հրդեհված հայ կնոջ, որին վառելով ջնջում էին մի ամբողջ ժողովրդի հետքը, հայուհու բախտակից վեպը այլևս հնարավոր չի ջնջել, վերացնել, ինչքան էլ այրեն տիրաժները և հեղինակին հալածեն:

Գլխավոր հերոսը, դերասան Սադայ Սադդըգլին ամբողջ վեպի ընթացքում կոմայի մեջ է, նրան ջարդուփշուր են արել այն բանի համար, որ փորձել է փրկել կատաղած ամբոխի ձեռքից հայ ծերունուն: Նրան հիվանդանոց բերած ընկերը, կատակերգակ ՝ Նուվարիշ Ղարաբաղլին պատմում է բժշկին.

«Հանկարծ հնչեց սարսափելի ճչոց: Ասես Ինչ որ մեկը ոռնում էր: Պարզվեց, որ հայ ծերունի է: Նա դուրս էր եկել հաց առնելու ու ընկել եռազների ձեռքը(Հայաստանից փախստական ադրբեջանցիներ): Հենց տնական շորերով… ու չստերով: Երբ ես հասա այնտեղ դժբախտը արդեն սպանված-գցված էր ավազանի մեջ: Իսկ աչքերը բաց էին, բժիշկ, ու նայում էին ուղիղ ինձ: Ինքս չեմ տեսել թե ինչպես սպանեցին: Իսկ ով այնտեղ էր պատմեցին, որ հային սկզբում գցեցին ավազանի մեջ, հենց սառցակալած ջուրը: Նա ծեր մարդ էր, չէր կարող մնալ ջրում: Ուզել էր դուրս գալ: Իսկ էդ տղաները ավազանի շուրջ կանգնել էին,  ոտքերով խփում էին նրան, այնքան մինչև մահվան հասցրին: Իսկ Սադայ Սադըգլիի գլխին, Աստված պահապան, անընդհատ փորձանքը պպտվում է: Այլապես ինչո՞ւ հենց նա այդ ժամին այդտեղ պիտի հայտնվեր… Չդիմացավ և վերջ… չէ՞ որ նա արտիստ է, մարդասեր: Սիրտը չտարավ. Նա նետվեց օգնության: Իսկ այդ «եռազները» որտեղի՞ց իմանան թե ով է նա, ինչացու է, նրանք եկած են, տեղացի չեն: Ահա և հայի տեղ դրեցին ու գազանի պես հարձակվեցին: Մի րոպե էլ ուշանայի նրան էլ կուղարկեին հայ ծերունու մոտ»:

Իսկ Մոսկվայից Բաքու վերադարձած բժիշկն էլ նախորդ օրն էր վիրահատել մի 14 տարեկան հայուհու, ով հրաշքով էր ողջ մնացել, նրան խոշտանգել էին  ադրբեջանուհիները:

Ղարաբաղլին էլ ապրումների մեջ է ոչ միայն ընկերոջ համար, նրա հարևանուհուն, թատրոնի հանդերձապահուհի ՝ Սեդա Մինասովային տասներորդ հարկից նետել էր Բաքսովետի մի ցմփոր մանր պաշտոնյա ու տիրացել բնակարանին: Իսկ հիմա այնպիսի այնպիսի անասնական ձայներ էին գալիս, որ նա վախենում էր տուն գնալ:

«Սեդա Մինասովայի մի բուռ եղած ծեր մարմինը մեռնում էր արյան լճակի մեջ»:

Այո, վեպում ղարաբաղյան շարժումը չէ, երկու ժողովուրդների հակամարտությունը չէ, այն ադրբեջանական հակահայ ֆաշիզմն է ներկայացնում, հարյուր տարվա ֆաշիզմը, որ մեկ մոլեգնել էր 1919-ին, հետո պահածոյացվել, ու կրկին մոլեգնել 80-ականների վերջին և հիմա դարձել Ադրբեջանի գաղափարախոսությունը:

Համացանցում վեպի շուրջ տարածված խոսակցությունները «ժողովուրդների բարեկամություն», «պետք է երկու ժողովուրդները կամք ցուցաբերեն հաշտության» տափակ ձևակերպումներից այն կողմ չեն անցնում, վեպը դիտարկվում է որպես մի խաղարարար ծրագիր, գրողին էլ ներկայացնում են մի տափակ իրավապաշտպան: Անընհատ համեմատվում են երկու ժողովուրդները ու փորձում գալ էն եզրակացության որ երկուսն էլ նույնն են:  «Ղարաբաղ.Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս Դե Վալը գնահատելով վեպը ասում է.«Ես հայաստանում չեմ տեսել մեկին ով այսպիսի համարձակ քայլ կկատարեր», կարծես նա այդ տեքստը ոչ թե որպես վեպ է ընթերցել, այլ խաղարարար նախաձեռնության սեմինարի արձանագրություն, և սպսում է որ հայերն էլ. «իրենց արածը խոստովանեն»: Սա անգլիացու հումանիզմի տակ թաքնված ռասիստական մի հայացք է, որի տակ ադրեջանցիներն ու հայերը նույն սանրի կտավն են, իրար ուտող աբորիգեններ, որոնց մեջ պետք է խիզախներ գտնվեն կռիվը վերջացնեն:

«Դե Վալը ամեն գնով փորձում ա “հավասարակշռություն” ստեղծի … լավ ա սաֆարովի պահով չեն ասում, հայերը մեղավոր են, որ մի հոգու էլ իրանք քնած տեղը չսպանեցին…»,- մեկնաբանում է Սարգիս Հովսեփյանը:

Գրող Լևոն Ջավախյանն Այլիսլիին ուղղված «գրչեղբորս» ուղերձում նույնպես հավասարակշռություն է փորձում ստեղծել և  վեպի մասին գրում է.«մեծ հումանիստի սիրո եւ եղբայրության ծնծղաները արդարացումն են այն բանի, որ վատ ժողովուրդներ չեն լինում, թշնամի ազգեր չեն լինում», «ազգամիջյան ընդհարումներում թրծված երկու ժողովուրդների բարեկամություն»: Ժողովուրդներին երկու նիշանոց մի սանդղակով՝ «լավ ու վատով» չափելով ու «մի որակի»՝ լավի տակ գցելով և «Երկու ժողովուրդների բարեկամություն» արտահայտությամբ Ջավախյանը տեղացի «հումանիստ անգլիացու» տեղն է բռնում՝ լղոզում, թաքցնում Այլիսլիի ներկայացրած ֆաշիզմը:

Ոչինչ թրծված չէ, չկա «երկու ժողովուրդներ»,  չկա այդ երկուսի  բարեկամությունը, ուղղակի կան մարդիկ՝ ամբոխային տրամադրության կողքը մի քանի անհատներ, ովքեր չեն կարողանում տանել զանգվածային հակահայ ֆաշիզմը, որ երկրում վերացրել է մի ամբողջ մշակույթ, սա է վեպի ուղերձը, վեպը կոչվում է «վեպ ռեքվիեմ»: Եթե վեպը պիտի համեմատվի, ապա ոչ թե ժողովուրդների բարեկամության ու համերաշխության դեկլարացիաների, այլ Նացիստական Գերմանիայում հրեաների ողջակիզման մասին պատմող գրականության ու արվեստի գործերի հետ:  Սակայն գրողի սխրանքն այն է, որ նա այդ ֆաշիզմի մասին գրում է ոչ թե նրա պարտությունից հետո, ոչ թե արտասահմանում նստած, և ոչ թե ֆաշիզմ կերտող ժողովրդի զղջման ապրումների ժամանակ, այլ հենց ֆաշիզմի երկրում՝ ադրբեջանական հակահայ ֆաշիզմի ծաղկման պահին, ուր նավթադոլլարները ֆաշիզմի մեքենան այնպես են աշխատացրել, որ նա այլևս կանգ չի առնելու.  ադրբեջանցիների աճող ինքնավստահության, հաղթանակի մեջ կասկածի բացակայության, հայերին վերացնելու վճռականության, հային կացնահարողին հերոսացման ժամանակ:  Ու դառնում ֆաշիզմի թիրախ, ինչպես իր հերոսները:

Վեպը համարձակորեն ցրում է տարածված միֆերն ու միջազգային նախագծերի ենթատեքստերը, թե բոլոր ժողովուրդները լավն են, կառավարություններն են վատը, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներին թշնամացրել է Մոսկվան,  որ ամեն ինչ Մոսկվայի ձեռքի գործն է, ադրբեջանցիները արյունարբու չեն և որ Սումգայիթի ջարդում միայն ԿԳԲ-ն է մեղավոր: Սադայի կինը տեսնելով ամուսնու հուսահատությունը մխիթարում է.

«Քո կարծիքով ժողովո՞ւրդը սարքեց Սումգայիթում դժոխային մղձավանջը: Ոչ, սիրելիս, ԿԳԲ-ն սարքեց կամ էլ, գուցե, իշխանության մնացորդները, որ այսօր բաժանված են տարբեր մաֆիոզ խմբերի: Ես երբեք չեմ հավատա, Սադայ, որ առանց իրական կազմակերպչի, ադրբեջանցիները կգնային այդպիսի խելագար վայրենության»:

«Ինչպե՞ս դու կարող ես նման բաներ ասել: Չէ՞ որ դու եղել ես Այլիսում»,-ասում է արտիստը:

Այլիսը  երբեմնի հայկական Ագուլիս քաղաքն է, «նրանց յոթ-թե ութ եկեղեցիները մինչև հիմա կանգուն են», «Նույնիսկ հիմա Այլիսում գրեթե ոչ մեկին չես համոզի, որ իրականում դա (եկեղեցին)Իստազըն չի, այլ Աստվածատուր է»:

Սադըգլին կոմայի մեջ վերադառնում է իր ծննդավայր Այլիս՝ 12 հայկական եկեղեցիներով քաղաքը: Նրա աները, որ նույնպես Այլիսից է, հոգեբույժ՝ Աբասալիևը ասում է, որ Այլիսի հայերից խլված տներում անպայման մի հոգեկան հիվանդ կա.

«Այստեղ Այլիսում իսկապես շատ ջիներ կան: Ջին ասելով ես նկատի ունեմ ոգիներ: Դու գիտե՞ս ում տանն է ապրում Գուլուն(մի հոգեկան հիվանդ է ում ջիներ են երևում): Մի ժամանակ այստեղ հայ էր ապրում, շիլ քարտաշ, Մինաս անունով, և նրա նախնիները հնուց քարտաշներ են: Շատ եկեղեցիների քարերը Մինասի նախնիների աշխատանքն է: Մինասն էլ ծնված օրից քարերի հետ է աշխատում. պատրաստում էր գերեզմանաքարեր, աստիճաններ, աղացքար և այլն…էս ցնդած Գուլուի պապը՝ Աբդուլան, թոռան պես ավարա ու դմբո էր: Շուկայում համբալություն էր անում, աղբյուրից ջուր էր տանում չայխանա ու խեղճուկրակ կոպեկներ էր աշխատում ու դրանով էլ բավարարվում էր: Ու պատկերացրու ինչ առիթ էր, որ երբ Ադիֆ բեյը հրամայեց հայերին ոչնչացնել, էս շակալ Աբդուլլան հանկարծ խիզախացավ. վազեց տուն, վերցրեց կացինը ու նետվեց Մինասի տան վրա: Մինասը հանգիստ նստած քար էր տաշում: Էս սրիկա Աբդուլլան նետվեց նրա վրա ու գլխատեց, իսկ հետո չխնայեց ոչ կնոջը ոչ երեխաներին: Դե անկեղծ ասա, հիմա էս Գուլուն կարո՞ղ է հանգիստ ապրել Մինասի տանը: Չի կարող, Աստծով եմ երդվում, Մինասի խոշտանգված ոգին երբեք նրան հանգիստ չի տա: Աստված այդքան մոռացկոտ չի, որ ների այդպիսի հրեշավոր ոճիրը»:

«Մսագործ Մամեդաղը փողոցում դաշույնով սպանեց հոգևորական Մկրտիչի աղջկան: Ես նրան ծեր ժամանակ չեմ տեսել: Նրանք ովքեր Բաքու էին գալիս, պատմում էին, որ շան պես սատկեց, սկզբում լրիվ կուրացավ, հետո ինսուլտ խփեց-բերանը մինչև ականջները ծռվեց, բացի այդ սրիկան տառապում էր փորկապությունից, երբ զուգարանում զոռում էր, նրա տնքոցները հասնում էին մինչև Զանգեզուր: Հիմա էլ ամեեն մեկն էլ պատրաստ է թքել նրա գերեզմանին»:

Վեպում նկարագրվում է հայերի ջարդերը, ինչպես թուրքերը խաբելով բնակչությանը դուրս են կանչում, մուսուլմաններին մի կողմ տանում ու հայերին գնդակահարում:

Իր մանկության Այլիսում դեռ մնացել էին երկու հայ կանայք՝ Անիկոն  ով 1919թվին տեսել էր թե ինչպես են հայերին կոտորում, գնդակահարում, սրերով խողխողում, և իր աչքի առաջ ինչպես են սպանում ծնողներին: Նրան չորս օր հետո թաքստոցից գտել ու մեծացրել էր մի կին՝ Զոհրան, ում որդին էլ բռնությամբ նրան իր կինն է դարձրել:

«Անիկոն միշտ լուսաբացին բարձրաձայն երգում էր իր բարձր պատշգամբում, կարծես ուզում էր բոլոր այլիսցի մուսուլմաններին հայտնել, որ Այլիսում դեռ ողջ է և հնչում է հայկական ձայնը»:

«Դա անկասկած դարերի խորքերից եկող Այլիսի իսկական  տիրոջ ձայնն էր»:

Վերջին հայուհին մահանում է կրկին արթնացած ֆաշիզմի օրերին, Սադայի գյուղից եկած մանկության ընկեր Ջամբուլը տեղեկացնում է. «մի քանի օր առաջ Անիխը սատկեց, իր պիղծ հոգին տվեց Ազրայիլին»:

Մյուսը Հայկանուշը, ով որբ մնացած Ջամբուլի գլուխը լվանում է, մաքրում ոջիլներից: Նրան այսպես է հիշում հերոսը. «Թող Ալլահը քո միակ զավակին Երևանում պահապան լինի Հայկանուշ: Դու Այլիսում ամենաբարի կինն ես»:

Ինչպես նացիստական գերմանիայում, ֆաշիզմը իր ռասիստական տեսությունը հիմնավորում է «գիտությամբ», նույնն էլ անում են Ադրբեջանում: Սադըգլին թերթում կարդում է կուսակցական կարիերա արած, այժմ նացիոնալիստ դարձած մանկության ընկերոջ Բաբաշի հոդվածը. «Այլիս բառը առաջացել է «այլաջ» բառից, այսիքն «բնակեցման վայր»: Իբր հայերը Այլիսում երբեք չեն ապրել և բոլոր եկեղեցիները և գերեզմանները նախկինում  օդարերեն անվանվում էին «Գյուր օդ»՝ «թեժ կրակ» (հեղինակը նշում է, որ «օդարը» հնարովի ժողովուրդ է), և հանդիսանում է հին թուրքերի հողեր, որոնք հայտնի են որպես ալբանացիներ» և այսպես թվարկվում է ադրբեջանական կեղծարարությունը, որով ամբողջ Հայաստանը, Երևան, Գորիս և այլն, ներկայացվում են որպես ադրբեջանական:

«Այդ ժոպոխան պիզդախանլին ստի մի ամբողջ արսենալ ունի, որ կեղծի իր փոքր հայրենիքը»,-զայրացած ասում է արտիստը:

Բաբաշը սովետական տարիներին կոնսերվացված ֆաշիզմի արտահայտությունն է, իրենց մանկության տարիներին նա  Հայկանուշի նկարչուհի թոռնուհու, Լուսինեի  տրուսիկն էր փախցրել պարանից ու գյուղի մեջ թափահարում էր, և այդ դեպքից հետո Լուսինեն այլևս չեկավ Այլիս: Իսկ որոշ ժամանակ անց Հայկանուշն էլ մշտական մեկնում է որդու մոտ Երևան:

Պատմության կեղծարարությանը հակադրվում է  Աբասալիևը, նա ոգևորված, կոմայի մեջ պառկած փեսայի մոտ նստած կարդում է 1600-ականների կեսերին գրված Զաքարյա Ագուլեցու օրագիրը.

«Գիտե՞ս, ինչքան չարիք են բերել Այլիսին էդ շահերը, խաները, սուլթանները…լսի, կարդամ. «1653թիվ, հուլիսի 10, Այլիս: Այսօր Այլիս եկավ շահ Աբբասի տեղապահը՝ Աղա Լյատիֆը: Նա գրեց թղթի վրա տասնվեց փոքրիկ տղաների ու աղջիկների անունները, բայց ոչ մեկին հետը չվերցրեց: Այս անգամ Աստված խնայեց մեզ»:

«Զաքարյա Ագուլեցին թվարկում է Այլիսի բոլոր եկեղեցիները: Վանքի եկեղեցին՝ սուրբ Թովմասի եկեղեցին է: Դու դա գիտես: Վուրագըրդ՝ խեղված ձևն է Վարդակերտ բառի: Իսկ Վուրագըրդյան եկեղեցին, ուր իրար հետ զբոսնում էինք՝ սուրբ Քրիստափորի եկեղեցին է: Իսկ այն որ անվանում էինք քարե եկեղեցի՝ սուրբ Հովհաննեսի եկեղեցին է»:

Փեսան չի լսում, և նրան արձագանքում է վրդովված բուժքույրը՝ հակահայ պրոպագանդայով ներծծված տիպիկ միջին ադրբեջանցու ներկայացուցիչ.

«Բժիշկ, բայց չէ՞ որ ամեն ուր գրում են, որ այդ եկեղեցիները հայկական չեն, ալբանական են: Ասում են, հետագայում հայերը յուրացրել են դրանք: Գուցե ձեր Զաքարիա՞ն էլ հայ չէր, ալբանացի էր»:

«Անհեթեթ բան ես ասում: Եթե մեկը իրեն հայ է անվանում, ինչպե՞ս ես կարող եմ ասել՝ ոչ, դու հայ չես, դու՝ ալբան ես, կամ լեզգի, թալիշ, մուլթան»,- պատասխանում է Աբասալիևը :

Մնա՞լ կոմայի մեջ, թե դուրս գալ: Բժիշկը խորհում է՝ նա պետք է որոշի, արթնանա թե ոչ: Նոր տարին անցավ, արդեն տասներորդ օրն է, նա չի արթնանում: Դուրս գա, ո՞ւր գնա, ի՞նչ կարող է անել: Սադըգլին չի վերադառնում, մնում է մանկության հուշերի մեջ, և մահանում է հենց 1990թ. հունվարի 12-ին, երբ սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը: Այսինքն նրա մահը ոչ թե վերջն է այլ սկիզբը: Ղարաբաղլին էլ չի դիմանում, ու նետվում է տասներորդ հարկ բնակարանից:

Նրանց մահը քրիստոնեական  նշանակություն է ստանում, նրանք իրենց զոհաբերում են ազգակիցների ֆաշիզմի, մեղքերի համար:

Երկուսն էլ դերասան, որոնք բեմում այդպես կերպարանափոխվող, իսկ կյանքում զգայուն: Կերպարանփոխման պահանջը,մուսուլմանից քրիստոնյա դառնալու ձգտումը Սադըգլիի ներսում է, և գուցե դա էլ նրան դարձրել է դերասան՝ որ լինի այն ինչ տաբու է: Սադըգլին ամբողջ կյանքը երազել էր գնալ Էջմիածին և մկրտվել: Որտեղից էր գալիս այդ ցանկությունը, դառնալ ժառանգո՞րդը 12 եկեղեցիների քաղաքի իրական կառուցողների, թե՞ վերադարձնել  կոտորված գոնե մի հայի:

վերջում

Ռուս գրող Բորիս Ակունիի  բլոգում Այլիսլիին աջկցող գրառման տակ մի ադրբեջանցու մեկնաբանությունը

Этот роман очистил меня от налипшей грязи. Этот роман стал для меня долгим вздохом, глотком чистого воздуха. Я вышла из темницы, в которой все азербайджанцы находятся с 1989-го года. Каменные сны, впервые за 23 года, принесли мне мир и покой.

այս վեպը մաքրեց ինձ կպած կեղտից: Այս վեպը դարձավ ինձ համար երկար հոգոց,  մաքուր օդ: Ես դուրս եկա այն խավարից որի մեջ են բոլոր ադրբեջանցիները 1989թվից: «Քաեր երազները» այս 23 տարիների ընթացքում ինձ բերեցին խաղաղություն ու հանգիստ

Entry filed under: խոհ. Tags: , , .

Սարսափելի աշխարհ. որսա՞լ մինչև մահը եղած արանքը Այլ ազգայնականություն. Րաֆֆին ընդդեմ հատվածապաշտության

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: