Երբ էլիտան հարմարված է, մնում է հեռանալը

05.04.2013 at 09:33 Оставьте комментарий

«Երեք տարի կարաս սկզբունքային մնաս, ավել հնարավոր չի», Հայաստանի համար էս ցինիկ ճշմարիտ խոսքը նախկին ընդդիմադիր գործիչինն է, ով 98թ. իշխանափոխությունից հետո նախարար դարձավ, թե՞ նման մի բան ու հետո էլ անհետացավ քաղաքականությունից:

Հայ քաղաքական գործչի համար գաղափարները սիրո նման են, որ ապրում է երեք տարի, ինչպես Ֆրեդերիկ Բեգբեդերի վեպում «սերը ապրում է երեք տարի», երեք տարի անց պիտի փոխես ավելի շոշափելի «սիրով»:

ԱՊՀ տարածքում ըստ Գելափի հարցումների ամենաշատ երկրից հեռանալ ցանկացողները Հայաստանում են՝ 40 տոկոսը ուզում է գնալ, իսկ Վրաստանում ու Ադրբեջանում երկրից հեռանալ ցանկացողները 14 տոկոս են:

Ի՞նչ կապ կա երեք տարի սկզբունքային լինելու ու Հայաստանից հեռացողենրի մեջ:

Երկրից հեռանալ ցանակացողների մեծ տոկոսը կկապեն տարբեր պատճառների հետ՝ որ Հայաստանում շատերը ներգաղթյալ են և արմատներ չեն տվել նոր հայրենիքում, որ հայկական բնավորություն է՝ որտեղ հաց էնտեղ կացը, որ հայերը լավ կյանքը ավելի են սիրում քան հայրենիքը ու նման խելոք լիքը դատողությունները: Նաև որ իշխանությունները շատ վատն են, չեն կարողանում էս փոքր երկրում մարդկանց ապրելու ու աշխատելու պայմաններ ստեղծել, իսկ, մյուս երկրներներից շատերն էլ գազ ու նավթ ունեն ու դրա հաշվին կարում են երկիր պահել:

Մի պատճառ էլ իմ մտքով անցավ.

Ընդհանրապես «մարդիկ» ինքն իրեն,առանց միջնոդրության, կամ առանց ինչ-որ խավի առաջնորդության գործողություններ չեն անում, գուցե միայն գնչուները. մի ռուս ուսումնասիրող ասում էր, որ չեն կարողանում բացահայտել, թե ինչն է դրդում գնչուների թափորները հանկարծ ուղևորվել արևմուտքից արևելք, իսկ հետո հակառակը:

Հայերի գործողություններն էլ, արտագաղթի տեմպերը նաև իր էլիտայի՝ ընտրախավի  արդյունքն է, ասա էլիտադ ով է ասեմ մտքինդ ինչ է:

Վրաստանում էլ կյանքը շաքար չի, եղել են ժամանակներ, որ կյանքը շատ ավելի վատ է եղել, քան  Հայաստանում: Բայց մարդիկ չեն ուզում գնալ, ընդամենը 14 տոկոսը, Հայաստանից երեք անգամ պակաս: Ի՞նչն է տարբերությունը. մի տարբերություն ասեմ. Վրաստանում չորս անգամ իշխանություն փոխվեց՝ Գամսախուրդիային գցեց Շավարդնաձեն, Շավարդնաձեին Սահակաշվիլին, Սահակաշվիլիին էլ Իվանիշվիլին: Հայաստանում մի անգամ կոմունսիտներից իշխանությունը առան ու քսան տարվա մեջ էլ իշխանություն չի փոխվել: 98-ինը հեղաշրջում էր, որ իշխանության մի թևը մյուսին հեռացրեց:

Եթե իշխանություն չես կարողանում փոխել, ուրեմն, չես կարող հավատալ թե երկրում փոփոխություններ կլինեն: Վրացիների հավատը չորս անգամ իրականացվել է, չորս անգամ նրանք տեսել են թե ինչպես են վերևները հեռանում, ու «ներքևները» գալիս իշխանության, Հայաստանում հավատը երբեք չի իրականացվել:

Եվ մարդկանց հավատով լի հայացքները ուղղված ընդդիմադիր գործիչների, մտավորականների, հեղինակությունների  շուրթերն, մի քանի տարի անց հիասթափված շրջվել են:

Հավատը տևում է երեք տարի, կամ չորս կամ ամենաշատը տասը, ու վերջ: Ընդդիմադիր գործիչը հոգնում է՝ էդքան պայքարից հետո, ոչինչ, մարդկանց խաբեց, բայց հոգնել է, ինչքան պայքարես, արդեն հանգստանալու ու կյանքը վայելելու ժամանակն է:

Տարիներով հավաքած կոպեկներդ տալիս ես բժշկին վիրհատության համար, ու մինչև  հիվանդանոցից դուրս գրվում, մեկ էլ տեսնում ես որ պայքարն ավարտվել է, էն ում հավատում էիր, ով վստահեցնում էր քեզ, թե՝ հես ա, տես ինչ ենք անելու, վայելում է կյանքը: Հասկանում ես որ քեզ օգտագործում էր իր բարեկացությունը ավելացնելու համար: Ի՞նչ անես, մնա՞ս, նայե՞ս ոնց են քեզ հերթական անգամ ֆռցրել,  իրենց հարցերը լուծել, ինչպես են թշնամիները բարեկամացել ու իրար կենաց են խմում, իսկ դու անօգնական ու սնանկ մնացել ես մեջտեղում: Ուրեմն, գնալը կփրկի:

Խոսք կա՝ գնաց կոմպրոմիսի և այլևս չվերադարձավ: Հայստանի ընդդիմության համար է ասված, անվերջանալի կոմպրոմիսներ, ուր կորչում ու անհետանում են բարեկեցության մեջ:

Չէ, հայերը հարավաֆրիկյան կոսա ժողովուրդը չեն, չսպասես հայերից  Մանդելա ում գաղափարները վաղեմության ժամկետ չունեն, սիրո պես երեք տարի անց չեն անհետանում, կանքի անբաժան մասն են՝ ինչպես ուղեղը կամ սիրտը, քսանյոթ տարի բանտերում մնալուց հետո էլ չեն մաշվում, ով ի վերջո հասնում է իր նպատակին, իշխանության գալիս և հիմա էլ, 95 տարեկանում էլ նրա գաղափարները այնքան ամուր են, որ մահից հետո էլ կիշխեն երկրում: Կամ Ուգո Չավես, ով բանտից դուրս գալուց հետո ավելի ակտիվ պայքարեց իր գաղափարների համար և ի վերջո իշխանության հասավ ու փոխեց երկիրը և մնաց միլիոնների սրտում:

Դեռ չշտապենք, մի գործիչ մնացել է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով գայթակղություններին դիմացել է, չի հարմարվել, երեք անգամ պաշտոնից հեռացել է սկզբունքային հակասությունների պատճառով, և ով մարդկանց հիշողությունների մեջ մնացել է որպես անկոպրոմիս պաշտոնյա(տես «Որդին բացահայտում է հոր գաղտնիքը. Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոններից հրաժարական է տվել, որ գող չդառնա՞»): Ճիշտ ա Մանդելա չի, բայց ամեն դեպքում, Հայաստանինը էս է, գիտես, որ եթե կոմպրոմիսի էլ գնա, անձնական բարեկեցության համար չի անելու:

Նրան կծաղրեն, թե շատ մարդ չի կարողանում հավաքել: Ինչպե՞ս հավաքի, երբ չունի աջակցությունը ոչ մի օլիգարխի, նրան չեն կարող վստահել ու ֆինասավորել նրանք ովքեր երեք նախագահներին են միայն վստահում, քանի որ միայն նրանց տանիքիների տակ կարող էին միլիոններ կուտակել:

Նա միայն մի զենք ունի հրապարակ լցնելու՝ իր կենսագրությունն ու գաղափարները, որոնք այս գաղափարազրկված երկրում շատ թույլ են:

Չի՞ գա իշխանության: Էհ, գոնե կմխիթարվենք, որ եղավ մի գործիչ, ում համար գաղափարները մի քիչ ավելի թանկ եղան քան կյանքի վայելքները:

Կգա՞ իշխանության, ուրեմն «Գելափի» թվերը կփոխվեն:

Entry filed under: խոհ. Tags: .

Այլ ազգայնականություն. Րաֆֆին ընդդեմ հատվածապաշտության Աննամակ մարդկանց երկրում պապի նամակը հնդկական կինո է

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: