Աննամակ մարդկանց երկրում պապի նամակը հնդկական կինո է

08.04.2013 at 09:30 Оставьте комментарий

Ինչո՞ւ է հայ ընդդիմադիր գործչի սկզբունքայնության պահպանման ժամկետը երեք տարի. Ինչո՞ւ 88 թվի սերունդը իշխանության գալով մոռացավ ժողովրդավարություն ու նման բաներ ու սկսեց անհագ հարստանալ, և Ինչո՞ւ, ինչպես նկատել էի նախորդ նյութում՝ «Երբ էլիտան հարմարված է, մնում է հեռանալը», ընդդիմությունն էլ իշխանության արագ չգալով, հոգնում է պայքարից ու փափուկ կյանքի խաթեր իշխանության մեջ մտնում, իսկ իշխանության դեմ հանած մասսաներին հուսահատված թողնում փողոցում:

Հոգեվերլուծության համաձայն անհատի ձևավորման հիմքը դրվում է վաղ հասակում՝ ծնված օրվանից:

Հնարավո՞ր է պարզել, թե այն սերունդը, որ անկախ Հայաստանում ընդդմություն ու իշխանություն դարձավ, ի՞նչ հիմքերի վրա է ձևավորվել:

Սովետական սերնդի դաստիարակության վերաբերյալ ինձ համար բանալի էր, երբ գրեցի «Մահ՝ կորցրած տան պատճառով» ակնարկը.

«Լիլիան կաթված ստացավ, երբ 2005թ. նոյեմբերի 4-ին տուն վերադառնալով՝ տեսավ բնակարան տանող աստիճանները քանդված են, իսկ իրերը տարել են։ Մի քանի ժամով տնից բացակայելու ընթացքում Դատական ակտերի հարկադիր կատարողները նրա բնակարանի դուռը ջարդելով մտել էին ներս, իրերը տարել էին, իսկ բանվորները՝ քանդել աստիճանները»։

«Լիլիայի հետ կրկնվում էր այն, ինչ եղել էր հեռավոր 49 թվին։ Նրա ընտանիքը, հազարավոր հայ ընտանիքների հետ, աքսորել էին Ալթայի երկրամաս։ Այն ժամանակ գիշերով էին տարել նրանց, այժմ, 56 տարի անց, օրը ցերեկով դատարկեցին նրա բնակարանը եւ անտուն թողեցին»։

Ապա Լիլիայի քույրը՝ Այլիտան հիշում է.

«Անտեսելով ամեն տեսակ ռեպրեսիա` մենք բարձրացանք,- ասում է Աելիտան: – Իրար օգնելով` մեր ընտանիքը ոտքի կանգնեց»: Հայրն արգելում է տանը խոսել աքսորի մասին:

«Ծնողներս ուզում էին, որ կյանքը սկսվի մաքուր թղթից, որ երեխաներն իրենց ճնշված չզգան: Մենք ջնջեցինք անցյալն ու սկսեցինք նորից: Ես էդ փաստը իմ էրեխուց էլ եմ թաքցրել, ուզել եմ, որ իմ էրեխեն խոցված չմեծանա էս երկրում: Ուզում էի, որ լինի իր երկրի լիարժեք քաղաքացի, էն երկրի, որտեղ ապրում է: Չէի ուզում, որ Սովետը նրա թշնամին լինի, ոնց որ հիմա թուրքը մեր թշնամին ա, որովհետև ինքը ըստեղ ապրելու էր»:

Ջնջել անցյալը ու կյանքը սկսել մաքուր թղթից, տանը արգելել խոսել ստալինյան ռեպերսիաներից և  1915թ. ջարդերից, որ երեխան «տրավմա» չստանա, առողջ մեծանա, այն երկիրը որտեղ հասակ է առնում ընդունի որպես իր հայրենիք, նորմալ կրթություն ստանա, կուսակցություն ընդունվի ու հանգիստ հոգով հանգիստ մարնի մեջ լավ ու փափուկ կյանք ունենա իր այդ անհայրենիք հայրենիքում:

Բարեկամներ ունեինք, որոնց ծնողներին աքսորել էին կամ գնդակահարել, իսկ իրենք երեխաներին ռուսական դպրոց էին տալիս, նրանց խրախուսում, որ կուսակցություն ընդունվեն ու առաջ գնան: Որ ծնված օրից, առավոտից իրիկուն տանը խոսեն պապի գաղթի ու հետո գնդակահարության մասին, էրեխեն ի՞նչ կմեծանա՝ վրեժը սրտում, արդարությունը գտնելու գաղափարը մտքում, կյանքը վարի կտա  Սովետում, որի վախճանը չի երևում՝ «մենք տանջվեցինք, գոնե մեր երեխաները չտանջվեն»:

Պատմությունը թաքցնելու խորհրդանիշը ռուսական դպրոցն էր, որը զավակների համար պիտի ջնջեր ու անհասկանալի դարձներ այն լեզուն, որը պետք է փոխանցեր պապերի պատգամը:

(պատմությունը թաքցնելու մի պատճառ էլ կար՝ վախը, բայց դա մինչև 60-ականները, երբ ծնողները վախենում էին խոսել Ստալինից կամ ազգային հարցերից: գաղտնալսող գործիքներ չկայն, բայց ԿԳԲ-ի ականջները ամենուր էին):

Հետո, ճիշտ է, անանցյալ մեծացած երիտասարդները կփորձեն գտնել, թե որտեղից են գալիս, կիմանան ինչ որ պատմություններ, բայց անհատի ձևավորման կարևոր շրջանում, մանկության տարիներին ծնողները նրանց «ազատել» էին գաղափարներ ու սկզբունքներ ունենալու բեռից, իսկ այն ինչ սերտել էին երիտասարդ տարիներին երեք տարվա պահպանման ժամկետով էր, ավելի շատ սերտածների սկզբունքների պահպանման ժամկետը ավելի երկար էր, բայց ոչ այնքան, որ ամբողջ կյանքի համար բավարարեր:

«Մաքուր թղթից» կյանք մտած քաղաքական գործիչներն էլ դարձան անկախ Հայաստանի քաղաքական էլիտան:

Եվ անծայրածիր հայրենիքում անհայրենիք մեծացած սերունդը՝ Մերգելյանի ինժեներներ ու տարբեր ռանգի գիտնականներ ու գրողներ 88թ. մի պահ կզարմանան, որ հայերնիք ունեն, իսկ հետո կուտեն այդ հայրենիքը:

Հիշում եմ, 1988-ին Իգոր Մուրադյանը հանրահավաքում Մոսկվային սպառնում էր՝ Մերձբալթյան հանրապետությունները ամբողջ ժողովրդով այլախոհ են, այնպես թող չանեն, որ Հայաստանն էլ այլախոհ դառնա: Մոսկվան չվախեցավ, Հայաստանն էլ այլախոհ չդարձավ, չէր էլ դառնալու, ուրիշ միս ու խմորից էր, մանկության մեջ դրված հիմքերն էլ ուղենիշ դարձան այն տարբեր  ճանապարհների, որ ընտրեցին մերձբալթյան հանրապետություններն ու Հայաստանը:

Կայի՞ն մարդիկ, ովքեր Սովետական երկրում այլ մանկություն էին ունեցել, որոնցից չէին թաքցրել իրենց պապերի ճակատագիրը, թույլ էին տվել, որ «տրավմա» ստանան: Իհարկե կային, բայց նրանք չէին կարող եղանակ ստաղծել անհայրենիք մեծացած թափորի մեջ:

Ի տարբերություն սովետահայ սերնդի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը այլ միջավայրում է ձևավորվել:

Նրա որդու՝ Կարինի ապրիլի հինգի հանրահավաքի ելույթը և մեծ պապի նամակը ներկայացնելը դրա վկայությունն էր.

«Միգուցե շատերս չհասկացանք, թե ով է այս մարդը, այս ժպտերես զինվորը, եւ ինչ է ուզում, եւ ինչի է եկել:

Ես էլ շատ հաճախ չեմ հասկացել, բայց ես գտել եմ մի նամակ, որը ճիշտը որ ասեմ, տարիներ առաջ էի նկատել իր գրասեղանին, բայց վերջերս էր, որ համարձակվեցի բացել ու ընթերցել:

Այս նամակը, որ 25 տարիների ընթացքում եղել է միշտ իր գրասեղանին. մայիսի 26, 1970 թվական, սա Գասպար Հովհաննսիյանի վերջին նամակն է իր թոռանը՝ 10 տարեկան Րաֆֆիին.

«Իզուր չէ, որ քեզ Րաֆֆի անունը տրվեցավ:

Կհուսանք, որ օր մըն ալ Մասիսի կատարին հայկական դրոշակը կպարզա:

Րաֆֆին մեծ վիպագիր էր, իր գրվածքներով Րաֆֆին հայերին մղած է հեղափոխության թուրքերի դեմ, որ ունենանք մեր պատմական հողերը: Այսօր ունենք փոքր Հայաստան մը, բայց այն ամբողջը չէ:

Ձեր սերունդը իր աշխատանքով պետք է տիրանա մեծ Հայաստանին, ուր պետք է հավաքվեն բոլոր հայերը»:

Աննամակ մնացած մեկի համար Կարինի նամակը ծաղրի հերթական թեման է, թատերական ներկայացում ու հնդկական կինո է. եթե պապիցդ նամակ, պատգամ  չես ստացել, ուրեմն, դա տեսել ես միայն կինոներում(այսպես «7 օրում» Սևակ Մինասյանն է գրում. «Հնդկական կինոներ տեսած և Րաֆֆու «Սամվելը» վեպի ազդեցության տակ մեծացած մարդիկ մի պահ ծառս եղան կրտսեր Հովհաննիսյանի այդ խոսքերից հետո»):

Entry filed under: խոհ. Tags: .

Երբ էլիտան հարմարված է, մնում է հեռանալը Ի՞նչ էին ուզում ապրիլի 9-ից. «Հորս արև, Րաֆֆին քաշեց»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: