Ի՞նչ էին ուզում ապրիլի 9-ից. «Հորս արև, Րաֆֆին քաշեց»

13.04.2013 at 09:27 Оставьте комментарий

-Հորս արև, էթանք պիվա խմենք:

-Որտե՞ էթանք:

-Սարյան մի հատ լավ պիվնոյ են բացել:

-Ո՞նց, ես Սարյան եմ սաղ օրը:

-Հորս արև, էթանք կտենաս:

Էրկու երևանցի երիտասարդի երկխոսության մեջ երկու րոպեում երեք «հորս արև»: Հորս արև, հարոս արև, հորս արև:

Մի դեպքում «հորս արևը»  ինչ-որ զգացմունք ա արտահայտում, մեկ այլ դեպքում ձայնարկություն կամ կապ է, մեկ ուրիշում՝ ընկերոջը վստահեցնելու փորձ, ու նաև՝ երդում, կամ երդում-պատառ՝  «հորս արև»-ին կավելանա «մորս արև»-ը, հորս արև, մորս արև:

20-30 տարի առաջ էլ «Հորս արև»-ը կար, բայց ավելի հազվադեպ էր հնչում, էն դեպքերում,երբ ոչ մի կերպ քեզ չեն հավատում, էլ ուրիշ ճար չունես, մնում է երդվելը: Տարիների հետ «հորս արև»-ը խոսքում սկսեց շատանալ, էնքան որ դարձավ բերնի ծամոն: Ինչի՞ շատացավ, չգիտեմ:

Բայց ինչի՞ մենակ երիտասարդները: Ամեն հիմարության համար, երդում ուտելը երկու հոգու փոխհարաբերությունների անբաժանելի մասն է՝ հորս գերեզման, մամայիս արև, էրեխեքիս արև:

-Ասել էիր տանը կլինեմ, բայց զանգում էի վերցնող չկար:

-Տանն էի: Քնած էի:

-….

-Մամայիս արև, տանն էի:

Կամ

-Մի բան ասեմ մարդու չասես:

-Չեմ ասի:

-Դե երդվա:

-Էրեխեքիս արև:

Ամենավստահելի երդումը՝ էրեխեքիս արևն ա: Բայց էլի հաճախ չի աշխատում՝

-Արա էդ անասունը պարտքս էրկու տարի ա չտվեց:

-Բա խի՞ տվիր:

-Ո՞նց չտայի, ասեց՝ էրեխեքիս արև, մի շաբաթից հետ կտամ:

Ինչի՞ է երդումը դարձել բերնի ծամոն, ինչի՞ մարդիկ իրար էնքան չեն վստահում ու չեն հավատում, որ երդումը էնքան ա մաշվել որ էլ երդում էլ չի, ինչպես ռուսը էրկու բառից մեկը կասի՝ բլյած, հայ ջահելն էլ՝ հորս արև: Կա՞ բացատրություն՝ իրար քցելը, ֆռցնելը, ծախելը, խաբելը մի կտոր սխտոր ուտելու պես բա՞ն է դարձել, ու երդումն էլ ծամո՞ն, որ բերնիցդ հոտ չգա: Կնստես, լիքը խելոք բացատրություն կգտնես՝, հետո էլ, մի տեքստ կգրես՝ «Երդումը որպես հետխորհրդային գաղութացման դիսկուրս», ու տակը՝ կստորագրես մշակութաբան. Հավատա, հորս արև՝ մշակութաբան եմ:

Րաֆֆի Հովհաննսյանը այնտեղ հասակ չի առել, ուր՝ «հորս արևը» ծամոն է դարձել:

Ծնվել է Ֆրեզնոյում, այն նույն քաղաքում որի մասին Վիլյամ Սարոյանը գրում է. «Որտեղ ես ծնվել եմ այնտեղ մարդիկ բարեկիրթ են»:

Սարոյանի պատմվածքներում հանդիպե՞լ ես «հորս արև»: Չեմ հիշում: Բայց երևի այնտեղ էլ, ուր մարդիկ բարեկիրթ են, երբեմն երդվում են, չգիտեմ, միշտ էլ լինում է երբ մարդը մարդուն չի հավատում,ու ստիպված երդում է ուտում,  որ հավատան: Բայց քանի՞ անգամ: Րաֆֆի Հովհաննսյանը կյանքում քանի՞ անգամ երդված կլինի, քսա՞ն, տա՞սը, երե՞ք, երկո՞ւ: Իսկ գուցե ապրիլի իննին կյանքում առաջին անգա՞մ էր երդվում: Եթե առաջին անգամն է (կամ թող լինի երկրորդը, լավ՝ երրորդը), ուրեմն, երդումը դառնում է կյանքի իրադարձություն` ամուսնության, կնունքի, ապաշխարության պես բան:

Էս քսան տարիների երեք-չորս հետընտրական բողոքի ալիքների լիդերների մեջ Րաֆֆի Հովհաննսյանը միակ գործիչն է, որ իր պայքարի թիրախ դարձրեց նախագահի կեղծ երդմնակալությունը: Մյուս լիդերները նախագահների հերթական կեղծ երդմանը կարծես ուշադրություն չէին դարձնում ու բանի տեղ էլ չէին դնում՝  «Էդ հեչ , հիմա իշխանությունը առել ա, էլ ինչ կարևոր ա՝ մի «հորս արև» ավել կամ պակաս ասի, ի՞նչ  ա փոխվում»:

Բայց եթե երդումը, այն էլ երկիրը փոխելու հանձնառության երդումը իմաստ ունի, ավետում է   վերափոխման սկիզբ, ուրեմն սոսկ ծես ու խորհրդանիշ չի, լուրջ իրադարձություն է, և այդ իրադարձությանը վայել չի այլ «իրադարձությունիկներ» խառնելով տպավորությունը նսեմացնելը: Ու Րաֆֆին ամբողջ Հայաստանից մարդկանց կանչում էր Օպերայի հրապարակ այդ վերափոխման իրադարձությանը մասնակից դարձնելու, բայց չգիտեր, որ երդումը ծամոն դարձրած շատերի համար երդմնակալությունը իրադարձություն չի կարող լինել, երդումը շատ առօրյական բան է իրադարձություն դառնալու համար. «երդումս ո՞րն է, էկել ենք որ «հորս արևդ» լսենք, ախպար ես, հասկացանք, երդում-մերդումդ տուր ու ասա ոնց ենք Սերժին հիմա քցում»: Բայց այ քեզ անակնկալ, երդումը տվեց ու էլ բան չի ասում, ոնց որ հարսանիք գնաս, եկեղեցում պսակը անեն ու վերջում ուտելիք չդնեն:

Իսկ ոստիկանության հետ բախումը լիցքաթափելու ու իր երդմնակալության իրադարձությունը տեղը բերելու համար ստիպված երկրոդ «երդումը տվեց», ինչպես երևանցին կասեր՝ «հորս գերեզման», մի տարբերությամբ՝ Րաֆֆին ոչ թե ասեց այլ արեց, գնաց «պապիս գերեզման», գնաց էնտեղ որտեղ թաղված է իր պապերի հիշողությունը: Բայց էս կերակուրը ծամոնից էլ բեթար դուրս եկավ, սեմուշկա, որի սև կլեպը ծիծաղից թուլացող շրթունքներին կպած մնացել է:

Էսպիսի մշակութային տարբերություններ, չբռնեցին սփյուռքահայ Րաֆֆի Հովհաննիսյանի ու տեղացու մաստերը. երդումը բերաններում ծամոն դարձրածները հիասթափվեցին, որ Րաֆֆու խոստացած չալաղաջը ծամոն դուրս եկավ:

Entry filed under: խոհ. Tags: .

Աննամակ մարդկանց երկրում պապի նամակը հնդկական կինո է Տեր-Պետրոսյանը որպես գործիք Ծառուկյանի ձեռքում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: