Տեր-Պետրոսյանը որպես գործիք Ծառուկյանի ձեռքում

16.04.2013 at 09:19 Оставьте комментарий

«Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը» 2010թ. հուլսի 17, ՀՀՇ 16-րդ համագումար:

«Մինչեւ խոշոր բուրժուազիան Հայաստանում չազատվի ավազակապետական կապանքներից, Հայաստանը բարգավաճ եւ ժողովրդավարական պետություն չի դառնա»: 2013թ. ապրիլի 13 ՀԱԿ հիմանդրի համագումար:

Նաև ՀԱԿ հիմնադիր համագումարում Տեր-Պետրոսյանը խոսեց Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցելու անհրաժեշտության մասին և խոշոր բուրժուզիայի պաշտպանությունը ներկայացրեց որպես բուրժուադեմոկրատական հեղափոխություն:

Իսկ Տեր-Պետրոսյանի ելույթներին այս իրարամերժ գնահատականներն էլ կրկին ունեն մի ընդհանրություն, երկուսն էլ արտասանել է  zham.am-ի խմբագիր, քաղաքագետ  Երվանդ Բոզոյանը.

Մի քանի ընդարձակ մեջբերում  Լևոն Տեր-Պետրոսյանի 2010թ. ելույթի վերաբերյալ  7or.am-ին տված Բոզոյանի հարցազրույցից(2010թ.  հունիսի 24, ամբողջ հարցազրույցը այստեղ).

«Բարոյականության տեսանկյունից ինձ համար շատ ծանր է գնահատել Տեր–Պետրոսյանի այս միտքը, որովհետև, իմ կարծիքով, նա բարոյականության հետ խնդիր ունի։ Ինչո՞ւ. որովհետև «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտ մտավ «միացում» կարգախոսով՝ այսինքն Ղարաբաղը Հայաստանին միացնելու կարգախոսով, որպես առաջին նախագահ ընտրվեց «միացում» կարգախոսով ու ղարաբաղյան շարժման ալիքի վրա, և հիմա բարոյական իրավունք չունի Ղարաբաղի հարցը Հայաստանի զարգացման խոչընդոտ համարել ու հայտարարել, թե պետք գնալ խնդրի շութափույթ կարգավորման։ Իսկ այսօր գնալ շուտափույթ կարգավորման նշանակում է գնալ շուտափույթ պարտության։ Դա պարզ է անգամ դպրոցականին։

Ես ուզում եմ թվարկել, թե ի՞նչ հետևանքներ ունեցանք մենք Ղարաբաղի խնդրի հետ կապված. 500 հազ. հայ փախստական եկավ Ադրբեջանից, 6 հազ. մարդ զոհվեց ղարաբաղյան պատերազմի ժամանակ, մոտավորապես 1 մլն մարդ այդ տարիներին արտագաղթեց Հայաստանից, և Հայաստանի բնակչությունն ապրեց 1990-ականների սարսափելի սոցիալական վիճակը։ Հիմա Տեր-Պետրոսյանի՝ Ղարաբաղը խոչընդոտ տեսնելու մտքի բարոյական կողմը մոտավորապես նույնն է, որ ասենք այսօր Պարույր Հայրիկյանը ԱԻՄ-ի համագումարում հայտարարի, թե հանուն գոյատևման և փրկության Հայաստանը պետք է միանա Ռուսաստան – Բելառուս Դաշինքին կամ նպաստի ՍՍՀՄ-ի վերականգնմանը»:

«Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե, իր պատկերացմամբ, առանց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման՝ Հայաստանը ապագա չունի, ես կարծում եմ, որ նա այդ իմաստով անկեղծ էր։ Նա այդպես է մտածել միշտ։ Երբ նա 2007թ. հայտ ներկայացրեց վերադառնալու քաղաքական դաշտ, իր մեջ կար այդ տատանումը նախագահի թեկնածու առաջադրվելու մասով։ Նա անընդհատ իր թիմակիցներին և կողմնակիցներին, թերևս նշել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ի՞նչ իմաստ ունի մտնել քաղաքական դաշտ։ Սակայն հանգամանքների բերումով նա ի վերջո մտավ ընտրապայքար և քանի որ առանց դրսի օժանդակության չէր պատկերացնում հաղթանակի ապահովումը, ուստի փորձեց աջակցություն ստանալ արևմտյան շրջանակներից՝ այն բանի հիման վրա, որ ուներ բավական զիջողական դիրքորոշում Ղարաբաղի և Թուրքիայի հետ կապված հարցերում։ Տեր-Պետրոսյանը հույս ուներ, որ եթե զանգվածային շարժում սարքի, ապա կստանա այդ աջակցությունն Արևմուտքից այնպես, ինչպես աջակցություն ստացան Վրաստանն ու Ուկրաինան։Այդ զանգվածային շարժումը սարքելու նպատակով քողածածկվեցին Արցախին ու Թուրքիային վերաբերող հարցերը և հանրությանն ավելի շատ մատուցվեց ավգյան ախոռների, ավազակապետության կազմաքանդման թեմաները, որը որոշակի կոնսոլիդացիա ապահովեց։ Տեր-Պետրոսյանն իրեն առաջարկեց որպես գործիք, բայց ինքն էլ իր հերթին որպես գործիք էր դիտարկում զանգվածներին:

-Այսինքն Տեր-Պետրոսյանը ժողովրդին օգտագործում էր, որպեսզի աջակցություն ստանա դրսից՝ «Տեսեք, թե որքան մարդ է գալիս իմ հանրահավաքին» թեմայո՞վ։

-Մեծ հաշվով՝ այո՛։ Այս իմաստով նա աջակցությունը փորձում էր ստանալ Արևմուտքից։ Այդ ամենը ֆիքսելով՝ Արևմուտքն իրեն օգտագործեց որպես գործիք՝ ճնշելու համար Հայաստանի իշխանություններին, որպեսզի Հայաստանի իշխանությունները գնան զիջումների Արցախի ու Թուրքիայի մասով։

«Եթե հիշում եք, 2008թ. սեպտեմբերին, երբ որ Գյուլը եկավ Հայաստան, Տեր-Պետրոսյանը հրաժարվեց մի շարք միտինգներից՝ նշելով, թե չի ուզում խանգարել հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը և Լեռնային Ղարաբաղի հարցի արագ կարգավորմանը։ Իրականում Տեր-Պետրոսյանը, չխանգարելով, փորձում էր մի քանի խնդիրներ լուծել։ Իր կողմնակից լայն շրջանակներին նա հիմնավորում էր, թե ի վիճակի չէ խանգարելու ու պետք է ընտրել սպասելու մարտավարություն, որովհետև միջազգային հանրությունն այսօրվա դրությամբ աջակցում է Սերժ Սարգսյանին։ Հասարակության լայն զանգվածներին ասվում էր, թե չի ուզում խանգարել իշխանությանը, որպեսզի իբր ուժեղացնի նրանց Ղարաբաղի բանակցություններում։ Իսկ իրականում, ճիշտ հակառակը, Արևմուտքին խոստանում էր, թե չի խանգարելու, որպեսզի նրանք Սերժ Սարգսյանին ստիպեն գնալ զիջումների Ղարաբաղի հարցում, իսկ իր անմիջական նեղ շրջապատին հավաստիացնում, թե, ա՛յ, հեսա Սերժ Սարգսյանը կգնա, կհանձնի ԼՂ-ի մի քանի տարածքներ, և իրենք հեշտությամբ կվերցնեն իշխանությունը՝ ժողովրդական դժգոհության ալիքի վրա։ Ահա այսպիսի չէի ասի՝ խորամանկ, բավական պարզունակ քայլերով նա փորձում էր տարբեր շրջանակներին տարբեր ձևակերպումներ տալով՝ ներքին կյանքի որոշակի «ստատուս քվո» պահպանել ու սպասել, որ իշխանությունը կարող է ԼՂ-ի հարցում ձախողվել, և այդ ձախողման ֆոնի վրա կարող է իշխանությունը վերցնել։ Սակայն, բնականաբար, իշխանությունը չէր կարող գնալ զիջումների ԼՂ-ի հարցում, որովհետև կզրկվեր իշխանությունից (1998-ի դեպքերը դեռ ոչ ոք չի մոռացել)։ Տեր-Պետրոսյանի սպասումներն, ըստ այդմ, չարդարացան ու հիմա նա քանդված հոգեվիճակում է։

Այսինքն, այն, որ ինքը հայտարարում էր, թե չի խանգարելու իշխանությանը, որպեսզի վերջինս անհարկի զիջումների չգնա ԼՂՀ հարցում, իրականում Տեր-Պետրոսյանը ոչ թե չէր խանգարում, այլ ճիշտ հակառակը՝ ինքը բոլոր հնարավոր մեթոդներով նպաստում էր, որպեսզի Արևմուտքը ճնշեր Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս զիջումների գնար, որպեսզի այդ զիջումների արդյունքում ինքը կարողանար շանս ունենալ իշխանության գալու։ Ինձ համար դա ակնհայտ է։

-Այսինքն՝ 5-րդ շարասյան ֆունկցիա՞ էր կատարում Տեր-Պետրոսյանը։

-Գիտեք, սա քաղաքական գործչի աննախադեպ պահվածք է։ Մեզ շրջապատող երկրներում քաղաքական գործչի այդպիսի կերպար կամ քաղաքական ուժ չկա։ Իսկ որակումներ տալը տվյալ դեպքում ճաշակի խնդիր է։ Ես փաստն եմ արձանագրում, իսկ գնահատական թող տա մեր հասարակությունը»։

«Կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանը միաժամանակ փորձում է համագործակցել բոլորի հետ։ Փորձում է համագործակցել Արևմուտքի հետ, փորձում է ռևերանսներ ուղարկել Ռուսաստանին։ Չստացվի այս դեպքում, ապա Սերժ Սարգսյանը և Եղիազար Այնթապցու պատմությունը կա ու կա։ Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին է հիմա առաջարկում իրեն օգտագործել որպես գործիք ներիշխանական պայքարում: Այս պահին նման գործիքի կարիք իշխանությունը դեռ չի զգում, բայց վաղը կարող է զգալ, ու դա կանխատեսելով է Տեր-Պետրոսյանն իր ծառայություններն առաջարկում։ Ի վերջո, ակնհայտ է, որ տերպետրոսյանական ընդդիմությունը գտածո է Սերժ Սարգսյանի համար և իշխանությունն ամեն ինչ կանի, որպեսզի այդ ուժը ընդդիմադիր դաշտի առաջնորդի դերը պահպանի։ Թե ինչպիսի՞ մեթոդներ կընտրվեն՝ արդեն էական չէ»։

«Տեր-Պետրոսյանի համար կա ծրագիր մինիմում և ծրագիր մաքսիմում։ Ծրագիր մաքսիմում՝ ամեն ինչ անել, որպեսզի որևէ մեկի աջակցությամբ գալ իշխանության։ Ծրագիր մինիմում՝ եթե իշխանության հնարավոր չէ գալ, ապա գոնե այնպես անել, որ չգան նոր ուժեր, որոնք իսկապես կարող են վտանգել ոչ միայն իշխանության, այլ նաև իր թիմի և անձամբ իր հեռանկարին։ Եթե մարդը կրկնում է Ալիևի ու Էրդողանի ասածները, փորձում է օգտագործվել Արևմուտքի ու ռուսների կողմից, ապա այդպիսինները սովորաբար պատրաստ են օգտագործվել նաև գործող իշխանության կողմից։ Ես դա չեմ բացառում»

(Բոզոյանի կանխատեսումը իրականացավ, և ինչպես Արևմուտքը նրան օգտագործեց որպես գործիք, այդպես էլ  Սերժ Սարգսյանը օգտագործեց զանգվածների դժգոհությունը թուլացնելու և Քոչարյանի թիմի դեմ պայքարելու համար, և 2011-ին «երկխոսության» գնալուց հետո փոխհատուցում չստացավ):

Այսօր Բոզոյանը այլ գնահատականներ է տալիս Տեր-Պետրոսյանին ու նրա ստեղծած ՀԱԿ-ին և  նրա քաղաքականության մեջ «լուրջ պերսպեկտիվա» տեսնում

«Առավոտը» գրում է.

«ՀԱԿ-ն այսօր մաքրվել է ու պատեհապաշտների թիմից դուրս է եկել` դառնալով կուսակցություն: Սա քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքն է. «ՀԱԿ-ում այսօր այն մարդիկ են, որոնք գիտեն, որ մոտակա ժամանակում ՀԱԿ-ն իշխանության չի գալու, բայց այդ մարդիկ իրենց էնտուզիազմով մտած են ՀԱԿ-ի մեջ»: Ըստ քաղաքագետի` Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում առանձնացրեց այն հիմքերը, որոնց շնորհիվ ՀԱԿ-ի կորիզը հնարավոր եղավ պաշտպանել իշխանությունների ազդեցությունից. «Նա գնաց ռադիկալ քայլի, շարժումը ձեւակերպեց կուսակցության, որպեսզի կուսակցության մեջ այդ հակասություններն այդքան սուր չլինեն, որքան որ կար շարժման մեջ: Նոր կուսակցությունը ավելի մոբիլ է եւ ապագայում մեծ, հզոր պոտենցիալ կարող է ունենալ, քան քայքայվող դաշինքը»

Ա1+-ին տված հարցազրույցում էլ ասում է.

«2008ին ինքը իսկապես հռչակեց բուրժուադեմոկրատական հեղափոխություննները, աշխարհում բոլոր բոլոր հեղափոխություները, որոնք արդյունք են տվել բուրժուադեմոկրատական հեղափոխություններ են եղել…..   

ես ողբերգություն եմ համարում Տեր-Պետրոսյանը մինչև հիմա այսպիսի հարցադրումներով հանդես է գալիս, եթե մարդը հարցադրումներով հնդես է գալիս ուրեմն հասարակության մեջ կասկած կա որ դա լավ բան է, եթե հասարակության մեջ կասկած կա, կներեք, այդ հասարակությունը թերզարգացած հասարակություն է,  որտև ամբողջ աշխարհը այդ ճանապարհով գնացե է, փաստորեն ստացվում է, որ հայ ժողովուրդը ինքնուրույն մտածողություն չունեցող հասարկություն է, մենք ինքնուրույն, տարրական պատկերացումներ չունենք համաշխարհային պատմության իմաստով»:

Ի՞նչն է  փոխվել. Բանալին կարելի է գտնել Բոզոյանի երեք տարի առաջ ասած խոսքում.

«Տեր-Պետրոսյանը կարող է օգտագործվել որպես գործիք, սակայն, որպես լուրջ պարտնյորի, այդպիսի հայացքների մարդուն ընդհանրապես ոչ մեկը դրսում լուրջ չի ընկալում»։

Ի տարբերություն «դրսի» Տեր-Պետրոսյանին «ներսում» լուրջ ընկալող կա հանձին՝ Գագիկ Ծառուկյանի: Երվանդ Բոզոյանը Գագիկ Ծառուկյանի թիմից է և այժմ  Տեր-Պետրոսյանին որպես գործիք օգտագործում է Ծառուկյանի տնտեսական շահերի համար:

Եթե հինգ տարի շարունակ Տեր-Պետրոսյանը տարբեր ուժերի՝ Արևմուտքի, Ռուսաստանի, Սերժ Սարգսյանի  ձեռքին գործիք դառնալով  չփոխհատուցվեց, ապա այժմ կարծես նա հաջողության է հասել և Ծառուկյանի ձեռքին գործիք դառնալով շռայլորեն փոխհատուցում է ստանում:

Նա իր գործիքի ֆունկցիան հիանալի է կատարում՝ մարքսիզմը ապոշլիտ  անելու, աղավաղելու գնով  Ծառուկյանի շահերի պաշտպանությունը(հետն էլ դա ներկայացնելով որպես  կապիտալիզմի իշխող ու հարստահարող դասակարգ խոշոր բուրժուազիայի շահեր) ներկայացնում է բուրժուադեմոկտրտական հեղափոխություն, հետո բացատրում, թե Մարքսը ողջունում է բուրժոադեմոկրտական հեղափոխությունը:

Եվ այդ ծառայությունները գնհատվում են Ծառուկյանի կողմից Բոզոյանի բերանով, ով Ծառուկյանի բիզնես շահերին Տեր-Պետրոսյանի ծառայելը ներկայացնում է որպես բուրժուադեմոկրատական հեղափոխություն, իսկ  հասարկությանն էլ թերզարգացած, որ չի ընկալում Ծառուկյանի շահերին ծառայելու պրոգրեսիվ գաղափարները:

Entry filed under: խոհ. Tags: , .

Ի՞նչ էին ուզում ապրիլի 9-ից. «Հորս արև, Րաֆֆին քաշեց» Սադրա՞նք. դվառնյաշկաներն էին, թե՞ ցեղականները

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: