Սադրա՞նք. դվառնյաշկաներն էին, թե՞ ցեղականները

02.05.2013 at 20:57 Оставьте комментарий

Բաղրամյան 26-ը բացահայտ հալածանքներ սկսեց Խոշոր Բուրժուիչի նկատմամբ, երբ ռեժիմի կամակատար Գեներալը  Սրբխեչ ազգային արգելոցի մուտքի մոտ մեռելոցի տարելիցին կանգնեցրեց նրա ծառայողական Ռոյլս ռոյս ֆանտոմը և տուգանեց անվադողերի շքեղության հարկը վճարած չլինելու համար: Իսկ մեքենան տանելով տուգանային հրապարակ մարմնական վնասվածքներ հասցրեց  Բուրժուիչին՝ ստիպելով նրան քայլել մեռելոցի արահետով, որի պատճառով այտուցներ հասցվեցին նրա ոտնաթաթերին:

Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տալիս, որ Բուրժուիչի ոտքերը այտուցվել են մի քանի րոպե անց այն պահից, երբ ռեժիմի դահիճները նրան զրկել են մեքենայով տեղաշարժվելու իրավունքից:

Իշխանության երիտավազակապետեր թեևը ավազակապետության դեմ պայքարի անվան տակ արդեն մոնոպոլիզացրել էր բոլոր գերեզմանոցների մուտքերը և միայն Սրբխեչի ճանապարհն  էր մնացել ազատ: Նրանց հանգիստ չեն տալիս Բուրժուիչի գերեզմանային բիզնեսները և ստվերի դեմ պայքարի անվան տակ իրականում ցանկանում են տիրանալ նրա ունեցվածքին: Սակայն դա նրանց չի հաջողվում, քանի որ ընդդիմադիր Հայ բուրժուազիայի կոնգրեսի (ՀԲԿ) նահապետը սատարեց Բուրժուիչի ստվերին՝ հանրությանը քարոզելով, որ այդ գումարները փրկվում են ավազակապետական բյուջեից ուղղվելով բուրժուադեմոկրատական հեղափոխության օրինական դաշտ: Նա կոչ արեց բոլոր Բուրժուիչներին իրենց ստվերային գումարներից տոկոս հատկացնել բուրժուադեմոկրատական հեղափոխությանը, որ ստանան ՀԲԿ-ի միջնորդությամբ հասարակության աջակցությունը:

ՀԲԿ կուսակցության խոշոր բուրժուազիայի ֆրակցիայի  մանկապատնեկան կառույցը ցույց կազմակերպեց  Սրբխեչ պետական արգելոցի մուտքի մոտ: Պատանի և մանուկ ՀԲԿ-ականները  ցուցապաստառներ էին պարզել  կարգախոսներով՝ «Բուրժուիչի առողջությունը թանկ կնստի երկրի վարկանիշի վրա», «Ձերքերդ հեռու ազգային հարստություն Ֆանտոմից», «Չի հաջողվի կանգնեցնել բուրժուադեմոկրատական հեղափոխությունը»,  «Ցեմենտի գործարանը դեմոկրատիայի վերջին ամրոց»:

Թեև նախօրոք քաղաքապետարանը իրազեկվել էր ցույցի մասին, սակայն իշխանությունը սադրանքի դիմեց երիտավազակապետերի եվրոպայում վարժեցված սպեց-պիտբուլները հրաահրելով պատանի ՀԲԿ-ականների վրա: Թեև պիտբուլները ատամները խրում էին պատանի ՀԲԿ-ականների մարմինների մեջ, սակայն հեղափոխականները տակ չմնացին փոխադարձաբար տրորելով շների թաթերը, իսկ մանուկ ակտիվիսները Բուրժուիչի ավազի հանքից բերված ավազ նետեցին դրանց աչքերին: Ռեժիմի կամակատար գեներալը ձերբակալեց պատանի ՀԲԿ-ականներին և դատարանը տարբեր ժամկետների ազատազրկման դատապարտեց քրեական օրենսգրքի հոդվածով՝ թափառական շներին դիտավորյալ տրորումներ հասցնելու համար: Եվրոպայի մարդու իրավունքների հանձնակատարը դատապարտեց քաղաքական հալածանքները և կոչ արեց անմիջապես ազատել քաղաքական հայացքների համար ձերբակալված անձանց:

Գեներալը մամուլի ասուլիսում հակադարձելով բուրժուադեմոկրատական մամուլի պնդումներին, թե ցուցարաների դեմ կազմակերպվել էր սադրանք, ասաց, որ ցույցի վրա հարձակվող շների մեջ ոչ մի պիտբուլ չի եղել, և որ նրանց վրա հարձակվել են դվարնյաշկա տեսակի շները, քանի որ ցուցարաները դուրս են եկել ցույցի համար սահմանված տարածքից՝ Սրբխեչի հրապարակից և քայլերթով անցել խանգարելով դվարնյաշկաների հանգստի իրավունքը: Այս պայմաններում ընչազուրկ շներին ոչինչ չէր մնում անելու բացի Բուրժուիչի իրավունքների պաշտպանների վրա հարձակվելուց:

Իսկ Բաղրամյան 26-ի հսկողության տակ գտնվող «անկախ և պատասխանատու» մամուլը ողբերգությունը ներկայացրեց, թե իբր հարձակվողները թափառական շներ են եղել՝ կատաղած, որ իրենց  թույլ չեն տալիս մոտենալ Բուրժուիչի մենաշնորհ հանդիսացող աղբարկղներին:

Քաղաքական ուժերը դատապարտեցին կեղծված շների սադրանքը: Ընդդիմադիր կուսակցությունները քննարկումներ սկսեցին, որ համատեղ ուժերով հանձնաժողով ստեղծեն հարձակման ուղարկված շների ցեղատեսակը որոշելու համար: Սակայն «Պապի գերեզման» կուսակցությունը երիտավազակապատերի հետ գործարք կնքելով չներկայացավ հանձնաժողովի նիստին հայտարարելով, թե կմասնակցեն, եթե ստուգվեն ոչ միայն պատանիների վրա քսի տրված շենրի, այլև Բուրժուիչի շնախնամ կազմակերպության գործունեությունը պարզելու համար, թե արդյո՞ք այն միայն դվարնյաշկաներին է ֆինասավորում, թե՞ բարեգործության անվան տակ իրականացնում է ցեղական շների բուծման լայնածավալ գործունեություն, և որ Բուրժուիչի Կովկասյան գամփռները նույնպես դվարնյաշկայի մորթի տակ հոշոտել են բազմաթիվ ազնիվ քաղաքացիների:

Բուրժուադեմոկրատական մամուլը պատռեց «Գերեզմանականների» իրական դեմքը, որ նրանք ոչ թե պայքարում են ստվերը հեղափոխությանը ծառայեցնելու սուրբ գործին, այլ սեփական շահերի ետևից ընկած ամեն ինչ անում են, որ ստվերը թիվ մեկ ավազակապետի մենաշնորհը լինի:

Իշխանությունները՝և նրանց կցված լրատվամիջոցները մտցրեցին շրջանառության մեջ՝ հակադվարնյշկա թեման:  Դվարնյաշկային օգնենք և փրկենք հայրենիքը դեմագոգիկ կարգախոսով իշխանությունը դվարնյաշկաներին ստերլիզացնելու անվան տակ սկսեց իսկական հալածանք Բուրժուիչի  կենդանական աշխարհի նկատմամբ: Ոստիկանության բաժանմունքներ տարվեցին ոչ միայն առյուծներ և մի շարք մրցանակների արժանացած կովկասյան գամփռներ, այլև թութակներին ու անտիլոպներին:

Արդյունքում համապետական շնամարտն անցավ ոչ մրցակցային պայքարում, քանի որ մրցապայքարից դուրս մնացին լավագույն մարտաշները և մրցանակների արժանացան միայն իշխանության վարժեցրած Կովկասյան գամփռները: Թեև բուրժուադեմոկրատական մամուլը անընդհատ իրազեկում էր, որ հաղթողները միայն իշխանության գամփռներն են, սակայն հասարակության մեծ մասը անտեղյակ մնաց, քանի որ գամփռներին արտաքինից գրեթե անհնար է զանազանել:

Entry filed under: պատմվածք. Tags: .

Տեր-Պետրոսյանը որպես գործիք Ծառուկյանի ձեռքում «Ազատության գրողների» ուղերձը հայրենիք ուտողներին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: