Երբ ՀԱԿ-ի անդամն էր Երևանի քաղաքապետ

03.05.2013 at 05:05 Оставьте комментарий

Ինչո՞ւ են մանկապարտեզները գերծանրաբեռնված, ինչո՞ւ քաղաքացին չի կարողանում երեխային ընդունել տալ մանկապարտեզ, հերթի են դնում, էն էլ մինչև հերթը հասնի երեխայի դպրոց ընդունվելու ժամանակը կգա:

«Ազատությունը» հաղորդում է. Երևանի թիվ 19 մանկապարտեզի տնօրենը ասում է, որ իրենց մոտ հերթագրված են 204 երեխա, որոնցից միայն 60-ը աշնանը կփոխարնեն դպրոց ընդունվողներին:

Ինչո՞ւ սովետական տարիներին, երբ բնակչությունը կրկնակի շատ էր, մարդիկ հանգիստ երեխային տալիս էին մանկապարտեզ, իսկ այսօր դա գրեթե անհնար է:

Մեղավորը  92-96 թթ. Երևանի քաղաքապետ Վահագն Խաչատրյանն է, ով Երևանի մանկապարտեզների մի մասը ցրիվ տվեց:

«Ազատություն» ռադիոկայանին քաղքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ասում է.

«Եթե նախկինում մանկապարտեզների թիվը հասնում էր 300-ի, ապա այսօր Երեւանում գործում է 160 մանկապարտեզ. — «90-ականների ժառանգություն ենք մենք վաստակել: Մանկապարտեզները օտարվեցին, ոչ նպատակային օգտագործման են տրվել, բնակելի տարածքներ են այսօր եւ անհատույց տարածքներ կան` 25, 50, 99 տարով վարձակալության տրված: Կան որոշումներ, որոշումները պետք է դատական կարգով լուծում ստանան եւ կան, որ արդեն անկարող ենք մենք որեւէ հարց լուծել»:

Բայց ինչո՞ւ միայն մանկապարտեզները, Սովետի ժամանակ երևանցիների ընթերցասեր զավակաները գրքեր էին վերցնում թաղային գրադարաններից, հիմա չեն կարող, ինչո՞ւ, որովհետև «իշխանությունը քաղաքացուն» Երևանի քաղաքապետի պաշտոնին կրկին հավակնող Վահագն Խաչատրյանը օտարեց նաև բազմաթիվ գրդարաններ, որտեղ հիմա կամ խանութներ են կամ մարդիկ են ապրում:

Նալբադնյան 5

Իսկ էն ժամանակ ասողներ կային, Երևանի քաղսովետի պատգմավորները՝ էս ի՞նչ եք անում, էսօր երկիրը վատ վիճակում է, վաղը կփոխվի, կզարգանա,  մանկապարտեզների ու գրադարանների կարիք կլինի, բայց էլ շենք մնացած չի լինի:

Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակ ջրի գնով սեփականաշնորհվել են նաև շենքեր: Օրինակ, 93-94 թվերին սեփականաշնորհվել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության շենքը՝ Նալբանդյան 5-ը, լսել էի, որ  սեփականաշնորհվել է 3 հազար դոլարով, Աջափնյակի մի խրուշչովկայի գնով,  ցավոք, քաղաքապետարանը չկարողացավ այժմ տալ այդ շենքի սեփականաշնորհման տվյալները:

Եվ ոչ մի պատասխանատվություն, հերիք չի, Վահագն Խաչատրյանը այսօր կրկին քաղաքապետ է ուզում դառնալ ու  քաղաքի իշխանություններին մեղադրելով բաներում որոնք իրեն են վերաբերում.

«Այն, ինչ մինչեւ հիմա արվել է գործող իշխանության կողմից, արվել է սեփական համակարգն աշխատեցնելու արդյունքում, որի հիմքում գոյություն չի ունեցել քաղաքացի, երեւանցի, մարդ: Կա ուղղակի շահ, որն էլ գործում է մարդկանց ընդամենը փոքր խմբի համար»:

Ինչքան հասարակության հիշողությունը կարճ է էնքան, ինտելեկտը ցածր, էթիկան պակաս, այնքան երկրի զարգացման հեռանկարները թույլ: Մի քանի անգամ այդ հիշողությունը փորձություան ենթարկվել է: Հիմա կրկին, ՀԱԿ-ի ստացած ձայներից կերևա, թե ինչքա՞ն է 2500 տարեկան Երևանի բնակիչների հիշողությունը:

Բայց ՀԱԿ-ին չընտրելու ևս մի պատճառ կա, ընդդիմություն խաղացող կուսակցությունը չորս տարի առաջ էլ էր անցել Երևանի ավագանի, բայց հետո բոյոկոտեց ու հրաժարվեց մանդատներից, Լևոն Տեր-Պետրոսյանը պատվից ցածր համարեց պարտված լինել Գագիկ Բեգլարյանին և Հարություն Քուշկյանին ու բոյկոտելով Ավագանին առանց վերահսկողության թողեց հանրապետական քաղաքպետին: Բոյկոտեց պատրվակով, թե իբր կեղծվել են ընտրությունները, կարծես հիմա պարզել են, թե մաքուր սիրուն ընտրություններ են լինելու, որ մասնակցում են, թե՞ էլի բոյկոտելու են:

ՀԱԿ-ը իր ընտրական տեսահոլովակում քննադատում է Քաղաքի իշխանություններին ատկատների համար՝ որ 80 հազարանոց նստարանները գնել են 200 հազարով, որ մի շուն վերացնելու համար ծախսել են 200 հազար դրամ և այլն(տեսահոլովակը այստեղ): Եթե ատկատները իրոք անհանգստացնեին ՀԱԿ-ին, ապա նա կարող էր մասնակցել Ավագանուն, և փորձեր կանխել դրանք: Չեն արել, Լևոնի փեշերից կախված բոյկոտել են, ուրեմն ատկատը կանխելուց ավելի կարևոր խնդիր են ունեցել՝ ենթարկվել ԼՏՊ-ի քմահաճույքներին:

Բայց կարծես թե Երևանի ավագանիում մի կուսակցություն էլ կար՝ տո լի ընդդիոմւթյուն, տո լի այլընտրանք, տո լի իշխանություն՝ Բարգավաճ Հայատանը, որի անդամները բերանները ջուր առած կողմ են քվեարկել Հանրապետականնների բոլոր որոշումներին: Իսկ այս նախընտրական շրջանում Ավագանու աշխատանքների վերաբերյալ ոչ մի հաշվետվություն չտալով, խրոխտ քննադատում են իշխանություններին, ինչո՞ւ, որ էլի՞ ավագանի անցնեն ու հանրապետականի դուդուկը փչե՞ն, թե՞ նոր մարդիկ են արդեն Բարգավաճի ցուցակում՝ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը և այլն: Ենթադրենք թե նրանք թարմություն կմտցնեին ավագանիում, բայց եթե «Բարգավաճը» այնքան ձայն չհավաքի, որ Օսկանյանը քաղքապետ դառնա(ու այդքան չի էլ հավաքելու), Ի՞նչ պիտի անեն Օսկանյանն ու Արսենյանը, դառնան ավագանու անդա՞մ ու պայքարեն ատկատների դե՞մ, թե՞  կմնան Ազգային ժողովի պատգամավոր: Պարզ չի՞ որ կհրաժարվեն ավագանու մանդատից ու  Ազգային ժողովի պատգամավոր կմնան  և ի՞նչ կլինի, նույն պատմությունը Ավգանիում կթողնեն հանրապետականի որոշումներին քվեարկող հնազադներին: Բարգավաճի ամբողջ ընտրարշավին մասնակցում են մարդիկ, ովքեր Ավագանու անդամ չեն լինելու:

Ուրեմն, ինչի՞ ընտրել Բարգավաճ Հայաստանը, եթե շարունակելու է մնալ հանրապետականների կցորդ ու գուցե նաև հետևի, որ Ծառուկյանի բիզնեսները չտուժեն ատկատներից ու հողհատկացումներից, որը չեմ կարծում թե շատ է անհանգստացնում Երևանի բնակիչներին:

Հանարապետականի հարցը պարզ է, քննադատությունների պակաս չկա, միայն մի բան էլ ավելացնեմ. ով ասում է թե երևանը սիրում է ու ձայն է տալիս տարոն Տարոն Մարգարյանին, ստում է, Երևան սիրողը ձայնը չէր տա Ծածկած շուկան քանդողին ու Պուշկինի 25-ը ավերողին:

Ընտրությունը կարող է լինել ոչ թե ընդդիմություն և իշխանություն պարզունակ երկընտրանքով, այլ գնահատել թե Երևանի ավագանիում և ընդհանրապես վերջին քսան տարիներում Երևանի խնդիրների նկատմամբ, որ կուսակցությունը ինչպես է դրսևորվել:

Այս կոնտեքստում Երևանի քաղաքի իշխանության համար պայքարող երեք կուսակցությունները՝ Հանրապետականը, ՀԱԿ-ը, Բարգավաճը փորձարկված են, երեքն էլ ավագանի են եղել, և եթե Հանրապետականը՝ իշխանություն ունենալով վատ-լավ, ինչ որ գործունեություն է ծավալել, ապա այն երկուսը ոչինչ չեն արել:

Ընտրությունը մնում այն երեք ուժերի մեջ, որոնք Երևանի ավագանում չեն եղել՝ Բարև Երևան, Դաշնակցություն, Օրինաց երկիր:

Реклама

Entry filed under: խոհ. Tags: , .

Սադրա՞նք. դվառնյաշկաներն էին, թե՞ ցեղականները «Ազատության գրողների» ուղերձը հայրենիք ուտողներին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 4 769 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Ինքնիշխան բլբլոցի տոնը՝ Ինքնագրի շնորհանդեսն ու մրցանակները, լուսանկարային հաղորդում inknagir.org/?p=8966 1 day ago
  • Խորհրդարան առանց ընդդիմության, լիբերալիզմ առանց դեմոկրատիայի Անկախությունից ի վեր Հայաստանում կառուցվում ու կառուց… twitter.com/i/web/status/1… 1 day ago
  • Ինքնագիր գրական ակումբի հայտարարած 2018թ. ապրիլ֊մայիսյան հեղափոխության թեմայով գրական մրցույթի ամփոփման արդյունքում… twitter.com/i/web/status/1… 4 days ago
  • բանկոմատի մոտ Մամայիս թոշակն էի հանում, ծեր մարդը խնդրեց որ իր թոշակն էլ բանկոմատից հանեմ, ինքը չի կարողանում էդ ս… twitter.com/i/web/status/1… 5 days ago
  • խոհեր Հ1֊ով կոռուպցիայի թամայով բանավեճից հետո Քաղաքական գործիչն ընդդեմ դատարկախոսի, մտավորականը ընդդեմ պոպուլիստ… twitter.com/i/web/status/1… 6 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: