Այն ինչ փրկում եք դիակ է

21.05.2013 at 12:35 9 комментариев

Երկու լուր իրար կողքի են դրվում ու ստանում ես Հայաստանի պատկերը.

Մեկը Լևոն Բարսեղյանի ներկայացրած «Հումանիտար ճգնաժամը Գյումրիում»նյութը, որից մեջբերեմ մի քանի կետերը.

2. Գյումրիում ամեն 2-րդը պաշտոնապես աղքատ է, այսինքն մոտ 13.000 երեխա սոված/կիսասոված է քնում:

3. Գյումրիում ամեն 6-րդը փտած, խարխուլ, ավերակ տնակում է ապրում, այդ տնակներում ապրում է մոտ 300 երկկողմանի կամ միակողմանի մանկապարտեզահասակ երեխա:

4. Գյումրիում ամեն 3-րդ աշխատունակը գործազուրկ է:

5. Գյումրիից օրական 1-4 ավտոբուս մարդ է արտագաղթում:

6. Գյումրիում երկրաշարժից եւ հետո վթարային դարձած 118 շենքերում մոտ հազար ընտանիք է ապրում, ամեն րոպե աղոթելով, որ շենքը չփլվի իրենց վրա:

7. Գյումրիում տարիներ շարունակ փոշու ամենաբարձր պարունակությունն է օդում, այս ցուցանիշը երբեմն հավասար է, երբեմն գերազանցում է Հայաստանի ցեմենտ արտադրող երկու քաղաքների համանման ցուցանիշներին:

8. Գյումրու փողոցների ընդհանուր երկարության մոտ 85 տոկոսը, մոտ 300 կմ, ավերակ է` բառացիորեն, ոչ մի չափով չի նորոգվել արդեն 25 տարի:

9. Գյումրիում որոշ տնակային թաղամասերում մարմնավաճառությունը սկսվում է 300 դրամից, 2 խաչապուրուց, սովորաբար 500-1000 դրամ` անգամը:

10. Գյումրիում որոշ «մայրիկներ» պլանային երեխաներ են ունենում թուրք տղամարդկանցից, հղիանում են այստեղ, ծննդաբերմանը մոտ տարվում են Թուրքիա, ծննդաբերում են, աշխատավարձ են ստանում, վերադառնում են, տարեկան` մեկ երեխա, մոտավորապես:

Մյուսը Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» ժամանցային համալիրի հունիսի մեկին բացման լուրն է.

Փարավոն՝ ռեստորանային բիզնեսի անվան տակ իշխանության ու հարստության ցուցասրահ,  ես եմ փարավոն Ռամզես Գագիկ Ծառուկյանը՝ հզոր ու հարուստ, տեսեք ու  ծնկի եկեք: Փարավոնը՝ որկրամոլության սադիստական տոնահանդես, ուր հանդիստատեսներն են  սովյալներն ու անտունները:

Փարավոնը դառնում է երկիրը խժռողների ու ոսկորները թուրքի ոտքի տակ փռողների խորհրդանիշը:

Փարավոնով ավարտվում են այն բոլոր «խելոք» քաղաքագիտական վերլուծությունները, թե խոշոր բուրժուա Ծառուկյանին պետք է օգնել որ ազատվի իշխանության տոտալ վերահսկողությունից, որ «Ծառուկյանի գոյության փաստն արդեն վտանգ է իշխող ռեժիմի համար» , «Բարգավաճ Հայաստանի գոյության փաստն իսկ օրինակ է ծառայում այն բոլորի համար, ովքեր չեն ցանկանում ապրել պարտադրված կանոններով», «պետք է կապիտալն ազատենք իշխանության վերահսկողությունից» (Ստեփան Դանիելյան):

Սրահների կիչային ձևավորումները ճչում են անսպառ փողի մասին, շատրվանների ջրերը ցփնվող փողի խորհրդանիշն են, փողը որ շատրվանվում է ու կոյուղիով գնում:

Թուրքական ֆաշիզմի առաջ ամայացող երկիր, ուր զանգվածներին խուճապն է պատել, մարդկանց փրկվելու, կյանքը շարունակելու միակ ճանապարհը փախուստն է, իշխանության այլընտրանք տեսնելը թշվառության վրա ոսկե սյուներխոյացնող Փարավոնին, նույնիսկ ցինիկ էլ չի: Ոսկե բուրգ- գերեզման՝ ահա այն ինչ կոչ են անում փրկել որոշ մտավորականներ ու ընդդիադիրներ՝ ներկյացնելով թե այս գերեզմանի փրկությունն է երկրի փրկությունը:

Եթե երկրի փրկությունը Փարավոնին ազատագրելով է պայմանվորված ուրեմն այդ երկիրը մումիա ա, շպարված դիակ, որին փրկելուց հետո միայն պիտի գերեզման հանձնես կամ դնես թանգարանում:

tert.am/blog

Entry filed under: խոհ. Tags: , .

«Ազատության գրողների» ուղերձը հայրենիք ուտողներին Հայ ազգայնականի դարդը ու Հայաստանի նվազումը

9 комментариев Add your own

  • 1. Naira  |  26.05.2013 в 13:02

    Vahan jan,qo ev Artsvii gracnere kardum em u haskanum,vor vorqann chisht eq nerkayacnum mer irakanutyune,vorqan cav u dard ka ays ameni mej(((((( Luysi mi shox chka…En exacn el aynqan kexc e u svaxvac…
    ((((Ev vorn e prkutyune???

    Нравится

    Ответить
  • 2. Աշոտ  |  29.05.2013 в 13:17

    ԴՈԴԻ ԳԱԳՈ անունը մոռացե՞լ ենք:

    Нравится

    Ответить
  • 4. Garnik  |  30.05.2013 в 10:02

    Վահան ջան, բոլոր երկրներում էլ մեծահարուստները նույն բաներն են անում: Ամերիկայում միլիոնավոր ընտանիքներ թշվառության մեջ են, բայց ոչ ոք Բիլ Գեյթսին կամ մյուս միլիարդատերերին չի մեղադրում: Մեղադրում են այն պաշտոնյաներին, որոնք իրենց գործը լավ չեն անում- ոստիկանապետին, քաղաքապետին, նահանգապետին, նախագահին…: Ծառուկյանը կարող է իր միլիոնները բաժանել աղքատներին, կարող է եւ չբաժանել- դա իր անձնական պրոբլեմն ա: Բայց եթե Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանի անդամները հանգիստ քնում են գիշերը՝ իմանալով քո նշած փաստերը, դա արդեն սարսափելի ա: Իսկ ամենասարսափելին էն ա, որ մարդկանց կենսամակարդակի ու արդարության մասին հոդվածները էսօր նույնն են, ինչ-որ 90-ականների սկզբներին: Կամ՝ ավելի հուսահատեցնող:

    Нравится

    Ответить
    • 5. Վահան Իշխանյան  |  30.05.2013 в 12:53

      Գառնիկ ջան, առաջին հերթին հեչ կարևոր չի թե ԱՄՆ-ն ինչպիսն ա, մի երկիր որ հնդկացիների արյան ու սևերի քրտնքի վրա ա կառուցվել, ու ցեղասպանությունն ու ստրկատիրությունը հենց իրանց պառլամենտի ու նախագահների քաղաքականություն ա եղել, իսկ հետո էլ երբ ներսի ռեսուրսը պրծավ, դրսի երկրների ռեսուրսները խժռելով ա զարգացնում:
      Ապա նաև, Հայաստանն ու ԱՄՆ-ն համեմտելու եզրեր չունեն, ԱՄՆ-ի քո ասած միլիոնավոր թշվառ ընտանքիների վիճակում կուզեին գտնվել Հայաստանի աղքատները: Հայաստանը դատարկվում է, ԱՄՆ-ն լցվում, Հայաստանի 46 տոկոսը աղքատ է, այսինքն մեկ երրոդից ավել մարդկանց ամսական եկամուտը 33 հազար դրամ ա(80 դոլար), ԱՄՆ-ում քանի՞ տոկոսի եկամուտն ա 80 դոլար, մեկ էլ չփնտրեմ, դու ավելի հեշտ կգտնես: Եթե համեմատում ես, ապա համեմատիր Գյումրու վերաբերյալ բերածս տվյալները ԱՄՆ-ի հետ, օրինակ այդտեղ պուտանկեքը ինչքա՞ն փող են առնում, մի դոլարով տվող կա՞: Եթե ԱՄՆ-ի գոնե տասը տոկոսը 80 դոլարով ապրեր, մարդիկ խուճապի մեջ փախնեին երկրից ու գտնվեր մի Փարավոն որ բուրգեր կկառուցեր, ուրեմն համամետությունդ տեղին կլիներ, բայց ոչ մխիթարական, ուրեմն երկու երկրներում էլ էթիկա, համերաշխություն, համատարած դժբախտության մեջ կրքերը զսպելու կարողություն չկան, ուրեմն ոչ մի կերպ չեն կարող դիմանալ մեծ ցնցումներին: Բայց ԱՄՆ-ն իրեն թույլ չէր տա տենց շռայլություն:
      Սրան էլ գումարած, որ քո ասած պատգամավորներից մեկն էլ Փարավոնն ա՝ Գագիկ Ծառուկյանը ու իր կուսակցությունը, որը մի քանի տարի էլ կոալիցիայի մեջ ա եղել, մի քանի նախարար ա ունեցել մինչև անցած տարի: Հենց Ծառուկյանի դասակարգի ձեռքին ա գտնվում պառլամենտ ու իշխանություն:

      Нравится

      Ответить
      • 6. Garnik  |  31.05.2013 в 03:11

        Դու եզակի մարդկանցից ես, որ գրում ես տրամաբանված, համոզիչ ու ամենակարեւորը փաստերով: Ես միայն երեւույթն եմ փորձում հասկանալ: Ամերիկայում երեք տարի իրավագիտություն եմ սովորել, որոշել էի աշխատել ոստիկանության քաղաքացիական բաժնում, որպես մատնահետքի մասնագետ: Բայց չաշխատեցի, որովհետեւ քոլեջում հայոց լեզվի դասատուի տեղ բացվեց- գործը քիչ, փողն ավելի շատ: Սա ինչու եմ ասում: Դասերի ընթացքում, օրինական հասարակություն ունենալու խնդիրները հասկանալու համար շատ հճախ օրինակ էր բերվում Մեքսիկան: Էս երկիրն ունի էն ամենն, ինչ կերազեին հայ ազգայնամոլները. ելք դեպի օվկիանոսներ, ահռելի տարածքներ, նավթ ու այլ բնական ռեսուրսներ, անսահման աշխատուժ եւ այլն: Աշխարհի ամենահարուստ մարդն էլ մի քանի տարի մեքսիկացի էր: Սրան ավելացնենք, որ Մեքսիկայի սահամանդրությունն ու քրեական օրենսգիրքը համարյա նույնն են, ինչ որ Ամերիկայինը: Բայց էս երկրից նույնպես փախչում են, էն էլ ոչ թե հայերի պես փափուկ ավտոբուսներով, այլ անապատներով, մահն աչքի առաջ: Կարեւորը ունենալը չի, այլ օրենքներով ապրելու ունակությունը: Մեքսիկայում ոստիկանները կաշառակեր են, ծախված ու կամայական: Հազարավոր ապահովված մեքսիկացիներ ասել են, որ կգերադասեին Ամերիկայում ապրել, թեկուզ եւ ավելի համեստ պայմաններում, բայց- օրենքով պաշտպանված: Կանադայից ոչ ոք չի փախչում Ամերիկա: Երկիրը սկսվում ա ոստիկանից: Էսքան տարի անկախացած Հայաստանում ոստիկանն ու «կագեբեյիչնիկը» դեռ բացասական հերոսներ են: Ոզում եմ ասել, եթե ոստիկանը ոստիկան լինի, ամեն տեսակի ծառուկյանները բռնվեն օրենքը խախտելու համար, սովորական մարդիկ էլ իրենց ստորացած չեն զգա: Քանաքեռում կողքի շենքի առաջին հարկում մեկը հացի փուռ էր դրել: Գիշերվա երկուսին մատոռները միացնում էր, բոլորս քնից վեր էինք թռնում: Ասի- մի՞թե օրնքով չի արգելվում բնակելի շրջանում սենց բիզնես դնելը: Ասին — պիտի որ արգելվի: Բա ինչի չեք բողոքում: Ասին- վերեւի հարեւանը բողոքեց, փուռի տերը հելավ հենց տան մեջ գցեց քացու տակ: …եւ ոչ մեկի մտքով չանցավ, որ բողոքել նշանակում է ոստիկան կանչել: Սրանք քո հոդվածի երկրորդ մասին չեն առնչվում, պարզապես այն ինձ մտածելու առիթ տվեց: Եթե հայերը մեքսիկների պես ի վիճակի չեն օրենքներով ապրել, ուրեմն Հայաստանում վիճակը վատ չի, այլ էնպես ա, ինչպես որ պետք ա լիներ ֆեոդալական երկրում:

        Нравится

      • 7. Վահան Իշխանյան  |  31.05.2013 в 04:15

        Գառնիկ ջան,
        Մեքսիկայի օրենսդրությանը տեղյակ չեմ, եթե ուսումնասիրես կպարզվի որ ԱՄՆ-ի օրենքների հետ համեմտած լիքը տարբերութոյւններ կան: Ո՞վ է որոշում մարդիկ օրենքները խախտում են թե ոչ, Ծառուկյանը օրինապա՞հ է, թե՞ օրինախախտ. որոշում է դատարանը: Բայց եթե դատավորներին նշանակում է նախագահը, ինչպես Հայաստանում է, ուրեմն նրանք կընդունեն էն որոշումը ինչ ձեռնտու է իշխանությանը: Հետևաբար էդ դատարանների որոշումներով Ծառուկյանը օրինապահ է: Իհարկե, ԱՄՆ-ի օրենսդրությունը ժողովրդավարական է, ֆեդերալ դատավորներին նախագահը ուղիղ չի նշանակում, սենատը պիտի հաստատի, իսկ դրան զուգահեռ էլ կան տեղական եռաստիճան դատարաններ, ու շատ նահանգներում դատավորները ընտրովի են, հետևաբար դատարանները անկախ, իշխանության կամակատարը չեն կարող լինել: Թեև, ԱՄՆ-ում էլ, մեծահամրուստը վարձելով լավ փաստաբաններ պատժից խուսափելու ավելի մեծ շանսեր ունի քան քիչ կարողություն ունեցողը: Այսուհանդերձ, իհարկե, Հայաստանի դատական համակարգը անկախ չի ու երկիրն էլ ժողովրդավարության մակարդակով հեռու է ԱՄՆ-ից:
        Եվս մի բան, ժողովրդավարության մակարդակը ուղիղ համեմատական է երկրի կենսամակարդակի հետ, աղքատ երկրում հնարավոր չի ժողովրդավարություն, աղքատ մարդը ընտրություն չունի, միակ ընտրությունը մի կտոր հացն է: Ու այսպես, ընտրակաշառքը լավ աշխատում է: Միայն որոշակի բարեկացությունից հետո նա սկում է մտածել երեխաների կրթության մասին և այլն, ու նայում թե որ թեկնածուն ինչ ծրագիր է առաջարկում: ԱՄՆ-ն հաղթահարել է այդ փուլը:

        Нравится

  • 8. Arman Abelian  |  01.06.2013 в 15:13

    Այսինքն հայաաստանի պրոբլեմները օբեկտիվ հիմք ու՞նեն: Այսինքն արտագաղըթը պիտի շարունակվի՞՞՞ Ո՞րն է Ձեր հոդվածի եզրակացությունը:

    Нравится

    Ответить
  • […] «Այն ինչ փրկում եք դիակ է» գրել էի անցյալ տարի, որ Գյումրիում «ամեն 2-րդը պաշտոնապես աղքատ է, այսինքն մոտ 13.000 երեխա սոված/կիսասոված է քնում, որոշ տնակային թաղամասերում մարմնավաճառությունը սկսվում է 300 դրամից», իսկ Գագիկ Ծառուկյանը ոսկեզօծ բուրգեր է կառուցում: Ու եթե կային լիբերալներ, որ  արդարացնում էին Ծառուկյանին, թե իր փողն է ինչ կուզի կանի, ապա Եվրատեսիլի վրա փող ծախսելը ո՞նց է արդարացվում: […]

    Нравится

    Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: