«Ազատության գրողների» ուղերձը հայրենիք ուտողներին

21.05.2013 at 08:55 Оставьте комментарий

Ինչպե՞ս դասարանի աշակերտներին համախմբի, որ իրար միս չուտեն, կռիվ չանեն սաղ օրը, ինչ որ հետաքրքրություններ ձեռք բերեն, կյանքի իմաստը գտնեն ոչ թե ամենօրյա ռազբորկաներում ու ծեծուջարդի, այլ գրելու կամ գրականության մեջ: Տգետ, ոչ մի գիրք չկարդացած տղաներ ու աղջիկներ, տարբեր ռասսաներ՝ սև, սպիտակ, լատինո, նեղաչ, որոնք շփման եզրեր չունեն, և միայն ատում են միմյանց ու առիթ փնտրում, որ մյուսի գլուխը ջարդեն: Յուրաքանչյուրը մի կամ մի քանի ընկեր է կորցրել փողոցային մարտերում:

«Ազատության գրողները» ֆիլմում՝ Հիլարի Սուոնկի մարմնավարորած ուսուցչուհի Էրին Գրուվելը, երիտաարդ մանկավարժ, առաջին անգամ ոտք է դնում փողոցային խուլիգանների դասարանը(ֆիլմը այստեղ). Ի՞նչ անել, որ այս պատանիների մեջ ինչ-որ ինտելեկտուալ հետաքրքրություն առաջացնի: Եվ երբ աղմկոտ դասերից մեկի ժամանակ  սևամորթ տղային ծաղրում են արտաքինի համար Գրուվերը բղավում է՝ այդպես էին վերաբերվում նացիստները հրեաների հանդեպ: Բաց պարզվում է ոչ ոք չգիտի Հոլոքոստի մասին: Գրուվերը գտնում է ելքը, աշակերտներին տանում Հոլոքոստի թանգրան, ուր նրանք  ծանոթանում են թե ինչպես են իրենց հասակակիցներին նացիստական ճամբարներում ոչնչացրել: Դասարանը սկսում է վերափոխվել, «Հոլոքոստը» հաշտեցնում ու համախմբում է նրանց, սկսում են միմյանց հարգել, իսկ  «Աննա Ֆրանկի օրագիրը» կարդալուց հետո սկսում են գրել, այն դառնում է ազդակ իրենց  պատմությունը պատմելու համար:

2007-ին նկարված Ֆիլմը իրական պատմության հիման վրա է, այն ավարտվում է գրողներ դարձած իրական աշակերտների լուսանկարով:

Ֆիլմի ուղերձներից մեկն է՝ ցեղասպանության պատմությունը դաստիարակում է երեխաներին, դարձնում միմիյանց տարբերությունների նկատմամբ հարգալից:

Իսկ իր ցեղասպանություն ապրած երկրում՝ Հայաստանում ֆիլմին հակադիր թեզ էր առաջ տանում Աշոտ Բլեյանը՝ որ Հայոց ցեղասպանությունը պետք չի ուսուցանել երեխաներին, նրանց հոգեբանության վրա այն բացասական ազդեցություն կունենա:

Որտեղի՞ց էր գալիս այս մանկավարժությունը:

«Աննամակ մարդկանց երկրում…» ասել էի, որ սովետական մտավորականությունը երեխաների հարմարավետ կյանք ապահովելու համար թաքցնում էր նրանցից իրենց ողբերգական անցյալը.

«Ջնջել անցյալը ու կյանքը սկսել մաքուր թղթից, տանը արգելել խոսել ստալինյան ռեպերսիաներից և  1915թ. ջարդերից, որ երեխան «տրավմա» չստանա, առողջ մեծանա, այն երկիրը որտեղ հասակ է առնում ընդունի որպես իր հայրենիք, նորմալ կրթություն ստանա, կուսակցություն ընդունվի ու հանգիստ հոգով հանգիստ մարնի մեջ լավ ու փափուկ կյանք ունենա իր այդ անհայրենիք հայրենիքում»:

«Եվ անծայրածիր հայրենիքում անհայրենիք մեծացած սերունդը՝ Մերգելյանի ինժեներներ ու տարբեր ռանգի գիտնականներ ու գրողներ 88թ. մի պահ կզարմանան, որ հայերնիք ունեն, իսկ հետո կուտեն այդ հայրենիքը»:

«Հայրենիք ուտելու» գաղափարախոսությունն էլ այն լիբերալիզմն էր, որով մինչև հիմա հպարտանում են ՀՀՇ-ի ու հիմա էլ ՀԱԿ-ի լիդերները. երկիրը անկախ է, հիմա ով ոնց կարա թող հարստանա: ՀՀՇ-ի լիբերալիզմի մանկավարժական թևը ներկայացնում էր Աշոտ Բլեյանը, և բերում բուրժուական կրթական մի համակարգ, որտեղ անհատը ազատված է «ցեղասպանության բեռից», միայն բարի հուշեր ու նրան մնում է միայն ձգտել՝ փափուկ ու հարուստ կյանքի:

(Երբ անցյալ տարի հրապարակեցի Տրապիզոնի  ջարդերի մասին պատմող պապիս եղբոր հուշերը Գրիգոր Պըլտյանը մեկնաբանել էր. «Որքան ալ մեր ծագումը սարսափազդու ըլլայ՝ ատոր դէմ յանդիման գալը հասունութեան նշան է։ Սուգ կոչուածը ուրիշ նշանակութիւն չունի։ Միայն իրենք իրենցմէ ամչողները -եւ ասոնք ներկայիս բանակ մը կարող են կազմել-, այսինքն՝ վախկոտները եւ քաղաքական անչափահասները կը մերժեն անցեալին հետ առընչուիլ։ Երբեմն այնքան մանրամասնօրէն եւ ապշեցուցիչ ճշգրտութեամբ իր յուշերը գրող մարդը շատ լաւ գիտէր թէ ինչո՞ւ կը գրէր, այն ալ»: )

ՀՀՇ-ական լիբերալիզմի արդյունքը աչքներիս առաջ է՝ միլիոններ կուտակած օլիգարխներ, որոնք պատրաստ են յուրքանչյուին մորթել, ով կսպառնա իրենց հարստությանը, առանց ազգային և էթիկական արգելակների խժռել մի երկիր, որը դրա համար չէր դողդողալով պահպանվել:

Այո, եթե երեխաներին ներկայցվի եղեռնի դաժանությունները, մանրամասները, հանձնարարվի նրանց քարտեզներում գտնել իրենց պապերի կորցրած բնակավայրերը, նրանց բնակիչների շառավիղներին, այդ լիբերալիզմը կսկսի երերալ, երեխաները ընդհանուր ճակատագիր կհայտնաբերեն, որը նրանց և նաև սփյուռքահայ երեխաներին ավելի  համերաշխ կդարձնի, միմյանց տարբերությունների նկատմամբ հարգանք կառաջացնի, կվերացնի շփման խոչընդոտները ու նրանց համար ավելի դժվար կլինի ուտել էն երկիրը, որը նաև դասընկերոջն է պատկանում:

Իհարկե, ցեղասպանության թեման չվերացավ դպրոցական ծրագրերից, բայց նաև չդարձավ այն համերաշխության ու միմյանց տարբերությունները  հարգելու գաղափարը, որը կար «Ազատության գրողներ» ֆիլմում: Կրթական լիբերալիզմին փոխարինեց կրթական, Րաֆֆու բառով ասած, հատվածապաշտական, այլամերժ նացիոնալիզմը՝ ով մեզ նման չի հայ չի, որը ավելի է սրում տարբեր խմբերի մեջ թշնամանքը և որը հասցրեց ի վերջո DIY ակումբի հրդեհմանը: Կրթության մեջ ցեղասպանության միայն թշամանք հրահրող զգացումները սրվեցին:

Ցեղասպանության դասերը՝ ինչի՞ համար թուրքերը հայերին ոչնչացրին, միայն մի բանի՝ որ թուրքի նման չէին, տարբեր էին: Ինչո՞ւ են բանակում սպանում զինվորին, որովհետև «պանյատները» տարբեր են, որովհետև պանյատի մեջ չտեղավորվողը պիտի ոչնչացվի:  Ինչո՞ւ այրեցին DIY, որովհետև ակումբի տերերը տարբեր էին:

«Ազատության գրողներ» ֆիլմում Հիլարի Սուոնկը «դաս է տալիս» ոչ միայն «Տղաները  լաց չեն լինում» (այստեղ)ֆիլմում իր հերոսուհուն՝ լեսբուհի Բրենդոն Տինային բռնաբարող ու սպանող տղաների պես ապրող ամերիկյան խավին, այլև նրանց ովքեր հրդեհեցին DIY-ը, և հերոսացրին այդ հրդեողներին՝  հայ ազգայնամոլներին:

Բրենդոն. մոռանում ես, որ ֆիլմ ես նայում, Սուոնկը նույն Բրենդոն է, իրական  լուսանկարի Բրենդոն, այդպես կենսախինդ, նաիվ ու խփնված, որ կարծում էր թե տղայի հագուստի տակ կարող է միշտ էլ թաքցնել սեռը: Նույնսիկ բռնաբարվելուց հետո, երբ ամեն ինչ վերջացել է կարծես, մեկ էլ սիրած աղջիկը հույս է տալիս, որ միասին կլինեն, Բրենդոյի աչքերը սկսում են առաջվա պես փայլել:

Սերյալների անհայտ դերասանուհի Սուոնկը   Բրենդոն Տինայի դերի համար հռչակ է ձեռք բերում ու 1999-ին ստանում Օսկար մրցանակ(Իսկ «Բերնդոն Տինայի պատմությունը» դակումենտալ ֆիլմը մրցանակ է ստացել Բեռլինի կինոփառատոնում):

Իսկ Հայաստանո՞ւմ,  ի՞նչ մրցանակ, Սուոնկի դասերը տեղ չեն հասնում, մրցանակը հրդեհողներինն է, կրթական համակարգը թույլ չի տալիս որ այդ դասերը սերտեն կրտսեր սերունդները:

Entry filed under: խոհ. Tags: , , .

Սադրա՞նք. դվառնյաշկաներն էին, թե՞ ցեղականները Այն ինչ փրկում եք դիակ է

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: