Հայ ազգայնականի դարդը ու Հայաստանի նվազումը

23.05.2013 at 15:07 Оставьте комментарий

Փարիզից Ալֆորվիլ ավտոբուսում սև ուղևորների մեջ աչքերս հանդիպեցին միակ սպիտակ կնոջը. «հա՞յ եք», հարցրեց, «ըհը», ուրախացա, ո՜նց են երկու հայ միայն աչքերի հայացքով իրար գտնում: Արդեն երեք տարի Ֆրանսիայում է, եկել է աղջկա մոտ ու մնացել: Կյանքներս պատմելուց հետո, անցանք գլոբալ թեմային՝ «Էհ, էս ֆրանսիան ձեռից գնում ա, տես հըլը, սաղ սևերը լցվել են»:

Ֆրանսիայի ու Եվրոպայի դարդը ոնց որ տվել են հայերին: «էս սևերը լցվել են, արաբները լցվել են», հա ասում են էրեկ ֆրանսիա ոտ դրած էսօր Ֆրանսիայի դարդը լացող հայերը, երևի՞ նպաստի փողը իրանցից կտրում տալիս են կամերունցիներին:

Բայց Եվրոպայի դարդը մենակ ներգաղթյալները չեն ողբում, Հայաստանում էլ հայ ազգայնականներն են անհանգստացած, թե Եվրոպան մահմադեականների նկատմամբ հանդուրժողականության պատճառով ձեռից գնում ա:

zham.am-ում Սեդրակ Մկրտչյանի անհանգստությունն է. «Ինչին է գալու Եվրոպան մի քանի տարի հետո` վախենում եմ պատկերացնել»: Ի՞նչ է եղել, ինչ-որ մահմեդականներ փողոցում փորձել են իրենց ադաթները պարտադրել մի քանի անգլիացիների, ինչ որ տեղ էլ կարծեմ մահմեդականը անգլիացու է սպանել: Հարա՜յ, հասե՜ք, փրկեք, Եվրոպան քանդվեց կեղծ արժեքների տակ. «Կեղծ արժեքներն են, որ տապալում են որևէ երկիր: Ո՛չ լավ կամ վատ կյանքը, ո՛չ տնտեսական, դեմոգրաֆիկ, քաղաքական պատճառները: Հենց արժեհամակարգը»,-գրում է Սեդրակը: Բազմամշակութային համակեցություն էլ կեղծ արժեքն է:

Սեդրակ ջան, Անգլիան աշխարհի կեսը գաղութացրեց, քամեց, հիմա էլ ԱՄՆ-ի հետ կանտրոլից դուրս մնացած երկրներն ա ոչնչացնում՝ Սիրիա, Իրան: մի քանի բարել նավթի համար Ադրբեջանի ռեժիմի պահապանն ա դարձել, Ղարաբաղը խցկում ա Ադրբեջանի մեջ, հիմա դու անհանգստացած փաստաբանություն ես անում էդ աշխարհի խառնակչի՞ն, հզոր երկրներից մեկի համար ես վախենո՞ւմ, որը էրկու մետր նավթի տրուբի համար հազարաներ կոչնչացնի, էն էլ դրանց պահպանաողականների՞ն, որ ավելի ագրեսիվ են արտաքին քաղաքականության մեջ:

կեղծ ու ճիշտ արժե՞քս որն ա: Եվրոպացու արժեքի շահավետն ու ոչ շահավետն ա լինում: Գիտես սևերի ու արաբների սիրուն աչքերի համա՞ր էին բազմամշակույթ խաղում: 60-ականներին Եվրոպային շահավետ էր «բազմամշակութայնության» արժեքը, որ երրորդ աշխարհից էժան աշխատուժ բերեն ու երկրները զարգացնեն: Ֆրանսիան ու Բրիտանիան իրենց նախկին գաղութներից աշխատուժ բերեցին, Գերմանիան գաղութ չուներ, Թուրքիայի հետ պայմանգիր կնքեց ու թուքեր բերեց: Իսկ հիմա, երբ աշխատուժ բերելու կարիք չկա, արտադրությունը կազմակերպում են արդեն իրենց երկրից դուրս, հենց երրորդ աշխարհում, Դեյվիդ Կեմեռոնի պես պահպանողականն ա գալիս ու հայտարարում թե «բազմամշակութայնությունը տապալվեց Մեծ Բրիտանիայում»(տապալվե՞ց, որ տենց ա,  վրաները աշխատած միլիարդները իրանց կտա՞ս), «պասիվ տոլեռանտությունից պետք է ազատվել» «պետք է մուսուլմաններին ավելի խորքային ինտեգրացիայի տանել»:  «Բազմամշակոթային» արժեքը իր գործը արեց, օգուտները հաշվե՞լ են, եկել է նրան սխալ հանելու ժամանակը ու երրորդ աշխարհի ազգայնականներն էլ իրանց շահերը թողած Եվրոպայի համար են դարդ անում՝ «դե կեղծ արժեքներ են Եվրոպայում»:

Ի դեպ, մուսուլմանական ռադիկալիզմն էլ, մասնավորապես Ալ քայիդան օդից չընկավ, ԱՄՆ-ն ու Անգլիան են ստեղծել սառը պատերազմի ժամանակ Աֆղանստանում Սովետի դեմ, հիմա էլ դրանց օգտագործում են Սիրիայում Ասադի դեմ: էնպես որ վախենալու բան չկա, վսյո պոդ կանտրոլոմ:

Իսկ հիմա Եվրոպայի դասերը, թե ինչպես իր շահերի համար արժեք աշխատացնել. օրեցոր սակավացող, նվազող, վերջացող երկրում՝ Հայաստանում փոխանակ ամեն ինչ անեն, որ բնակչությունը շատանա, աշխատանքի, բիզնեսի, տոլերանտության պայմաններ ստեղծվեն, որ ներգաղթը աճի, հակառակը, իշխում են ուժեր, որոնք երկիրը վերածում են աղանդի, պոզ ու պոչ կպցնում նրանց, ովքեր առաքելական չեն, հերոս սարքում միասեռականներին ճնշողներին: Այսինքն ավելի փոքրացնում, նեղացնում երկիրը, ստիպում որ մարդիկ թողնեն-գնան, ուրեմն, թշնամություն անում էս քայքայվող երկրին:

Վրաստանում ու Ադրբեջանում լիքը չինացիներ են եկել, որ Թիֆլիսում էի, ասին՝ մոտ 15 հազար չինացի կա արդեն, մարդիկ աշխատում ու երկրին օգուտ են տալիս: Իսկ Հայաստանում՝ մի-երկու չինացի խոհարար ընդամենը: Որ երկրում չինական համայնք ա ստեղծվում, ուրեմն էնտեղ զարգացման հեռանկարներ կան: Չգիտեմ՝ ճի՞շտ ա, թե՞ սուտ, լսել եմ թե ժամանակին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին առաջարկել են հնարավորություն ստեղծել չինացիների գալու համար, ցեղակրոնություն է արել, մերժել է: Այ սենց ազգայնականություն՝ իրա ստվերից վախեցած, որ հանկարծ ստվերը վեր չկենա իրան չկուտի, ու ամեն լույս անջատում են որ ստվերները վերանան:

Կամ, արաբական երկրներում՝ Եգիպտոս, Սիրիա, Իրաք, ռադիկալ իսլամի ահից քրիստոնյաները խուճապահար փախչում են Արևմուտք, իսկ Հայաստանի մասին մտածող իշխանությունը պայմաններ կստեղծեր, խտրականության դեմ, փոքրամասնության իրավունքների պաշտպանության օրենքները կխստացներ, որ նրանք  գային ու իրենց հարմարավետ զգային էստեղ: Նաև մահմեդական հայերը, ճիշտ ա, Սև ծովի ափերը դժվար թողնեին ու գային էս քոսոտ երկիրը, բայց որ պայմաններ լինեին, այլակրոններին իրական պաշտպանություն ապահովվեր, Թուրքիայում ու Ռուսաստանում տեղական նացիոնալիզմի ճնշումից մոլորված հայրենիք փնտրող մահմեդական հայերից ու հայախոսներից շատերը կուզեին գալ: Արդյունքում համ Հայաստանը տարածաշրջանում բազմամշակութայնությունը խրախուսող, փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող, հալածյալներին ապաստան տվող առաջադեմ երկրի համբավ կստանար, համ էլ տնտեսությունը կզարգանար, բանակ զորակոչվողների թիվը կաճեր, երկրի պաշտպանունակությունը էլ կամրանար: Բայց, ո՞նց թե. հայերին ըսկի չեն թողնում, որ էրկու կոպեկ աշխատեն, ապրեն, մի հատ լավ գործ բացես, հարկայինով գլխիդ կտան կառնեն, մի քիչ ուրիշ ձև հավատաս Աստծուն, քֆուրը կկապեն, ինչ ա թե շրջազգեստով տերտերների բանկային հաշիվները աճեն, ուր մնաց արաբին, ասորուն կամ ղպտիներին թողնեն: Սիրիահայերը ոտը չդրած, գործը չբացած, հարկայինը գլխներին արդեն նստել է: Ի՞նչ ղպտի կամ արաբ, ըսկի հային, մինչև առաքելական չի դառնում, քաղաքացիություն չեն տալիս (տես՝«Ապացուցիր որ հայ ես. քրջոտ երկրի ֆաշիստական օրենքները» ): Իսկական աղանդավորական երկիր դարձավ, էնպիսին, ինչ դեմ Րաֆֆին էդքան պայքարում էր(Րաֆֆու հայացքները այստեղ): Տերտերների ու էրկու-իրեք օլիգարխի շահերի ձեռը երկիրը պատանդ ա ընկել ու օրեցօր քամվում-վերջանում ա:

Entry filed under: խոհ. Tags: .

Այն ինչ փրկում եք դիակ է Ռաբիս. ոտնատակ ընկած մշակույթ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: