Ռաբիս. ոտնատակ ընկած մշակույթ

20.06.2013 at 10:54 2 комментария

կադր «դուդուկ» ֆիլմից

կադր «դուդուկ» ֆիլմից

«Ռաբիզի գրասենյակը փակվավ, անցավ պատմության գիրկը, հիմա մեզ օֆիսից կանչում են, գնում նվագում ենք: Ափսո՞ս չէր, տրադիցիա էր: Իսկ հիմա թաղման հետ կապված ամեն ինչ օֆիսից ես վերցնում՝ նվագողները, շտանգիստները»: Հենց երիտասարդ դուդուկահարը ասեց շտանգիստները, միանգամից  հասկացա թե ում մասին է խոսքը՝ հենց էդ պահին դագաղը իջեցնում էին սև համազգեստավոր երիտասարդները՝ շտանգիստները: Առաջին անգամ տեսել էի նրանց նախանցյալ տարի հորս մորաքրոջ տղայի՝ Ձիկայի թաղմանը՝ շտանգիստները տանում էին նրա դագաղը: Լավ նորությո՞ւն, հարգանքդ պիտի արտահայտեիր դագաղը բարձրացնելով, իսկ հիմա հարգանքի բեռից ազատում է քեզ վճարովի ծառայությունը:

«Հարսանքի համար էլ են կանչո՞ւմ»:

«Հա, բա ոնց: Հարսանիք կա, որ հարսին զուռնա դհոլով են տանում, գնում նվագում ենք»: Էլ չհասցրի հարցնեմ, թե հարսանքի համար ո՞ր օֆիսից են իրենց գտնում, հո թաղման գրասնյակ չեն զանգելու:

Ընկերոջս մոր թաղմանն էր: Երաժիշտները երկուսն էին՝ երիտասարդ դուդուկահարը՝ ավարտած կոնսերվատորիան, և ծեր դուդուկահար-դամքյաշը: Հիշում եմ, առաջ, մանկությանս տարիներին չորս երաժիշտ էին լինում թաղմանը՝ դուդուկահարը, երկու դամքյաշ-դուդուկահարները և դափ խփող երգիչը: Երգիչի թախծոտ դեմքը՝ դափը վզի ու այտի արանքը հենած, երգը ականջումս, բայց բառեր չեմ հիշում:

«Հիմա դափ խփող կա՞»:

«Չէ, վաղուց չկա, հիմա թաղմանը ո՞վ ա երգիչ կանչում, գյուղերում մնացել ա դեռ, բայց Երևանում չկա»:

Դեռ մի քանի տարի առաջ թաղման համար դուդուկհարաներ վերցնում էին «Ռաբիսի» գրասենյակից: Էս էլ վերացավ, էս էլ փոխվեց:

Մարքսի, հիմիկվա Խորենացի փողոցում «Երաժիշտների բյուրո Ռաբիս» ցուցանակը մնացել է միայն Վարդան Հակոբյանի «Դուդուկ» ֆիլմում(2002թ.):

Ցուցանակն էլ գրասենյակն էլ չկան: Ֆիլմում է մնացել նաև Ռաբիսի առօրյան, ուր երաժիշտները գնում էին ամեն օր աշխատանքի, սպասում պատվերի, որ մի սգավոր գար իրենց տաներ սուգը երաժշտականացնելու:

Հիմա որ հարցուփորձ անես, ստույգ կարելի է որոշել թե երբ փակվեց «Ռաբիսի» գրասենյակը, բայց թե ե՞րբ, ո՞ր թվին է բացվել այն, լուրջ աշխատանք է պահանջում, «Ռաբիսի» պատմությունը չկա, միայն որպես կիսաառասպել երաժիշտները իրար փոխանցել են հիշողությունը, որ Չարենցն էր այցելում և շատ սիրում ռաբիսը:

Ի՞նչ է ռաբիսը, որտեղի՞ց է առաջացել, ո՞վքեր են եղել ռաբիսի առաջին երաժիշտները: Չկան հարցերի պատասխանները, վիքիպեդիայի Ռաբիս հոդվածը ասում է.«Ռաբիս կամ Ռաբիզ. Հայաստանի և որոշ չափով հայկական սփյուռքի մեջ շատ տարածված երաժշտական ոճ, ինչպես նաև կենսաոճ[փա՞ստ]։ Այն հաճախ քննադատվում է որպես ծացրակարգ մշակութային երևույթ։[փա՞ստ]»:

Ամբողջ հոդվածը հիմնված է երկու հրապարակման վրա՝ մեկը ոմն Քրիստիան Կարպիս, մյուսը 2007-ին Բերդ Բաբայանի «Ազգ»-ում տպագրված նյութն է, ուր ասվում է. «ՌԱԲԻՍ հապավումը լույս աշխարհ եկավ բոլշեւիկների օրոք: Արվեստի աշխարհն ի մի բերելու, արվեստագետներին մի կազմակերպության մեջ միավորելու նպատակով 1920-ական թվականների սկզբին ստեղծվեց ՍՍՌՄ արվեստի աշխատողների արհմիության միությունը եւ, համապատասխանաբար, ՌԱԲԻՍԻ հայաստանյան նահանգային բաժինը: Ուշագրավ է, որ Հայաստանում ՌԱԲԻՍԻ առաջին անդամներից են եղել` Ալեքսանդր Սպենդիարյանը, Հայկանուշ Դանիելյանը եւ ուրիշ մեծանուն ու հայտնի արվեստագետներ: Որոշ ժամանակ անց հիմնվեցին-կազմավորվեցին ստեղծագործական միությունները, արվեստագետներն ու գրողները ըստ ոլորտների առանձնացան եւ ՌԱԲԻՍԸ աստիճանաբար վերածվեց հարսանիք եւ հուղարկավորություն սպասարկող սիրող երաժիշտների հիմնարկի ու կարճ ժամանակում դարձավ այստեղ-այնտեղ թափառող, քոչվորական երգի հավաքագրման ու զարգացման կենտրոն»:

Ռաբիս՝ ռաբոչայա իսկուստվա, աշխատավորական արվեստ, աշխատավորական էն արվեստը որը դուրս մնաց ստեղծագործական միություններից ու ծվարած մնաց Մարքսի փողոցում  կիրառական  նշանակությամբ որպես ուրախության ու սգի երաժշտություն:

Իսկը ջազի պես, ջազն էլ ռաբիսն էլ թաղումներից են առաջացել, երկուսն էլ իմպրովիզացիայի արվեստ են: Միայն թե ջազի բախտը բերեց, ծնվեց ու ապրում է մի երկրում, ուր երաժշտական ազատության վրա թելադրանք չկա, ու ճյուղավորվեց, մի քանի ուղղություններ ունեցավ, հանճրներ ու աստղեր տվեց: «Ջազի» մասին պատմող մի ֆիլմում այսպիսի խոսք կա՝ ԱՄՆ-ի կոնսերվատորիայի պրոֆեսորները ասում են, ինչո՞ւ չի ծնվում ամերիկյան Բեթհովենը: Նրանք չգիտեին որ ամերիկյան Բեթհովենը ծնվել է, նվագում է կաբակներում՝ Լուի Արմսթրոնգը»:

Իսկ Հայաստանում ռաբիսը ընկավ մտավորական վերնախավի քացու տակ, չթողեցին որ ռաբիսը իր Բեթովենը ունենա: Մասնագետները՝ երաժիշտներ ու ազգագրագետներ մոտ չեկան ռաբիսին, զբաղվել ռաբիսով, ուսումնասիրել ռաբիսը, նրա ուղղությունները, մտցնել ինստիտուտներ, ձայնագրել, չէ, հոպ. արդեն կվիրավորվեր մասնագետի մասնագիտական արժանապատվությունը: Ռաբիսը մերժվեց, ինստիտուտների ծրագրերում չես գտնի ռաբիս, չի եղել, չկա, իսկ եթե ինչ որ տեղ մնացել է պիտի վերացնել:

Ռաբիսը մնաց անտուն, անտեր ու անտիրական, «Ցածրակարգ մշակույթի» կնիքը ճակատին խեղճացավ, ու որ ապրի, չմեռնի, կորցրեց անցողիկ կյանքի փիլիսոփայական կոնտեքստը,  ընկավ միլիոններ շինած ցմփորների ձեռը և վերածվեց «ջան բալես» կամ «Սիրուն ախպեր Աշոտիկ» երգերի, աշխատավորներն ու քյասիբներն էլ մնացին էս դառը կյանքում առանց երգ:

Արանքը ճղեց դուդուկը, իր վրայից թոթափեց ռաբիս անունը ու Ջիվան Գասպարյանով համաշխարհային փառքի հասավ:

Ռաբիսի ակունքների մասին ավելի շատ բան է ասում «Դուդուկ» ֆիլմը, հիշեցնում է, որ ռաբիսի գրասենյակն ու դուդուկը իրարից անբաժան բաներ են, որ ռաբիսի գրասենյակում է աշխատել հանրաճանաչ ռաբիս երգիչ Ուզբեկը՝ մուղամի վարպետը (Ուզբեկի ռաբիս կատարմամբ  «Ախ ֆիդայիները»):

Ուրեմն, Չարենցը, դուդուկը, թաղումն ու հարսանիքը, քսան-երեսունական թվերը: Ռաբիսի ակունքներում են դուդուկը, զուռնան ու դհոլը:  Հետո արդեն մտնում են կլարնետն ու ակորդիոնը ու առաջանում է հարսանեկան դաստեն՝ կլարնետ, դհոլ, ակորդիոն:

Հիմա դուդուկահարների անուններն են հայտնի՝ Մադոյան, Վաչե Հովսեփյան և այլն, բայց ռաբիսում էնպես վիրտուոզ կլարնետիստներ կային, որ Սիդնի Բեշետից պակաս խաղեր չէին տալիս, բայց ո՞վ գիտի նրանց անունները, նրանց բախտը չէր բերել, էնպեսի երկրում էին ստեղծագործել, ուր  ճաշակի դիկտատը թույլ չէր տալիս, որ նրանց անունները գրվեն գրքերում ու ստեղծագործությունները ձայնագրվեն(մի այդպիսի կլարնետիստ՝ Գուգոյի կատարումը այստեղ): Կլարնետը ռաբիսո՞վ, ինչպե՜ս կարելի է: Ու մշակույթի պատմության մեջ արձանագրվում են միայն դասական երաժշտություն նվագող կլարնետիստները:

Ուսումնասիրություններ չկան, անուններ չկան, հանճարեղ երաժիշտները կորան «ռաբիս» քամահրական արտահայտության տակ: «Ցածրակարգ մշակույթը» փակ թեմա է, ուսումնասիրելու համար չի, միայն մերժել և արհամարհել: Փոխարենը դատողություններ, մտքեր, խելոք ու ոչ այնքան. «ցածրակարգի» լավն այն է, որ առանց ուսումնասիրելու էլ կարող ես խոսել, խոսել, խոսել ու վերջում ստորագրել՝ մշակութաբան:

«Հետքում» Հրաչ Բայադյանը «Լուսանցագրություն. ժողովրդական ռաբիզ» տեքստում գրում է. «Առաջին առանձնահատկությունը(ռաբիսի) երգերի լեզուն է: Թվում է պարադոքսային, բայց այդ երգերի լեզուն, որ տրամաբանորեն կարող էր լինել հենց ռաբիզ ժարգոնը, պաշտոնական գրական հայերենն էր: Երկրորդը այն գործիքներն էին, որոնցով կատարվում էր այդ երաժշտությունը. ակորդեոն եւ կլարնետ, ավելի ուշ՝ ջութակ, բայց երբեք՝ դուդուկ կամ քամանչա: Այսինքն՝ եվրոպական գործիքներ, իսկ ավելի մանրամասն վերլուծությունը կարող է ի հայտ բերել նաեւ ռաբիզի կրած ազդեցությունը արեւմտյան զանգվածային երաժշտության որոշ ձեւերից»:

Անհիմն պնդումներ, դուդուկը տեսանք, որ ռաբիսի պապան է, կամ պապը, ոնց կուզեք, էլ չասած դհոլն ու զուռնան: Բայդյանը ինքն իրեն հակասում է արդեն հաջորդ տեքստում՝ «Լուսանցագրություն. «Սիրելիս, թե ետ դառնայիր, քեզ կասեի…» որպես ռաբիսի տիպիկ օրինակ բերելով «Երեւանյան օրերի խրոնիկա» (1972թ.) ֆիլմում հնչող «Ինչ իմանայի» երգը, որտեղ չորս գործիք կա՝ երկու դուդուկ, դհոլ ու կլարնետ:

Բայադյանի «ռաբիս ժարգոն» արտահայտությունն էլ մի պատկերացումն է, թե ինչը գրական հայերեն չի, «ռաբիս ժարգոն» է, ինչպես նաև Երևանի խպոսակցական լեզուն: Կոնկրետ ի՞նչ նկատի ունի, գուցե  գողակա՞ն ժարգոնը, եթե այո, ապա կրկին թյուրմացություն է, գողականն ու ռաբիսը նույն բանը չեն, թեև յոթանասունականներին ռաբիսին խառնվեց նաև բանտային թեման, ռուսական բլատնոյ երգը մտնելով հայակական միջավայր առանձին ժանր չդարձավ: Ու ռաբիս հանրահայտ «Սիրուն Մարետայի», «Էդ քո սև սև աչերովի», «Ուռիները խշշացինի»  երգերի հետ մեկտեղ ռաբիսի մեջ մտավ նաև «վախ մամա ջան, վոտ կակայա դոլյա վառաբսկայա» երգը: Սակայն սա «ռաբիսի» միայն մի արտահայտությունն է, որն էլ էդպես գրական հայարեն չի, հստակ երևում է գողական ժարգոնը:

Իսկ ռաբիս երաժիշտներից շատերը ու նաև «Դուդուկ» ֆիլմում ռաբիսի երաժիշտներն էլ  խոսում են մեր առօրյա խոսակցական հայերենով:

Նույն վերևից հայացքը՝ մի որակումով հարցը փակել(միայն գրական հայերեն տեքստ, միայն եվրոպական գործիք), չտեսնել տարբերությունները ռաբիսի լեզվական, ոճային, գործիքավորման բազմազանությունը ու էլի չփորձել իմանալ անուններ, չծանրաբեռնել միտքը՝ ավելորդ անուններով: Ծանոթ հայացք ուղղված «դրսից» «ներս», ուր ամբողջ կովկասը մի լղոզված, տարբերություններից զուրկ «ռաբիս» աշխարհ է:

Ինչ որ արհամարհում ես չես ուսումնասիրում: Երբ ուսումնասիրություն չկա, խոսում է կարծրատիպը:

Entry filed under: խոհ. Tags: .

Հայ ազգայնականի դարդը ու Հայաստանի նվազումը Տանջանքների ու նվաստացման տարի ՍԱՍ սուպերմարքեթում

2 комментария Add your own

  • 1. Hayk  |  14.09.2013 в 16:10

    Հետաքրքիր էր: Խնդրում եմ ինձ ֆեյսբուքում ավելացրեք Ձեր ւնկերների ցանկում https://www.facebook.com/hayk.iskanyan

    Нравится

    Ответить
  • 2. Lilit Yepremyan  |  04.11.2016 в 18:31

    1995-ին Մոսկվայի Արվեստաբանության ինստիտուտում ես պաշտպանել եմ թեկնածուական թեզ, որտեղ ՌԱԲԻԶ երևույթին մի առանձին գլուխ է նվիրված: Չգիտեմ ինչու այդ նյութը չդրվեց շրջանառության մեջ և մնաց տաբուացված` ինչպես իմ բացահայտումները Կոմիտասի կյանքի վերջին տարիների, Խաչատրյանի և այլոց մասին:

    Нравится

    Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: