Ֆիլմս Ոսկե ծիրանում

07.07.2013 at 18:06 Оставьте комментарий

Կադր «Սպասում» ֆիլմից

Կադր «Սպասում» ֆիլմից

-Բարև Նունե ջան:

-Բարև:

Ոսկե ծիրանից-Ոսկե ծիրան Նունեն Գերմանիայից վերադառնում է տխուր երկիրը ու ես էլ Նունեին տեսնում ուրախանում եմ: 90-ականներին վավերագրական ֆիլմ էր նկարել՝ «Օր»: Ես աշխատում էի «Բեմ» հանդեսում, խմբագրությունում էր Փելեշյանը, հիացած խոսում էր Նունեի ֆիլմի մասին, էնպես հիացած, որ աչքերը փակում էր: Իրանից ազդվել էր, դրա համա՞ր էր գովում: Դժվար, որտև Արա Վահունու մասին ասում էր՝ իմ ֆիլմերը առել, քսերոքս ա արել, ցույց ա տալիս:

Ափսոս, հետո Նունեն էլ չնկարեց, կամ էլ կարծեմ չնկարեց:

-Իմ բաջը կտա՞ք:

Նայեց ինչ որ բանի մեջ, հետո մի աղջկա հարցրեց, ու հետո ինձ:

-Լրագրողի՞:

-Չէ, կինո ունեմ:

-Ո՞ր ծրագրում:

-Արտամրցույթային:

Էլի բան ա: Որ ֆիլմս ներկայացնում էի, հույս չունեի, որ կվերցնեն, բայց վերցրին՝«Բարև ձեզ, Վահան», «Բարև», «Րաֆֆին է, ոսկե ծիրանից, ձեր ֆիլմը վերցրել են արտամրցույթային ծարգրում», «Իսկ ինչո՞ւ ոչ մրցույթայինում, հանձնախո՞ւմբն է որոշում», «Այո, այդպես որոշվեց», շնորհակալություն:

Ներկայացրել էի նաև «Հայակ» մրցանակին, ոչ մի խեռս, նույնիսկ հանդիսությանը չհրավիրեցին: Վավերագրական լավագույն ֆիլմի  մրցանակի արժանացավ տաղանդավոր ռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

-Ուրեմն էնտեղ ա,-Նունեն ցույց տվեց անկյունի դարակավոր պատը,-Վարյան կտա:

-Իշխանյան Վահան: Չէ: Վահան Իշխանյան:

-Հիմա,-Վարյան հերթով նայում է դարակների մակագրություններին մեկ էլ, ըհը դարակ՝ Ishkhanyan Vahan:

-Այս մայկան վերցրեք:

-Յա, մայկա էլ են տալիս:

-Սա էլ բաջը,-ու ձեռքս տվեց մի տոպրակ` Ոսկե ծիրանի թաշախուստով, տոպրակի բռնակից էլ կախված բաջս: Ըհը, մեջը հաստատ Ոսկե ծիրանի ծրագիրը կլինի ու համ էլ կատալոգը, ու էլի բաներ: Իսկ առաջ, նախորդ տարիներին ժուռնալիստի բաջ էի ստանում ու վսյո, հետո, որ կինոների մասին գրեմ, ինֆորմացիա ունենամ, գալիս, Նունեին խնդրում էի, որ կատալոգ տա: Մի քանի տարի անվերադարձ տվեց, անցյալ տարի էլ տվեց ու ասեց՝ անպայման կվերադարձնես: Անպայման, ասի, բայց Նունեն թռավ, ու կատալոգը մնաց:

Բաջի վրա էլ ոչ թե ինչ-որ դիշովի press ա գրված, այլ GUEST:

Ու երբ ես տոպրակն էի վերցնում, Շիրինյան Արոն կողքը խնդրում էր փառատոնի ծրագիրը: Ֆիլմ չունի, որ մայկա ու տոպրակ ստանա:

-Չասես որ ստեղից ես վերցրել, կասես վերնիսաժից ես առել,- ասեց բեղավորը ու տվեց Արոյին ծրագիրը:

Իսկ հիմա ինչ խեռիս ժուռնալիստի բաջ, հիմա արդեն ռեժիսոր ենք ախպեր: Մազերս դեմից թափել ա, բայց հետևից կարամ երկարացնեմ պոչիկ կապեմ, ո՞նց ա Դանիելյան Միկան կապում, դեմից ճաղատ, հետևից պոչիկ, մազերը թափելուն զուգահեռ էլ ականջօղի մետաղը ազնվանում ա: Ես էլ կկախեմ ժնջիլներ, մատնիքներ կդնեմ, բայց ականջիցս օղ չեմ կախի: Կախեմ, մտնեմ հայաթ, որ ասեն՝ Վահանը քառսունինը տարի դիմացավ, բայց վերջը գյոթ դառա՞վ:

Ականջօղը կկախեմ, եթե հանկարծ ոտս դուրս ընկնի փառատոնի գնամ, ինքնաթիռից իջնեմ՝ կկախեմ, բարձրանալուց՝ կհանեմ, ոնց որ առաջին ամուսնության վախտ՝ տուն մտնելս մատնիքը դնում էի, դուս գալիս հանում գցում ջեբս:

Մեկ էլ պոչիկի վրայից Վահրամ Մարտիրոսյանի գլխարկից կդնեմ՝ կավբոյական գլխարկ: Որ ոտս արտասահման չընկնի, Վահրամին խնդրեմ կբերի՞: Իրա «Սողանք» գրքի մասին վախտին գրախոսական եմ գրել: Չբերի, բան չկա, ավելի լավ՝ բանդանա կկապեմ:

Մեկ էլ պետք ա նակոլկեք դաջել, բազկիս վիշապ՝ գառասկոպս, թե՞ մի ուրիշ նախշ կասեք, հարգելի կոլեգաներ: Բայց կրծքիս անպայման կիրականացնեմ Վիսոցկու երգի գաղափարը.

А на левой груди – профиль Сталина,

А на правой – Маринка анфас.

Ближе к сердцу кололи мы профили,

Чтоб он слышал как рвутся сердца.

Իսկ ձախ կրծքին Ստալինի պրոֆիլը

Իսկ աջին՝ Մարինկայի անֆասը:

Սրտին մոտ մենք դաջել էնք պրոֆիլները

Որ նա լսի, ինչպես են դուրս թռչում սրտերը

Բայց մենակ անֆասովը կդաջեմ, ըհը, սրտիս ձենը լսացնելու ձևը գտա: Ձախը բաց կմնա մինչև տենանք էս իշխանությանը ով ա գցում:

-Դու ֆիլմ ունե՞ս,-ասեց Արոն ձեռիս տոպրակը տեսնելով: Մարատի հետ նստած էին Կինո Մոսկվայի բակում:

-Հա, էն որ կրոնական թեմայով նկարել էի, դու էլ էիր նկարել, չէ՞: Կգա՞ս նայեց:

-Ես տեսել եմ,-ու սկսեց խնդալ:

-Ո՞նց ես տեսել:

-Եվրասիան տվել էր «Շողակաթին» որ ցույց տար, դե պարզ ա ցույց չէին տալու, մենք էլ նայեցինք,-ու ես էլ իրա հետ սկսեցի խնդալ:

-Էդ 26 րոպեանոց տարբերակն էր, էստեղ 47 րոպեանոցն ա:

— Խի՞ ցույց չտվեցին,-հացրեց Մարատը:

-Որ նայեիր կիմանայիր ու դու էլ կխնդայիր,-ու էլի ես ու Արոն սկսեցին խնդալ:

Տես, դուք ցույց չտվիք, իսկ Ոսկե ծիրանը ցույց է տալիս, ընկեր կաթողիկոս:

«Սպասում» ֆիլմը կցուցադրվի հուլիսի 10-ին, 5:25 Մալյանի անվան թատրոնում: Ինչպես նշված է Ոսկե ծիրան փառատոնի կայքում.

Անրի Խաչատրյանը Եհովայի վկա է, 2010-ին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման բանակային ծառայությունից հրաժարվելու համար, պատիժն ամբողջությամբ կրել է և այժմ` 2012-ի սեպտեմբերի 29-ին, եկել է ազատության պահը: Նուբարաշենի քրակատարողական հիմնարկի մուտքի մոտ նրան դիմավորում են ընկերներն ու հարազատները: Գաղութից դեպի Շենգավիթ` տունդարձի ճանապարհին Անրին խոսում է իր սկզբունքների մասին, որոնց պատճառով հայտնվել է ճաղերի հետևում, ազատության և անազատության զգացումների մասին: Տանը հայրն ու մայրը, որոնք երկու տարի շարունակ ամեն վայրկյան այդ օրվան են սպասել, հուզմունքով դիմավորում են որդուն: Ֆիլմի ընթացքում Եհովայի վկաների `չորս այլ հետևորդներ, որոնք տարբեր ժամանակներում նույն պատճառով `դատապարտվել են, իրենց պատմություններն են անում:

Միսաք Խոստիկյանը ֆիլմիս մասին Արմենիանաուին ասում է.

«ֆիլմը հայրենասիրություն է առաջացնում: Այդ զգացմունքը առաջանում է ո՛չ թե երկրի բնութագրերի, պատմության որևէ փառավոր դրվագ ներկայացնելու, ո՛չ ականավոր դեմքերի կամ քաղաքակրթությանը մատուցած ավանդի անդրադարձով, այլ ուշադիր վերաբերմունքով շրջապատող կոնկրետ մարդկանց նկատմամբ, կոնկրետ մարդկանց, ովքեր հոգատար և սկզբունքայնորեն հետևողական են իրենց վարքի ու հարաբերությունների առումով:

Հայրենասիրության զգացմունքը առաջանում է շատ ծանոթ միջավայրի՝ հաճախ շատ անխնամ ու անբարետես իրականության պատկերների չշպարված վերարտադրության ու այդ իսկ միջավայրում ապրող, արժանավայել ապրելակերպի յուրովի, երբեմն անձնուրացաբար ձգտող մարդկանց հենց այդ միջավայրին ուղղված զուսպ ու անուղղակի քննադատության մատուցման արդյունքում: Ֆիլմը հավատարիմ է այս քննադատությանը, թե՛ պատկերային լեզվի գեղագիտությաբ, թե կառուցվածքով, քննադատությանը, որի ծավալումը կայանում է սեփական վարքի օրինակով՝ ոչ մեղադրական հռետորության: Արժի նշել նաեւ, որ հեղինակի կողմից իր ներկայությունը, ո՛չ թաքված է, ո՛չ՝ ընդգծված: Կարծեմ, ստույգ գտնված չափի օրինակ է, ինչպես նաեւ հասարակական ակտուալ խնդրին անդրադառնալու շատ հատկանշական մոտեցում»:

Արա՜, հիմա ինձ չջրե՞ն, սաղ փաթեթը թրջվի-վարի գնա: Յեքա ջանով տղերքը փոքր վեդրոն ձեռներին ընկած չոր մարդ են ման գալի, որ ջրեն: Իյա, հոպ չջրե՛ս: Մի տղա արդեն վեդրոն լցնում էր վրաս:

Մլիցեքն էլ Թումանյանը փակել են, որ դեբիլ ազգը իրար վրա ջուր լցնի: Ռուսը Ադրբեջանին սմերչ ա ծախում, որ մեզ վերացնի, սրանք իրար թրջում ու ուրախանում են:

Օպերայի մոտ առանց թրջվել հասա, բայց ապագան անորոշ էր, Բաղրամյանով մինչև Լենինգրադյան ջրով զինված հրոսակախմբերը անարգել շրջում են ու մարշրուտնում ու ավտոբուսի ճեղք են ման գալիս որ մեջը ջուր լցնեն: Չէ, չնայած տաքսին թանկացել ա, բայց տաքսիով պետք ա տուն գնալ:

Հայլու վրայի հաշվիչը միացրեց՝ 600:

-Էս տաքսին էսօր թանկացե՞լ ա:

-Չէ:

-Յա, բա էրեկ տաքսի նստեցի, ասեց թանկացել ա:

-Չէ, հոպար ջան, չի թանկացել:

Այ քեզ բան, էրեկ Հալաբյանից տաքսի կանգնացրի, քշեց Շենգավիթ բժշկական կենտրոն: Տեղը չգիտեր, մի քանի կռուգ էլ տվեց, ճամփեն երկարացրեց, հասավ, ասի՝ ի՞նչ պիտի տամ.

-Էրկու հազար:

-Ո՞նց թե էրկու հազար:

-Տաքսին էսօրվանից թանկացել ա:

-Ոնց ա թանկացել, էս հազար դրամի քշել ես, էրկուս ես ուզո՞ւմ: Կիլոմետրը քանիսո՞վ ես քշում:

-Նախ հազար չի,հազար իրեք հարյուր ա:

-Թող ըլնի հազար հինգ հարյուր: Էրկու հազարս ո՞րն ա:

-Էս մասնավոր մեքենա ա:

-Հասկացանք մասնավոր ա, կարո՞ղ ա մասնավորը իրա տարիֆները չունի, ինչ խելքին փչի ուզի, էրկուհազարը ո՞րն ա:

-Ախպեր ջան, գազը թանկացել ա, էսօրվանից էլ տաքսին ա թանկացել, ես չեմ թանկացրել:

Կարո՞ղ ա գիտի, որ կինոս Ոսկե ծիրանում ցույց են տալու, թանկ ա հաշվում:

Վերջը, էրկու հազարը տվեցի: Մամաս ասեց, որ վաղվանից ա թանկանալու: Այսինքն էսօրվանից, փաստորն վարդորը ֆռցրել էր: Բայց փաստորեն էսօր էլ չի թանկացել:

Էս հոպարին չջրե՞մ,- ասում ա տաքսու վարորդը: Ի՞նչ հոպար, դեմը մեքենաներ են:

-Ո՞ր հոպարին:

-Այ էն, մայթին կանգնած:

-Ո՞նց:

-Սենց,-ու պարբրիսը լվալու պզիկները աջ մայթի վրա ջուր պզզցրին,-պզիկները թեքել եմ աջ, որ ջրեմ,-ու դեբիլի պես խնդում ա:

Բաղրամյանի վրա, Ակադեմիայի մոտ դանդաղացրեց ու մեքենան աջ քաշելով մոտեցրեց մայթին:

-Ախխ, այ սրանց պիտի ջրեմ:

Իջնում են էրկու սիրուն աղջիկ, հենց հասան, պզցրեց վրեքը ու ֆռում ինձ ա նայում ու էլի դեբիլի պես խնդում ա:

Կիևյանի կամրջին չհասած, մեկ էլ մեր տաքսիստը պզցրեց ջրերով ավտոներին նայող հրոսակներին: Ու խնդում ա: Տղաները կատաղեցին ու դիմացը կանգնած տղան ջուրը լցրեց բաց պատուհանին: Ես թռա ու քիչ մնաց մյուս դռնից դուրս թռնեմ փողոց:

Այ քեզ դեբիլ, տաքսի նստեմ որ Փառատոնի փաթեթս չոր հասցնեմ տուն, տաքսու շոֆերը վրես ջրել տա:

Entry filed under: ակնարկ. Tags: , , .

Նավահանգիստ Աննա Սագրադովա Երեք ժամ պոեզիա. Արմեն Շեկոյանի 60-ամյակին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: