Երեք ժամ պոեզիա. Արմեն Շեկոյանի 60-ամյակին

11.07.2013 at 08:37 Оставьте комментарий

shekoyan«Արմեն,-ասում եմ,- «Երևան հյուրանոցը» մի հատ էլ տպի ծանոթագրություններով»: «Ականաթ» սրճարանի ծխողների ապակեպատ խցում բոլորը խնդում են: Կխնդան բա ինչ, 22 էջանոց «Երևան հյուրանոցը» պոեմում 864 հոգու անուն կա: Նրանց անուններն են, ովքեր ճանաչել են Արմեն Շեկոյանին: Ուրեմն, բանաստեղծության ծավալից մի քանի անգամ երկար 864 հատ ծանոթագրություն կլինի, իսկ եթե մի քիչ ծավալուն անի ծանոթագրությունները, էլի մի երկու անգամ ծավալը կմեծանա:

Պոեմը էնքան երկար է, որ ընթերցանության կեսից ընդմիջում արեցինք: 10 տարի առաջ «Փողոցի ռիթմը խլացնում է հավերժականը» տեքստում «Երևան Հյուրանոցի» մասին գրել էի.

 «Նույնիսկ եթե ընթերցողը շատերին չի ճանաչում, միեւնույն է, պոեմը հետաքրքրությամբ ընթերցում է, քանի որ այդ անուններն այնքան բնորոշ են Երեւանին, որ քաղաքի անձնանունային խճանկար են ստեղծում. ընթերցողը նույն անունը կրող մի ուրիշին կարող է պատկերացնել։ Կամ նրանցից մեկին բնորոշում է մի հատկությամբ, որ ընթերցողին ծանոթ այլ մարդկանց կսազեր։ Օրինակ, «գիտեն Գովոն ու դուբլ Հերոսը,/ որ Հովիվյանից սիրուն էր խաղում,/ բայց ալրաղացում ալյուր է մաղում» (Հովիվյանը՝ 60-70 ականների ֆուտբոլի աստղ)։ Դուբլ Հերոսին չճանաչող ընթերցողը նրա փոխարեն կարող է հիշել իր թաղում վիրտուոզ ֆուտբոլ խաղացող մեկին, որ այժմ կամ հարբեցող է, կամ շուկայում կարտոլ է վաճառում»։

Ականաթի տիրուհին՝ Անի Սուքիասյան

Ականաթի տիրուհին՝ Անի Սուքիասյան

Հա, ճիշտ է , չճանաչելով թվարկվող մարդկանց հավեսով կարդում ես, բայց ծանոթագրությունները արդեն առանձին գործ կդառնան, պոեմի հետ միասին էլ մեկ ուրիշ առանձին գործ:

Իհարկե Արմենը հավես չի անի ծանոթագրել, բայց եթե ժամանակակից գրականությունից ու նորարարությունից հասկացող ու փող ունեցող մեկը մի հազար, կամ ինչու չէ, երկու հազար դոլար տար, հաստատ կծանոթագրեր:

Արմեն Շեկոյանի հետ հանդիպում նվիրված նրա 60 ամյակին:

Ոչ ճառեր, ոչ կենացներ: «Ականաթ» սրճարանի լեփ-լեցուն սրահում Արմեն Շեկոյանը ընթերցում է բանաստեղծություններ՝ «Անտիպոեզիա» և «Երևան հյուրանոց» գրքերից, այն գրեքերից, որոնք ակադեմիական գրականագետները համարում են անկում, իսկ ոչ ակադեմիականները ժամերով լսում այն ինչ արդեն մի քանի անգամ տպվել է:

Ի՞նչն էր գերում, որ կարդացածդ բանաստեղծությունները այդպես ականջդրուկ լսում ես: Արմենին լսում, լսում եմ ու հասկանում, որ 10 տարի առաջ նրա բանաստեղծությունների մասին գրածս նյութում ինչ-որ բան բաց եմ թողել, չեմ նկատել նրա բանաստեղծություններում էն թախիծը, որ միայն Արմենի շուրթերով է արտահայտվում: Թախիծ, որ հումորը դրամատիկացնում է:

Տասը տարի առաջ մի բան էլ չէի գրել, խուսափել էի այդ օրերին թերթերի բերանն ընկած պոստմոդեռնիզմ բառից: Հիմա արդեն կարելի ա ասել. եթե դասախոսը «Պոսմոդերնիզմը պոեզիայում» դասախոսություն կարդա, առաջինը պիտի հանձնարարի Արմեն Շեկոյանի այս երկու գրքերը: Այստեղ կգտնեն պոստմոդերնիստակն պոեզիային բնորոշ մի քանի ոճեր՝ պրիմիտիվիզմ(մանկական պոեզիայի ոճի օգտագործում), ինչպես Ռոնալդոյի արիայում.

10 տարի առաջ ինչ-որ բան բաց եմ թողել

10 տարի առաջ ինչ-որ բան բաց եմ թողել

Այ իմ գնդակ, ջան գնդակ,

Կանաչ, կապույտ, սպիտակ,

Թռիր վերև իջիր ցած,

Սիմենը մնա զարմացած:

Պարոդիա

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ,

Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ մութ ուժեր չկան,

Ախր ուրիշ տեղ բութ ուժեր չկան,

Ախր ուրիշ տեղ օրը ցերեկով

Ազգային ժողով ներխուժել չկա:

 Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ,

Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ վեհ, հայրենաշունչ

Էսքան երգ, էսքան երգի տող չկա:

Ախր ես ինչպես վեր կենամ, գնամ,

Երբ գրպանումըս տոմսի փող չկա:

Երգի կամ բանաստեղծության ամբողջական կամ մասնակի մեջբերում

Հուսո առագաստ

Եփոյի Լոս-Անջելես մշտական

Բնակության մեկնելու նախօրյակին

Դու էլ ես գնում մեզնից, Եփո՛,

չնայած ունես և հարգանք և փող:

Էս կյանքը խաղ է, փուչ է և ունայն,

բայց դու մի գնա էդպես ձեռնունայն.

վերցրու քեզ հետ սրտերը մեր,

մեր լեռներից խաղաղ հովեր,

վերցրու քեզ հետ խաչված քարեր,

ծով դաշտերից ոսկե հասկեր.

մեր Կիլիկիո անմար երգով,

մեր պապերի կարոտ էրգրով,

հուսո ճերմակ առագաստով

հասիր բաց ծով:

Բազմաթիվ հղումներ  և այլն: Սակայն եթե կարողանաս լսել բանաստեղծության թախիծը, մի քիչ կցրվի  պոսմոդերնիստական ընկալումը:

Հանդիպումը տևեց երեք ու կես ժամ, երեք թե չորս անգամ ընդմիջումով: Արմենը երբ վերջում ընթերցում էր «Երևան հյուրանոց» և Poker պոեմները դահլիճը նոսրացել էր, քչերն էին կարողանում դիմանալ «հազար հազար»-ով սկսվող անհաշվելի թվացող կամ հազար-հազարավոր թվացող տողերի վիբրացիային: Poker-ում 146 տող սկսում է «հազար-հազար մարդ» բառակապակցությամբ:

Հանդիպման տեսանյութը արդեն առցանց է, հիմա տեսնենք քանի՞ հոգի կարող է դիտել մինչև վերջ երկու ժամանոց տեագրությունը:

Entry filed under: խոհ. Tags: , , .

Ֆիլմս Ոսկե ծիրանում Սիրո ու սեքսի անհնարինությունը Զայդլի եռապատումում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: