Սիրո ու սեքսի անհնարինությունը Զայդլի եռապատումում

16.07.2013 at 07:20 Оставьте комментарий

«Դրախտ. հավատ»

«Դրախտ. հավատ»

Ուլրիխ Զայդլի «Դրախտ» եռապատումի երեք ֆիլմերից միայն «Դրախտ. Հավատ» ֆիլմում է կինը սեքսուալ հաճույք ստանում, հաճույք է ստանում անշունչ առարկայի, խաչված Քրիստոսի հետ: Խաչը պատից հանում է, շոյում, հետո լիզում, տանում անկողին ու սկսում տնքալ հաճույքից: Փայտի կտորի հետ հաճո՞ւյքն էր այն ինչ փնտրել էր կինը:

Սիրո ու սեքսի անհնարինությունը  Զայդլի եռապատում «Դրախտներում», որոնք ցուցադրվեցին «Ոսկե ծիրան» կինոփառատոնում:

Միթե՞ հաշմանդամ դարձած, սայլակում ամուսնու հետ սեքսի անհնարինությանը փոխարինում է հավատը՝ սերը Քրիստոսի նկատմամբ: Աննա Մարիան(դերասանուհի՝ Մարիա Հոֆշտատտեր) ամուսնու հետ քնելու տհաճությունը ուզում է հաղթահարել այնպես, որ  համ անդավաճան լինի՝ ուրիշ տղամարդ ցանկանալու փոխարեն դառնում մոլեռանդ հավատացյալ, և համ էլ սեր ունենա՝ ինքն իրեն խաբի մարմնական սերը իբր փոխարնելով երկնայինով: Չի ստացվում, մեկ է, խաչը պատից հանում ու մտցնում է հեշտոցը: Դա էլ չի ստացվում, հաճույքը չի բավարարում ու ամուսնու սեքսուալ անհաջող հարձակումից հետո, անհաջող բռնաբարության փորձից հետո  մոլեգնության մեջ, այն մտրակով որով ինքնաձաղկում էր իրեն իբր մարմնական հաճույքներից հեռանալու համար(թե՞ ինքն իրեն խաբում էր, որ այդպես մարմինը կարողանա զգալ),  սկսում է ձաղկել խաչյալ Քրիստոսին:

«Ոսկե Ծիրանում» երկու անգամ առիթ եղավ լսել Զայդլին: Ի՞նչ հարց տամ: Ֆիլմեր որոնք նայելուց հետո հարցերը ռեժիսորին չեն ուղղված: Դրանք պատասխաններն են այն թաքուն հարցերի, որոնք սովորաբար չեն հնչում: Այո, Զայդլը այն ցինիկ արվեստագետն է, ով ներկայացնում է այն, ինչի մասին չեն խոսում:

«Դրախտ. սեր»

«Դրախտ. սեր»

Աննա Մարիայի հավատը, այն նույն, իր քրոջ Թերեզայի(դերասանուհի Մարգարիտե Տիզել) ինքնախաբեությո՞ւնը չի «Դրախտ. սեր» ֆիլմում:  Մաքրության վրա բզիկավոր Թերեզան Քենիայի հյուրանոցի հարմարավետ համարում ունիտազի ջուր թողնելու չռթիկը, նստատեղը, զուգարանի բռնակները սպրեյներով ախտահանում է, բայց միևնույն ժամանակ  երիտասարդ սևամորթների հետ գնում տրուշչոբների նեղ, կիսամութ սենյակներ ու կեղտոտ մատրասների վրա ձգտում սեր ունենալ: Ի՞նչ է նրան հարկավոր սեքս ունենալու համար, միայն անգրագետ սևամորթի բերանից մի քանի իրեն հաճելի բառ ու մինչ անկողին հասնելը մի քանի րոպե ավել հարաբերություն, որ սիրո պատրանքը թույլ տա սեքսից հաճույք ստանալ: Առաջին երիտասարդը շատ արագ է գործողության անցնում՝ առանց նախերգանքի: Թերեզան չի կարող իրեն թույլ տալ, որ հենց ընենց իրեն շինեն, հրում է երիտասարդին ու մահճակալից տհաճության արտահայտություններով հեռանում: Երկրորդը մի քանի րոպե ավել է քայլում հետը փողոցով, ձև անում թե հսկում է լողափում, որ ոչ ոք նրան չխանգարի լողանալ: Ըհը, հերիք է, իր հետ ժամանակ է անցկացնում, ուրեմն  սիրում է, իսկ մնացածը ինքն է ստիպում որ անի՝ կրծքերս այսպես շոյի, նուրբ, կոպիտ պետք չի, նորմալ զասվի, լեզվով:

Կա՞ ինքնախաբեության մի աստիճան, որից հետո անհնար է ինքն իրեն խաբելը: Չէ, Թերեզայի համար ինքնախաբեությունը սահման չունի, միայն թե սեքսը հնարավոր լինի ու  հաճույք ստանա:

«Մարդիկ իմ ֆիլմերում իրենց են տեսնում, մի մասի դուրը դա գալիս է, մի մասը դժգոհում է», ասում է Զայդլը:

Հանուն սեքսի, հանուն հարաբերության սեր խաղացնել: Ուղղակի ինչքան հնարավորությունները նվազում են էնքան ինքնախաբեության սահմաններն են լայնանում:

Ու մի սեքսի ակտից հետո(սեքսը ցույց չի տալիս, թող հանդիսատեսը պատկերացնի թե ինչպիսին այն կլիներ) Թերեզայի դեմքը միանգամից բարեգործի բարի և մտահոգ արտահայտություն է ստանում և  սկսում է փող բաժանել նրանց, ում ցույց է տալիս «հաջողված սիրեկանը»:

Սակայն «սերը» հավերժ չի ու Թերեզան լողափում տեսնում է «սիրեկանին» այն կնոջ հետ, որին   տղան որպես իր աղքատ քույր էր ներկայացրել ու փող պոկել: Թերեզայի ապտակների տակ խեղճացել, կծկվել է տղան, համարձակություն էլ չունի մի կողմ հրել, ասել՝ ինչ ուզել ես, փող ես տվել ու ստացել ես:

Ֆիլմը անընդհատ կուզես պատմել, պատմել որ Թերեզայի ծնունդին երեք ընկերուհիները սևամորթ տղա են նվեր բերում ու չորս կանանց չարչարանքները չեն կարողանում տղայի անդամը կանգնացնել: Մի կտոր հացի կարոտ աղքատ պատանին չի կարողանում հանուն էրկու կոպեկի ստիպել իր անդամին աշխուժանալ: Թշվառությունն ու բարեկեցությունը հանդիպել են, բայց իրար չեն կարողանում բավարարել: Չկա էրեկցիա, չկա սեքս, չկա սեր:

Կուզես պատմել, էլի պատմել, բայց բառերը շարվում են և չեն փոխանցում պատկերները, ֆիլմը ուր սևերի՝ քծնանքով ինչ որ կոպեկներ փախցնելու ու սպիտակների էկզոտիկայով հիանալու տակ թաքնված սեքսի հնարավորության առևտրի չստացված համերաշխությունն է:

«Սուռոգաթ սեր, սուռոգաթ հավատ» այս խոսքերով բնութագրեց եռապատումի երկու ֆիլմերը ռուս քննադատը Կինո Մոսկվայում ներկայացնելով Զայդլին:

«Դրախտ.հույս»

«Դրախտ.հույս»

Իսկ հո՞ւյսը, քննադատը բառեր չգտավ բնութագրելու: «Դրախտ. հույսը», այստեղ արդեն տարիքն առած կանայք չեն, 13 տարեկան Մելանին(դերը խաղացողի անունը՝ Մելանի Լենց) եկել է ամառային ճամբար նիհարելու համար: Ընկերուհին պատմում է իր կուսությունը կորցնելու պատմությունը, իսկ ինքը դեռ կույս է ի՞նչ անի, խայտառակություն: Ճամբարականների մեջ երկու տձև գեր տղաներ, որոնց ուշադրություն էլ չի դարձնի: Այ, համակրելի միջին տարքի բժիշկը, իսկն է, ինքն էլ կուզեր Մելանիի հետ լիներ, բժիշկը միմյանց հպվելու առիթներ է ստեղծում, բայց այնպես որ սեքսուալ ոտնձգություն չլինի անչափահասի հանդեպ՝ ստետոսկոպը տալիս է, որ աղջիկը իր սրտի ձայնը լսի: Երկուսն էլ ուզում են, բայց անհնար է, և բժիշկը միայն մի բան կարող է անել՝ հարբած աղջկան բարից տուն տանելիս պառկեցնել անտառում ու առանց հպվելու հոտոտել: Հոտը և ստետոսկոպը միակ հպվելու հնարավորությունները: Ոչ մի հույս սիրո, ոչ մի հույս նաև սեքսի. Մելանիի մյուս շանսը բարում իր հետ պարող տղան է, ով չի հասցնում աղջկան շինել, համ աղջիկն է հարբած, էնքան է խմացրել որ շուտ համաձայնվի, բայց փոխարենը ոչ մի շարժում չի կարողանում անել, համ էլ բարի տերն է «անխիղճ», մտնում է սենյակ ու դուրս անում տղային:

«Մամ, հույս ունեմ, որ Քենիայում ամեն ինչ լավ է»,-հեռախոսի ինքնապատասխանիչի վրա լաց լինելով հաղորդում է աղջիկը:

Զայդլը ասում է, որ նախապես նկարահանում էր մի ֆիլմ երեք կանանց զուգահեռ պատմություններով, հետո նկարահանված նյութը այնքան շատ էր, և ֆիլմն էլ այնքան երկար կլիներ, որ որոշեց նյութը բաժանի երեք մասի և երեք առանձին ֆիլմ մոնտաժի:

«Ո՞րն էր երեքից ամենալավը»,-հարցրեց ընկերս: Մտածում եմ, երևի առաջինը, չէ, սպասի, երրորդը, չէ, սպասի, հարցը հանենք, երեքն էլ, երեքն իրար հետ մի գործ է:

——

ՖԲ-ի քննարկումից

Մերի Երանոսյան.

Iroghutyunneri tramabanakan yntacqi anxusapeliutyan masin er yst indz (es hartsi masin enqan kareli e xosel, shat germanakan ratsionalizmi het a kapvats)… es depqum kiny siro patranqi kariq chuner yst indz, ughaki menakutyan dem payqarelu amenataratsvats ughin er brnel… u yntacqy iroghutyunneri shat kanxateseli er, standart — kartsem germanatsi azgagragetnery depi ed kargi yerkerner tourism aselov haskanum en miayn sex tourismy… ed der mi koghm shat lav er tsuyts tvel vonc es skzbum pordzum qo mshakuytov aprel nor mshakutayin taratsqum (zugaran maqrely), heto mi qich harmarvum es nor mshakuytin, heto nerverd el chi dzgum u darnum es hramayogh/eurocentric… indz chi tvum vor rejisyory sevamortnerin ibrev Angraget er matutsel, hakaraky – naïve germanatsineric Gragitoren qyar stanalu unakutyunn er hanel… sexy afrikyan vorosh mshakuytnerum enqan sovorakan ban a, vonts vor mer mot kofe xmely, menq ed iharke chenq kara haskananq…

Ay es pahy vor grel es “Ըհը, հերիք է, իր հետ ժամանակ է անցկացնում, ուրեմն սիրում է, իսկ մնացածը ինքն է ստիպում որ անի՝ կրծքերս այսպես շոյի, նուրբ, կոպիտ պետք չի, նորմալ զասվի, լեզվով:”… enqanov inchqanov yes gitem germanatsi mijin tariqi miaynak knojy, na da ser chi hamari, ughaki en a vor yntrvum e na ov gone mi qich egoist chi… verjum vor kiny hramayum er, ed arden nervery chein dimanum en gaghaparin vor chnayats inqy pogh er tsaxsum ira uzatsy cher stanum, naivutyan tupoismn er… u chnayats filmy nents er nkarahanvats vor Eurocentrismits sirtd xarnum er, baic miajamanak nayev ed phenomeni myus koghmn er tsutsadrvats` arants Otheri i vichaki chlinelu sepakan xndirnery lutsel… Mi shat kajf pah el kar, hishum es — kiny ynkeruhineri het dzever er tapum te vonc kpnem sevin, isk erb menak er tenc problem chuner — dzevakanutyuny arevmtyan mshakuyti… uf, es inchqan xosatsretsir

Վահան Իշխանյան

Մերի ջան, էս ինչ արիր, տրանսլիտով էսքան գրեցիր որ տանջե՞ս : ուրեմն, մի բառ երևի ավելորդ էի գրել՝ անգրագետը, բայց ասեմ՝ խոսքս ոչ թե ընդհանրապես սևամորթների մասին ա, այլ կոնկրետ սևամորթի, ում սոցիալական ծագումը՝անգրագիտությունն ու աղքատությունը այլևս չի հետաքրքրում միջին դասի մի կնոջ ում համար սերը անհնարին է: բայց դա էական չի: դու շեշտը դնում ես գերմանացիների վրա, իսկ ես կարծում եմ որ Զեյդլի ֆիլմերը ոչ միայն եվրոպացիներին էր վերաբերում, նաև մեր հայրենիքին ու հարևաններին և այլն: Դիտելիս մտքովս չէր անցնում որ ավստրուհիներ են, նրանց նայում էի որպես որոշակի խավի կանանց: թեև վստահաբար ֆիլմի բազմաթիվ մեկնաբանություններում պետք ա շեշտը դրվի եվրոպացիների սեկքսուալ շահագործումը երրորդ աշխարհում թեմայի վրա:
վերջում երբ Թերեզան սևամորթին բերում է իր սենյակը ու ստիպում մինետ անել, սա արդեն կնոջ հուսահատությունն էր, էն բանից որ համ փող ա ծախսում համ էլ սեր չի ստացվում: հեն ա՝ փող կտա, կբերի սենյակ իր ուզածը անել կտա: բայց դա էլ անհնար ա, սևը հրաժարվում ա անել էն ինչ կնոջ ֆանտազիայում ա: հատկանշական ա, որ հստակ գիտակցված վճարովի սեքսի համար իր սենյակն ա բերում տղամարդուն, իսկ «սիրո» համար գնում ա տրուշչոբներ, իբր իր «տղամարդու» սենյակը:
եվրոպացիները իմ սիրտը չխառնեցին, նախ՝ որ նրանք իմ աչքին մի այլ երկիր չէին ներկայացնում, նույն կերպ կարող էին հայ կանայք լինել կամ վրացի, երկրորդ՝ նրանք ներկայացնում էին ժամանակաից մարդու ձգտումը՝ սիրո ու սեքսի ներդաշնակությունը, որ չի հաջողվում, ու սեքսուալ հեղափոխությունից հետո սա մի ճգնաժամ է, ձգտումների,կյանքի իմաստի ճգնաժամ, որ հիանալի երևում ա Միշել Ուելբեկի վեպերում: տեքսիս մեջ չնշեցի զուգահեռը ուելբեկի ու Զեյդլի:

Մերի Երանոսյան

կարող ա հանդիպենք խոսանք, թե շարունակենք գրել?… հա, Վահան ջան, մի հոգու մասին ես գրել, բայց մեկ ա, նույնիսկ էդ մի հոգու անգրագիտությունը ֆիլմում չերևաց, իսկ գրածդ կարդացողները առանց էդ էլ սևերին համարում են անգրագետ :Ճ… հա, լրիվ համաձայն եմ, չի կարելի կապել կոնկրետ ազգի հետ, խավի հետ էլ չէի կապի, տուրիզմում սեքս/սեր փնտրողներ կամ ուրիշ մի բան… սիրո ու սեքսի ներդաշնակության անհնարինության պահով էլ ես չէի դրել մտածել, բայց շատ հետաքրքիր տեսանկյուն է… բայց կայֆ ա որ էսքան տարբեր շերտեր կան մի ստեղծագործության մեջ :Ճ

Վահան Իշխանյան

գրենք հետո հանդիպենք  ուղղակի եթե մյուս երկու ֆիլմերը տեսնեիր, շեշտը չէիր տեսնի սեքս-տուրիզմի վրա, այլ շատ ավելի լայն կոնտեքստ կտեսնեիր: Իսկապես, հիմա ավելի համոզվեցի որ եռագրությունը մի ամբողջական գործ ա ու իրարից առանձին դիտելու դեպքում գործը տուժում ա

Entry filed under: խոհ. Tags: , .

Երեք ժամ պոեզիա. Արմեն Շեկոյանի 60-ամյակին Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմը. աղջկա ու հոր այս հանդիպումը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: