Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմը. աղջկա ու հոր այս հանդիպումը

20.07.2013 at 12:21 Оставьте комментарий

Ես պատրաստվում եմ փոխել անունս

Ես պատրաստվում եմ փոխել անունս

Իրար հաջորդող տարբեր ֆորմատներով ու գույներով կադրերի` Ճաքած հեռախոսի խցիկով տեսագրությունների, հիշողության պատկերների, հեղինակի տեսախցիկի, Էվրիդիկեի թղթե ֆիգուրների անիմացիայի պատկերային բազմազանությունը կամ բազմաձայնությունը հանդիսատեսին այնպես է գրավում, որ ուզում ես ֆիլմը շարունակվի: Հեղինակի հաճո՞ւյքն է փոխանցվում, ստեղծագործական հաճույքը, որ իր զգացողությունները պատկեր է դարձնում, անձնավորում, բազմացնում, դերաբաշխում ու տեղադրում տարածության մեջ` Ալավերդի աղքատ ու լքված քաղաքում:

Աղջիկը՝ իր ճաքած հեռախոսի խցիկով, մայրը` հիշողության պատկերներով և հեղինակն իր տեսախցիկով. կամ հեղինակը՝ մեկ Էվրիդիկեն է, մեկ` մայրը, և մեկ էլ` արվեստագետը, ով ֆիլմի հայերեն վերնագիրը դրել է՝ «Այդ ես չեմ»:

Մարիա Սահակյանի «Ես պատրաստվում եմ փոխել անունս» (I am going to change my name) ֆիլմը Թումոյում: «Ոսկե ծիրանին» չգնացի, նույն ժամին Իշտվան Սաբոյի «Ջուլիետն» էր: Հայկական ֆիլմն ի՞նչ է, որ նայեմ: Եթե պատկերացնեի, թե ինչպիսին են երկու ֆիլմերն էլ, ու ասեին, թե այդ երկուսը նայելու միակ հնարավորությունն ունես, կընտրեի Սահակյանի ֆիլմը:

Արվեստի անակնկալը նախընտրելի է կատարյալ նկարված ֆիլմից:

Եթե ֆիլմը իրադարձությունների շարադրանք չի, ուրեմն պատմել այն նշանակում է ոչինչ չասել ֆիլմի մասին:  Բառերով չեն ասվի արբունքի հասնող Էվրիդիկեի ինքն իրեն զննող հայացքը՝ հասունացող կրծքերը, իր հայացքով ուրիշին ներկայցվող գայթակղիչ ազդրերը, դեմքի աղվամազերն ու իր հայրենի  աշխարհը՝ Ալավերդին:

Ալավերդին՝ սովետական լքված արդյունաբերական տարածքներ, գնացք, «ուտելու տեղ», բանվորական շենքերը, բնակարանների ներսը, բնակիչները՝ մայկով տղամարդ, երեխաներ, իրենց բնակարանը՝ խունացած պատերով ու կիսամութ լողարանով. Ճոպանուղին, ճոպանուղու էրոտիկ պատկերով խունացած պոստերով կայարանը. Էվրիդիկեն սկսում է տեսնել աշխարհը, նայել, փնտրել, թե այս որտե՞ղ է գտնվում իր սեր փնտրող մարմինը (հղումը՝ հունական դիցաբանության Հադեսի ստորգետնյա թագավորությունում փակված Էվրիդիկեն, ում պիտի փրկի իր սիրեցյալ Օրփեոսը):

(Հինգ տարի առաջ «Ոսկե ծիրանում» Վիմ Վենդերսին հարց տվին՝ «Հայաստանի մասին ֆիլմ կնկարեի՞ք»: Վենդերսը պատասխանեց, որ կան փոքրիկ, մոռացված քաղաքներ, որոնք ինքը շատ է սիրում ու որտեղ ֆիլմ է նկարում: Այդպիսի քաղաք է Ալավերդին, որտեղ կուզեր ֆիլմ նկարել):

Մոր՝ Սոնայի և անհայր մեծացած աղջկա ծանոթ կոնֆլիկտը՝ ո՞վ է իմ հայրը, ինչո՞ւ նա չկա, որ հայրական սիրո ու տղամարդու ներկայությամբ աղջկը հասունացման հաճույքը ապրեր: Ուրեմն, մեղավորը մայրն է: Հայրական սեր չստացած աղջիկ, ով ամբողջ կյանքը սիրո պակաս էր լրացնելու:

Սակայն Էվրիդիկեն «գտնում» է հորը նախ որպես փրկչի, ով Ալավերդիում աղջկան թույլ է տալիս հետապնդող տղամարդուց ապաստան գտնել` իր սեղանի մոտ նստելով, և ապա որպես սիրեկանի. դրսի աշխարհում՝ ինտերնետային յուզեր Կիկոն, ով աղջկա ֆանտազիայում իր հետ համբուրվող երիտասարդն է, սակայն «իրականում» հայրն է («իրական» բառը չակերտներում եմ դնում, քանի որ ֆիլմը ոչ թե իրականության ու ռացիոնալ հնարավորության, այլ զգացմունքի լեզվով է խոսում,  ու հոր հետ հանդիպումը ավելի բանաստեղծություն է (ուր կհանդիպեն հայրն ու աղջիկը), քան իրականություն (որտեղ այդպիսի հանդիպման հնարավորությունը չնչին է):

«Եթե միայն մի հիշողություն տանեիր հետդ էս աշխարհից, ո՞րը կտանեիր»,- հարցնում է Էվրիդիկեն Կիկոյին: Կտաներ Սոնայի հետ իր երջանիկ  օրը` 15 տարի առաջ լեռնային գյուղի խրճիթում ընկերների շրջապատում, գուցե այդ օ՞րը Էվրիդիկեն կյանք առավ:

Ու իր երջանկության ակնթարթը նա ուզում է կրկնել Էվրիդիկեի հետ, նույն տանը, բայց արդեն լքված ու անշունչ մնացած:  Հայրը համբուրում է դստերը, շոյում, սակայն կիրքը շարունակություն չի ստանում, աղջկան գրկած ննջում է մահճակալին: Էվրիդիկեն վազում է մթնշաղի ամայի ոլորապտույտ ճանապարհով ու սուզվում ջրում՝ ստացած  այն սիրո բաժինը, որ իրեն շաաատ անհրաժեշտ էր ինքն իրեն սիրելու ու մահվան մտքերը հեռացնելու համար:

Հոր խնդրից ազատագրում:

Ներկայացումն ավարտված է, բայց ոչ ֆիլմը. տիտրերն իջնում են, խոռը երգում է վերջերգը, Սոնայի տղամարդկանց երգչախումբը Սանահինի վանքում, Սոնան չափ է տալիս, տղամարդիկ երգում են: Սոնան, ով չկարողացավ իր սիրելի տղամարդուն պահել մոտը, ուրեմն, ձեռքերի շարժումներով երգացնում է մի ամբողջ տղամարդկանց երգչախումբ:

Էվրիդիկա անվան հղումը միակը չէ: Մոր անունը՝ Սոնա, հղում է «Հովեր» պետական երգչախմբի ղեկավարի անվանը՝ Սոնային Հովհաննիսյան, հենց «Հովերի» երգիչներն են երգում ֆիլմի երգչախմբում: Նաև ես տեսնում եմ հղում Բակունցի «Միրհավի» Սոնային, որտեղ, ինչպես այս ֆիլմում, Դիլան դային իր կյանքի միայն մի հուշը՝ Սոնայի հետ սիրո ակնթարթն է տանում գերեզման:

*  * *

«Ի՞նչ ուղերձ ուներ ֆիլմը»,- հարցրեց հանդիսատեսներից մեկը:

«Ասեք աղջիկներին, թե ով է նրանց հայրը, այլապես կարող է այլ բան ստացվել»,- պատասխանեց Մարիա Սահակյանը:

«Այդ ես չեմ» ֆիլմը ստացել է 2013-ին Ոսկե Ծիրան փառատոնի «հայկական համայնապատկերի» գլխավոր մրցանակը, Ազգային կինոյի «Հայակ» մրցանակը՝ լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր անվանակարգերում 

Entry filed under: խոհ. Tags: , , , , .

Սիրո ու սեքսի անհնարինությունը Զայդլի եռապատումում Ռուբեն փաշայի վերադարձը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: