Ռուբեն փաշայի վերադարձը

29.08.2013 at 19:05 Оставьте комментарий

Ռուբեն փաշա

Ռուբեն փաշա

Ուզում եմ խմեմ Ռուբեն Տեր-Մինասյանի վերադարձի համար: Չգիտեմ, կա՞ աշխարհում մեկ ուրիշ ժողովուրդ որ այդքան ողբերգությունների, կորուստների, ու համ էլ ձեռքբերումների միջով անցած լինի: Կան գործիչներ, որ քսաներորդ դարի առաջին կեսի բոլոր վերուվարումները հայ ազգի հետ իրենց մեջ են կրել, նրանցից էր Ռուբեն Տեր- Մինասյանը»:

«Շուտ-շուտ պրծի»,-մոտիկ նստած ձեռով քշում ա՝ Սամվելը՝ բժիշկ մարդ, որ Հայաստանից գնացել ա մի քսան տարի առաջ, հիմա էկել թոռան կնունք ա նշում: Բայց հարցն էն ա, որ մանուկ Սամվելը նրա թոռը լինելուց բացի Ռուբեն Տեր-Մինասյանի ծոռն ա՝ Հայաստանի հանրապետության հիմնադիրներից  մեկի, հայոց վերջին շրջանի պատմության առանցքային դեմքերից մեկը՝ հեղափոխությունների, ապստամբությունների, արյան, պաշտպանության, դիմադրության, միջով անցած, հասած մինչև 18 թվի Հայաստանի անկախության հռչակումը ու երկրին միս ու արյուն տվողներից մեկը, պաշտպանության նախարար, որ հետո դառնում է վտարանդի ու հետո էլ Սփյուռքում շարունակում գործունեությունը, գրում յոթ հատոր հուշեր՝ «Հայ հեղափոխականի մը հիշատակները» մինչև իր վախճանը Փաիրզում՝ 1953թ.: Սամվելի աղջիկը՝ Էվելինան ամուսնացել է Ռուբենի թոռան՝ Վահեի հետ և անցյալ տարի ունեցել են Սամվելին:

Ուզում էի ասել, թե՞ ասեցի՝ մենք որ էստեղ Պտղնիի ձորում, Բելաջոյում քեֆ ենք անում նաև Ռուբեն Տեր-Մինասյանի շնորհիվ է: Նա էն անշնորհակալ գործն է արել, որը երբեք չես թմբկահարի, չես գովազդի, բայց առանց որի Հայաստանը չէր դառնա հայերի հայրենիքը: Չթողղեց: Այ քեզ պատմությո՜ւն, ես ծանր տեղս թեթևացնեմ վեր կենամ կենաց ասեմ, էս մարդը ինձ ընդհատի՞:

Սամվել Տեր-Մինասյանի կնունքի քեֆին ենք Պտղնիի ձորում՝ Բելաջո ռեստորանում:

Վահե Տեր-Մինասյանը՝ Ռուբենի թոռը, դեռ մի ամիս առաջ Փարզից զանգեց հրավիրեց իր երկամյա որդու կնունքին՝ դու ու Վիոլետ կգաք, մեկ էլ Ջավախյան Լևոնը, ես կզանգեմ, բայց  դու էլ ասա:

Ի՞նչ նվեր տանենք: «Գնա Ջավախյանի մոտից մի խաչ ու շղթա առ, ամոթ ա առանց նվեր գնանք,-զանգել Աբովյանից կարգադրում ա Վիոլետը:

«Բա…»:

«Փողի կեսը ես կտամ կեսը դու»:

Տեղում զանգում եմ Ջավախյանին.

«Լևոն, վաղը գիտես, չէ՞,  Վահեի տղի կնունքն ա, գալո՞ւ ես»:

«Չէ,կնիկս ճնշում ունի, պիտի մնամ մոտը»

«Քյասար, նվերի համար մի բան կարա՞ս առաջարկես»

«Հա, արծաթի ցեպ, վրան արծաթե գրքիկ ա,մեջը հայր մերը»:

«Ուրի՞շ»:

«Ուրիշ, արծաթե գդալ»:

«Ուրի՞շ»:

«Էջմիածնի խաչերը կա»:

«Ուրի՞շ»:

«Արի տես»:

Ոսկու բազարում Ջավախյանի արծաթների մեջ քուջուջ եմ անում, չէ, էս Հայր մերը պետք չի, էրեխին հայր մերով չմեծացնեն: Գդա՞լը, վատ չի:

«Կարամ շիլիֆովկա անել տամ, սիրուն թազայանա»,-ասում ա Ջավախյանը:

«է՞լ», «դե էս էլ Էջմիածնի խաչերը»: Չէ, չարժի, շատ շաբլոն ա, հազար տարի մի ձևի խաչ են արտադրում:

Գդալի վրա էի լռվելու, մեկ էլ.«սպասի, մոռացել էի, էս խաչը ո՞նց ա», ձողից կախված խաչը ցույց ա տալիս Ջավախյանը:

Այ սա ուրիշ, տարբերվում ա, ուղիղ, առանց նախշերի,հաստիկ, մեջտեղից սև գիծ: Հասկացանք աթեիստ ենք, բայց կարանք, չէ՞, խաչ նվեր տանենք: Հիմա աստված ա աստված չի, մարդուն դրել խաչի վրա մեխել են, թող էրեխեն վզից կախի: Շղթան էլ նուրբ, ասես պլաստմասսայից լինի: Չէ, արծաթ ա, արծաթ, հանգիստ առ:

«Քանի՞ս ես ասում»:

«………»:

«Ինչքա՞ն ես իջնում»:

«Տեղ չկա Վահան ջան, ինչ գնով վերցրել եմ, էդ գնով եմ տալիս, հո քո վրա փող չեմ աշխատելու»:

«Լավ»:

Որ դուս էկանք ու Շահումյանի արձանի հետևի կաֆեում նստեցինք, Ջավախյանը սուրճի, ջրի, կոկա կոլայի հաշիվը փակեց ու ծակվեց.

«էդ առածդ խաչից ինչ որ պիտի ինձ մնար, էլի քո վրա ծախսի»:

«Բա ասում էիր ինձ բան չի մնում»:

«Բա լավ, էնտեղ էդքան կանգնեմ մի հազար դրամ էլ չմնա՞»:

«Հազա՞ր, ուրեմն պիտի հավատամ որ հազար ա մնացե՞լ: Ես տենց էլ գիտեի որ ֆռցրիր, մեջը հաստատ օգուտ կունենաս»:

«Դե հիմա ինչ գնով էլ տայի, իրա գնով, թե ավել, մեկ ա, պիտի մտածեիր, որ մեջը փող եմ աշխատել: Դե տենց ա-տենց, որ մտածելու ես, հեն ա ավելի լավ չի՞ մեջը փող կաշխատեմ»:

Բայց խաչը ավելի թանկ նստեց վրաս, Լևոնը մի էրկու ժամ գռուզիդ արեց, թե որտեղ ով ա գովել իրեն, որ  իրան արդեն ինչքան շատ մարդ ա ճանաչում:

«Մերուժան Տեր-Գուլանյանը Բերբերյանի կենացը խմելուց ասել ա՝ դու մեծ գործ ես արել, որ Ջավախյանի գիրքն ես ֆինասավորել»:

«Դե ասել ա, որ ինքն էլ կպցնի»:

«Լավ, էդ Մերուժը: Բա Ալբերտ Ստեփանյա՞նը(պատմաբան, փիլիսոփա), նա էլ հո շահ չունի՞, «Անդինի» խմբագրությունում ինձ երկար գովել ա, որ ինչ ուժեղ գրող եմ»:

«Էդ գովածը տպելո՞ւ են Անդինում»:

«Վահան, չես պատկերացնում, շատ հայտնի եմ, շատ: Օրը իրեք հոգի գալիս ա մոտս ու գովում ա ինձ: Պետրոսի հաղորդումից հետո շատ հայտնի եմ դառել»:

«Դե մեծ մարդ ես, Լևոն ջան»:

Իմ էշ խելքը ասա, փոխանակ գովայի «Ուրվագծում» Լևոնի հարցազրույցը, դրել, ձեռ էի առնում: Մարդուն նեղացրի՝ «Անծանոթ մարդիկ գալիս շնորհավորում են, իսկ ընկերս տենց ձեռ ա առնում»: Հետո, որ Ոսկե ծիրանին էկավ ֆիլմս նայեց, մուռը հանեց՝ «ո՞նց էր»,-հենց դահլիճից դուրս էկանք հարցրի: «էէէ, որ սաղ Եհովայի վկաներ դառնան, բա էս երկիրը ո՞վ է պաշտպանելու»,- մի բանը չհավանածի ժպիտով կերցրեց Ջավախյանը(տես՝ «Ֆիլմս Ոսկե ծիրանում»): Իսկ որ  վախտին գովեի, չէ՞, խաչը կես գնով կտար, որ շատ գովեի, հաստատ ձրի էր տալու: Որ մի քիչ էլ ավել գովեի, խաչը ձրի կտար, հերիք չի,  հետո էլ կգնայինք խինկալի պատիվ կտար: Դե հաղորդումը էրկու ամիս առաջ էր, էն վախտ ես ի՞նչ իմանայի, որ Ջավախյանից գալու եմ խաչ առնեմ:

Մեկ էլ  Լուսինե Հովհաննիսյանը քաշվավ,գոնե ես չեմ գրել, Լուսինեն գրել էլ ա. «պոզիտիվը նահանջում է, ամսագիրը հեռացնում եմ ու միացնում հեռուստացույցը`«Կենտրոնով» իմ սիրած գրող Լևոն Ջավախյանը խելոք բաներ է ասում, ինքը բնական է ասում խելոք բաները` հաց ուտելու նման, ջուր խմելու պես ու դրա համար էլ հեշտ է լսվում: Ասում է՝ վրացի սահմանապահը հարցնում է՝ «սլուշա՛յ, ու վաս վայնա՞. կուդա վսե բեժիտե»` սահմռկեցուցիչ նախադասություն է: Լևոն Ջավախյանը լավ է խոսում ու մեկ էլ ասում է. «Ես Սերժ Սարգսյանին եմ ձայնս տվել, որովհետև նրա սևակնած աչքերում հոգս կա ազգի համար»: Այ քեզ Լևոն Ջավախյան: Պոզիտիվ, միայն պոզիտիվ, բայց գնալով դժվարանում է…»:

Լուս ջան, Լևոնից արծաթե զարդ կգնաս առնելու, չէ՞, իրեք անգամ թանկ կծախի վրադ:

Բայց կնունքին Ջավախյանը չեկավ.«Կասես կինս հիվանդ էր չկարողացա»: Ես տենց էլ գլուխ չեմ կարա հանեմ, թե խի՞ Ջավախյանը մեծ խնջույքներից ու ընդունելություններից հուշտ ա լինում: Այ էդ տարօրինակ խասյաթը որ տեսնում եմ, մտքովս անցնում ա՝ կարո՞ղ ա իսկականից մեծ գրող ա:

«Վաղը կնունքի եմ, կարևոր կնունք ա: Կարա՞ս գուշակես ում կնո՞ւնքն ա,-արդեն Կետիկնոցում հարցնում եմ Գվիդոնին՝: Չիմացավ, Սուրենը միանգամից պատասխանեց՝ Ռուբեն Տեր-Մինասյանի ծոռան: Այ քեզ Գվիդոն՝ դաշնակ ա, բայց չգիտի որ իրանց ռահվիրաններից մեկի ծոռանը կնքելու են Հայաստանում: Սուրիկը որտեղի՞ց գիտի, դե Սուրիկը ամեն ինչ էլ իմանում ա:

«Հիմա բոլորս միասին արտասանում ենք «Հայր մեր» -ը»-, ասում է քահանան: Մի տասը հոգի կրկնում են ՝«Հայր մեր, որ հերկինս ես», մյուսները չգիտեն: «Ոնց չսովորեցի տենց էլ»,-ասում է կողքիս բոյով տղամարդը: Արի փոխենք, ես իմ անգիր արածը տամ քեզ, դու քո չսովորածը՝ ինձ, որ մոռանամ, էլ չհիշեմ:

Կնունքը առավոտ տասին, իսկ երեկոյան խնջույք:

Շաբաթվա իրադարձությունը ինձ համար Ռուբեն փաշայի վերադարձն է Երևանում իր ծոռան կնունքով: Վտարանդի գործիչը, ում կյանքի երազանքը փոխանցվել էր որդուն՝ Լևոնին, վերադառնալ անկախ Հայաստան. «Հորից ժառանգեց վտարանդի լինելը Լևոնը, նա այդպես էլ ոչ մի երկրի քաղաքացի չդարձավ, վտարանդի մահացավ: Եվ ափսոս, որ իշխանությունը նրան մահից առաջ Հայաստանի քաղաքացիություն չշնորհեց»:

«Շուտ-շուտ վերջացրու», -երկրորդ անգամ գոռաց Սամվելը:

Որ  ծախս ես արել, խորոված դրել սեղանիս, ուրեմն պիտի չթողե՞ս խոսքս պրծնեմ: Ու ես չկարողացա մինչև վերջ կենացս ասել:

Երկու բառ էլ կպցրեցի իրար որ ավարտեմ՝«Մի ընկեր ունեի՝ Վարդան Բախշյանը, նա զոհվեց Ղարաբաղում, դեռ սովետական տարիներն էր, ձեռքս էր ընկել Ռուբեն Տեր-Մինասյանի հուշերի երրորդ հատորը, քրքրված գիրք էր, Վարդանն էլ ուներ Քաջազնունու գիրքը: Վարդանից վերցրել, կարդացել էի ու շատ էի հավանել: Վարդանը առաջարկեց փոխանակենք գրքերը, ուրախությամբ համաձայնվեցի: Որ տվեցի Ռուբենի հուշերը, վերցրեց ու համբուրեց: Նա ավելի լավ գիտեր այդ գրքի արժեքը»:

Կնունքդ շնորհավոր

Կնունքդ շնորհավոր: Լուս՝ Հովհաննես Երեմյանի

Գրադարակից հանում եմ Քաջազնունու գիրքը՝ վերնագիրը նայեմ՝ «Ազգ և հայրենիք»,-բացում եմ, առաջին էջին Վարդանի ստորագրությունը:

«Շուտ-շուտ վերջացրու»,-ականջիս մեջ է Սամվելի ձայնը: Ի՞նչ Ռուբեն, ի՞նչ Վարդան, Սամվելը Սովետի ժամանակ վերնախավ բժիշկ- պաշտոնյա՝ գլխավոր բժիշկ եղե՞լ է,  աղջիկներին տվել ռուսական դպրոց, Սովետը հենց քանդվել է, արդեն՝ «Էս երկիրը ապրելու տեղ չի» ու ընտանքով մեկնել է Փարիզ: Հիմա էկել, թոռան կնունքը նշում՝ մի հարյուր հոգի կլինե՞ն, թե՞ էրկուհարյուր, քանի՞ սեղան ա, չհաշվեցի, Հայաստանի ընկեր-բարեկամ հավաքել է, որ քեֆ անեն,

Ах, Одесса – жемчужина у моря.

Ах, Одесса – ты знала много горя.

Ах, Одесса – ты мой любимый край.

Живи моя Одесса, живи и процветай.

«Ախ Ադեսայի» տակ պարեն, ու էս խևը էկել՝ Ռուբեն, հեղափոխություն, ազգի ճակատագիր, գիրք համբուրել, ինչե՞ր ա դուս տալիս: Օդեսայի վիշտն ու սերը թողած, Ռուբեն պիտի հիշե՞նք:

Իմ էշ խելքը ասա: Վիոլետին ասում եմ՝ խորհրդանշական օր է, Սամվելի կնունքը խորհրդանշում է Ռուբենի վերադարձը: Ու Վիոլտը կպավ, թե գնա կենաց ասա: Չէ, ո՞ւր գնամ: Քեզ ասում եմ, չէ, պիտի գնաս: Էնքան կպավ, աթոռը քաշեց տակիցս ու միկրաֆոնը ձեռքումս հայտնվեց, մեկ էլ՝ ըհը, տնկվել եմ դահլիճի կենտրոնում:

Միայն տեսնում եմ Անահիտ Տեր-Մինասյանի աչքերը, ուրիշ ոչ ոք ինձ չի նայում, ոչ մեկի պետքը չի. «խմենք Ռուբենի վերադարձի համար» ու ոչ մի բաժակ չի բարձրանում:

«Վիոլետ էս ինչ գլխիս բերիր, ի՞նչ գործ ունեի կենաց ասեի»,-տեղս նստում ու կատաղած վրա եմ տալիս:

«Մի մտածի, շատ լավ էր,-ոգևորված ասում է Վիոլետը,- կարևորը Ռուբենի անունը տրվեց, քո խոսքը ասիր, իսկ վերաբերմունքը իրենց խնդիրն ա՝ անհաջողությունը հաջողության մի մասն ա»:

Ու մեկ էլ հնչում է աշխարհի ամենաանդուր երգը՝ кайфуем сегодня мы с тобой кайфуем/ А я опять тебя целую/И забываю обо всём: Բա՞, Ռուբեն փաշա, ամբողջ կյանքդ կայֆը չիմացար ինչ բան ա, հիմա ծոռանդ կնունքին քո երկրում քեզ վտարանդի դարձնողի լեզվով երգում են՝ կայֆույեմ:

Թամադեն ոնց որ Տիգրան Կարապետիչի մեծացած ասմունքնողներից լիներ:

Վարդանի ստորագրությունը

Վարդանի ստորագրությունը

Ի՜նչ սովորություն   մտավ՝ թամադա վարձել,  նույնն է ինչ վախտին մեռելի վրա լացող կնիկներ էին վարձում, էրկուսն էլ մարդուն առաջին անգամ են տեսնում, բայց զգացմունք են արտահայտում՝ մեկը ողբ, մեկը կենաց: Երբվանի՞ց թամադայությունը մտավ ծառայությունների ոլորտ, վճարովի մասնագիտություն, աֆիցիանտի նման բան: Անցան ժամանակները, երբ թամադան քեֆի տերն ու տնօրենն էր, ամենապատվավոր ու ամենասրամիտ հյուրը, ամենապերճախոսը, որ գիտեր ամեն հյուրի կենացը էնպես ասեր, որ կերպարը առաջդ կանգներ՝ խասյաթը, արածն ու չարածը, կյանքից մի պատմություն, որ ընդգծում է բնավորությունը: Նույնիսկ անծանոթ մարդու մասին երկու բան իմանում էր, նայում դեմքին, ու էնպիսի խոսք ասում, որ նա իրեն շոյված էր զգում. քեֆը ո՞րն ա,մենակ ձեռները տնկած պարե՞լը, չէ, նաև որ ամեն մեկը տարին մեկ, կամ էրկու կամ իրեք տարին մեկ իրեն գնահատված զգա: Ու էդպես էլ էր, ամեն մեկը իր կենացից ոգևորվում էր ու փորում խորավածից բացի հետը հաճելի հուշ էր տանում: Հիմա դրել են գավառական ասմունքողի առոգանությամբ, կոնսիերժի ֆորմով, լպստած էրեսներով մեկին, որ շաբաթը մեկ, թե էրկու փողը առնում, անգիր արած նույն շաբլոնը կրկնում ամեն խնջույքի վրա: Վերջին մի յոթ տարում երեք հարսանքի եմ եղել, Սամվելի կնունքից չէին տարբերվում՝ վարձու թամադաներ՝ կենացի հոսքագիծ, խասյաթի, արած-չարածի, կյանքի ու անհատականության տեղը  ասես իրավաբանական արձանագրություն ընթերցեն՝ պրատակոլ: Խնջույքից խնջույք պրատակոլի անուններն ես մենակ փոխում:

«Օջախում» երկու հարսանիքի եմ եղել, երկրորդը ոնց որ առաջինի դեժավյուն՝ նույն կենացները, կենացից հետո նույն երգերը: Օրինակ, երկու անգամ էլ մամայիս կենացի վրա երգեցին՝

Постарели мои старики —

Незаметно как это бывает-

И уже с чьей-то легкой руки

Маму бабушкой все называют.

Дорогие мои старики!

Дайте, я вас сейчас расцелую.

Չեն թողնում մարդ կենաց ասի

Չեն թողնում մարդ կենաց ասի

Կնոջ կենացը խմեն, ու երգեն «ծերացան իմ ծերուկնե՞ր»: Ուրախ-ուրախ գնաս հարսանիք, որ վրադ երգեն՝ «պառավ ջա՞ն»: Ախմախները չգիտեն էլ, որ մամայիս յոթ թոռներից ու էրկու ծոռներից ոչ ոք իրեն տատիկ չի ասում, բայց դրել-երգում են՝ «Մամային տատիկ են բոլորը ասում»: Որ նորմալ թամադա լիներ, ասեր որ մորս տատիկ չեն ասում, էլ նվագախումբը ռիսկ կանե՞ր ապուշ երգ երգել:

Էս էլ քեզ ավանդապահ հայ ժողովուրդ, ինչքան ղայդին ադաթ կա վերացնեն ու դոշ տան նեխած «արժեքների» համար:

Բելաջոյում կենացը նույնն է՝ մեծերի կենացը: Երգը ուրիշ, էլի ոչինչ՝ ռաբիս՝ «տարիները գնում են, անունս թոռնիկիս եմ թողնում»: Ու սահմանափակվում է Բելաջոյի առավելությունը, նվագախումը կոխցնում է ռուսական մաշված երգերը՝ «ախ ադեսա», «կայֆույեմ», «Մադամ բրոշկինա» ֆլան ֆստան:

Իսկական Հրաչ Բեյլերյանի պոեմը.

Ֆլան- ֆստան,

Իմ Հայաստան…

Մեկ էլ մարդիկ Ֆրանսիայից են հասել, մեջները ֆրանսիացիներ էլ կան, ուրեմն իրանց պատվին, ֆրանսերեն երգեր էլ լսցնեն:  Երգիչը նոթբուքը դեմը կարդում է տողերը՝ թոմբլանեժը: Կնունքը կարաոկե են սարքել, ուղղակի  կարաոկեում երգողն ա վճաում, Բելաջոյում երգողին են վճարում:

Մեր սեղանը ուրախ: Ռուբենի մյուս թոռը՝ Արամը, Օշինը, Վիոլետը: Լուս՝ Հակոբի

Մեր սեղանը ուրախ: Ռուբենի մյուս թոռը՝ Արամը, Օշինը, Վիոլետը: Լուս՝ Հակոբի

Էհ, ինչ եմ ընկել Ռուբենի կենաց ասում, թե համ էլ նրա շնորհիվ ենք էս երկրում ապրում, քեֆ ենք անում, ո՞ւմ ա պետք, ինչի՞դ ա պետք: Ասա մենակ քեզ հուզող կենաց ու մեկ էլ նրան ում  կենացն ես խմում ու մեկ էլ մենակ ինքը լսի՝ «Վիոլետ ջան, քո կենացը, չգիտեմ կյանքս ոնց գնահատեմ, ինչ ստացվեց, ինչ տանուլ տրվեց, հաջո՞ղ, թե՞ անհաջող: Մենակ մի բան կարամ հաստատ ասեմ՝ արժեր էս աշխարհում ծնվել միայն քեզ հանդիպելու համար»:

Ինչպե՞ս է, կլինիկական մահվան ժամանակ՝ երբ մահվան մեջ մարդը կողքից նայում է ինքն իրեն ու բժիշկներին: Էդպես աչքիս առաջ եմ ես, երևի 97թիվն էր, Գրողների միության տակի սրահում, Վիոլետը արտասանում է առաջին անգամ «Քաղաքը» բանաստեղծությունը. «Բանաստեղծություն ջան, բանաստեղծություն…Ու կպառկեմ քո էջերին, պահ կմտնեմ տողատակիդ նկուղներում, կացարանում քո բառերի, վերնագրիդ ձեղնահարկում, խորդանոցում սևագրիդ…/ Մենք երկուսս մորեմեկ ենք կամ հորեջոկ ­ երկու որբեր…»: («Քաղաքը» էստեղ)

Եվ ես տեսնում եմ պատկերը՝ Վիոլետը ընթերցում է՝ հայացքը թղթին, ես նայում իրեն, ու իմ հրճվանքից ժպտացող դեմքը:

Entry filed under: խոհ. Tags: , .

Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմը. աղջկա ու հոր այս հանդիպումը Արվեստը անցնում է ընդհատակ. Սամվել Սաղաթելյանի «Տրանսռոմանս» շարքը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: