Իմ հերոսը՝ Նադեժդա Տոլոկոննիկովան

04.10.2013 at 19:14 Оставьте комментарий

Դու դեռ այդտե՞ղ ես

Քեզ ինչ-որ բան պետք է՞ դեռ

Թե արդեն կորած ես լրիվ

Ես գիտեմ այս երգը

Դու երբեք չես լսի

Նատալիա Գորբանևսկայա

Երգում էր Ջոան Բաեզը 1973թ.:

Are you insane
As they say you are
Or just forsaken
Are you still there
Do you still care
Or are you lost forever
I know this song
You’ll never hear
Natalia Gorbanevskaja

(Երգը այստեղ)

Ի՞նչ կարող եմ անել քեզ համար,

Միայն ստորագրել ինչ որ վիրտուալ թուղթ

Նադեժդա Տոլոկոննիկովա:

Ասում եմ հիմա ես:

Երկու կանայք, երկու խղճի կալանավորներ, երկուսն էլ նույն երկրում, երկուսն էլ նույն տեղում ակցիա անելու համար դատապարտված.

Նատալիա Գորբանևսկայան այն ութ այլախոհներից մեկն էր, որոնք  1968թ. օգոստոսի 25-ին Չեխոսլովակիա Սովետական զորքեր մտնելու դեմ ցույց արեցի Կարմիր հրապարակում՝ «Մեր և ձեր ազատության համար», «Ձեռքերդ հեռու Չեխոսլովակիայից» լոզունգներով: Մեկը հրաժարվեց արարքից, հինգը դատապարտվեցին ազատազրկման, երկուսը հոգեբուժարանում հարկադիր բուժման: 32-ամյա Գորբանևսկայային շիզոֆրենիա դիագնոսով փակեցին հոգեբուժարանում, ուր նա անցկացրեց 2 տարի երկու ամիս:

Հակառակ երգի կանխագուշակման Գորբանևսկայան լսում է իրեն նվիրված երգը, մի հարցազրույցում նա հիշում է, որ  իրեն ծանոթացրել են Ջոան Բաեզի հետ, սակայն նա անտարբեր է մնացել: Սակայն  երգի հեղինակ պարսիկ բանաստեղծ-երգչուհի   Շուշան, երբ ծանոթացել է Նատալիային, կրկին երգել է «Նատալյան»:

Ըհը, Գորբանևսկայայի շնորհիվ հիմա իմանում եմ օղորմածիկ Շուշայի մասին ու լսում նրա երգերը(Շուշայի մի երգը այստեղ):

«Յոթի ցույցից» 44 տարի անց ֆեմինիստական պանկ խումբ Pussy Riot-ը(ապստամբ փիսիկնե՞ր), Կարմիր հրապարակի հարակից Փրկչի տաճարում երգում են «փանք աղոթքը» .

Կույս աստվածամայր Պուտինին վռնդի

Պուտինին վռնդի, Պուտինին վռնդի

(կատարման նկարահանումը և երգի տեքստը այստեղ)

Աղջիկներ են, հասկացանք՝ տաճարում երգել են, սադրանք, թե չարաճճիություն են արել, լա՞վ են արել, թե՞ վատ, ինձ ի՞նչ, իմ երիկամի քար- իրանց աղոթք, ինձ չի հետաքրքրում: Էրկու տարի՞ են տվել, չի զարմացնում, Ռուսաստանն ա, ամեն ինչ էլ սպասելի ա, կրոնախևների երկիր ա դառել, Պուտինն էլ վրեժխնդիր մարդ, բա հո գլխներին չէին դնելու ման ածեն:

2012 օգոստոսի 27, Pussy Riot «Կույս աստվածամայր Պուտինին վռնդի» © ИТАР-ТАСС

Բայց սպասի, մի քանի օր առաջ աչքիս ա ընկնում Pussy Riot-ը խմբի ակտիվիստ Նադեժդա Տոլոկոննիկովայի նամակը Մորդովայի գաղութից(նամակը այստեղ): Կարդում ու կլանվում եմ.

«Ով չի նստել Մորդովայում նա ընդհանրապես չի նստել», ասում են զեկերը», «Մորդովան ինձ ընդունեց գաղութի պետի տեղակալ Կուպրիանովի խոսքով.«Իմացեք, քաղաքական հայացքներով ես ստալինստ եմ»,

Նադեժդա Տոլոկոննիկովա, 26 հուլիսի 2013
Фото: Андрей Стенин / РИА Новости

«Իմ ամբողջ բրիգադը կարի ցեխում աշխատում է օրը 16-17 ժամ: Քունը լավագույն դեպքում չորս ժամ է, համարյա բոլոր կիրակիները աշխատանքային են, դատապարտյալները հանգստյան օրերին աշխատանքի դուրս գալու համար գրում են դիմում «սեփական ցանկությամբ», բայց դա գրում են պետի և ղեկավարության կամքը կատարող կալանավորների հրամանով»,  գաղութային կյանքի սարսափները, ինչպես են կալանավորների ձեռքով կոտրում նրանց ովքեր դիմադրում են կամ նրանց ում առողջությունը ուղղակի չի նելում աշխատել.

«Գաութում այնպիսի ռեժիմ է հաստատված, որ ղեկավարության հանձնարարությամբ բրիգադի վարպետի, ջոկի ավագի պոստեր զբաղեցնող դատապարտյալների ձեռքով մարդու կամքը կոտրում են, վախացնում են, վերածում նրան անօգնական ստրուկի»: Ինչպես են կանանց պատժում, արգելելով զուգարան գնալ, լվացվել.

«Քուն ու մի կում թեյ երազող, տանջահար, կեղտի մեջ կորած դատապարտյալը դառնում է հնազանդ մեկը իր ադմինիստրացիայի ձեռքին»:

Պատմում է թե ինչպես են իրեն ճնշում կալանվորների իրավունքները պաշտպանելու համար՝ կոլեկտիվ պատժում իր հետ նաև մտերիմներին՝ խլում նրանցից տաք հագուստը և այլն:

Ուրեմն, սպասի, մի՞թե «փանկ աղոթքը» չի ավարտվել, շարունակվո՞ւմ է, այն մի չարաճճի սադրա՞նք չէր, այլ գաղափարական կնոջ պայքարի մեթո՞դ: Կարծես  աղջիկը դժոխքի մուտքն է փնտրել  ու մտել է մի խաղի մեջ, որտեղ տարբեր գործողություններ փորձարկելով ուզում է բացել դուռը,  և Փրկչի տաճարում  «Կույս աստվածամայր Պուտինին վռնդի» երգելն էլ բացում են  դժոխքի դռները՝ Մորդովայի գաղութը, որտեղից նա ցույց պիտի տա Ռուսաստանի իրական դեմքը:

Ես լավ չեմ հասկանում հավատացյալների այն պնդումը թե Քրիստոսը ամբողջ մարդկության մեղքերը իր վրա վերցրեց, բայց տեսնում եմ, թե ինչպես Նադեժդան մտավ գաղութ որ իր վրա վերցնի հազարավոր կալանավորների լուռ բողոքը:

(ռուս մտավորականների արձագանքները Նադեժդայի նամակին այստեղ)

Նամակը կարդում եմ ու ականջիս հնչում է «Նատալյա» երգը: 45 տարի առաջ խիզախություն էր Կարմիր հրապարակում ցույց անելը: Փոխվեցին ժամանակները,  հիմա ինչքան ուզում ես ցույց արա, ոչ մեկի պետքը չի: Բա ի՞նչ անել, ինչպե՞ս իշխանությանը անհանգստացնել, ինչպե՞ս գտնել նրա խոցելի տեղը: Pussy Riot-ի երիտասարդ կանայք, հատկապես երկու տարվա ազատազրկման դատապարտվածները՝ Մոսկվայի համալսարանի 23-ամյա ուսանողուհի Նադեժդա Տոլոկոննիկովան ու լրագրության ֆակուլտետի ուսանողուհի 24-ամյա Մարիա Ալյոխինան գտնում են ձևը՝ Աստծո տուն ներկայացվող տաճարում խնդրել Աստծուն որ Պուտինին հեռացնի: Այո, սադրանք, որը բացահայտում է, որ տաճարը ոչ թե Աստծո տունն է, այլ իշխանության, որ թևերիցդ կոլորի ու նետելով Մոդրովա ցույց կտա թե ինքն ինչ կանի անհնազանդների հետ:

Կենդանաբանական թանգարանում, 2008 փետրվարի 29

Ո՞վ է այս ըմբոստ աղջիկը, այս 21-րդ դարի ռուսական դիսիդենտը, ով  հիմա էլ գաղութում իր պատիժը դարձնում է պայքարի շարունակություն:

Ուրեմն, 2008-ին «Վոյնա» արտ խմբի սկանդալային փերֆորմանսը կենդանաբանական թանգարանում, Ебись за наследника Медвежонка(Fuck for the Heir Puppy Bear / քունվիր հանուն արջուկի սերնդի) պլակատի տակ մի քանի զույգեր մերկացած շինվում են, նրանց մեջ է հղի Նադեժդա Տոլոկոննիկովան իր ամուսնու հետ: մի շաբաթ անց ծնվում է նրանց զավակը(ակցիայի մասին այստեղ):

2010-ի հունիսի 14-ին Չե Գևարայի ծննդյան օրը մասնակցում է «Хуй в ПЛЕНу у ФСБ!» ակցիային, Սանկտ Պետերբուգում  Война (պատերազմ) արտ խմբի ակտիվիստները նկարում են հսկա ֆալոս Լիտեյան կամրջին, որը գիշերը բարձրանում է ՖՍԲ-ի շենքի դիմաց(այս ակցիային անդրադարձել եմ «Այն արվեստը որը հետապնդվում է. «Վառել գիշերով մենթերի մեքենաները»):

Ֆալոսը Լիտեյան կամրջին

2010-ի հուլիսի 12-ին մասնակցում է Մոսկվայի Տագանկայի դատարանում «Տառականային դատը» ակցիային, դատարանի վճռի դեմ Նադեժդան համախոհների հետ դատարանի շենքում բաց է թողնում երեք հազար Մադագասկարի տառականներ:

2011-ին ստեղծում է  Pussy Riot ֆեմինիստական պանկ խումբը, հետո արդեն «Պուտինին վռնդիր», խուլիգանության մեղադրանք,  Մորդովա ու Մորդովայից նամակը՝ տեսաք, որ էս ամբողջը խենթություն ու խաղ չէր:

Ու նաև ուրիշ նամակներ գաղութից գրված, «Սկզբունքայնություն» տեքստը(այստեղ), մի քանի մեջբերում.

«Երանի՜ է ձեզ, երբ որ մարդիկ ձեզ ատեն եւ երբ որ ձեզ մերժեն եւ նախատեն(Ղուկաս 6:24): Բացասական արձագանքները միշտ ուղեկցելու են իսկական սկզբունքայնությանը: Եթե սկզբունքայնության համար միայն ձեր գլուխն են շոյում ՚և  ճակատն համբուրում՝ ապա դա քողարկված կոնֆորմիզմի տեսակ է, այլ ոչ սկզբունքայնություն: Եթե դուք մեկնաբանությունների բաժնում գրում եք՝ «Պուտինը գող է» դա ոչ թե սկզբունքայնություն է, այլ  հասարակության հավանությունը հայցող վարքի դրսևորում»:

Տառականային դատ

«Ամեն անգամ, երբ դուք սկզբունքայնություն եք ցուցաբերում, որոշակի ռիսկի եք գնում: Ընդհանրապես, միակ նշանը որ դուք հենց սկզբունքայնություն եք ցուցաբերել և ոչ թե նրա իմիտացիան ստեղծել ներտուսովկայական հարմարվողականության մեջ, վիրավորանքն ու հարվածներն են, որոնք հանկարծ սկսում եք ստանալ ճակատագրից»:

«Օրինակելի է պատմական հաջողությունը քրիստոնեական աշխարհընկալման, որը հռչակում էր. Բավարար չի զոհաբերել գառներ, հորթեր, աղավնիներ, դուք պետք է զոհաբերեք ինքներդ ձեզ: Չէր խանգարի զգալ մեծագույն հակաէդիպյան, հակաքաղքենիական հայտնի մեջբերման պաթոսը. «Եթե մեկը գալիս է ինձ մոտ և չի ատում իր հորն ու մորը, կնոջն ու երեխաներին, եղբայրներին ու քույրերին, և իր իսկ հոգին, նա չի կարող իմ աշակերտը լինել»(Ղուկաս 14:26):Այս մեջբերումը խոսում է այն պայմանների մասին, որ հնարավոր է դարձնում մեծ գաղափարական հակամարտության մեջ հաղթանակը»:


հգ

Ավետարանի մեջբերման վրա լռվեցի, դե հո ռուսերենից չես թարգմանի, ճիշտը հայերեն թարգմանությունը դնելն ա: Բայց սպասի, հայերենը ռուսերենից տարբերվում ա, ռուսերենում էսպես ա

«Если кто приходит ко Мне и не возненавидит отца своего, и матери, и жены, и детей, и братьев, и сестер, а притом и самой жизни своей, тот не может быть Моим учеником»:

Հայերենում ատել բառը չկա, փոխարենը նախընտրել

«Եւ եթէ մէկը ինձ մօտ գայ եւ չնախընտրի ինձ իր հօրից ու մօրից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քոյյրերից, նոյնիսկ իր անձից անգամ, չի կարող իմ աշակերտը լինել»(Էջմիածնի հրատարկություն, 1994):

Գտնում եմ անգլերենը, էլի ատել ա

«If anyone comes to me and does not hate father and mother, wife and children, brothers and sisters—yes, even their own life—such a person cannot be my disciple»

Հունարեն բնագրում էլ է ատել`

Αν κάποιος έρχεται προς εμένα και δε μισεί το δικό του τον πατέρα και τη μητέρα και τη γυναίκα και τα παιδιά και τους αδελφούς και τις αδελφές και ακόμα και τη δική του την ψυχή, δεν δύναται να είναι μαθητής μου. (Λουκ,14’25-33)

(Հունարեն բնագիրը ներկայացրեց և թարգմանեց Լիլիթ Վարդանյանը՝ եթե որևէ մեկը գալիս է ինձ մոտ և չի ատում իր հորը, մորը, կնոջը և երեխաներին, ինչպես նաև եղբայրներին և քույրերին և անգամ իր իսկ հոգին, չի կարող աշակերտ լինել»)

 Հայերեն նախորդ թարգմանություններում էլ է ատել և՛ հինգերորդ դարի գրաբար թարգմանությունում`

Եթէ ոք՝ գա՛յ առ իս, եւ ո՛չ ատեայ զհայր իւր եւ զմայր, եւ զկի՛ն եւ զորդիս, եւ զեղբա՛րս եւ զքորս, նա՝ եւ զա՛նձն եւս իւր, ո՛չ կարէ իմ աշակե՛րտ լինել

 մյուսներում էլ, օրինակ արևմտահայրենում.

«Եթէ մէկը ինծի գայ՝ բայց չատէ իր հայրն ու մայրը, կինը եւ զաւակները, եղբայրներն ու քոյրերը, նաեւ իր անձը, չի կրնար իմ աշակերտս ըլլալ»:

Ըհը, ուրեմն, Էջմիածնի հրատարակության թսանությունը` հարմարեցնել Ավետարանը իրենց ճաշակին: Թարգմանիչներից մեկն էլ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Լավ ա հինգերորդ դարում թարգմանիչներն ուրիշ էին, թե չէ Սամվելը հորը չէր սպանի, Րաֆֆին էլ վեպը չէր գրի, երկիրն էլ անկախ չէր լինի:

Реклама

Entry filed under: խոհ. Tags: , .

Արվեստը անցնում է ընդհատակ. Սամվել Սաղաթելյանի «Տրանսռոմանս» շարքը Չարենցին ու պատմությունը խեղաթյուրելով. Դավիթ Գասպարյանի հակագիտական կեցվածքը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 4 769 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Ошибка: Twitter не ответил. Пожалуйста, подождите несколько минут и обновите эту страницу.

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: