Չարենցին ու պատմությունը խեղաթյուրելով. Դավիթ Գասպարյանի հակագիտական կեցվածքը

17.10.2013 at 21:59 Оставьте комментарий

01:86 • 17.10.13

Երեկ UCLA (Լոս Անջելեսի համալսարան)-ում գրականության դոկտոր Դավիթ Գասպարյանին՝ Չարենցին նվիրված դասախոսության ժամանակ,  մի ուսանող հարցրել է, թե՞ որտեղ են առաջին անգամ տպագրվել Չարենցի էրոտիկ բանաստեղծությունները, և նա պատասխանել է՝ իր կազմած  «Գիրք մնացորդաց» գրքում 2012-ին հրատարակված: Նրան կրկին հարցրել են՝ բայց չէ՞ որ տպվել է մինչ դա «Ինքնագիր» հանդեսում: Գասպարյանը պատասխանել է թե այնտեղ աղճատված է տպագրվել:

Գասպարյանը գիտնականի նյութը ուսումնասիրելու բարեխեղճություն չունի և եթե մի տեղ միտումնավոր կեղծում է, ուրեմն, նրա մյուս ուսումնասիրություններն էլ են անվստահելի դառնում:

Այսպես, իր «Գիրք մնացորդացի» ծանոթագրություններում չի նշում, որ օրինակ «Արմիկ, Արմիկ» և «էրոտիկ երգ» շարքերը և ևս մեկ բանաստեղծություն՝ «Ափերիս մեջ ծծերիդ» տպագրվել են «Բնագիր» հանդեսի 8-րդ համարում 2004-ին, իսկ «Էրոտիկ երգը» հետագայում նաև Ջեյմս Ռասելի Armenian and Iranian Studies ԱՄՆ-ում 2004-ին հրատարակած գրքում, ապա նաև «Ինքնագիր» հանդեսի 5-րդ համարում 2008-ին(առ ցանցը այստեղ՝ «Եղիշե Չարենցի անտիպ բանաստեղծությունների արխիվից»): (նաև Գասպարյանը հավակնելով Չարենցի անտիպ և չհավաքված գործերի միակ  հրատարակողը լինել, «Գիրք մնացորդացից» դուրս է թողել Ռասսելի և «Ինքնագրի» հրատարակած Չարենցի միասեռական թեմայով և էրոտիկ այլ բանաստեղծություններ):

Սակայն իր զայրույթը, որ ինքն իրեն սեփականաշնորհած տարածք են ներխուժել ուրիշները, իրենից առաջ կամ իրենից բացի այլ մարդիկ էլ են Չարենցի անտիպներ հրատարակել ու ուսումնասրել, չի կարողացել զսպել, ու գրքի առաջաբանում հարձակվում է Ռասսելի ու Ինքնագրի վրա ակամա ցույց տալով որ մինչ այս հրատարակումը եղել են այլ հրատարակություններ.

«Չարենցի նոր դեմքը բացահայտելու կոչված վարկաբեկված և գռեհկաբարո «ինքնագիրը» (2008, թիվ 5) իր բարոյախոսի անունից բարբառում է. «Պրոֆեսոր Ռասելը հրապարակելով Չարենցի անտիպները, բացում է բանաստեղծի մեկ այլ կերպար, որ թաքցվել է հայ ընթերցողից»….Նույն այս «տրիբունը» Չարենցին հռչակում է «բազմասեռական» և դրանով նրան դարձնում իր պատկերացրած «ժամանակակից դեմոկրատիայի խորհրդանիշ»…. իրենց սեռական խանգարումներով (շեղումներով) կյանքն ապականող մարդկանց՝ Չարենցին ուղղված ստոր հայացքը….» և այլն։

(ինչո՞ւ է Դավիթ Գասպարյանը «Ինքնագիրը» որակում վարկաբեկված, ընդունելության քննություններին կաշա՞ռք է վերցրել, բռնվե՞լ է, հետո Ներքին գործերի նախարարի միջնորդությամբ ազատվե՞լ է պատասխանատվությունից, թե՞ ինստիտուտում սեսյաներին ուսանողների գնահատականները փողով է դրել):

Ուրեմն Գասպարյանը առաջաբանում ակամա խոստովանում է որ իրենից առաջ հրապարակվել են Չարենցի այս անտիպները «Ինքնագրում», ուրեմն «Գիրք մնացորդացի» մեջ ճշմարտությունը իմանալու համար ոչ թե պետք է կարդալ ծանոթագրությունները, այլ Գասպարյանի զգացմունքային առաջաբանը:

Գասպարյանի հակագիտականության մյուս հանգամանքը Չարենցի միասեռական կամ բիսեքսուալ թեմայի մեջ է երևում: Լուտանքներ ու վիրավորանքներ է թափում Ռասսելի ու Ինքնագրի վրա որ համարձակվել են խոսել Չարենցի միասեռական բանաստեղծությունների վերաբերյալ և եզարակացնել են որ Չարենցը բիսեքսուալ է եղել.

«Թամաշայի համար դուք Չարենց-տաճարի դեմ եք ելել, էլ ինչո՞վ եք տարբերվում այն թուրքերից ովքեր հենց վերջերս ձեր իսկ աչքի առջև Ջուղայում խաչքարներ ջարդեցին և պղծեցին մեր ազգային սրբությունները»: (Գասպարյանի մեթոդի որպես հակադրություն խորհուրդ կտամ կարդալ Ռասսելի «Չարենց մարգարե» հոդվածը, որ Չարենցին վերաբերող ամենահետաքրքիր  ուսումնասիրություններից մեկն է):

Այս տողերը վկայում են, որ Գասպարյանը գրականությանը՝ իր նյութին վերաբերում է ոչ թե որպես գիտնական, այլ հոգևորական, ով ունի սրբության պատկերացում՝ ասենք սուրբը չի կարող միասեռական լինել, և եթե սրբությունը քանդող  փաստ է ներկայացվում, ոչ թե փաստն է քննում, այլ ներկայցնողին՝ հայհոյում նրան սատանա անվանում, էս դեպքում՝ թուրք:

Հիմա փատերը, «ինքանգրում» հրատարակված այս բանաստեղծության մեջ Չարենցը հստակ խոսում է տղաների նկատմամբ իր սեռական հակումի մասին.

V.

Հիմա, լսիր, սկսում եմ իմ ինտիմ

Պոեմն, անհուն, եւ մեղսական, եւ թովիչ:

Սիրում եմ ես, ինչպես գիտես, կոկաին,

Հայտնի եմ ես, որպես անբուժ մորֆինիստ:

Սիրում եմ այլ արհեստական և անհայտ… [մեկ բառ ջնջված է]

Հրապույրներն, ալկոհոլից մինչև հաշիշ…[վերջին բառը ջնջված է և

փոխարինված մեկ այլ, անընթեռնելի բառով]

Բայց, ինձ համար լուսե ցնորք է անհաս

Վեշտասնամյա պատանու սերն արևոտ

[ջնջված է, փոխարինված «արեւի»-ո՞վ]

Եվ ոչ մի կին, գեղեցկուհի լինի, թե

Մի տրփուհի աստվածածին կրքերն

Չարժե սիրած մի պատանու մանկատես

Բարով մարմինն, աստվածային ու գերիչ:

Չկա ոչինչ, որ գեղեցիկ լինի, քան

Ոսկեցողուն մարմինը մերկ տղայի,

Տասնևչորսից մինչև տասնհինգ տարեկան,

Արեւագույն, որպես սրինգ, հմայիչ:

Դրանից չէ, որ հնագույն Հոմերից

Մինչև Գյոթե, մինչև Ուայլդ ու Չարենց

[այստեղ նախորդ և հաջորդ հատվածները բաժանված են գծով,

հավանաբար` էջի ծալքի հետքն է]

Քանի վսեմ և հանճարեղ մարդ՝

Այդ վայելքին զոհել է կյանք գույք, անուն:

Ամենատես Լեոնարդն է խմել թույն՝

Հալածանքի մրուր, հանուն այդ սիրո,

Վինկելմանն է, էստետն այդ նոր, մեծագույն՝

Մահվել է դրան, խոցված բազում վերքերով:

Եվ վերջապես գեղեցկության ու փառքի

Վերջին արքան և ինքնակալն իսկական

Տվեց թե երգ, թե մեծությունը թե վառ՝

Ուայլդն էր այն ՝ վերջին էստետն՝

Եվ ես՝ մեր խեղճ նաիրյան աշխարհի

Պոետս անօգ՝ անպատմուճան մի արքա.

Իբրեւ վերջին ասպետ՝ սերվածս մարդկային

Հանճարակիր ընտանիքից ահարկու (՞),

Վերջին հելլեն՝ կոմունիզմի այս դարում:

Վերջին էստետ՝ աղբանոցյալ պառնասում՝

[մի բառ ջնջված է, վերևում ավելացված է «պառնասում»]

Վայելեցի սերն այդ՝ [միակ] լույս մի, —

[հաջորդ էջ]

Եվ այրական կիրք՝

Ըմպելով մաղձ, ապա, և սև մի ցասում՝

Անասնական թաբուների կողմից խեղճ,

Արևատենչ ու շնչազ[ուրկ (՞)] այրերի

Որոնք սիրո, գեղեցկության ցոլքի… տեղ

[ջնջված բառ, վերևում անընթեռնելի բառ է ավելացված,

որն ավարտվում է -տեղ արմատով ]

Նստուկն են մեծ պաշտում՝ կանանց

Եվ ստինքով՝ ամուսնական անկողնում սեփական

…իներով ամեն գիշեր միասին

Իրար քթի բույրեր են թողնելու

Եվ մերձենում, իբրև երկու ամուսին:

Օ, մարդկային գեղեցկություն ընտանեկան,

Օրինական, թույլատրված «մաքուր» սեր,

Ես բրոնզյա մարմնի մեկ…

[ամբողջ տողը ջնջված է]

Թող վայելի քեզ տեսնելով

Ես պարմանու մարմինն եմ լոկ երազել…

«Ինքանգրում» հրատարակված մեկ այլ բանաստեղծության մեջ միասաեռական թեման ավելի ենթատեքստային է, բայց այդ ենթատեքստը կընթերցի յուրաքանչյուրը, եթե տեղյակ է Պոլ Վերլենի և Արթուր Ռեմբոյի սիրային կապի մասին.

Սեր

(Սոնետ):

Օ, խեղճ հոգի՛ սա այսպե՛ս է…

Պոլ Վերլեն

Դուք երազվել ես ինձ իմ օրերում այն դեռ,

Երբ ընդջրյա մեղսոտ շուշանների նման՝

Իմ իրանյան հոգու պարտեզներում ամա

Դեռ նոր էին բացվում մութ կրքերի վարդեր:

Ինձ հարազատ էին և սիրելի արդեն

Ձեր երգերի հետ՝ ձեր մեղսահմա

Անտի(կ)ական սիրո գեղեցկությունն անմահ,

Որ գաղտնաբույր հրով ինձ կախարդեց:

Ով ֆավնակիրք Վերլեն եւ մանկամարդ Ռեմբո,

Ձեր երգերի նման՝ ձեր կրքերի տարբեր՝

Երկու անհաշտ բուրմունքն էլ իմ մեջ վառվեց:

Եվ- անհնար սիրո այդ կրկնաթույն տենդում-

Իբրև Ռեմբո- որքան եմ ես ինձ տրվել-

Եվ ընդունել ես ինձ՝ իբրև Վերլեն…

Լսել եմ կարծիքներ, որ Չարենցը իր ինտիմ, պոռնոգրաֆիկ և էրոտիկ բանաստեղծությունները գրել է իր համար նպատակ չունենալով հրապարակել կամ մեկ ուրիշին ցույց տալ, հետևաբար դրանք հրապարակելը էթիկայի խախտում է: Չարենցը նրանց էլ է պատասխանել.

Եթե ոեւէ բերումով սույն

գրություններն ընկնեն հասկա-

ցող մեկի ձեռն՝ պահել խնամքով

և միայն իմ մահից հետո՛

հանձնել մեր թանգարանին:

Ոչ մի դեպքում չոչնչա-

ցնել: Լավ է հանձնել ուր

լինի անգամ իմ կյանքի օրով,

իմանալով որ սրանք ինձ

կկորցնեն11 – քան ոչնչացնել:

Չարենց

1936.19.X

Գասպարյանը իհակե չի կարող անտեսել, ասել՝ չկան Չարենցի այս  բանաստեղծությունները, բայց ակնհայտ բանը,  որ դրանց մեջ հոմոսեքսուալ հակում կա, ժխտում է ու ինչ որ տեղեր անհիմն մեկնաբանություններ էր տվել, թե անտիկ մշակույթի նկատմամբ վերաբերմունք է, կամ նման ինչ որ բան:

Չարենցի բիսեքսուալության վերաբերյալ վկայում է նաև Լեռ Կամսարը մի նամակում գրելով, որ Չարենցը սկսել էր սեռերի մեջ տարբերություն չդնել. «երբ սեռական կյանքում այլասերվեց, խտրություն չդնելով մարդկային երկու սեռերի միջեւ»: Եթե ուսումնասիրողներ լինեն, կհայտնաբերեն նաև այլ փաստեր Չարենցի սեռական նախընտրությունների վերաբերյալ: Սակայն ոչ մի փաստարկ չի փոխի Գասպարյանի «հավատը», եթե հարցնեն այս վկայության մասին, կսկսի հայհոյել հիմա էլ Լեռ Կամսարին:

Լիներ ցենզուրա և չհրապարակվեին ոչ Լեռ Կամսարի հուշերը, ոչ էլ Չարենցի հոմոսեքսուալ բանաստեղծությունները: Բայց ի՞նչ անես, հրապարակվել է ու Գասպարյանը  «սրբությունը» պահպանելու համար աղմուկ հանելով փորձելու է հնարավորություն չտալ ընթերցել ճշմարտությունը: Լավ, ինքն իրեն համոզեց, թե Չարենցին «փրկեց» միասեռկաան լինելուց, բայց ինչպե՞ս է թաքցնելու Չարենցի բանաստեղծություններում ոչցենզուարային բառերը, որոնք եթե այլ գրող օգտագործի, Գասպարյանը կհայհոյի, անպետք կհանի որպես գռեհկաբանություն: Այստեղ սկսվում է Գասպարյանի անձի երկփեղկվածությունը, գուցե եռափեղկվածությունը՝ մեկը՝ բարոյախոս Գասպարյանն, մյուսը իր մեջ տեղավորված «սուրբ Չարենցը», որ գրեթե բարոյախոսի հետ նույն անձն է, էն մյուսն էլ Չարենցի ձեռագրերն հրապարակողը.

«Գիրք մնացորդացի» առաջաբանում ինքն իրեն Չարենց է զգում ու մի ամբողջ գլուխ՝«Չարենցը պահանջում է» վերնագրով Չարենցի անունից խոսում է. «Մաքրեք ձեր լեզուն ամեն տեսակի գռեհկաբանությունից, ամեն տեսակի հայհոյաբանությունից: Անգամ բարբառախոսությունն է տհաճ» և այլն:

Իսկ չորս էջ հետո նույն առաջաբանի վերջում բացատրում է, թե ինչ է նշանակում Չարենցի տեքստում իր դրած <…> պայմանական նշանը. «անբարեկիրթ բառերի առանձին տառերի փոխարեն դրվել է համապատասխան քանակությամբ կետեր»: Այսինքն Չարենցի գրած գռեհկաբանությունները, որոնց դեմ Չարենցի անունցի գոռգոռում էր, ինքն իր ձեռքով խմբագրել է:

Գասպարյանի համար նույնիսկ «շինել» բայը այնքան անբարեկիրթ է, որ նա Չարենցի բնագրի մեջ այդ բառը փոխարնում է նշանով շի<.>նեմ:

Արմիկ, ուզում եմ, որ գաս

Շորերըդ հանես —

Եւ մերկ նըստես վըրաս —

Համարձակ անես,

Ինչքան չքնաղ կլինես

Երևի դու մերկ.-

Փոքրիկ մանկան նման,

Հասուն-ինչպես բերք։

Արմիկ, ուզում եմ քեզ հետ

Մեն-մենակ լինեմ,

Հետո քեզ շի<.>եմ

Գրկեմ մարմինդ տկլոր,

Որ տեգիս

Հպվեն կոնքերդ կլոր…

Ու այդպես, Գասպարյանը Չարենց «սրբությունը» մաքրում է Չարենց «գռեհկաբանություններից» քանդելով բանաստեղծությունները՝  ո<.>իդ», պ<.>, կ<..>րս, ք<.>նեմ: Օգտվեմ իր համեմատությունից՝ քանդելով բանաստեղծությունները ինչպես ադրբեջանցիները Ջուղայի խաչքարերը:

Իսկ Բնագիր ու Ինքնագիր հանդեսները առանց աղճատելու նույնությամբ տպագրել են Չարենցի ձեռագրերը իրենց թույլ չտալով մտնել Չարենցի տեքստի մեջ ու էնտեղ պայմանական նշաննաեր դնել: Ահա Բնագիր 8֊ում հրապարակված բանաստեղծություներից ևս մեկը, որ Գասպարյանի գրքում խմբագրվել է.

***

Արմիկ, լինես կարծես դու
Մի չքնաղ տղա-
Ախ մերկացիր հլու,
Եղեգիս հետ խաղա…
Եւ այնքան եմ քեզ ուզում,
Այնքան, այնքան…
Թող ինձ կիզե քո լեզուն,
Անի արնաքամ…
Մերկ տեգս ձգիր,
Ես կրքից հարμած,
Քսեմ ոռիդ, պցիդ
Կլիրս-թաց…
Ես էլ ուզում եմ քեզ պես
Տկլոր լինեմ,
Գրկեմ մարմինդ հրկեզ
Ոռիցդ քունեմ…
12. 07. 1936 Ծաղկաձոր

tert.am

17. նոյեմբերի, 2013

Реклама

Entry filed under: խոհ. Tags: , .

Իմ հերոսը՝ Նադեժդա Տոլոկոննիկովան Հոգեկան հիվա՞նդը բանտախցում. իրավապաշտպանները լռում են

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 4 769 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Ошибка: Twitter не ответил. Пожалуйста, подождите несколько минут и обновите эту страницу.

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: