Հոգեկան հիվա՞նդը բանտախցում. իրավապաշտպանները լռում են

30.10.2013 at 22:08 Оставьте комментарий

Հոկտեմբերի 27-ին ֆբ-ում աչքիս ընկավ մի օգտատերի հարցը. «Ի՞նչ պատճառով է Կարեն Հունանյանը խցում միայնակ ժամանակ անընդհատ խոսում»:

Հարցը հնչեցվել էր անցյալ տարի, երբ մի խումբ պատգամավորներ ԿԳԲ-ի մեկուսարան էին այցելել և հանդիպել հոկտեմբերի 27-ի ահաբեկիչ եղբայրներ Նաիրի և Կարեն Հունանյաններին: Հիմա, այս տարի հոկտեմբերի 27-ին կրկին հարցը ակտուալ դարձավ:

168 ժամը այն ժամանակ հաղորդել է. «Հոկտեմբերի 26-ին ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Տիգրան Ստեփանյանը և Վահե Էնֆիաջյանն այցելել էին «ԿԳԲ-ի պադվալ»: Այս այցն էականորեն տարբերվել է նախորդներից, քանի որ նրանք հանդիպել են հոկտեմբերի 27-ի ոճրագործների պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ: Կարեն Հունանյանի հետ հանդիպում քրեակատարողական հիմնարկի ղեկավարը խորհուրդ չի տրվել, քանի որ, ինչպես փոխանցել են պատգամավորներին, Կարեն Հունանյանը հոգեպես անհավասարակշիռ վիճակում է` անընդհատ խոսում է»:

ԿԳԲ-ի մեկուսարանից ազատվածներից ես էլի էի լսել, որ Կարեն Հունանյանը՝ «խփնվել ա», հոգեկան հիվանդ է, անընդհատ խոսում է, ու այդպես տարիներ: Վերջերս մեկուսարանից դուրս եկավ մի բանավոր տեղեկություն, որ Նաիրին էլ տարօրինակ վարք է դրսևորում: Երկուսն էլ 14 տարի միայնակ են խցում:

Անցյալ տարի լրագրողների հարցին, թե արդյո՞ք Կարեն Հունանյանը անհավասարակշիռ վիճակում է, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանել է. «Որ օրվանից մեր բոլոր պատգամավորները հոգեբան- բժիշկ կդառնան, այդ օրվանից պատրաստ եմ լսել: Պատգամավորները չէ, որ այդ հարցի պատասխանը պիտի տան, դրա համար կա բժիշկ, բժիշկները բոլորին են հետեւում եւ եթե կա նման խնմդիր, կբուժվեն»(henaran.am):

Հաղորդագրությունից հստակ երևում է, որ ոչ թե պատգամավորներն են ասել, թե Կարեն Հունանյանը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է, այլ Թովմասյանի ստորադաս պաշտոնյան: Ինքը տեղյակի չի՞, կարող է չիմանալ, որովհետև Թովմասյանը մեծ-մեծ խոսում է, բայց նա չի կարող լուծում տալ կալանվայրերի վերաբերյալ որևէ հարց, ուր մնաց Կարեն Հունանյանի առողջությանը, քանի որ այնքան թույլ նախարար է, որ չի համարձակվում միջամտել իր ենթակայության տակ գտնվող  կալանավայրերի վարչության գործերին, որի պետը նախկին ոստիկանապետ  Հայկ Հարությունյանն է:

Հարցը փակվեց, Կարեն և Նաիրի Հունանյանները հայկական իրականության տաբու թեման է, նրանց առողջության, իրավունքների խնդիրները լուռ համաձայնությամբ փակել է Հայաստանի վերնախավը՝ մտավորականություն, հկ-ներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ և այլն, բոլորը համաձայնվել են, որ նրանք մարդ չեն և մարդու իրավունքները նրանց վրա չեն տարածվում(բանավոր զրույցներում էր ասվում, թե ինչ դաժան խոշտանգումների են ենթարկվել երկու եղբայրները, և սպասելի էր, որ նրանցից մեկը կարող է հոգեկան խանգարում ստանալ): Պատգամավորներն էլ ասել են, թե եղբայրներին ուզում են տեսնել, որ պատասխանեն հասարակաության մեջ տարածված կասկածներին, թե նրանք Հայաստանո՞ւմ են և ո՞ղջ են արդյոք: Որպես մարդ  նրանք պատգամավորներին չեն հետաքրքում:

Բայց հիմա ուզում եմ հարց  տալ Հայաստանի իրավապաշտպաններին, ովքեր բողոքում են, երբ ոստիկանը համբուրում է ակտիվիստուհու պարանոցը, յուրաքանչյուր քաղաքացու ու կալանավորի իրավունքները պաշտպանելու համար դրամաշնորհային նախագծեր են իրականացնում,  և այդ նախագծերում կարծում եմ չի նշված՝ «պաշտպանել կալանավորների իրավունքները բացի Նաիրի ու Կարեն Հունանյաններից».

ինչո՞ւ չեք արձագանքում Կարեն Հունանյանի հոգեկան խանգարման վերաբերյալ հաղորդումներին,

Կարեն Հունանյանը ունի՞ իրավունքներ,

Եթե այո, դուք ձեզ որպես իրավապաշտպան պարտավորված զգո՞ւմ եք պաշտպանել նաև նրա իրավունքները,

Եթե այո, կպահանջե՞ք իշխանություններից, որ ձեզ թույլ տան այցելել նրան, խոսել հետը և ձեր աչքով տեսնել, թե ինչ վիճակում է նա:

Կարո՞ղ եք ձեր դիտարկումները և պատգամվորների հաղորդագրությունը հիմք ընդունելով պահանջել, որ Կարեն Հունանյանին բժշկական հետազոտության ենթարկեն, նաև անկախ հետազոտության, ապա հոգեկան հիվանդությունը հաստատվելու դեպքում մեկուսարանից տեղափոխեն հոգեբուժարան բուժման, իսկ մինչ այդ հնարավորություն տալ, որ երկու եղբայրները միայնակ չմնան խցերում:

http://www.tert.am/blog/?p=8621#sthash.j6GYi8Ks.dpuf

Entry filed under: խոհ. Tags: , , .

Արվեստը անցնում է ընդհատակ. Սամվել Սաղաթելյանի «Տրանսռոմանս» շարքը Այլախոհի ժամանակը կամ Շանթի հեղափոխությունը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: