Եվրոմայդանը, Քեյմադան և Երևանի առաջին ձյունը

10.12.2013 at 10:23 Оставьте комментарий

Մառլոն Բրանդոն Ուոլքերի դերում

Մառլոն Բրանդոն Ուոլքերի դերում

«Էս Կիևի դեպքերի պահո՞վ ա»,- հարցրեց Մերին երբ ստացավ ինձնից «Քեյմադա» ֆիլմի լինքը:

«Ինչ իմացա՞ր»,-զարմացա, դեռ նույնիսկ առաջին վայրկյանները չէր հասցրել նայել, բայց  ֆիլմի ու Մայդանի զուգահեռը կռահել է:

«Դե Երևանի առաջին ձյան հետ վաբշե կապ չուներ»:

Ուրեմն, եթե Գերմանիայում ժամանակավոր տարագրության մեջ ես, ապա Հայաստանից եկող լինքերը կամ Երևանի առաջին ձյան մասին են կամ Մայդանի:

Բայց եթե ուզեմ, նաև հեռավոր կապ կգտնեմ Երևանում առաջին ձյան ու «Քեյմադա» ֆիլմի մեջ  ուր ձյան նշույլ անգամ չկա:

Կապը Օրհան Փամուկի «Ձյունը» վեպն է, որտեղ հերոսներից մեկը՝ արմատական իսլամիստ Լաջիվերթը բանտախցում պատմում է ֆիլմի մասին:

Երևանում առաջին ձյունն է գալիս, կարծես ձյան հետ է սկսվում նոր տարին, իսկ ես ավարտում եմ Կարսի վրա իջնող ձյան մասին պատմող վեպը:

Ուոլքերը սևամորթներին հրացան լիցքավորել է սովորացնում

Ուոլքերը սևամորթներին հրացան լիցքավորել է սովորացնում

«Երբ Մյունխենում էի, կար մի կինոթատրոն, ուր շաբաթ գիշերները շատ էժան տոմսերով ցուցադրում էին երկու ֆիլմ: Ես գնում էի այնտեղ,-ասաց Լաջիվերթը,-Կա մի իտալացի. Նա նկարել է «Պատերազմ Ալժիրում» ֆիլմը, ուր պատմում է թե ինչպես են ֆրանսիացիները նվաստացնում ալժիրցիներին: Ցուցադրում էին նաև այդ իտալացու վերջին «Քվեմադա» ֆիլմը: Սա էլ պատմում էր, թե ինչ դավեր են նյութել անգլիացի գաղութարարաները Ատլանտյան օվկիանոսի կղզիներից մեկում, ուր շաքարեղեգի պլանտացիաներ կային, ցույց էր տալիս թե ինչպես են նրանք ռազմական հեղաշրջում կազմակերպում: Սկզբում գտնում են մի սևամորթ առաջնորդ և նրան դրդում ֆրանսիացիների դեմ ապստամբության, ապա, կղզում հաստատվելով, վերցնում են իշխանությունը: Առաջին ապստամբության ձախողումից հետո սևամորթները նորից են ապստամբություն բարձրացնում, այս անգամ՝ անգլիացիների դեմ, սակայն երբ անգլիացիները կրակի են մատնում ողջ կղզին,դարձյալ պարտվում են: Երկու ապստամբությունների առաջնորդ սևամորթը ձերբակալվում է: Նրան ուր որ է կախաղան են բարձրացնելու առավոտյան: Եվ հենց այդ պահին, Մառլոն Բրանդոն, ով նրան գտել էր ամենասկզբում, համոզել ապստամբել ֆրանսիացիների դեմ, ինքն էր շատ տարիներ կազմակերպել ամեն բան և ի վերջո ճնշել անգլիացիների դեմ բարձրացված ապստամբությունը, գնում է վրան, ուր գտնվում էր գերեվարված սևամորթը, կտրում նրա կապանքները ու ազատ արձակում:

-Ինչո՞ւ:

Լաջիվերթը թեթևակի չարացավ:

-Ինչպես թե ինչու…որպեսզի նրան կախաղան չբարձրացնեն: Նա քաջ գիտակցում էր, որ եթե կախաղան բարձրացնեն, ապա սևամորթ առաջնորդը կդառնա լեգենդ, և բնիկները երկար տարիներ կշարունակեն հետևել նրա օրինակին ու անունը կդարձնեն հեղափոխության դրոշ: Բայց Սևամորթը գիտակցում է, որ Մառլոնը հենց այդ նպատակով է արձակել իր կապանքները, և չի ընդունում նրա պարգևած ազատությունը և փախուստի չի դիմում»:

Ամեն ինչ ճիշտ է, միայն Լաջիվերթը մի երկու բան է խառնում՝ կղզին ոչ թե ֆրանսիացիների այլ պորտուգալացիների գաղութն էր: Նախնական սցենարով պետք է լիներ Իսպանիայի գաղութը, սակայն դիկտատոր Ֆրանկոյին չզայրացնելու և ֆիլմի ցուցադրթունը նաև Իսպանիայում ապահովելու համար, գաղութը դարձնում են պորտուգալական:

Եվ նաև, ֆիլմը ռեժիսոր Ջուլիո Պոնտեկորվոյի վերջին ֆիլմը չի, «Քեյմադան» նա նկարել է 1969-ին, որից հետո 10 տարի անց 1979-ին նկարել է «Գործողություն «Հրեշը»: Կամ Լաջիվերթը չի իմացել կամ էլ նա Գերմանիայում է եղել մինչև 1979-ը:

Ուոլքերը անգլիական վիսկի է հյուրասիրում Դոլորեսին

Ուոլքերը անգլիական վիսկի է հյուրասիրում Դոլորեսին

Հիմա Մերին այն նույն երկրում է ուր Լաջիվերթը դիտել է Պոնտեկորվոյի ֆիլմերը, և ուր այժմ էլ մեր թշվառ երկրի համեմատ, ուր մի կինոթատրոն է իր տխմար ֆիլմերով, այնտեղ բազմաթիվ կինոթատրոններ կան ու կգտնես այն կինոթատրոնը ուր քո ճաշակով ֆիլմ են ցուցադրում:  Բայց մեր երկրները ընդհանրություն էլ ունեն, երկու երկրում էլ կարող ենք դիտել նույն ֆիլմը ինտերնետով, ու Մերին էլ այլևս կարիք չունի գնալ այն նույն կինոթատրոնը էժան տոմս գնել և սպասել, թե երբ կցուցադրեն «Քեյմադան»:

Կարողանալ հրճվել տեխնոլոգիաների ձեռքբերումով, պատկերացնելով որ եթե «Ձյունը» կարդայի տասը տարի առաջ,  «Քեյմադա» ֆիլմի մասին պատմող էջը կթերթեի ու կմոռանայի այն: Հիմա գիրքը դնում եմ մի կողմ, գուգլով սըրչ եմ տալիս ռուսերեն кеймада ու բերում է մի քանի հոդված՝ մի անմարդաբնակ կղզի Բրազիլիայի մոտ, ուր աշխարհի ամենաթունավոր օձերից են բնակվում և այն համարվում է աշխարհի ամենավտանգավոր կղզիներից մեկը, մարդ ոտը դրեց այլևս չի վերադառնա: Մյուսը՝ փոքրիկ բնակավայր Պորտուգալիայում, էլի ինչ որ բաներ ու ահա՝ ֆիլմը: Ինչպիսի երջանկություն. գիրքը ավարտում, դնում եմ մի կողմ, ու նայում ֆիլմը:

Լաջիվերթի համակրանքը սևամորթ ապստամբի նկամտմաբ թույլ չի տալիս նրան նկատել, թե ինչ ողորմելիի մեկն էր այդ ապստամբը մինչև անգլիական գործակալ Ուիլյամ Ուոլքերը( դերակատար Մառլոն Բրանդո) նրան կգտներ:

Ողորմելի, արժանապատվությունից զուրկ, ամեն հրամանի ենթարկվող մի զանգված են կղզու սևամորթները. Մի մասը ստրուկ,մի մասն էլ ազատություն ստացած, բայց բոլորն էլ նույն «զիբիլը»: Միակ ընդվզող սևամորթին մահապատժի են ենթարկում այն օրը, երբ Ուոլքերը այցելում    է կղզի: Նա եկել է Անգիլական շահերի համար՝ ապստամբություն հրահրի և պորտուգալական իշխանության տակից կղզին դուրս բերի: Ումո՞վ հրահրի, հուսահատության մեջ է, բայց ի վերջո մի բեռնակիր սևամորթի այնքան է հալածում, որ մեջը դիմադրության կայծ է հայտնաբերում, ըհը, սա էլ կլինի ապստամբություն անողներից մեկը: Խոսե Դոլորեսը, երեկ հրացան լիցքավորել էր սովորել, իսկ այսօր արդեն գեներալ է:

Ու երբ Դոլորեսին վերջում անգլիական զորքը շրջապատում ու ձերբակալում է, բարձրունքին կանգնած Բրանդոն հեռադիտակով դիտում ու հրճվում է իր ստեղծած կերպարով.

Քեյմադա Գրանդե, աշխահի ամենավտանգավոր կղզիներից մեկը

Քեյմադա Գրանդե, աշխահի ամենավտանգավոր կղզիներից մեկը

«Խոսե Դոլորես, հետաքրքիր նմուշ, սկզբում նա ոչ մի բան էր, բեռնակիր, ջրակիր: Անգլիան նրանից սարքեց հեղափոխության առաջնորդ, իսկ երբ նա դադարեց ծառայել, դեն նետեցին նրան և նա կրկին ապստամբեց հանուն այն իդեալների որոնք նրան սովորեցրել էր Անգլիան և Անգլիան որոշեց նրան ոչնչացնել»:

Ուոլքերը իրոք չի ուզում որ մահապատժի ենթարկեն Դոլորեսին, նա համոզում է իշխանություններին ասելով, որ եթե նա զոհվի, միֆ կդառնա ու կշրջի բոլոր ղզիներով: Օգտապաշտական նկատառումներո՞վ է ուզում փրկել Դոլորեսի կյանքը, թե՞ ափսոսում է կորցնել իր ստեղծած կերպարին: Կերպարը դուրս է եկել կոնտրոլից, նա չի համաձայնվում փախչել, ընտրում է մահը, նրան կախում են, Ուոլքերին էլ կղզուց մեկնելիս մի սևամորթ սպանում է:

Դա ֆիլմում, բայց  իրականում երկուսն էլ չեն մահացել:

Ու այն պահին երբ ֆիլմն եմ նայում, Կիևի Մայդանում ապստամբություն է ռուսական «գաղութարարության» դեմ, Մայդանի անունն էլ ապստամբության ոգին ներկայացնելու համար կնքել են «Եվրոմայդան»:

Ֆիլմը պրծնում եմ, միացնում Մայդան, առցանց  ուղիղ հեռարձակմամբ հետևում ցույցերին՝ կարծես Դոլորեսը այնտեղ է, միայն մաշկի գույնն է փոխվել, շատ ճերմակ է: Բազմաթիվ մարդիկ են համակարգչի առաջ հետևում ցույցերին… ու նաև Ուոլքերը իր լոնդոնյան գրասենյակից:

Entry filed under: խոհ. Tags: , .

Այլախոհի ժամանակը կամ Շանթի հեղափոխությունը Սահմանազանցներն են. Ցուցահանդես ընդհատակում՝ «Մենակության շտամպը»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: