Կառնավալ՝ «հասնում ա»

12.12.2013 at 12:01 Оставьте комментарий

human_rights_day_07

Ամեն օր անընդհատ ստեղնաշարին թխթխկացնելով  ճշմարտությունը կյանքդ մի հիմար զոհաբերություն կդառնա և մազոլ կդառնան մատներդ, եթե չհաշտվես, որ ապրում ես մի երկրում, որը հիշողություն չունի կամ եթե ունի էլ, ապա այն գնված է:

Հաշտվել և փակցնել երկրի ճակատին՝ «հասնում ա»:

«Հասնում ա» այն երկրին, ուր մարդու իրավունքների պաշտպանության օրը մարդուն տրորողներն են թատերաբեմում և առաջնորդում իրավապաշտպան երթը, իսկ նրանց առաջնորդ ընտրելով  դեկտեմբերի 10-ը կառնավելի  են վերածում հասարակական ակտիվիստները:

Կառնավալ, երբ կողք-կողքի ճեմում են անարխիստի սև թաշկինակով դեմքը ծածկած երիտասարդները ու բանտերում խոշտանգումներով ցուցմունք կորզող դահիճը, սև ու կարմի կոմունիստ-անարխիստկան դրոշով տղան և երկրի ունեցվածքը սեփականաշնորհող նախկին ղեկավարը, բազմազանության՝ միասեռականության դրոշով ակտիվիստները և այն իշխանությունը, որի օրոք դատում էին միասեռականներին, մարդու իրավունքների մասին ճամարտակողները ու մարդասպանները, թմբուկ զարկող պրադվինուտիները և ընտրություններ կեղծողները:

human_rights_day_11

Եվ canon ապարատով սիրունատես աղջիկներն էլ կառնավալային երթի դիմացից լուսանկարում են  սալոնային տեսարանը. սեքսուալ է սև թաշկինակով երիտասարդ տղաների ու աղջիկների խրոխտ երթը գոտկատեղից ներքև պարզած լոզունգով «Նվաճիր իրավունքդ»:

Հաշտվել, որ հիշողությունը գնված է, բայց տարին մեկ՝ դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների օրը, կամ 4-5 տարին մեկ՝ ընտրություններին հիշեցնել,  թե ովքեր են առաջնորդում փողոցը: Առաջին հերթին ինքդ քեզ հիշեցնել, որ կուլ չգնաս «մշակված կարծիքի» մթնոլորտին, քանի որ մեկ է, բան չես փոխելու, երիտասարդ ակտիվիստների համար դու կմնաս «սաղ կյանքով ՀԱԿ-ից աբիժինիկ»:

Դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների օրվա խոսքը ասում է Օրպերայի հարթակից ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ո՞վ է նա. 1991-1998 թթ եղել է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգնականը, 1994-ից նաև մամուլի քարտուղարը:

1994թ. միտինգի ժամանակ, երբ Աշոտ Մանուչարյանը հայտարարեց՝ «Լևոն Տեր-Պետրոսյանը և Վանո Սիրադեղյանը ոչ թե սրիկաներ են այլ մարդասպաններ», ես այն ժամանակ լավ չհասկացա թե ինչ նկատի ուներ: 4-5 տարի հետո պիտի վերհիշեի Մանուչարյանի խոսքը երբ բացվեցին երկաթգծի տնօրեն Համբարձում Ղանդիլյանի և Աշտարակի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի սպանությունները: Այս գործողությունների ժամանակ հինգ հոգի սպանվեց(այս մասին «Աշտարակի կրակոցները և սահմանադրական կարգը»):

human_rights_day_22

Լրագրողները սիրում են փորփրել հոկտեմբերի 27-ի գործը, և տողատակերում փնտրել կազմակերպիչներ: Լևոնական շրջանի քաղաքական սպանությունների գործերը շատ ավելի տպավորիչ են. եթե հոկտեմբերի 27-ի ահաբեկիչները այդքան խոշտանգումներից հետո էլ ասում էին, որ իրենք միայնակ են գործել, ապա Ղանդիլյանի և Սուքիասյանի սպանողները առանց խոշտանգումների հստակ ասում են իրենց պատվիրատուների անունները, ովքեր այսօր հարգարժան անձինք են, գուցե ոմանք էլ մասնակցել են դեկտեմբերի 10-ի երթին: Իսկ քիլլերների բանդայի ղեկավար Արմեն Տեր-Սահակյանին այնքան մտերիմ էր  նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ ներկա էր նրա զավակի կնունքին:

Ապա 1995թ. ապրիլ-մայիսի ջարդերը, երբ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով երկրապահները ներխուժեցին ութ կրոնական կազմակերպությունների հավաքատեիներ ծեծեցին հավատացյալներին ու տղամարդկանց տարան ռազմական ոստիկանություն(այս մասին այստեղ):

Մի քանի ամիս անց Լևոն Տեր-Պետրոսյանը ԱԺ-ում պատգամավորներին պիտի ասեր՝ դուք բոլորդ Վազգեն Սարգսյանի ճկույթը չարժեք: Այդ տարիներին, երբ բանակի գլխավոր հրամանատարն էր Լևոն Տեր-Պետրոսյանը բանակում խաղաղ պայմաններում տարեկան 200-ից ավել զինվոր էր սպանվում, այսպես՝ 1996թ. 260 մահ, 1997թ.՝ 217 մահ, 1998թ.՝ 196 մահ(այս մասին այստեղ):

1995 և 1996 թվերի ընտրությունների կեղծիքների մասին էլ լռեմ, այս մասին երբեմն խոսողներ գտնվում են(իսկ 1996-ի ցույցի մասնակիցների խոշտանգումների և այլ իրավունքների խախտումների մասին այստեղ):

Լևոն Զուրաբյանը, ութ տարի շարունակ Բաղրամյան 26-ի ներկայացուցիչը դեկտպեմբերի 10-ին ուղերձ է ընթերցում.

«Համաձայն 2008 թվականից ձեւավորված ավանդույթի` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին, Երեւանում կայանում է Իրավունքի երթ, որի մասնակիցները Հայաստանի հանրությանը եւ Եվրոպայի Խորհրդին են ներկայացնում ամենամյա հաշվետվություն` երկրում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների վիճակի մասին: Բազմահազար երթի մասնակիցների անունից….» և այլն, ու նրա հետևից գնում են տարբեր կալիբրի ակտիվիստներ:

Մարդու իրավունքերի երթի մյուս առաջնորդը Գագիկ Ջհանգիրյանն է՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալը. «անարխիստների» լոզունգը «նվաճիր իրավունքդ» կարծես մի ծուղակ լինի, որ նախկին զին. դատախազի զոհերը  տեսնեն, գան նվաճելու իրենց իրավունքը և  հայտնվեն Ջհանգիրյանի շրջապատման մեջ, ինչպես ֆիլմում, երբ հերոսը հետապնդողներից ազատվելով թվում է թե պիտի փրկություն գտնի իրեն ձեռք մեկնողի մոտ, սակայն պարզվում է որ այդ «փրկիչը» հետապնդոնղների նույն խմբից է:

2012թ. ԱԺ ընտրություններից առաջ հիշեցրել եմ Ջհանգիրյանի  դաժանությունները «Սպանված զինվորների արյունը նախընտրական արշավում» նյութում, թե ինչ խոշտանգումներով է նա ստիպել զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին և Արայիկ Զալյանին, Մատաղիսի զորամասում երկու զինծառայողների սպանությունը վերցնել իրենց վրա, այդ ինքնախոստովանական ցուցումնքներով էլ նրանց ցմահ դատապարտեցին, սակայն վճռաբեկ  դատարանը երեքին էլ անմեղ ճանաչեց:

Կրկին մեջբերեմ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանի խոսքը այն մարդու մասին ով առաջնորդում էր դեկտեմբերի 10-ի մարդու իրավունքների պաշտպանության երթը. «Ջհանգիրյան Գագոյի զինդատախազ աշխատած տարիներին կար հետևյալ արտահայտությունը, ասենք, ենթադրում էր, թե այսինչ զինծառայողը ոնց որ թե հանցագործ է, դուրըս չի գալիս, ոնց որ թե սա է մեղավորը, հանձնարարվում էր, որպեսզի հրամանատարը կալանք հայտարարի. «Մի քիչ աշխատենք»: Հրամանատարն էլ, որպեսզի հետագայում խնդիրներ չունենա, մի 3 օր կալանք է հայտարարում, որպեսզի «մի քիչ աշխատեն», այսինքն՝ զինծառայողին մեկուսացնում են, որպեսզի նրա հետ կարողանան «մի քիչ աշխատել», իսկ դա ի՞նչ է նշանակում, ի՞նչ պիտի անեն մեկուսացվածին. շորերը պիտի հանեն, պիտի ծեծեն, պիտի պարտադրեն, որպեսզի նա խոստովանի արածը կամ չարածը»:

Ջհանգիրյանի մասնակցությամբ երթը  պղծում է մարդու իրավունքների գաղափարը:

Տեր-Պետրոսյան- Լևոն Զուրաբյան զույգի ու Ջհանգիրյանի հայացքներում որոշ տարբերություններ կան, եթե առաջինը պնդում է թե Հայաստանը սկսվեց կործանվել 1998-ից երբ իրենք հեռացան իշխանությունից, ապա երկրորդի համար այդ կործանումը տասը տարի ուշ է սկսվում՝ 2008-ից, երբ նրան հեռացրին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

Դեկտեմբերի 10-ի երթի առաջնորդների իշխանության ժամանակաշրջանում մարդու իրավունքների ոտնահարման փաստերը հատորներ կկազմեն: Այսուհանդերձ դեկտեմբերի 10-ի առիթով ուզում եմ ևս մեկ անգամ մեջբերել այժմ արդեն հանգուցյալ ցմահ դատապարտված Մանուկ Սեմերջյանի նամակից, որտեղ պատմում է որ տերպետրոսյանական շրջանում մահվան դատապարտված կալանավորներին այնպիսի հատուկ պայմաններում էին պահում որ մեռնեն, այդպես 14 հոգի մահացել է.

«Ժյուլվեռն Հարությունյանի (Ժոկո) երիկամները սիստեմատիկ ծեծի հետևանքով հրաժարվեցին աշխատել: Զարգացավ արտահայտված ջրգողություն (վոդյանկա): Ոչ մի բուժօգնություն ցույց չտվեցին: Ընդհակառակը, որքան շատ էր ցավից ոռնում,
այնքան ավելի ուժեղ էին ծեծում: Մի օր էլ Ժոկոն խցում մահացավ, և նրա մարմինը քարշ տալով հանեցին խցից:

Վնասվածքներ ստացած Վրեժին տեղափոխում են մենախուց և… «մոռանում»: Երկու օր անց Վրեժը մահանում է մենախցում: Դեռ երկար ժամանակ պատերի վրա
մնում էին Վրեժի արյունոտ ձեռքերի հետքերը:

Սևակը մինչև բանտում հայտնվելը հովիվ է եղել: Քարի պես առողջ էր: Սակայն ռեժիմով ծեծի և նվաստացումների պատճառով հոգեպես ընկճվեց, աղիներն ու միզատար համակարգը հիվանդացան ու սկսեցին «ինքնուրույն գործել», այսինքն` նա
ի վիճակի չէր զուգարան գնալ: Բաղնիքը ռեժիմի մեջ չէր մտնում, հագուստ փոխելու հնարավորություն չկար: Նույնիսկ տարրական զուգարանի թուղթն արգելված էր: Սևակը ապրում էր սեփական կեղտի և մեզի մեջ, մինչև որդնեց՝ բառիս բուն
իմաստով:

Վանիկ Յոլյանի շագանակագեղձը անտանելի ցրտից ու խոնավությունից բորբոքվել էր: Սրանից սովորաբար չեն մեռնում: Բայց պարզվեց, որ սրանով կարելի է մեռցնել: Տարրական բուժօգնություն ցույց չտալու պատճառով հիվանդությունը բարդացավ: Միզուկից թարախահոսությունը, անընդհատ բարձր ջերմությունը ի վերջո սպանեցին Վանիկին: Նա նույնպես մեռավ խցում, որովհետև հիվանդանոց տեղափոխելու խնդրանքին հետևում էր ծեծի լրացուցիչ չափաμաժին:

Զավենը, Արամը և էլի մի քանիսը մահացան տուբերկուլյոզից՝ իրարից վարակվելով: Քանի որ ոչ ոք չէր էլ մտածում այդ մարդկանց մեկուսացնել մյուսներից: Այդպես ավելի հեշտ էր «ակտավորելը»:

Սեմերջյանի նամակն ամբողջությամբ այստեղ:

Ի՞նչ մնաց, մարդու իրավունքների դեկլարացիայի ո՞ր կետը, որ չի ոտնահարել տերպետրոսյանական իշխանությունը, խոսքի ազատությո՞ւնը, փակված բազմաթիվ թերթրե՞րը, ծեծված լրագրողներն ու ավերված խմբագրություննե՞րը:

Հիշե՞լ, թե՞ չհիշել, այս է խնդիրը:

Չհիշելու կառնավալը, հերթափոխը Սերժ Սարգսյանի:

Реклама

Entry filed under: խոհ. Tags: , .

Եվրոմայդանը, Քեյմադան և Երևանի առաջին ձյունը Սահմանազանցներն են. Ցուցահանդես ընդհատակում՝ «Մենակության շտամպը»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 4 769 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Ошибка: Twitter не ответил. Пожалуйста, подождите несколько минут и обновите эту страницу.

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: