Միայն փողով կա հային փրկություն

25.12.2013 at 22:43 Оставьте комментарий

Իվանիշվիլիի ուղեցույցը.

«Ոչ ոք չէր կարող ֆինասավորել ընդդիմությանը, սկզբունքային մնացած մարդիկ, ովքեր չէին հանձնվել, ամբողջովին քամված էին»:

Ոչ, Հայաստանի մասին չէ, Վրաստանն է, Իվանիշվիլին ֆորբսին տված հարցազրույցում պատմում է Սահակաշվիլիի իշխանության ժամանակվա Վրաստանի մասին, որտեղ շատ ավելի դաժան կարգեր են եղել քան այժմ Հայաստանում են(այստեղ՝ Кто оплатил грузинскую мечту: первое интервью Иванишвили после ухода из политики):

Հարցազրույցից իմանում ենք, որ Սահակաշվիլիի տիրապետության ժամանակվա միակ ձեռքբերումն էլ նրան չի պատկանում, որ իշխանության միջին օղակներում կոռուպցիայի վերացումը, Իվանիշվիլիի շնորհիվ է եղել, նա է իր գրպանից չինոնվնիկներին բարձր աշխատավարձ վճարել:

Իսկ հետո արդեն միլիարդատերը ինքն է մտնում քաղաքականություն և գահընկեց անելով ժողովրդավարության փորձությանը չդիմացած Սահակաշվիլիին ու հեռնանում: Իսկը կինոյի տղեն:

Հարցազրույցը ուղեցույց կարող է լինել Հաայստանի համար, թե ինչպես է հնարավոր երկրում իշխանափոխություն անել:

Իվանիշվիլին ասում է. «Ամբողջ բիզնեսը հսկողության տակ էր: Վերնախավը, հիմնականում չորս հոգի(Սահակաշվիլին, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, Արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին և Թիֆլիսի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան), աբմողջ փողերը իրենց էին վերցնում, Նրանց եկամուտները, ինչպես ասում էին, գնահատվում էին ամիսը 40-50 միլիոն դոլար: Վերահսկվում էր ոչ միայն յուրաքանչյուր բիզնեսմեն, նաև շուկայի յուրաքանչյուր վաճառող: Նրանց նպատակը ոչ այնքան ունեցվածքն էր, որքան հսկողությունը: Բայց ունեցվածքը նույնպես վերցնում էին»:

(Սա գիտեին նրանք ովքեր առնչվում էին Վրաստանի հետ, սակայն զանգվածները մոլորության մեջ էին արևմտյան մամուլի պրոպագանդայի ազդեցության տակ, որը իր «մարդուն» ներկայացնում էի որպես Կովկասում դեմոկրատիայի մունետիկ):

Հայաստանում էլ նույն իրավիճակն է, բանավեճի թեմա կարող է դառնալ միայն, թե որտեղ է ավելի մեղմ կամ ավելի կոշտ վերահսկողությունը: Այստեղ էլ Սերժ Սարգսյանը վերահսկողության տակ է առել ողջ բիզնեսը և ոչ մի լումա չի կարող առանց հսկողության պտտվել ու հայտնվել ինչ որ ուժերի ձեռքը, որոնք սկզբունքային տրամադրված են փոխել իշխանությունը: Ուղղակի Սերժը ի տարբերություն Սահակաշվիլիի ավելի «հանդուրժող» է և ավելի խելոք, հակառակորդներին չի բռնում(Սահակաշվիլիի իշխանության ժամանակ մոտ 200 հազար հոգի բանտ է ընկել, նոր խորհրդրանը 190 կալանվորի ճանաչելով քաղբանտարկյալ ազատություն է տվել, տես այստեղ), եթե նա տեսնում է որ խոսքի ազատությունը, ընդդիմությունը  կամ իր դեմ պայքարող ակտիվիստները իշխանությանը չեն սպառնում, ազատորեն թույլ է տալիս գործել. Փոփոխություն չբերող «ազատությունը» միայն իր իշխանությանն է օգուտ, ստեղծվում է պատկերացում թե Հայաստանը ազատ երկիր է:

Եթե մի փոքր սպառնալիք լինի, գործ բացելը խաղուպար է, ինչպես Օսկանյանի դեմ գործ հարուցվեց, երբ նրա մտքով անցնում էր նախագահական ընտրություններում թեկնածությունը դնել:

«Վերահսկիր ֆինանսները և թույլ տուր ազատություն, ինչքան կուզեն թող հաչան կամ ցույց անեն»,- սա է Սարգսյանի մեթոդը:

Այս համատեքստում էլ իր հսկողության տակ գտնվող Գագիկ Ծառուկյանին թույլատրում է ֆինասավորել ՀԱԿ-ը, երկուսի ատամներն էլ հաշված են:

Իվանիշվիլիի պատմությունը ուղղակի հաստատում է այն պնդումը որ մեծ փողեր դնելով է հնարավոր իշխանափոխություն:

Մի այդպիսի փորձ արվեց 2008-ին,  երբ մեծ փողեր դրեցին Լևոն Տեր-Պետրոսյանի վրա, սակայն նա անհաջողության մատնվեց մի կողմից իր ապաշնորհության և անվճռականության պատճառով, մյուս կողմից էլ չստանալով ավելի լայն զանգվածների աջակցությունը, քանի որ Հայաստանում քիչ չէին մնացել մարդիկ ովքեր ամնեզիա չունեին, զգացմունքներն ու փողը չէին մթագնել հիշողությունը և գիտեին որ սիտստեմի ճարտարապետին չի կարելի թույլ տալ կրկին իշխանության գալ(մի առիթով գրել եմ, եթե պատկերացնենք Ստալինը հայտնվում է ու նրան աջակցում են Բրեժնևին տապալելու համար): Արդյունքում հսկայական ռեսուրսներ քամուն տրվեցին, իշխանափոխություն չեղավ, և միայն օգտվեց Լևոն Տեր-Պետրոսյանը ռեաբիլիտացվելով և իրեն իշխանափոխության համար տրված գումարներով անձնական վրեժ լուծելով նրանցից, ովքեր զրկել էին իրեն իշխանությունից:

Ուրեմն, ինչպե՞ս է հնարավոր իշխանափոխությունը: Դժվար չէ մատների վրա հաշվել այն մարդկանց, ովքեր փող ունեն և այն կարող է դնեն քաղաքականության մեջ:

Գագիկ Ծառուկյանը, սակայն քիչ հավանական է, որ նա իշխանափոխություն իրականացնի, վերջին նախագահական ընտրություններում երևաց որ նրան կարող են հեշտությամբ ստիպել, որ նույնիսկ թեկնածությունը չդնի:

Մյուս թեկնածուն ով կարող է քաղաքականության մեջ մեծ ներդրում անել աշխարհի ամենահարուստ հայն է՝ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը: Իհարկե նա չի կարող անձամբ քաղաքականություն մտնել, Սահմանդրությունը և հանգամանքը որ իր բիզնեսը Ռուսաստանում է, թույլ չեն տա: Սակայն կարող է իր եղբորը՝ Կարեն Կարապետյանին դարձնել նախագահի թեկնածու:

Եթե այն խոսակցությունները թե Ռոբերտ Քոչարյանը չորս միլիարդ դոլար ունի, իրականությանը մոտ է, ապա նախագահի հաջորդ ամենահավանական թեկնածուն նա է՝ և փող ունի և իշխանության մեջ դիրքեր և կրկին իշխանության գալու հավակնություններ: Ո՞վ կարող է նրան խոչընդոտել, միայն Սերժ Սարգսյանը, եթե սահմանդրությունը փոխի և ցանկանա վարչապետ դառնալով երկարացնել իր իշխանությունը: Նրա մյուս հակառակորդը Լևոն Տեր-Պետրոսյանը, արդեն նախկին է, իր գրպանում է, նրա և ՀԱԿ-ի գոյությունը կախված է միայն իր գործընկերոջ՝ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորումից և բացառված չէ, որ Լևոնը պաշտպանի նրա թեկնածությունը:

Սա միայն իշխանփոխության մեխանիզմը, սակայն այն կբերի՞ արդյոք արմատական փոփոխությունների: Որոշ փոփոխություններ կլինեն, վատ թե լավ, բանավեճի թեմա է, բայց այնպիսի արմատական փոփոխություններ, ինչպիսին Վրաստանում եղան, չեն լինի, այդ բոլոր թեկնածուներն էլ այս նույն իշխանության մասն են կազմել կամ աջակիցն են նրան և իրենց գործունեությունը նախագահի պաշտոնում այս կամ այն չափով կանխատեսելի են:

Ուրեմն, փող կգտնվի, բայց չի երևում այն գործիչը ով և փող ունենա և գաղափարներ, ինչպիսին Իվանիշվիլն է:

Եվս մի մեջբերում, որ ցույց է տալիս Իվանիշվիլիի գաղափարները.

«Ինձ մտերիմ մարդկանցից մեկը, նա այն ժամանակ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալն էր և գլխավորում էր մեր կուսակցության շտաբը, սխալ կատարեց, որի համար նրա դեմ քրեական գործ հարուցվեց:

Նա ղեկավարում էր անվտանգության ծառայությունը(մեզ մոտ այն ՆԳՆ-ի մեջ է մտնում): Այդ ծառայությունը Սահակաշվիլիի իշխանության ժամանակ հավաքել էր հսկայական տեսադարան, կոմպրոմատներ Վրաստանում հայտնի մարդկանց դեմ: Այնտեղ 40 հազար մարդու անձնական կյանքից կադրեր կային: Այդ նկարհանաումների վրա, մեր հաշվարկներով, ծախսվել է մոտ 100 միլիոն դոլար: Եվ այսպես, այդ անվտանգության ծառայության ղեկավարը, մեր համախոհը, օգտվեց այդ տեսադարանից. այն բանի համար, որ իր դեմ ինչ-որ վատ բան էին գրել, ինտերնետում տեղադրեց կադրեր այն մարդու վերաբերյալ, որը, նրա կարծիքով, այդ հրապրակումն էր արել: Այնտեղ ինչ-որ սեքսուալ տեսարաններ էին, որոնցից հասկանալի էր դառնում, որ այդ մարդը միասեռական է: Արդյունքում, մենք այդ ամբողջ տեսադրանը լրագրողների ներկայությամբ հրապարակայնորեն ոչնչացրեցինք: Իսկ մեր համախոհին օրենքի ամբողջ խստութմյամբ պիտի դատեն:

Երկրոդ օրինակը՝ գյուղատնտեսության նախարարն է: Նա գրեթե իմ ամենամոտ մարդն էր: Նրա ենթակաները գնել էին ոչ այն տրակտորները: Դեռ հայտնի չէ, կոռուպցիայի փաստ եղե՞լ է թե՞ ոչ: Այդ գործով հետաքննություն է գնում»:

— See more at: http://www.tert.am/blog/?p=9095#sthash.Li6Ultvo.dpuf

Реклама

Entry filed under: բլոգ.

Սահմանազանցներն են. Ցուցահանդես ընդհատակում՝ «Մենակության շտամպը» Կրիշնայականները. նրանք, ովքեր դիմացան փորձություններին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 4 769 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Ինքնիշխան բլբլոցի տոնը՝ Ինքնագրի շնորհանդեսն ու մրցանակները, լուսանկարային հաղորդում inknagir.org/?p=8966 1 day ago
  • Խորհրդարան առանց ընդդիմության, լիբերալիզմ առանց դեմոկրատիայի Անկախությունից ի վեր Հայաստանում կառուցվում ու կառուց… twitter.com/i/web/status/1… 1 day ago
  • Ինքնագիր գրական ակումբի հայտարարած 2018թ. ապրիլ֊մայիսյան հեղափոխության թեմայով գրական մրցույթի ամփոփման արդյունքում… twitter.com/i/web/status/1… 4 days ago
  • բանկոմատի մոտ Մամայիս թոշակն էի հանում, ծեր մարդը խնդրեց որ իր թոշակն էլ բանկոմատից հանեմ, ինքը չի կարողանում էդ ս… twitter.com/i/web/status/1… 5 days ago
  • խոհեր Հ1֊ով կոռուպցիայի թամայով բանավեճից հետո Քաղաքական գործիչն ընդդեմ դատարկախոսի, մտավորականը ընդդեմ պոպուլիստ… twitter.com/i/web/status/1… 6 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: