«Արմնյուզում». ասա գրականություն, հասկացի քիքբոքսինգ

28.01.2014 at 18:34 Оставьте комментарий

erevann e khosum«Խի՞ են ինձնից հղի» զայրացած հարցրեց ասմունքող Լիաննա Զուրաբյանը, այն բանից հետո, երբ խոսքի վարպետության մասնագետ Սուսաննա Ալեքսանյանը քննադատեց նրա ասմունքելը:
«Արմնյուզով» «Երևանն է խոսում» հաղորդումն է՝ պոեզիային նվիրված: Երեկ՝ հունվարի 27-ին: Պոեզիային նվիրվա՞ծ:
Լիաննան վատ չի անի, եթե մասնագիտությունը փոխի, ուրիշների գրածները արտասանելու տեղ, ինքը գրի, օրինակ՝ «Բալլադ այն մասին թե ինչպես հղիացրեցի Սուսաննա Ալեքսանյանին»:
Չէ, բայց ոնց որ ասմունքելը նրան ավելի է սազում, ոնց որ երևակայությունը չի հերիքում ուրիշ պատճառներ գտնել, թե ինչո՞ւ իր ասմունքը ներկա կանանց դուրը չի գալիս, հենց կինը իրեն կպավ, կարծում է, թե իրենից հղիացել է: Բա էլ ինչի՞ պիտի չհավանեն իր ասումնքը, միայն մի պատճառ կա՝ հղիանալը: Լիաննայի երևակայությունը ստուգելու համար, պիտի մի տղամարդ էլ կպներ, որ տեսնեինք ինչ կասեր, եթե էլի նույնը ասեր՝ «խի ես հղիացել ինձնից», ուրեմն, կամ երևակայություն հեչ չունի, գլխում միայն հղիանալն է, կամ էլ երևակայությունը անսահման է, եթե պատկերացնում է, որ տղամարդը հղիանում է կնոջից՝ այն էլ ասմունքող:
Բայց հաղորդման միակ տղամարդ մասնակիցը՝ «Արմնյուզի» գրական բացահայտումն էր՝ բանաստեղծ Դավիթ Ասատրյանը, ով Լիաննայի ասումնքի վրա ժամանակ ծախսելու տեղը սեփական ստեղծագործությունը արտասանեց, կարծեմ էսպես՝ «Երբ սիրում ես հեթանոս ես դառնում»:
Բայց Դավիթն էլ ջղայնացրեց Մարինե Պետրոսյանին՝ «Քո ասածը կարելի ա երգել իսկ բանաստեղծությունը չի կարելի երգել»: Այ քեզ բան, «Արմնյուզը» պեղի, տաղանդ բացահայտի, Մարինեն էլ ասի՝ քոնը պոեզիա չի, մեյխանայ ա:
Իսկ հաղորդավար Արտակ Վարդանյանի պատանեկան, բայց ցինկության վերածվող ժպիտը անհետացավ, և նա լուրջ միջամտեց անոմալ գինեկոլոգիայի վերածվող բանավեճին, երբ Լիաննան հարձակվեց դերասանուհի Լալա Մնացականյանի վրա, ու իր կպչուն կասկածը հայտնեց՝ ի՞նչ ա, ինձնից հղի՞ եք:
«Ձեր առջև Պրոֆեսոր է և Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը, երկար տարիների հեռուստատեսության փորձ ունեցող խոսքի վարպետ Սուսաննա Ալեքսանյանը և ամեն դեպքում հարգանքի արժանի Մարնե Պետոսյանը»,-հայտարարեց լրջացած հաղորդավարը:
Ես մի բան լավ չհասկացա, ինչի՞ է Մարինե Պետրոսայնը «ամեն դեպքում հարգանքի արժանի»: Չգիտեմ, բայց մի բան գիտեմ, հեռուստատեսությունների համար, հ1-ի, հիմա էլ «Արմնյուզի» համար գրականությունը զոքանչ-փեսա կռվի պես բան ա՝ մանեժ բերելու գրող գտնեն, բերեն, մարտական շների պես կռվացնեն: Տակը, որ գրականությունը անհետանա, հանդիսատեսը չջոկի՝ կռիվը հղիացած-լքված կնոջ պրոբլեմների՞, թե՞ Արարատ քաղաքի համատիրության աշխատանքների մասին է, հեչ կարևոր չի: Կարևորը, որ իրար քրֆողներ լինեն, եթե խփեն էլ իրար, ուխ, հաղորդումը ավելի կշահի: Հաղորդման անոնսն էլ հանդիստատեսին տաքցնում ա էնպես, կարծես քիքբոքսինգի անունս լինի՝ «իրավիճակը թեժանում է», «Սկսում են իրար վիրավորել»…. ու մեկ էլ հնչում է գրականությունը ակնարկող արտահայտություն. «պոեզիա՞, թե՞ պաթոլոգիա», բայց էլի պարզ չի հաղորդումը գրակա՞ն է, թե՞ բժշկական, բժշկի պոետիկ աշխատանքի մասին է. եթե պոեզիայի մասին լիներ, սենց հարց չէր լինի, քանի որ պոեզիան էլ մի պաթոլոգիա է՝ առօրյա խոսքից շեղում:
Հաղորդումն էլ «Արմնյուզի» սկանդալային ու շոուբիզնեսի խորգրերի տակ: Բանաստեղծները անկոպեկ մեռնեն, «Արմնյուզը» անունը դնի շուբիզնես:
Հաղորդմանը գոնե Մարինե Պետրոյանը իր «Իմ գրքի բարեկամ» ակցիան աներ(հին գրքերը ծախում է, որ էդ փողով նոր գիրք տպի), որ հաղորդումը մի քիչ գրական երանգ ստանար:
«Երևանն է խոսում»-ի հաղորդավարը մի ժամանակ նույն մուտիլովկան էր անում հ1-ում, «Ազատ գոտու» հաղորդավարն էր: Մի անգամ էլ ֆռցրին ինձ կանչեցին, պարզվեց իրա խելքով ուզում ա ինձ կռվացնի հարգելի մարդկանց հետ ու ինչ որ հիմար հարցեր ա տալիս: Ստիպված, ասի, ես էլ մի հարց տամ՝ «Գրական բանավեճի եք հրավիրել, իսկ կարդացե՞լ եք ժամանակից գրականություն,անուններ կարա՞ք տաք, թե ում եք կարդացել», մի քանի վայրկյան անց ասեց, «Վիոլետ Գրիգորյան»: Ամեն տնային տնեսուհի, ով հեռուստացույցի դեմն ա ու «Շանթի» «թաքնված տաղանդ» շոուն նայել ա, կտար Վիոլետի անունը: «Ուրի՞շ»,- հարցրեցի: Լռություն, պատասխան չուներ: Բայց եթերում իր սաղ հիմար հարցերը թողել էին, իսկ իմ միակ հարցը հանել:
Ուրեմն, հրավիրես բանաստեղծներ, գրողներ, լավ, ասենք ջահելներին չես կարդացել, հրավիրել ես, ոչինչ, բայց հրավիրես բանաստեղծ Արևշատ Ավագյանին, պապուդ թայ, ու մի տող կարդացած չլինես, ինչի՞ համար, մենակ կռվցնելո՞ւ:
Հետո, մեկ էլ «Ազատ գոտու» հաղորդավարը փոխվում է, ու նորը՝ Էրիկ Անթառամյանը էլի նույն թմայով էլի հաղորդավարը գրականությանը անտեղյակ, էլ կռիվ ու թամաշա:
——
ՀԳ. Հարգելի Արտակ Ալեքսանյան ջան, հանկարծ չկարծես, թե հետևողականորեն քո «Արմնյուզը» ջախջախում եմ, չէ, պատահական ստացվեց, որ էրկու անգամ իրար հետևից «Արմնյուզին» եմ անդրադառնում: Կարծում եմ, սա մի բան է ցույց տալիս, որ ալիքների ընտրության ժամանակ հաճախ պուլտս կանգնում է քո ալիքի վրա:

Entry filed under: խոհ. Tags: .

Krishna Adherents: Those Who Endured the Difficulties Զատիկյանի առեղծվածը. անտիպ նամակ և լուսանկար

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: