Զատիկյանի առեղծվածը. անտիպ նամակ և լուսանկար

07.02.2014 at 08:02 Оставьте комментарий

Զատիկյանի, Խաչատրյանի, Հարությունյանի դատավճռի առաջին էջը. 1969թ.

Զատիկյանի, Խաչատրյանի, Հարությունյանի դատավճռի առաջին էջը. 1969թ.

Ի՞նչ է զգացել նա գնդակահարությունից առաջ, երբ խցից հանել են, տարել գնդակահարության պատի տակ կանգնացրել: Ինչ որ բա՞ն է գոռացել, թե՞ լուռ զոհվել է, երեքին միասի՞ն են գնդակահարել, թե՞ առանձին առանձին, Երևանո՞ւմ, թե Մոսկվայում: Դահիճները լսե՞լ են նրա խոսքը, մի դահի՞ճ է եղել, թե՞ մի քանիսը, ո՞ղջ են արդյոք, հավանաբար ողջ լինեն, կհիշե՞ն, թե ինչպես կրակեցին:

35 տարի առաջ 1979թ. հունվարի 30-ին գնդակահարեցին ազգային գործիչ Ստեփան Զատիկյանին և նրա երկու համախոհներին՝ Հակոբ Ստեփանյանին ու Զավեն Բաղդասարյանին: Նրանց մահապատժի էին դատապարտել 1977թ. Մոսկվայի մետրոյում և ևս երկու տեղ ահաբեկչություն անելու մեղադրանքով(այդ ահամբեկչությունից յոթ հոգի սպանվել էր): Դատը տևում է ընդամենը 4 օր, հունվարի 16-20-ը, փակ, առանց հրապարակայնության, ներկա չեն լինում ամբաստանյալների հարազատները: Տասն օր անց դատավճիռը իրականցվում է:

Ստեփան Զատիկյանը ծնվել է 1946-ին, 1967-ին ստեղծել է Միացյալ ազգային կուսակցությունը Հայկազ Խաչատրյանի և Շահեն Հարությունյանի հետ: Երեքին էլ 1968թ. կալանավորում են ու դատում, Պոլիտեխնիկի հինգերորդ կուրսի ուսանող Ստեփան Զատիկյանին դատապարտում չորս տարվա ազատազրկման:

Զատիկյանը ազատվելուց հետո շարունակում է ընդհատակյա գործունեությունը, 1972-1978թթ. շրջանի մասին կարող են պատմել իր զինակից ընկերները, գիտեմ, որ ԱՄԿ-ի ներսում լուրջ հակասություններ են առաջանում, Զատիկյանի դեմ դավեր են նյութվում:

Երբ Սովետի գերագույն դատարանը մահապատժի վճիռ է կայացնում, այդ հապճեպ ու կասկածելի դատավարության դեմ Բրեժնևին նամակ է գրում Անդրեյ Սախարովը, պահանջելով նոր դատավարություն(Զատիկյանի գործի վերաբերյալ Սախարովի հուշերը այստեղ), Փաիզում դատավճռի դեմ ցույցին մասնակցում է Սարտրը:

Տեռորի՞ստ էր նա, թե՞ Սովետը գործ էր սարքել հայ այլախոհի վրա, որ վարկաբեկի այլախոհական շարժումը, մասնավորապես հայկականը, որ ամենահզորներից էր:

90-ական թվերին ես փորձեցի իմ հետաքննությունը սկսել: Հանդիպեցի Ստեփան Զատիկյանի քրոջն ու փեսային, կարծեմ Չաթալյանններ էին, նրանք վստահ էին որ Ստեփանը անմեղ է, որ նրա վրա գործ են սարքել: Նրանք ինձ տվեցին Ստեփանի առաջին դատավճիռը և երկու ձեռագիր, մեկը ռուսերեն նամակ է գրված 1971-ին Վլադիմիրի բանտից Կարմիր խաչին, երկրորդը ուսանողական շրջանի մի բողոք շին. ջոկատի աշխատանքների վերաբերյալ: Ուրիշ նյութեր չունեին, ասեցին, որ ինչ որ մեկը իմ պես եկել, էլի թղթեր է տարել:

Հետո հանդիպեցի Զավեն Բաղդասարյանի ընտանիքին, Արտաշատի շրջանի գյուղերից մեկում էր, հիմա չեմ հիշում անունը: Կարծեմ մայրը ողջ էր, եղբայրները կային: Ձայնագրեցի նրանց փոքր կասետով դիկտաֆոնով: Նրանք ինձ տվեցին Զավենի չորս լուսանկար, երկուսը ԿԳԲ-ում արված՝ գունավոր լուսանկարներ են:

Հակոբ Ստեփանյանի հարազատներին չգտա: Բայց ամենակարևորը, Մոսկվա գնալն էր ու դատարանի ու ԿԳԲ-ի արխիվին ծանոթանալը: Էստեղ կանգնեց իմ ուսումնասիրությունը, հնարավորություն չունեի Մոկսվա մեկնելու: Զավենի հարազատների ձայնագրությունը և էլի ինչ որ թղթեր տվեցի լրագրող Ռուզան Մինասյանին, նա հոդվածներ էր գրում հայ այլախոհների մասին, դրանք իրեն պետք կգային:

35 տարի անց Զատիկյանի գնդակահարությունից արխիվային փաստաթղթերի ուսումնասիրություն, գործին մասնակիցների հետ հարցազրույցներով լուրջ ուսումնասիրություն չի արվել պարզելու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Զատիկյանի անմեղությունը բազմաթիվ փաստերով ապացուցում է նրա ընկերը, նախկին քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանը «Հետքում» հրապարակած հոդվածում «Արդարադատությո՞ւն, թե՞ պետական վրեժխնդրություն»:

Զավեն Բաղդասարյանի լուսանկարը կալանավորված ժամանակ

Զավեն Բաղդասարյանի լուսանկարը կալանավորված ժամանակ

Իսկ ռուսական հեռուստաալիքները մինչև օրս որպես հաստատված փաստ են ներկայացնում, թե Զատիկյանն է կազմակերպել ահաբեկչությունը ու ցուցադրում են ԿԳԲ-ի(ներկայիս ՖՍԲ) տրամադրած դատավարության կադրերը(մասանվորապես այստեղ): Դրանց մեջ Հակոբ Ստեփանյանը և Զավեն Բաղդասարյանը խոստովանում են, որ իրենք են կատարել ահաբեկչությունը: Ստեփան Զատիկյանից ո՛չ դատարանը ո՛չ ԿԳԲ-ն նման խոստովանություն չեն ստացել, փաստ է՝ չի խոստովանել, փոխարենը հրապարակել են նկարհանաված Զատիկյանի խոսքերը կտրված կոնտեքստից, մոնտաժված՝ տպավորություն ստեղծելու համար, թե նա հակառուս էր. «я уже неоднократно заявлял, что я отказываюсь от вашего судилища, ни в каких защитниках не нуждаюсь, я сам обвинитель, а не подсудимый, вы не подвластны меня судить, поскольку жидороссийская империя – не правовое государство, это надо твердо помнить. .. Ибо от русских, от России, Армения абсолютно никакого толка не имеет». հայերեն թարգմանությունը՝ «Ես արդեն մի քանի անգամ հայտարարել եմ, որ ես հրաժարվում եմ ձեր դատավարությունից, ոչ մի պաշտպանի կարիք չունեմ, ես ինքնս եմ մեղադրող և ոչ թե ամբաստանյալ, դուք ինձ դատելու իրվասություն չունեք, քանի որ ժիդոռուսական կայսրությունը իրավական պետություն չէ, դա պետք է հիշել… ռուսներից, Ռուսաստանից Հայաստանը ոչ մի օգուտ չունի»:

Եվ դատարանի վերջին խոսքը հայերեն՝ «Մարդկանց ասեք Ստեփանի վերջին խոսքերն էին՝ վրեժ, վրեժ, նորեն վրեժ»:

Հստակ է մի բան՝ որ Զատիկյանը չի խոստովանել հանցանքը, և եթե չի խոստովանել, ենթադրել կարելի է որ հստակ ասել է, որ ինքը կապ չունի ահաբեկչությանը, սակայն եթե կան նման կադրեր, ԿԳԲ-ն(այժմ ՖՍԲ) չի հրապարակում: Ինչո՞ւ, ինչո՞ւ ՖՍԲ-ն ամբողջ նկարհանումները չի հրապարակում:

(Իհարկե, ինքնախոստովանական ցուցմունքն էլ ոչինչ չի նշանակում, այն ճշմարտությունը ցույց չի կարող տալ, և Հակոբի ու Զավենի խոստովանություններն էլ դեռ չեն կարող ապացույց հանդիսանալ, որ նրանք են արել ահաբեկչությունը):

Նրանց գնդակահարության 35-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակում եմ Ստեփան Զատիկյանի Վլադիմիրի բանտից գրված ռուսրեն նամակը և ԿԳԲ-ից ուղարկած Զավեն Բաղդասարյանի լուսանկարներից մեկը:

Զատիկյանի բանտից գրած նամակի առաջին էջը

Զատիկյանի բանտից գրած նամակի առաջին էջը

Союз общества Красного креста и полумесяца от политического заключенного Затикяна Степана Сегбосовича год рожд. 1946, место рожд. Ереван осужденный в 1960 г, 3-го января Верховным судом Армении на 4 года лишения свободы, настоящего время содержащегося во Владимирской спец. тюрьме № 2.

Заявление

Всему миру известны добрые гуманистические деяния Советского Общества Красного Креста и Полумесяца, щедрый помощь этой организации потерпевшим бедствие в иностранных государствах медикаментами, одеждой, пищей. Ясно, что если эта организация помогает голодающим, больным, страдавшим в зарубежных странах, она тем более поможет голодающим, больным, страдавшим в собственной стране, тем более что г. Владимир, где находятся эти страдающие, совсем близок к Москве.

Я нахожусь во Владимирской спец. тюрьме №22. Мне всего 25 лет, но даже состояние здоровья как у больного старика. В тюрьме резко ухудшилось мое здоровье вследствие нечеловеческих условий. Отмечу только главные:

1) Хронический голод. Ежедневная норма арестанта составляет 1500 калорий (в Нюрнберге нацистам обвинили и в том, что они дают военнопленных всего…2500 калорий, и между прочим, немцы не запретили получать посылки от Красного Креста и от родных). В строгом режиме, который в основном длится 6 месяцев, норма составляет 1100 калорий и при всем этом качество продуктов не говоря уж очень строго далеко от съедобности. Ясно, никаких посылок от дома не разрешается, чтобы 1500 калорий строго сохранился. О острым недостатке витаминов не говорю, поскольку голод давно заставил забыть о них.

Прошу Общество Советского Красного Креста отправлять мне в месяц несколько килограммов сухарей, черного хлеба ( которые ничего не стоят и каждый день столько людей бросают остатки черного хлеба, а ведь это спасет здесь сотни людей).

Если это обременит бюджет Советского Красного Креста и лишит его возможности помогать беднякам в США и других капиталистических странах, где человек человеку волк и т.д., прошу ходатайствовать перед администрацией тюрьмы, чтобы получить сухарики черного хлеба из дому. Прошу если возможно, получить и немножко лука или чеснока, потому что если цинга губит зубы, сухарики нечем будет жевать.

2. В камерах нет дневного света, всякие жалюзы (кроме решеток есть и железные жалюзы) так закрывают окна, что практически даже воздух еле-еле проходит (а в камерах есть и «параши»,унитазы, и особенно летом духота и вонь не описуемые).Точно такие же камеры есть и в так называемой больнице. Прошу от Советского Красного Креста поднять свой голос на защиту страдавших советских граждан, как оно делает всегда насчет, скажем, заключенных в СА, когда там, скажем, иногда дают не совсем свежие фрукты.

3. Прошу медицинский помощь в связи с общим ухудшением здоровья, слабости (слава Богу, еще держусь на собственных ногах). Здесь против слабости мне дали таблетки. Но я думаю, 100 грамм черного хлеба было бы куда больше эффективно и дешевле, и еще известно, что всякие таблетки пагубно влияют на истощенный организм, истощенный от голода, голод, который длится годами. Несколько примеров о «медицинской помощи» здесь, во Владимирской спец. тюрьме №2. Зимою этого года, когда опухли мои пальцы (на отсутствие витаминов, истощение от голода, прибавился еще холод в камерах). Врач снова назначил таблетки, которые понятно, кроме вреда ничего не дали. Я просил назначить ванны для пальцев, но бесполезно, только получил пустое обещание. Через некоторое время мой сокамерник Роде Т.О. чувствовал страшные боли в брюшной полости. Он корчился от боли, но даже медсестра не подходила во время своего служебного обхода. Совсем недавно положение Роде так ухудшилось, что только после голодовки солидарности сокамерников (он находился в это время в другой камере) его взяли в больницу, и что стало с ним неизвестно. В октябре месяце резко ухудшилось состояние здоровья сокамерника Лесива Я.В., начались мучительные головные боли, резко поднялось давление крови (ему тоже всего 25 лет).Это время мы держали голодовку, чтобы для некурящих была выделена отдельная камера, а для курящих отдельно (скажем, на давление крови или бронхит, туберкулез, известно, что табачный дым пагубен). До сих пор (почти 20 дней) арестант Лесив не мог добиться вызова к врачу, или хотя бы видеть медсестру. Ясно, что медсестра делает все это (трудно даже назвать что это) не по своей инициативе. В «баландах», которые нам дают здесь, каждый день находим синеватые кристаллики. Цель явно не гуманная. Требование избавить от этих кристалликов остались безрезультатно. Вот некоторые вопросы, вопросы жизни и смерти, по поводу которых я прошу вмешательствоа Общества Советского Красного Креста и Полумесяца.

5.11.71г. подпись /Затикян С.С./

Entry filed under: խոհ. Tags: , , .

«Արմնյուզում». ասա գրականություն, հասկացի քիքբոքսինգ Հավատով վերադարձածները. «ի՞նչ օգուտ եթե դուռը փակել ես…»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: