Հավատով վերադարձածները. «ի՞նչ օգուտ եթե դուռը փակել ես…»

18.02.2014 at 12:01 Оставьте комментарий

Հայաստանից արտագաղթի հեղեղի հոսանքին հակառակ ուղղությամբ «լողացին» Ռոզա Արղամանյանը և Արսեն Շումովիչը, ովքեր 20 տարուց ավել դրսում ապրելուց հետո վերադարձել են իրենց ծննդավայր Երևան մշտապես ապրելու որոշումով(վերջին վեց տարում Հայաստանից հեռացել է մոտ 200 հազար մարդ):

Նրանց Հայաստան է բերել ազգային ինքնությունն ու հավատը: Նրանք երկուսն էլ «Կյանքի խոսք» եկեղեցու հավատացյալներ են: Հայաստանում ամենամեծ եկեղեցու շենքը ունեցող Կյանքի խոսքը(բացումը եղավ անցած դեկտեմբերի 25-ին) մշտական հարձակման թիրախն է մի շարք զլմ-ների և Առաքելական եկեղեցու համար: Այդպիսի մի օրինակ է «Իրավունք» թերթի հրապարակումները, որի դեմ «Կյանքի խոսքի» հայցը եկեղեցին վիրավորելու և զրպարտելու համար քննվում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում(տես՝ այստեղ):

Լատվիական և ռուսական նացիոնալիզմն իր վրա զգացած Ռոզայի համար հայկական այլատյացությունը նորություն չէ: Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի:

Լատվիական և ռուսական նացիոնալիզմն իր վրա զգացած Ռոզայի համար հայկական այլատյացությունը նորություն չէ: Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի:

Նրանք երկուսն էլ դժվարությամբ են հայերեն խոսում, սակայն համառորեն ռուսերենի չեն անցնում. «Ես օրը երկու-երեք բառ հայերեն եմ սովորում, երբ լեզուն սիրում ես, հեշտությամբ է տրվում»,-ասում է Շումովիչը:

Ռոզան երեք տարեկան էր, երբ ընտանիքով հեռանում են երկրից, և աշխարհի հետ առաջին ծանոթությունը իր նկատմամբ որպես օտարի թշնամանքն էր: Յոթ տարի ապրում են Լատվիայում՝ Ռիգայում, ու թեև քույրը այնտեղ է ծնվում, ինքը երեք տարի դպրոց է հաճախում, սակայն նրանց վտարում են երկրից որպես օտարականների:

Թեև լատվերեն լավ գիտեր, բայց հիմա մոռացել է, ցանկություն էլ չունի հիշելու. «Մերձբալտիկան էնքան էլ չեմ սիրում, ժողովուրդը սառը, մի տեսակ ֆաշիստական էր, էդ ռասիզմը շատ ուժեղ ա: Ես փոքր էի բայց զգում էի դա»:

Ընտանիքը տեղափոխվում է Մոսկվա, թեև ծնողները ավելի ուշ Ռուսաստանի քաղաքացիություն են ստանում(Ռոզան չի ցանկացել, ստացել է Հայաստանի քաղաքացիություն), սակայն ֆաշիզմն ու ազգային խտրականությունը ավելի սուր են դառնում ու նացիզմով ներծծված հասակակից ռուսները փոքրիկ աղջկան հալածում են ամբողջ պատանեկության շրջանում:

«Օրվա մեծ մասը դպրոցում էի ու որպես հայ, ինձ էնտեղ էին ավելի շատ նեղացնում,-հիշում է Ռոզան,- հետևներիցս հայհոյում էին, թքում էին մեր վրա, ծեծելուն չի հասել, էդքան դուխ չունեին, բայց ինչ ասես ասում էին մեր հետևից, մենք էլ ձեն չէինք հանում, չէինք պատասխանում որովհետև այսպես ասած նա պծիչյիխ պռավախ տամ բիլի(ռուսերեն դարձվածք՝ ծտի իրավունքով, այսինքն առանց կարգավիճակի):

Չեմ ուզում կրկնեմ հայհոյանքները: Իսկ էն ինչ կարող եմ ասել՝ ամենատարածված բառերը, որ ասում էին` չոռնիյե(սևեր), չեռնամազիյե(սևամռութ), խաչիկի: Բոլորին խաչիկներ էին ասում, ասում էի՝ յա դեվուշկա, ես խաչիկ չեմ, ոչ էլ պապայիս անունն ա խաչիկ: Ինչքան կարողանում էին, նսեմացնում էին, որ դու քեզ մարդ չզգաս: էնքան տգետ էին, որ չգիտեին, որ հայերը քրիստոնյա են ու միշտ մեզ մուսուլմանի տեղ էին դնում, դրա համար էլ էին հալածում: Ասում էի՝ ես ձեր նման քրիստոնյա եմ, բայց էնպես էր, որ դա նենց չէր հետարքրում:

Աղջիկներն էին հիմնականում, տղերքը ավելի հարգում էին, որովհետև տնայինս տալիս էի, արտագրում էին. Տղաները տղաներին էին հալածում»:

Կյանքը դժվարանում է, թշնամական միջավայրին գումարվում են պարտքերը, հոր բիզնեսը առաջ չի գնում, և հենց այդ ժամանակ նրանց ձեռք է մեկնում ճնշվածների կրոնը, երբ մայրը ծանոթանում է Մոսկվայում գործող հայկական ավետարանական Աստծո օթևան եկեղեցուն: Նրանք ընտանիքով մկրտվում են:

Ռոզան ասում է, որ մի կողմից հավատը, մյուս կողմից ընտանեկան դաստիարակությունը իրեն այնպիսի ուժ են տվել, որ կարողացել է դիմանալ ճնշումներին, չկոտրվել, և նույնիսկ հաղթած դուրս գալ փորձություններից.

«Փառք Աստծո, Աստված իմաստություն էր տալիս ոնց ճիշտ պատասխանես էդ մարդկանց: Ես ահագին բաներ եմ սովորել դիմակայելով էդ հալածանքին, իմաստություն ես ձեռք բերել, թե ինչպես մարդկանց հետ խոսաս, որ քեզ հարգեն չնայելով քո ստատուսին, կարողանաս արժեքը բարձրացնել քո ազգի:

Պատմության ընթացքում հայերի հալածանքները տեսնելով, հավատում եմ, որ հայերը ընտրված են Աստծո կողմից, առաջին քրիստոնյաներն են: Ես փոքր էի, ու գիտեի, որ ես ոչ միայն որպես հայ եմ հալածվում, այլև որպես քրիստոնյա, որովհետև ամեն ինչ ենթատեքստ ունի. Ինչի՞ համար են հալածում, ատելություն կա չէ՞, իսկ որպես հավատացյալ ես սովորում եմ որ սիրեմ ինձ անիծողներին, օրհնեմ ինձ ատողներին, և դա շատ էր օգնում:

Պատմեմ մի դեպք, ես դպրոցում գերազանցիկ էի, բայց իմ գծագրության ուսուցիչը, ատելությամբ լցված էր իմ դեմ, որ հայ եմ, միշտ երեք էր դնում, և կտրականապես հրաժարվում էր փոխի իր դիրքորոշումը: Ինչպե՞ս փոխեմ նրա վերաբերմունքը, իմ ավագները ինձ ուսուցանում էին, եթե մարդիկ ձեզ ատում են, ձեզ չեն սիրում, միևնույն է շարունակեք նրանց սիրել, մի օր կջարդվի էդ ատելությունը, երկար մարդ չի կարող ատել, ինքը սիրո կարիք ունի: Ուսուցչուհուս մոտեցա, ասեցի՝ եթե ուզում եք ինձ երեք դնել, դրեք, բայց ես ուզում եմ նաև, որ դուք ինձ հետ պարապեք: Ինքը զարմացավ՝ երեք եմ քեզ դնում, ուրիշների նման թողնել գնալու ու հետևիցս խոսելու փոխարեն, ասում ես՝ արի ես քո հետ ավելի շատ ժամանակ անցկացնեմ ու գծագրություն պարապեմ: Ինձ կյանքում պետք չէր էդ գծագրությունը, բայց ես ուզում էի նրան ցույց տայի, որ ես քրիստոնյա եմ ու ես իր ատելությանը պատասխան ունեմ ու էդ պատասխանեը սերն է: Ես պարապեցի իր հետ և գծագրությունս հինգ դրեց ու մտերմացանք»:

Դպրոցն ավարտելուց հետո նա իր մեջ առաքելություն է զգում, որ պիտի վերադառնա հայրենիք և հայրենակիցներին օգտակար լինելով ծառայի Աստծուն:

25-ամյա Ռոզան ավարտել է սկզբում Երևանի Հայ-ռուսական սլավոնական համալսարանի լրագրության բաժինը, ապա Մոսկվայի ռուս-ամերիկյան համալսարանները: Բնակվում է Քանաքեռի հայրական տանը, առայժմ աշխատանք չունի: Նրա հետ վերադառնում է նաև փոքր քույրը՝ Մարիան, ով նույնպես Կյանքի խոսքից է:

«Ռուսաստանը, իմ բարեկեցիկ կյանքը, ծնողներիս թողեցի և վերադարձա որովհետև գիտեմ որ ինչ-որ բան ունեմ էստեղից վերցնելու և տալու և հայ ազգի կյանքում ներդրում ունենամ որպես հայ,-ասում է Ռոզան,-Ռուսաստանում սովորեցի ընտանեկան խորհրդատվություն, որ կարողանամ այստեղ օգնել ընտանիքներին ամուր լինել, չբաժանվեն, ծնողները կարողանան հասկանալ երեխաներին: Աստծո խոսքը ասում է՝ հավատն առանց գործերի մեռած է: Ի՞նչ օգուտ եթե դու հավատում ես ու դուռը փակել ես ու ոչինչ չես անում»:

Արսենն ու Արմինեն միշտ իրար ուրախ նայում են: Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի:

Արսենն ու Արմինեն միշտ իրար ուրախ նայում են: Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի:

28-ամյա Արսեն Շումովիչի ազգանունը բելառուս պապից է մնացել: Նա հինգ տարեկան էր, երբ ծնողները բաժանվում են, քույրը մնում է մոր մոտ, ինքը հոր հետ մեկնում է Ուկրաինա՝ Լվով: Հայրը ամուսնանում է, և նրան մեծացնում է ուկրաինացի մայրացուն: Ավարտել է Լվովի պոլիտեխնիկական ինստիտուտի սոցիոլոգիայի ֆակուլտետը: Ի տարբերություն Ռոզայի, Արսենը Ուկրաինայում երբեք ազգային խտրականություն չի զգացել, հակառկը, ինքն իրեն ուկրաինացի է համարել, եղել է ուկրաինական ֆուտբոլի ջերմ երկրպագու:

Մայրը Կյանքի խոսք եկեղեցու հավատացյալ է, ու թեև Հայաստան այցերի ժամանակ առնչվում էր քրիստոնեությանը, սակայն նվիվում է հավատին երբ իր ընկերը ապաշխարում է.

«Մի օր ես նրան տեսա, հարցրեց՝ ո՞ւր ես գնում, ասեցի` տուն, իսկ ես՝ եկեղեցի եմ գնում: Իմ համար էդ շոկ էր, էս տղեն որի վրա խաչ էի քաշել, վստահ էի, որ երբեք նորմալ մարդ չի կարող դառնալ, փոխվել էր: Իմ համար դա նշան էր: Կարծես Աստված ասեր՝ տես, եթե նույնիսկ նա փոխվում է, դու ինչի՞ն ես սպասում»:

2006-ին Արսենը գալիս է Երևան, Կյանքի Խոսք եկեղեցում մկրտվում, ապա կրկին վերադառնում 2010-ին Կյանքի Խոսք եկեղեցու Աստվածաշնչյան դասընթացներին մասնակցելու ու Հայաստանում մնալու որոշում ընդունում: Երկու տարի առաջ ամուսնանում է հավատակից Արմինեի հետ, ապրում են վարձով.

«Ես կյանքում չէի պատկերացնի, որ իմ ուկրաինական մենթալիտետով կարամ ստեղ ապրեմ, աշխատեմ և ամուսնանամ. Իմ կինը հայ, ես` ո՜ւր հայը` ո՜ւր:

Լվովում նորմալ գործ ունեի, ընկերներ, նաև ընկերուհի: Բայց կյանքումս մի իրավիճակ եկավ, որ չէի կողմնորոշվում, թե ուր ընթանամ, Աստված ինչի է ինձ կյանք տվել, ինչ կոչում ունեմ: Մաման առաջարկեց` գնա Երևան, սովորի մի տարի, միգուցե Աստված քեզ ինչ-որ բաներ բացի: Երբ ես որոշեցի գնամ, չէի մտածում, թե կմնամ: Հետո նկատեցի, որ էստեղ, համ հայերն են, հա՞, ավելի ջերմ, մտերիմ, համ էլ մեր եկեղեցում մի քիչ մարդիկ ավելի նպատակասլաց են: Մտա նաև ստեղ ծառայության մեջ, (եկեղեցում կամավոր ձայնային օպերատոր է) ու որոշում ընդունեցի մնալ»:
Երեք շաբաթ անց գործ է գտնում՝ ինտերնետ ծառայությունում, հիմնարկը փակվում, է կրկին աշխատանքի է անցնում ռեստորանում մատուցող, ապա միջազգային կազմակերպությունների պահակախմբում:

«Մարդիկ ինձ ասում էին էստեղ գործ չկա, ուկրաինան թողած ուր ես եկել, ինչիդ ա պետք, խելքդ հավաքի, մարդիկ սաղ գնում են, իսկ դու գալիս ես: Բայց ներսս հանգստություն կար, հույս որ գործ կգտնեմ, ես հավատում եմ, որ մարդ եթե նպատակներ ունի, եթե աշխատասեր ա, մանավանդ եթե հավատում ա Աստծուն, ամեն ինչ լավ կլինի: Եվ ես գործ էի գտնում ավելի շատ աշխատավարձ էի ստանում, քան Ուկրաինայում»:

Արսենը որոշ մշակութային տարբերություններ է նկատում, որոնք նրան չեն անհանգստացնում.

«Ուկրաինացի տղամարդիկ ավելի են հարգում կնոջը, այդքան պատրիարխալ չեն, ինչպես այստեղ: Նաև,ինձ համար անընդունելի է, երբ հայ տղամարդը թույլ է տալիս իրեն դու-ով խոսել անծանոթի հետ, մտածում է՝ եթե դուք-ով խոսի, ուրեմն ինքը թույլ է, նաև հատուկ ինտոնացիաով են խոսում, մի քիչ բարձր ձայնով, որ ուժ ցույց տան»:

Կյանքի խոսք եկեղեցու դեմ տարվող քարոզչությունը ոչ Ռոզային ոչ Արսենին չեն անհանգստացում: Ռոզան ասում է, որ ինքը լրագրող է, և լավ գիտի թե ինչպես են մամուլով մարդկանց կարծիքներ է թելադրում, ինչպես դա անում էին նաև Ռուսաստանում.

«Միջավայր էլ է լինում, երբ մարդիկ ասում են` հա դու աղանդավորներից ես, ասում եմ՝ այո, ես աղանդավորներից եմ, բայց քո պատկերացրած աղանդավորներից չեմ, ես քրիստոնյա եմ:

«Ճիշտ է ազդում է մեր վրա որպես երիտասարդներ, որ ինչ-որ բնագավառներում ընդունված չենք, կոսիյե վզգլյադի (ծուռ աչքով նայել), բայց որ ներսումդ գիտես թե ով ես, ու ինչ կոչում ունես, չի կարող խանգարի»:

Արսենի համար անհանդուրժողականությունը նորություն է, Ուկրիանայում երբեք կրոնական անհանդուրժողակնություն չի նկատել:

26-ամյա Արմինեն ութ տարեկանից երգում է եկեղեցում: Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի:

26-ամյա Արմինեն ութ տարեկանից երգում է եկեղեցում: Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի:

Այնտեղ մարդիկ շատ ավելի տոլերանտ են, երկիրը շատ ավելի բազմազան է, միայն չորս ավանդական եկեղեցի կա Կաթոլիկ, Հունա-կաթոլիկ՝ որը տարածված է ավելի արևտյան Ուկրաինայում, Ռուս ուղղափառ և Ուկրաինական աֆտոկեֆալ եկեղեցի(Ուղղափառ ավտոնոմ եկեղեցի), և կողքը բազմաթիվ ավետարանական ընտանիքի եկեղեցիներ: Հետևաբար կրոնական հարցը այնտեղ ոչ մեկին չի անհանգստացնում:

Արսենը նկատում է, որ Երևանում իրեն որպես հավատացյալ տարօրինակ են նայում, տղամարդիկ հարցնում են թե՞ ինչպես «լևի» չի գնում կամ ինչո՞ւ չի խմում(Կյանքի խոսքի հավատացյալները ալկոհոլ չեն օգտագործում):

«Ես ասում եմ՝ ինձ բավական է իմ կինը, կարիք չունեմ ուրիշի, և էնքան էլ ճիշտ չեմ համարում լևին: Չեմ խմում, ոչ մի տեղ գրած չի, չի ասում` մի խմեք, էդ ուղղակի իմ որոշումն ա: Ես ժամանակին շատ եմ խմել, ու հիմա մի կաթիլ չեմ փոշմանում, որ չեմ խմում, կարող եմ խնջույքին հյութ խմելով էլ ուրախանալ: Շատ մարդկանց գիտեմ, որ հավատքի մեջ չեն, բայց չեն խմում, և իրենց ոչ ոք չի ստիպում խմել ու հավատքի հարցեր չեն տալիս: Այսպես բացատրում ես հասկանում են կարծես»:
Իսկ լատվիական ու ռուսական նացիոնալիզմը իր վրա զգացած Ռոզայի համար հայկական այլատյացությունը նորություն չի, այն այստեղ շատ ավելի մեղմ է արտահայտվում, կյանքի վրա չի ազդում.

«Երբեմն մեջս մի անհանգստություն է բարձրանում, որ էն ինչ Ռուսաստանում արել են իմ նկատմամբ հայ լինելու համար, այսօր հայերն են անում քննադատելով որպես աղանդավոր,-ասումէ նա,- և մի պահ պատկերացնում եմ՝ սիրելիս, որ գնաս Ռուսաստան, և որպես հայ քեզ հալածեն, հետաքրքիր է՝ ի՞նչ կզգաս»:

Entry filed under: ակնարկ. Tags: .

Զատիկյանի առեղծվածը. անտիպ նամակ և լուսանկար Ուկրաինայի արգանդում հասունացող հրեշը. հայ ակտիվիստները ողջունում են փոքրիկին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: