Ոչ թե լյուստրացիա այլ, հակառուսություն. Ժառանգությունը բենդերեկանի հետ է

24.02.2014 at 23:50 Оставьте комментарий

Յարոշ

«Ես բացարձակապես Հիտլերի կողմնակիցը չեմ, բայց մի բանում համաձայն եմ նրա հետ՝ ազատության հնարավոր չի հասնել միայն ձգտումով, ինչքան էլ այն կրքոտ լինի»:

Չէ այս խոսքերը Ժառանգության ակտիվիստ Ստյոպա Սաֆարյանը չի ասել: Նա մի քիչ այլ բան է ասել.

Ստեփան Սաֆարյանը հայտարարում է. «Ես բացարձակապես Յարոշի կողմնակիցը չեմ, բայց մի բանում համաձայն եմ: Ուկրաինային օդ ու ջրի նման հարկավոր է ԼՈՒՍՏՐԱՑԻԱ՝ գաղտանզերծում: Այլապես այդ երկրում հեղափոխականության ցիկլը չի փակվելու: Այն նույնքան պետք է նաեւ Հայաստանին»:

Ով է Յարո՞շը, անցած անգամ գրել եմ նրա մասին, որ Ուկրաինական «Աջ սեկտոր» նացիոնալիստական կազմակերպության ղեկավարն է,  հիմնական հարվածող ուժն էր Մայդանում ու իշխանափոխության ամենագործուն մասնակիցներից մեկը(«Ուկրաինայի արգանդում հասունացող հրեշը. հայ ակտիվիստները ողջունում են փոքրիկին»): Բայց մեղմ էի գրել՝ նացիոնալիստ, իրականում նա ռասիստ է՝ հիտլերյան ավանդույթները շարունակող ռասիստ: Մի քանի մեջբերում որ պարզ լինի.

« На Украине должна быть украинская власть: в бизнесе, политике и культуре должна преобладать титульная нация

Ուկրաինայում պետք է լինի ուկրաինական իշխանություն. Բիզնեսում, մշակույթում պետք է գերակշռի տիտղոսակիր ազգը

провести принудительную украинизацию. Русским не понравится? Ну и пусть у…ют обратно в Россию! А не хотят – мы поможем. Русские – это вообще не славяне, а татары и финно-угры.

Անցկացնել հարկադրական ուկրաինացում: Ռուսները չեն հավանի՞, թող հետ ռադ լինեն Ռուսաստան, իսկ եթե չեն ուզի, մենք կօգնենք:  Ռուսները ընդհանարապես սլավոններ չեն, թաթար ու ուգրոֆիններ են»:

Բառը մարդու բերանում փոխում է նշանակությունն ու աուրան: Հանցագործ աշխարհում գողը մի նշանակություն ունի, դասախոսի բերանում ուրիշ: Ազատություն բառն էլ Հիտլերի բերանում նշանակում է՝ ազատություն՝ ցածր ռասսաներին վերացնելու, հրեաներին ոչնչացնելու, և բարձր ռասսայի տիրապետությունը հաստատելու համար: Ուրեմն, «ձգտումը» միայն քիչ է, անհրաժեշտ է նաև գազախցիկներ կառուցել: Անգելա Մերկելը մեկ էլ հանկարծ Հիտլեր ցիտեր, ի՞նչ կլիներ, չասեմ:

Բայց Ստեփան Սաֆարյանը  Յարոշ է ցիտում: Ինչո՞ւ:

Ինչ իմաստներ կարող է ունենալ լյուստրացիան տարբեր մարդկանց բերանում.

Առաջին.

Ստյոպա Սաֆարյան. Ուկրաինային օդ ու ջրի նման հարկավոր է լուստրացիան

Ստյոպա Սաֆարյան. Ուկրաինային օդ ու ջրի նման հարկավոր է լուստրացիան

Որ պետական աշխատանքի թույլ չտան այն մարդկանց ովքեր սովետական ռեպրեսիվ ապարատի աշխատակից են եղել, մասնակցություն են ունեցել բռնաճնշումներին, հայացքների համար մարդկանց ձերբակալություներին և այլն: Դրա համար անհրաժեշտ է նաև արխիվները բացել, որ հայտնի դառնան նաև ԿԳԲ-ի գաղտնի գործակալները: Նպատակն այն է, որ ԿԳԲ-ի աշխատակիցներին ու գործակալներին դատապարտելով հասարակությունը  փորձառություն ստանա, որ այլևս չկրկնվեն մարդկանց հալածելու պրակտիկաները: Այդպես, արևմուտքում զգայուն են նացիստկան անցյալ ունեցող յուրաքանչյուր անձի նկատմամբ: Ուրեմն, լյուստրացիա հասկացության մեջ մտնում է ոչ միայն ագենտուրայի բացահայտումը, այլև բոլոր նրանց ովքեր մասնակից են եղել ռեպրեսիաներին, պատժելը կամ գոնե պետական պաշտոններին թույլ չտալը:

Ժորա Վարդանյանը ԿԳԲ-ի քննիչ էր, Սովետական ԿԳԲ-ի քննիչ: Հարցաքննում էր այլախոհներին, ու հարցաքննում էր դաժան, սպառնալիքներով, սադրանքներով: Բազամթիվ ճակատագրեի հետ է խաղացել, խորտակել է ազգային գործիչ Իշխան Մկրտչյանի կյանքը, ով 1985թ. ապրիլի 24-ին սպանվեց գաղութում(այդ մասին տես իմ ու Էդիկ Բաղդասարյանի նկարած «Չարձանագրված սպանություն» ֆիլմը): Հարցաքննում էր բանասիրական ֆակուլտետի ուսանող՝ Րաֆֆի Մելքոնին, հետո կալանավորեց, հետո Րաֆֆին դատեցին ու արտաքսեցին: Ինչի՞ համար, Սիրիայից գրքեր է բերել:

Անկախ Հայատանում Ժորա Վարդանյանը շարունակում էր ՊԱԿ-ում աշխատել, հետո դարձավ դատավոր, սկզբում Շահումյանի շրջանի դատավորն էր, ապա Կենտորն-Նորք Մարաշ համայնքի ընդհանուր իրվասության դատարանի նախագահ: Հիմա կարծեմ «վաստակած» թոշակի է անցել:

Բայց ոչ միայն նա, բազմաթիվ ԿԳԲ-ի քննիչներ ու ծառայողներ անկախ Հաաստանում պաշտոններ ունեին և երևի ունեն, նրանցից մեկին էլ եմ հիշում՝ քննիչ Լալայանը, ով էլի դատավոր էր աշխատում:

Հայաստանում լյուստրացիայից խոսողները լյուստրացիա ասելով միայն հասկանում են  արխիվները գաղտնազերծելը, Բայց դա մի մասն է, իսկ մյուս մասը գլխավորը՝ որ արդեն բացահայտ սովետական կգբ-ի աշխատակիցներին թույլ չտան պաշտոնների, ոչ մեկին չի հետաքրքրում:

Ուրեմն, ի՞նչ կարիք կա մի երկրում ԿԳԲ-ի արխիվները բացել, երբ մատնիչից ոչ պակաս, գուցե հաճախ ավելի գարշելի գործեր արած քննիչները դատավոր են աշխատում: ինչքանո՞վ են անկեղծ լյուստրացիա պահանջողները, երբ հեչ պետքները չի որ ԿԳԲ-ի քննիչը շարունակում է մարդկանց դատել:

Ստյոպ Սաֆարյանին ու մյուս ժառանգականներին հետաքրքրո՞ւմ է լյուստրացիան: Ո՞նց կարող է հետաքրքրեր, երբ նա և իր կուսակցությունը իրենց քաղաքական կյանքի ընթացքում երբեք հանդես չեն եկել  Ժորա Վարդանյանին ու մյուս կգբիչնիկներին պաշտոններից հեռացնելու պահանջով: Ավելին, Ստյոպան 1996-ի նախագահական ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հանձնաժողովի նախագահ էր, մի նախագահի համար էր աշխատում, ով ոչ միայն պահել էր պաշտոններում կգբիչնիկներին այլև նրանց դատավոր նշանակել: Բա ինչի՞ են ժառանգականները  սկսել խոսել լյուստրացիայից:

Էստեղ պիտի տեսնենք, թե ո՞րն է լյուստրացիայի երկրորդ նշանակությունը.

Բռնաճնշումների ջատագով բենդերական Յարոշի բերանում լյուսրացիան միայն մի բան է նշանակում՝ ռուսներին ու պրոռուսական տրամադրված անձանց խեղճացնելու, կամ երկրից վտարելու հիտլերյան ազատությունը:

Իսկ ի՞նչ է նշանակում Մայդանի հեղափոխությամբ ոգևորված Ժառանգության կուսակցության բերանում՝ սովետի փլվելուց 23 տարի անց:

Հենց արևմուտք-ռուսաստան հարաբերությունները սրվում են, մեկ էլ եվրոակտիվիստները սկսում են խոսել լյուստրացիայից, ու Ժառանգությունն էլ բացառություն չի: Այսինքն լյուստրացիայի մասին խոսելը Ռուսաստանի դեմ տրամադրությունների մի դրվագն է միայն:

Սաֆարյանի բերանում էլ, լյուստրացիան գրեթե նույն նշանակությունն ունի ինչ Յարոշի՝լյուստրացիան պետք է նրանց ոչ թե ռեպերսիաները դատապարտելու ու կանխելու համար, այլ միջոց Ռուսաստանի դեմ: Ուրեմն, Սաֆարյանը ինչքան էլ ապահովագրի իրեն ֆաշիզմից, թե Յարոշի կողմնակից չի,  Յարոշ ցիտելով լավ էլ նրա կողմնակիցն է դառնում:

Էնպես որ թարգեք լյուստրացիա ասել, հասկացանք, որ Ռուսաստանի դեմ եք:

հգ.

Ուկրաինական հեղափոխությամբ ոգևորվածները համոզում են, թե Յարոշի Աջ սեկտորը Մայդանի չնիչին մասն է, նա եղանակ չի ստեղծում: Իսկ ով է ստեղծո՞ւմ եղանակ: Խնդրեմ,  ընդդիմության գլխավոր լիդերներից մեկը «Ազատություն» կուսակցության նախագահ Օլեգ Տյագնիբոկը, ով Յանուկովիչի հետ գլխավոր բանակցողն էր,  Յարոշից չի տարբերվում, նույն ֆաշիստն է, մի մեջբերում նրանից.

Они не боялись, как и мы сейчас не должны бояться, они взяли автомат на шею и пошли в те леса, они готовились и боролись с москалями, боролись с немцами, боролись с жидвой и с другой нечистью, которая хотела забрать у нас наше украинское государство… Нужно отдать Украину, наконец, украинцам. Эти молодые люди, и вы, седоголовые, это есть та смесь, которой больше всего боится москальско-жидовская мафия, которая сегодня руководит на Украине. (Տյագնիբոկի մասին ավելի մանրամասն այստեղ):

Իսկ սա էլ «Ազատություն» կուսակցության կանոնադրությունից.

According to the generally accepted definition, a nation is a community bound by blood and spirit. Therefore, the crucial condition for joining Svoboda is that its members must belong to the Ukrainian nation. Atheists and former Communist party members were not eligible for membership.

«Ըստ ընդունված սահմանմանը՝ ազգը մի համայնք է, որի անդամները իրար հետ կապված են արյամբ եւ հոգևոր արժեքներով, հետևաբար Սվոբոդային միանալու ամենաէական պայմանը պետք է լինի այն, որ համայնքի անդամները պետք է պատկանեն ուկրաինացի ազգին: Աթեիստները եւ նախկին կոմուստական կուսակցության անդամները չունեն այդ անդամակցության իրավասությունը»:

Նաև ներկայացնեմ նախորդ գրառմանս մեջ Հրաչ Գալստյանի մեկնաբանությունը կապված Տյագնիբոկի հետ.

Այսպես ասած Աջ սեկտորը երևի չորրորդ ուժ էլ չի արդեն, այլ առաջին, ու սա մի հրեշ է, որ եվրոպացի չինովնիկների թեթև ձեռքով լեգիմացվեց, ու այն նորից հետին պլան մղելը երևի արդեն հնարավոր էլ չէ:

Աջ սեկտորի միջուկը Ուկրաինայի հայրենասեր կազմակերպությունն է: Այն ժամանակին ստեղծվել է Տյագնիբոկի կուսակցության (ծայրահեղ աջ, ֆաշիստական կուսակցություն) լուծարված ռազմական թևի հիմքով, լուծարումից մի քանի տարի անց: Հետաքրքիր է, որ նախաձեռնությունը եղել է ոչ թե Ուկրաինայի արևմուտքում, այլ արևելքում: Ճյուղավորված կառուցվածքով, ռազմական ճամբարներով, զենքի պահեստներով ու կայուն ֆինանսավորում ունեցող կազմակերպություն է:

Թվաքանակով երկրորդը Սպիտակ մուրճ կազմակերպությունն է. բացահայտ տեռորիստական բնույթի կազմակերպություն է, ֆինասավորվում է տարբեր օլիգարխական ղմբավորումների կողմից ու նրանց պատվերներն էլ կատարել է մինչ այժմ:

Այս երկու խմբավորումներն էլ ֆաշիստական սիմվոլիկա են ընտրել:

Երրորդ հիմնական ուժը Օստապ Բենդերի Եռաժանի խմբավորումն է. սա արդեն բենդերական տրադիցիայի կազմակերպություն է: Սրանցից մինչ այժմ «հեռու էին փախչում» ոչ միայն այսպես ասած լիբերալներն ու դեմոկրատներն, այլ անգամ խայրահեղ ազգայնականները: Ծրագրային դրութներից է Լեհաստանի կործանումը:

Այս խմբավորումները ֆինանսավորում ունեն ոչ միայն ներսում, այլ նաև եվրոպակա պրոֆաշիստական ֆոնդերից:

Փաստեր կան, որ սրանց գործունեությունը արդեն իսկ դուրս է գալիս Ուկրաինայի սահմաններից ու այսպես ասած «տեռորիստական ինտերնացիոնալի» մաս են կազմում:

Ի դեպ Աջ սեկտորի ներկայացուցիչներն այսօր արդեն բարձր պաշտոններ են ստացել ոստիկանությունում, СБУ -ում, հարկային ոստիկանությունում, ու հայտարարել են, որ կոալիցիոն կառավարությունում պորտֆելների են հավակնում, այլապես «իրենց պայքարը շարունակվելու է»:

Реклама

Entry filed under: խոհ. Tags: , , .

Ուկրաինայի արգանդում հասունացող հրեշը. հայ ակտիվիստները ողջունում են փոքրիկին Մարտի մեկի բրենդը ու Տաթևի ճամփեն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 4 769 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Ошибка: Twitter не ответил. Пожалуйста, подождите несколько минут и обновите эту страницу.

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: