Ողջույն Ղրիմին նաիրյան երկրից

17.03.2014 at 23:54 Оставьте комментарий

Ողջունում  և շնորհավորում եմ Ղրիմի ժողովրդին  ինքնորոշման համար, որ երեկվա հանրաքվեում 96տոկոսը քվեարկեց Ուկրաինայի կամզից դուրս գալու և Ռուսաստանին միանալու օգտին:

Ինչու՞ որոշեցի հայտնել իմ դիրքորոշումը:

Առաջին՝ ևս մեկ անգամ իրացվեց ազգերի ինքնորոշման իրավունքը:

Ղրիմի ինքնորոշումը ևս մի անգամ քանդում է սահմանների անձեռնխելիության գաղափարը ու առաջնային պլան մղում ինքնորոշման գաղափարը, իսկ դա շահավետ է բոլոր նրանց համար ովքեր ձգտում են Ղարաբաղի անկախությանը:

Դրա համար էլ Ադրբեջանի վերնախավը խառնվել է իրար ու բացահայտ Ռուսաստանի դեմ ելույթներ է ունենում: Մի քանի օրինակ. iarex.ru-ն հաղորդում է. Իլհամ Ալիևի մտերիմ պատգամավոր Ֆարիջ Գուլիևը Ղրիմի դեպքերն անվանել է օկուպացիա և ասել. «Մենք չենք կարող պնդել, թե այս իրադարձությունները մեզ չեն վերաբերվում, եթե մենք մնանք դիտորդի վիճակում, վաղը Ուկրաինան էլ կարող է դիտորդի վիճակը ընտրել Ղարաբաղյան հարցում»:

Իսկ «Ենի մուսաֆաթ» կուսակցությունից պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը ասել է. «Եթե Ռուսաստանը դուրս չքշվի Ուկրաինայից, եթե Ռուսաստանը այնտեղ հասնի իր նպատակին, դրանից Ադրբեջանի վնասը ավելին կլինի քան Ղարաբաղյան խնդրից»:

Ղրիմի հանրաքվեն չի ճանաչել Արևմուտքի ու ԱՄՆ-ի հետ նաև Թուրքիան, Դավիթօղլուն հայտարարել է թե անթույլատրելի է իրավիճակի նման զարգացումը տարածաշրջանում:

Երկրորդ, շնորհավորանքս բարձրաձայն հայտնում եմ, քանի որ Հայաստանում շնորհավորող չեմ տեսնում, իշխանությունը դեռ ձայն չի հանել,  մարդու իրավունքների անունից խոսող քաղաքացիական հասարակությունը միացել է ԱՄՆ-ի ու Արևմուտքի քաղաքական շահերին և չի ընդունում Ղրիմի ժողովրդի ինքնորոշումը:

Պատմաբան Արարատ Միրզոյանը գրում է ՖԲ-ի իր էջում.

«Եվ ռուսական սվինների ներքո կազմակերպված հանրաքվեի արդյունքերն էլ բացարձակապես արժանահավատ չեն ու մեծապես ստվերում են ազգերի ինքնորոշման նշածս իրավունքի իրացման այդ ակտը: Այլ պայմաններում անցկացված հանրաքվեի արդյունքները ես միայն կողջունեի»:

Արարատի այս նույն ձևակերպումները, հիշում եմ, ժամանակին անում էին ադրբեջանցիները Ղարաբաղի անկախության հանրաքվեի ժամանակ՝ не признаем референдум под дулами автоматов, ավտոմատների փողերի տակ կատարված հանրաքվեն չենք ճանաչում:

Ինքնորոշման պատմությունը նաև պատերազմների պատություն է, ինքնորոշման   հանրաքվեներն էլ հաճախ իրականցվել են զինված խմբավորումների, ռազմական ուժի  ներկայությամբ, նաև զինադադարների արանքում, ինչպես օրինակ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշված  Արևելյան Թիմորում, Հարավային Սուդանում, Կոսովոյում և այլն:

Ու միայն  քաղաքական շահերով պայմանվորված էս կամ էն հանրաքվեի արդյունքները չի  ճանաչում էս կամ էն պետությունը:

Ղրիմի դեպքում դեռ գործը պատերազմին չի հասել, ռուսները զորք չմտցնեին, կարող էր հասնել, ուկրաինական բանակը կհանեին ինքնորոշվող ժողովրդի դեմ: Ուրեմն, միայն քաղաքական նպատակահարմարությունը չի ընդունի  2.3 միլիոն մարդու մասնակցությամբ հանրաքվեն՝ պատրվակ բերելով, թե այն «ռուսական սվինների ներքո է կատարվել»: Ձեր համար ոչխա՞ր են 2,3 միլոն հոգին, որ տենց հեշտ սվինի տակ կմտնեին և վախից Ուկրաինայի կազմից Ղրիմի դուրս գալուն կողմ կքվեարկեին:

Այո, ավտոմատի փողեր եղել են, բայց տեղամասերից հեռու, էդ ավտոմատների փողերը եկել էին պաշտպանելու իրենց հայրենակից ռուսների ինքնորոշման իրավունքը Կիևի գերիշխանությունից, ինչպես Հայաստանից և սփյուռքից հայ մարտիկներն էին մեկնել Ղարաբաղ պաշտպանելու հայրենակիցների  ինքնորոշման իրավունքը Բաքվից, ինչպես Ալբանիայից զինված ալբանացիներն էին մեկնել Կոսովո:

Լարված իրավիճակ է, բնակչության անվտանգության սպառնալիք կա էնտեղ, ուր շրջանը ուզում է դրուս գալ գերիշխանության տակից, վաղ թե ուշ ինչ որ սվիններ պիտի հայտնվեին: Ուրեմն ո՞ր սվինների ներքո լիներ հանրաքվեն, որ ընդունեիք արդյունքները, ուկրաինական սվինների՞, պարզ չի՞ որ ուկրաինական սվինը թույլ չէր տա Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Реклама

Entry filed under: խոհ. Tags: .

Հավատացյալ դերասանները թիրախ. «Կուզեք կտրեք, կուզեք կոտրեք, իմ արմատները երկնքում են» Պուտինի դասերը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 4 769 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Ինքնիշխան բլբլոցի տոնը՝ Ինքնագրի շնորհանդեսն ու մրցանակները, լուսանկարային հաղորդում inknagir.org/?p=8966 1 day ago
  • Խորհրդարան առանց ընդդիմության, լիբերալիզմ առանց դեմոկրատիայի Անկախությունից ի վեր Հայաստանում կառուցվում ու կառուց… twitter.com/i/web/status/1… 1 day ago
  • Ինքնագիր գրական ակումբի հայտարարած 2018թ. ապրիլ֊մայիսյան հեղափոխության թեմայով գրական մրցույթի ամփոփման արդյունքում… twitter.com/i/web/status/1… 4 days ago
  • բանկոմատի մոտ Մամայիս թոշակն էի հանում, ծեր մարդը խնդրեց որ իր թոշակն էլ բանկոմատից հանեմ, ինքը չի կարողանում էդ ս… twitter.com/i/web/status/1… 5 days ago
  • խոհեր Հ1֊ով կոռուպցիայի թամայով բանավեճից հետո Քաղաքական գործիչն ընդդեմ դատարկախոսի, մտավորականը ընդդեմ պոպուլիստ… twitter.com/i/web/status/1… 6 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: