Պուտինի դասերը

19.03.2014 at 23:59 Оставьте комментарий

«Զանգեցի Ղրիմ ընկերոջս, հարևանը՝ թաթարների հինգ հոգիանոց ընտանիք ա, երեքը թոշակառու, սաղով քվեարկել են Ռուսաստանին միանալու օգտին,- պատմում է լրագրող ընկերս,- խի՞, հարցնում եմ, ասում ա՝ տեսնում են Յացենյուկը ասում է, թե թոշակները կրճատվելու են, թոշակի տարիքը բարձրացվելու ա, իսկ Ռուսաստանը խոստանում ա երեք անգամ ավել թոշակ: Կազանի թաթարների դելեգացիան էլ եկել, թաթարներին հավաքել, ասել ա՝ էս ձեր խաղը չի, ո՞ւր եք քիթներդ խոթում: Դե ի՞նչ կքվեարկեն, ու թաթարների ահագին մասը Ռուսաստանին կողմ ա քվեարկել»:

Ու ոչ միայն թաթարները, Ղրիմի ուկրաինացիներից շատերն էլ, քվերակել են Ռուսաստանի օգտին. և ռուսախոս են, և խառը ամուսնություններ կան, և նրանց էլ գայթակղում է Ռուսաստանի կայունությունը և սոցիալական բարենպաստ վիճակը:

Ուկրաինական ազգն էլ երկփեղկված է մանավանդ Ղրիմում, մի օրինակ, ֆեյսբուքում մի մայդանական բողոքում է,որ քրոջ հետ չի կարողանում շփվել քաղաքական պատճառով, իսկ մի ուրիշն էլ  գրառման տակ ասում է.

Вільна Ластівка- Мои мама и сестра голосовали сегодня в ялте…((((((. Мы поговорили о детях и как только тема была исчерпана, быстренько распрощались. На остальные темы общаться не время….

«իմ մայրը և քույրը քվեարկել են այսօր Յալթայում (((((. Մենք խոսեցինք երեխաների մասին, և թեման սպառվեց, արագ հաջող ասեցինք: Մյուս թեմաները քննարկելու ժամանակը չի»:

Օրինակները շատ էին, սաղ չես բերի:

Բայց ինչի՞ եմ սա ասում: ԱՄՆ-ն ու Եվրոպան աստված սարքած հայ բազմաթիվ ակտիվիաստներ,  անընդհատ ասում են, թե հանրաքվեն կեղծվել է, հնարավոր չէր, որ 82 տոկոս մասնակցություն լիներ ու 96 տոկոսն էլ քվեարկեր Ռուսաստանին միանալու օգտին, որ զենքի սպառնալիքի տակ է եղել(դրա մասին՝ Ողջույն Ղրիմին նաիրյան երկրից): Ուրեմն, եվրոակտիվիստները ինչքան էլ Պուտինի անունը ծ-ով գրեն(Պուծին) ճշմարտությունը չի փոխվի, այո  թվերը ճիշտ են, էդպես էլ քվեարկել են, ձեր խաթեր, գուցե մի երկու տոկոս էս կողմ էն կողմ տարբերություն լինի, էդ հեչ, Ղրիմը վերադարձել է մատուշկայի գիրկը:

Արևմուտքի հանրաքվեն մերժելու բոլոր մյուս իբր իրավական պատճառներն էլ էնպես հեշտ են ջախջախվում, որ մնում է միայն մի պատճառ՝ ԱՄՆ-ն և Արևմուտքը դեմ են այն ազգերի ինքնորոշմանը, որոնք իրենց կապիտալի շահերին ձեռ չեն տալիս:

Պատճառների մի մասն էլ ջախջախեց  Պուտինը Կրեմլում երեկվա իր ելույթում ու համ էլ դեմոկրատիայի դաս տվեց բոլոր էն բազմազգ երկրներին, որոնք ճնշում են փոքրամասնությունների լեզվի իրվունքը.

Будет правильно, если в Крыму будет три государственных языка — русский, украинский и крымскотатарский.

«Ճիշտ կլինի, եթե Ղրիմում լինի երեք պետական լեզու՝ ռուսերենը, ուկրաիներենը և ղրիմթաթարյանը»:

Պուտինին կլանված լսում էի, աչքիս առաջ նա դարձել է համաշխարհային պատմության մեջ աշխարհի վրա ազդեցություն ունեցող անհատներից մեկը՝ ինչպես է վստահորեն իր երկրի ինքնուրույնությունը պահում ու պաշտպանում ազգային շահերը աշխարհի հզորագույն  եռյակի դեմ(ԱՄՆ, Եվրամիություն, Ճապոնիա), փշրում երկակի ստանդարտները, հիմնավորում Ղրիմի միանալը:

Ու նախանձում ես՝ Պուտինի նման նախագահ ունեցած լինեինք, վաղուց Ղարաբաղը միացած կլիներ Հայաստանին, Հայաստանը կդառնար Իրանի գազամուղի համար տարանցիկ երկիր, Աբխազիայի կառավարությունում հայերը դիրքեր կունենային, բացված կլիներ Աբխազիայի երկաթգիծը, կառուցված կլիներ Հայաստան Իրան երկաթգիծը, Վրաստանի հայաբնակ շրջանները ավելի ինքնուրույն կլինեին, նույնիսկ Թուրքիայի սահմանն էլ ավելի շանս կունանր բացվելու և այլն, և այլն:

Բայց մեր ունեցածը հայկական Յանուկովիչն ա: Թե՞ ավելի բեթարը, ով ինչ ուզում տալիս ա ու վերցնում միայն թշվառ հայրենակիցներից: Չգիտեմ, բայց մի Պուտին էլ ուկրաինացիներին է պետք, որ մտածի երկիրը փրկելու մասին: Պուտինը ազգային շահերը պաշտպանելու դաս տվեց ամբողջ աշխարհին ու կոնկրետ նաև Ուկրաինայն, որ նրա կայունության գրավականը ռուսալեզու բնակչության իրավունքները հարգելն է:

Ուկրաինայում եթե չառաջանան ուժեր, որոնք չեն դառնա Արևմուտքի, Ռուսաստանի կամ օլիգարխների խաղալիքը, կկարողանան պատկերացնել թե որն է ամբողջ երկրի շահը, ամբողջականությունը պահելու համար երկիրը կդարձնեն ֆեդերատիվ պետություն, կոմպրոմիսների գնան ռուսախոս բնակչության հետ, ուրեմն, եթե չառաջանան, էլի կմասնատվի:

A boy with the Russian flag painted on his cheek reacts as pro-Russian supporters celebrate in Sevastopol on March 16, 2014. Crimeans voted Sunday in a referendum to join Russia as tensions escalated in eastern Ukraine in the worst East-West crisis since the Cold War. Russia President Vladimir Putin vowed to «respect» the outcome of the vote in a region that is now under the de facto control of Russian forces despite an international outcry. AFP PHOTO/ VIKTOR DRACHEV

Մայդանականի ֆեյբուքյան գրառման տակ, ուր ուկրաինացիները լաց են լինում, թե ոնց են ընտանիքները քանդվում,  մի ուրիշ մեկնաբանություն գրավեց, որ հիշացրեց փետրվարի 21-ին գրածս(Ուկրաինայի արգանդում հասունացող հրեշը), թե ոնց է եղբայրը եղբոր դեմ դուրս գալիս.

Anna Kreslavsky-van Zon «Даже не думал, что так много людей в аналогичной ситуации» (с) ооооооо, нас много… не видел ты просто моей перписки с племянником из Якутии, Сереж :))))) только после того как я написала — это ты, сын моего брата, встанешь с ружьем против моих внуков, лицом к лицу со своим братом, то есть — моим сыном… — он понял что-то… по крайней мере — что не все понимает и знает в этом мире. до этого — он был крут.

Բայց ոնց որ թե խելքը գլխին մարդ չկա Ուկրաինայում, հես ա, նայում ես, թե ոնց են բենդերականները լցվում խմբագրություն ու ծեծում լրագրողին ու դեմը առնող չկա(տես էստեղ), ու դեռ էս խմորը շատ ջուր կխլի:

Реклама

Entry filed under: խոհ. Tags: , .

Ողջույն Ղրիմին նաիրյան երկրից Պրիվոլնոյե

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 4 769 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Ինքնիշխան բլբլոցի տոնը՝ Ինքնագրի շնորհանդեսն ու մրցանակները, լուսանկարային հաղորդում inknagir.org/?p=8966 1 day ago
  • Խորհրդարան առանց ընդդիմության, լիբերալիզմ առանց դեմոկրատիայի Անկախությունից ի վեր Հայաստանում կառուցվում ու կառուց… twitter.com/i/web/status/1… 1 day ago
  • Ինքնագիր գրական ակումբի հայտարարած 2018թ. ապրիլ֊մայիսյան հեղափոխության թեմայով գրական մրցույթի ամփոփման արդյունքում… twitter.com/i/web/status/1… 4 days ago
  • բանկոմատի մոտ Մամայիս թոշակն էի հանում, ծեր մարդը խնդրեց որ իր թոշակն էլ բանկոմատից հանեմ, ինքը չի կարողանում էդ ս… twitter.com/i/web/status/1… 5 days ago
  • խոհեր Հ1֊ով կոռուպցիայի թամայով բանավեճից հետո Քաղաքական գործիչն ընդդեմ դատարկախոսի, մտավորականը ընդդեմ պոպուլիստ… twitter.com/i/web/status/1… 6 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: