Քեսաբը և ԱՄՆ-ի նպատակները

31.03.2014 at 08:35 Оставьте комментарий

Քեսաբը միկրոմոդելն է նրա ինչ սպառնում է Հայաստանին, եթե ԱՄՆ-ի կայսերական ծրագրերը շարունակվեն իրականանալ:

Արաբ տնտեսագետ Սամիր Ամինը գրում է.

«Ամերիկյան հաստատությունը(դեմոկրատներն ու հանրապետականները) չեն թաքցնում իրենց պլանների նպատակը. մոնոպոլիզացնել երկրագնդի բնական ռեսուրսներին մուտք ունենալու հնարավորությունը, որ շարունակեն իրենց վատնողական ապրելակերպը, նույնիսկ ի վնաս մյուս ժողովուրդների, կանխել ցանկացած խոշոր կամ միջին ուժի հայտնվելու հեռանկարը, որը կարող է դիմադրել Վաշինգտոնի պարտադրված կարգերին, այդ նպատակներին հասնել տարածելով երկրագնդի վրա ռազմական վերահսկողություն»:

Ամինը կոլեկտիվ կայսրություն է որակում տրիադան՝ գերիշխող կապիտալի շահերով միմյանց հետ կապված ԱՄՆ-ն,Եվրոմիությունը և Ճապոնիան, որոնք որոշումներ են ընդունում հաշվի չառնելով աշխարհի մնացած մասին և որոնց զարգացման պտուղներից չի օգտվում երկրագնդի 80 տոկոսը:

Այս հզոր ուժի դեմ փորձում են դիմադրել մի քանի ինքնուրույն երկրներ, որոնց Բուշի վարչակարգը անվանեց չարի առանցք: Իրաքն ու Լիբիան ավերելուց հետո հերթը հասավ Սիրիային, որի մասին երկու տարի առաջ գրել եմ` «Սիրիան ԱՄՆ-ի մամլիչի տակ»:

Սակայն չորս տարի շարունակ  համաշխարհային իսլամական տեռորիստական ցանցերի, Սաուդիան Արաբիայի,  Կատարի, Թուրքիայի ֆինանսական ու ռազմական աջակցությամբ, ԱՄՆ-ին չի հաջողվում տապալել Ասադին: Միֆեր դարձան այն պնդումները, թե Սիրիայի ժողովուրդը ձգտում է ազատվել բռնակալից: Մի պարզ փաստ, որ չորս տարի շարունակ Սիրիայի բանակը չի քայքայվում, դասալաքությունը այնքան չի որ բանակը քանդվի, ցույց է տալիս, որ ժողովուրդը պաշտպանում է Ասադին ու ԱՄՆ-ն միայն մերձավոր արևելքում վերահսկողություն տարածլու համար  ամեն ինչ անում է, որ ժողովրդի մեծամասնութան աջակցությունը վայելող ու փոքրամասնությունների անվտանգության միակ երեաշխավոր  նախագահին վերացնի:

Սամիր Ամինը ասում է.

«Եռյակը» աջակցում է «իսլամական որոշումը»: Եվ դա հատկապես ակնհայտ է Սիրիայի օրինակով: Նրանք աջակցում են այսպես կոչված «ընդդիմությանը», որոնք ներկայացնում են իսլամական շարժումները և վարձականներին:

Ինչո՞ւ են նրանք աջակցում: Որովհետև իսլամական ռեժիմները պետությունները ոչնչացնելու ամենալավ երաշխավորն են: Եվ ոչ միայն նրա համար, որ նրանք հասարակական կյանքի նկատմամբ ծայրահեղ ռեակցիոն են, հատկապես կանանց իրավունքների հետ կապված, այլև նրա համար, որ բացարձակապես իվիճակի չեն ընդոունել ժամանակակից հասարակության որևէ մոդել: Եվ դրա հետևանքով նրանք ենթարկվում են համաշխարհային բանկի և ՄՎՖ-ի կուրսին:

Բայց ԱՄՆ-ի նպատակը արաբական երկրները ոչնչացնելն է, ինչպես նրանք արդեն ոչնչացրելեն Իրաքը»:

Նույն ժամանակվա մեջ Քեսաբ ներխուժումն ու ԱՄՆ-ի Սիրիայի հետ դիվանագիտական կապերի խզումը և նաև Օբամայի այցը Սաուդիան Արաբիա, ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն նոր ալիք է բարձրացնում Ասադին տապալելու համար: Եթե հաջողվի, հաջորդ «անհնազանդը» Իրանն է, որտեղ հեղափոխություն անելու համար դեռ տարիներ առաջ ԱՄՆ-ն սկսել է սադրել թյուրքախոս բնակչության նացիոնալիզմը:

Ի՞նչ կլինի, եթե Իրանում հեղափոխություն լինի.  մեր կողքը կստեղծվի  40 միլիոնանոց Ադրբեջան, Թուրքիան կդառնա տարածաշրջանի ամենահզոր երկիրը և արդյունքում Հայաստանը երկու օրում կուլ կտան: Եթե «միջազգային հանրությունը» մի քիչ ջանք թափի զսպելու թուրքական ախորժակը, որ աշխարհի երեսից պետություն վերացնելու նախադեպ չստեղծվի, կարող է միջամտի, որ Երևանն ու Արարատյան դաշտը մնան որպես անկախ պետություն:

Հայաստանում բնակվողը, եթե չի կորցրել ինքնապահպանման բնազդը, կնկատի ԱՄՆ-ի քաղաքականության սպառնացող վտանգը, սակայն հայ կոմպրադորային մտավորականությունը կամ «քաղաքացիական հասարակությունը» մոլեռանդորեն աջակցում է ԱՄՆ-ի պլաններին(օրինակ, այսօր երբ Քեսաբի ու ամբողջ սիրիահայության միակ պաշտպանը Ասադի բանակն է և եթե քվեարկություն լիներ Քեսաբում, Ասադը 100 տոկոս ձայն կհավաքեր,  Արթուր Սաքունցը ֆբ-ում գրում է. «Ասադն ինձ համար պատերազմի հանցագործ է․․․ որի ռեժիմը մարդկանց դեմ կիրառել է զանգվածային ոչնչացման զենքեր»: Փաստարկներն այնքան քիչ են Ասադի դեմ, որ օգտագործում են հին պրոպագանդիստական տրյուկը, թե նա քիմիական զենք է օգտագործել:  ինչպես հայտնի է չի ապացուցվել դա, հակառակը՝ կան լուրջ կասկածներ, որ օգտագործել են գրոհայինները որպես պրովոկացիա, որպեսզի ԱՄՆ-ն ռմբակոծի Դամասկոսը):

Ուրեմն, ինչքան շատ ուժեր դիմադրեն ԱՄՆ-ի աշխարհակալ ծրագրերին, այնքան Հայաստանի անվտանգության սպառնալիքները նվազում են: Այդ դիմադրության օղակներից մեկը կամ գլխավոր օղակը Ռուսաստանն է դարձել, Ղրիմի ինքնորոշումն ու Ռուսաստանին միանալը այդ դիմադրության արտահայտությունն էր, և այս կոնտեքստում, ահա, թե ինչու էր Ղրիմի միացումը շահավետ Հայաստանին՝ այն կանխում է ԱՄՆ-ի նվաճողական պլանները:

Պատմական փաստերը  միֆերի վերածելով արևտմյան մամուլը Ղրիմի միացումը որակեց որպես նոր սառը պատերազմի սկիզբ՝ Ռուսաստանին որպես աշխարհի գլխին կախված վտանգ: Արա Հարությունյանը, ով Հայաստանում այն քչերից է,  որ Արևմտյան պրոպագանդայի կեղծիքը քննադտում է, Լրագիր կայքում նկատում է, թե ինչպես ՄԱԿ-ում Ուկրաինայի ամբողջականության քվեարկություն կազմակերպելով Արևմուտքը փորձում  է արհեստականորեն ստեղծել բևեռ.

«Անտեսելով տարրական աշխարհքաղաքական, փիլիսոփայական ու մարդկային տրամաբանությունները, աշխարհակալ ուժերն իրար են խառնել ամենատարբեր  հարցերը՝ փորձելով ձևակերպել նոր, կեղծ գեոքաղաքական բևեռ ի դեմս Ռուսաստանի:

Որպես Ռուսաստանին մեկուսացնելու և անկյուն մղելու պատրվակ վերցված է Ղրիմի հարցը: Սևը սպիտակի տեղ մատուցելով փորձ է արվում  միջազգային նոր քավության նոխազ կերտել Ռուսաստանից»:

Եվ քանի որ այդ դիմադրությունը ներկայցնում է Պուտինը, նրանից սարքում են մի հրեշ ով իբր ուզում է վերակագնել Սովետը:

Իսկ ով է իրականում Պուտինը:

Մեջբերում  2000 թվի նրա խոսքից՝ Россия может стать полноправным членом НАТО, «если с интересами России будут считаться, если она будет полноправным партнером»,

«Ռուսաստանը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ եթե Ռուսաստանի շահերի հետ հաշվի նստեն, եթե նա լինի լիարժեք գործընկեր»:

Սովետական կայսրություն վերականգնել երազողի համար առնվազն դավաճան է նա ում մտքով անցնում  է  ՆԱՏՕ-ին անդամակցել:

ՆԱՏՕ-ն ընդլայնելելելով դեպի Ռուսաստանի սահմանը և Արևելյան եվրոպայում հակահրթիռային կայաններ տեղադրելու ծրագրերով, որոնք ուղղված են միայն Ռուսաստանի դեմ, ԱՄՆ-ն ցույց տվեց որ ոչ թե ուզում է համագործակցել Ռուսաստանի հետ այլ իշխել, ապա տնօրինության տակ վերցնել աշխարհի ամենահարուստ ռեսուրսներով երկրը:

ԱՄՆ-ի այդ ծրագրերին Ռուսաստանի դիմադրությանը զոհ գնացին սկզբում Վրաստանը, հիմա էլ Ուկրաինան:

Սամիր Ամին.Այժմ միակ կայսրական կենտրոնը՝ Արևմտյան Եվրոպան,ԱՄՆ-ն, Ճապոնիան,ղեկավարում է աշխարհը առանց «ծայրամասերի» որևէ մասնակցության»

Սամիր Ամին.Այժմ միակ կայսրական կենտրոնը՝ Արևմտյան Եվրոպան,ԱՄՆ-ն, Ճապոնիան,ղեկավարում է աշխարհը առանց «ծայրամասերի» որևէ մասնակցության»

Վեց տարի առաջ Վրաստանում Հարավային Օսիայի սամանի մոտ ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե՝ «Հսկա Ռուսաստանի ինչի՞ն են պետք էս սարերը»,Պաատա Զաքարաշվիլին, ով այսօր վրացական կառավարությունում պետնախարար է,պատասխանեց.

«Ռուսաստանին սարերը պետք չեն, Ռուսաստանին պետք է, որ Վրաստանը ՆԱՏՕ չմտնի»:

ՆԱՏՕ մտնելու ցանկություն հայտնելուց 14 տարի անց Պուտինը կրեմլյան ելույթում ևս մեկ անգամ հստակ ներկայացնում է, որ իր խնդիրն է պաշտպանել Ռուսաստանը ՆԱՏՕ-ի առաջխաղացումից, և  որ նա ձգտում է պահպանել Ռուսաստանի ինքնուրույնությունը, ռուսների շահերը և թույլ չտալ, որ իր երկրի մոտ թշնամական ռազմաբազաները ավելանան:

31.03.14

Entry filed under: խոհ. Tags: , , .

Պրիվոլնոյե Գնչուական տոն Թիֆլիսում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: