կեղծարար լուսանկարիչները

28.04.2014 at 11:38 6 комментариев

Գրող-լրագրողի կեղծարարությունը, փաստերի խեղաթյուրումը բացահայտելը մի քիչ ավելի բարդ է՝ պիտի գրես, ապացուցես, մեկը հավատա, մյուսը՝ չէ, իսկ լուսանկարչի կեղծարարությունը ավելի հեշտ է՝ դնում ես կեղծված լուսնակարի կողքը օրիգինալը և վերջ: եթե օրիգինալը ունես: եթե չունես, չես ապացուցի:

Լուսանկարիչների german&zaven co թայֆեն կեղծարարությամբ է զբաղվում՝ ինձ ջնջելով վավերագրությունից.

Գերման Ավագյանի մի հարցազրույցը վերնագրված է՝ «Պատմության վավերագրողը»:

Սենց է «վավերագրում». ֆեյսբուքում դրել է լուսանկարը «՝1993թ., ապրիլի 4 Քյալբաջար», Իմ դեմքը ծածկել, վրան՝ իր դեմքն է դրել:

Զավեն Խաչիկյանն էլ Գերմանի դամքյաշն ա դառել, ուրեմն, նախ մեջբերում mediamax-ին տված Զավենի հարցազրույցից. «Շատերը փորձելու են խմբագրել ետին թվով իրենց եւ մյուսների կենսագրությունները, դեպքերի դրվագները: Նաեւ սուտ է ներարկվելու մեր պատմության էջերը ու զգալու ենք, թե գիտնական անհատի ինչ տիտանական աշխատանք է պետք լինելու մեզ եւ եկող սերունդներին՝ անաչառ ներկայացնելու մեր 100-150 տարվա պատմությունը»:

Հիմա Զավեն Խաչիկյանը ետին թվով խմբագրում է 1990 թ. Գերագույն Սովետում արած իր իսկ լուսանկարը՝ ջնջել է լուսանկարի միջից ինձ ու հրապարակել ֆեյսբուքում:

Էրկուսն էլ ընտրակեղծիքի դեմ խոսացող են, յանըմ իրենք իշխանությունից ազնիվ են, բայց սրանց ըսկի մի լուսանկար չարժի վստահել, ուր մնաց մի ընտրական տեղամաս:

Գերման Ավագյան

օրիգինալ

օրիգինալ

 

կեղծված

կեղծված

 

Զավեն Խաչկյան

օրիգինալ

օրիգինալ

 

կեղծված

կեղծված

………………………………………………………………………………

Զավեն Խաչիկյանի կեղծարարության պատճառը այս նյութի վերջնամասում «Հայաստնում ի՞նչ լուսնկարիչ կա: Զավեն Խաչիկյանը»

Entry filed under: բլոգ.

Քեսաբը և ԱՄՆ-ի նպատակները Իմ գնդակահարված ցեղը

6 комментариев Add your own

  • 1. Nina  |  28.04.2014 в 19:35

    qez inchu chen sirum?

    Нравится

    Ответить
    • 2. Վահան Իշխանյան  |  29.04.2014 в 09:17

      Nina, խի պըտի չսիրեն, հարցի մեջ պատասխանը կա՝ լավը չեմ՝ չեն սիրում:

      բայց մի պարզբանում, որ տվել եմ նաև fb-ում:
      Ուրեմն, Զավենը ինձ ջնջել ա նկարի միջից, քանի որ ես իր ցուցահանդեսի մասին ընեկրական բան էի գրել, դուրը չէր էկել: ասեց հանի, չհանեցի, հարցրի ինչի, ասեց ձեռ ես առնում ինձ: որոշեցինք երեք անկախ կարծիք հարցնենք,ինքն էլ ընտրեց, թե ում հարցնենք: Երկուսը ասեցին՝ նորմալ բան ա գրած, իսկ մեկին ըսկի չհասավ գործը, Զավենը ինձ ջնջեց ընկերներից, էլ ընկեր չենք: իրա մոտ էր պապիս ախպոր 40-ականների կոդակ լայնֆոմատ ապարատը, երեք անգամ գրեցի, ուզեցի՝ չտվեց, ինչ որ կեղտոտ բաներ գրեց:

      Իսկ սա էն տեքսը որի համար ջնջել ա ինձ
      Հայաստնում ի՞նչ լուսնկարիչ կա: Զավեն Խաչիկյանը
      http://www.tert.am/blog/?p=795

      Нравится

      Ответить
  • 3. կարեւոր չէ  |  28.04.2014 в 20:56

    Գերմանը էս որտեղ ա իրա գլուխը պատկերացնում 🙂

    Нравится

    Ответить
  • […] Թերթ.ամ-ում հենց հրապարակվեց գրութունս, Զավեն Խաչիկյանը զանգեց, ասեց՝ թե ուզում ես ընկերներ մնանք, հանի նյութդ: Չհասկացա թե ինչը չէր հավանել: Թերթ.ամ-ում յոթ տարի բլոգ եմ վարում և չէր եղել մի դեպք, որ ինչ որ մեկը պահանջի նյութ հանել: Շատ մարդ շատ բան չի հավանում, ինչի պիտի մեկը իրեն թույլ տա նյութը հանել տալ: Դե որ ընկեր էի համարում ու հարգում էի Զավենին, չորով չմերժեցի, ասի՝ խորհդակցեմ հետը, տեսնեմ ինչը դուրը չի եկել, գուցե փոխեմ: Հանդիպեցինք սրճարանում, Զավենը մի երկու բան ասեց որ դուրը չէր եկել, ասի՝ լավ դրանք կփոխեմ: Փոխեցի, էլի զանգեց, ասեց՝ ավելի ես վատացրել, ինձ ձեռ ես առնում: Ես չհասկացա, թե որտեղ եմ ձեռ առնում, առաջարկեց երեք հոգու հարցնենք, թե արդյոք նյութում իր դեմ ինչ որ բան կա, եթե նրանք ասեն՝ կա, նյութը հանեմ: Համաձայնեցի: Ինքն էլ ընտրեց երեքին՝ Սոնա Համալյան, Լևոն Ջավախյան, Արա Աթայան: Առաջին երկուսը կարդացին, ասեցին նորմալ նյութ է, ոչ մի վիրավորական բան չկա մեջը: Երրորդին հերթը չհասավ, Զավենը ինձ ջնջեց ընկերների ցուցակից, ու այլևս սկսեց չբարևել: Ես նրան խնդրեցի վերադարձնել պապուս եղբոր լուսանկարչական ապարատը, որ նրա մոտ էր մնացել: Չտվեց: Բայց դա դեռ ոչինչ, 90-ականներին իր արած մի լուսանկար հրապարակեց, որտեղ ջնջել էր իմ դեմքը: Ես իմ արխիվից գտա այդ լուսանկարը և հրապրակեցի օրիգինեալը … […]

    Нравится

    Ответить
  • […] մի լուսանկար հրապարակեց, որտեղ ջնջել էր իմ դեմքը: Ես իմ արխիվից գտա այդ լուսանկարը և հրապրակեցի օրիգինեալը … 2014-ի Ոսկե ծիրան փառատոնին Կինո Մոսկվայի երկրորդ հարկի […]

    Нравится

    Ответить
  • […] Թե ինչպես է  մշակել Դալիբալթայանի լուսանկարը, չեմ կարող ասել, մանսագետները ավելի լավ կասեն, նույն պահին նույն լուսանկարչի արված երկու լուսանկարներից կարելի է ենթադրել, որ հարցազրույց անողը հանված է: Այդ ենթադրությունը ավելի է հիմնավորվում այն փաստով որ Քելբաջարում արված մեկ այլ լուսանկարում էլ իմ դիմանկարի տեղը դրել էր իրենը, տես «Կեղծարար լուսանկարիչներ»-ում: […]

    Нравится

    Ответить

Оставьте комментарий

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com