Անարդար ֆիլմ «Անհարազատներ»

23.06.2014 at 21:07 Оставьте комментарий

ԱԱԾ-ի նախկին պետ Դավիթ Շահնազարյանը «Անհարազատներըր» ֆիլմում

ԱԱԾ-ի նախկին պետը «Անհարազատները» ֆիլմում

Եթե ստալինյան բռնաճնշումների ու ողբերգությունների մասին պատմող ֆիլմում որպես արդարության պահապան և սովետական ռեպրեսիվ մեքենան «մերկացնող» անձ խոսում է մեկը, ում ղեկավարությամբ Հայաաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) շարունակում էր ԿԳԲ-ի ամենադաժան տարիների մեթոդները, ուրեմն ի՞նչ անուն տալ էդ ֆիլմին. գառան մորթի հագած գայլի խրախճա՞նք, զոհերի ծաղրա՞նք, դահիճների ցինի՞զմ՝ այո, տեսեք, մեր Միկոյանի արձանը չեք դնի, բայց մենք մեկ է, կսողոսկենք ձեր պայքարի մեջ, այնտեղ ուր ողբերգությունն  է ու կփչացնենք ձեր հիշողությունը:

«Անհարազանտեր» ֆիլմի հերոսն ու էքսպետը, բարոյախոսն ու պատմաբան-մասնագետը՝  1994-1995թթ ԱԱԾ-ի(նախկին ԿԳԲ) պետ Դավիթ Շահնազարյանն է: Հայաստանի անկախության 23 տարիների ընթացքում Ազգային անվտանգության ամենադաժան շրջանը եղել է հենց Շահնազարյանի ղեկավարման տարիները: 1995թ., երբ Շահնազարյանը զբաղեցնում էր ԱԱԾ-ի շենքում պետի կաբինետը նույն պահին շենքի մեկ այլ սենյակում ծեծելով սպանում էին «Դրո» գործով կալանավոր դաշնակցական Արտավազդ Մանուկյանին: Հետո պիտի ձևակերպեին, որ նա բանտախցում մահացել է թութքից:

Ստալինյան շրջանից հետո, բրեժնևյան ժամանակներում ԿԳԲ-ն ձեռք էր բերել մի  իմիջ, թե հրաժարվել է բռնություններից, քաղաքական բանտարկյալներին այլևս չի խոշտանգում: Սովետական նախկին քաղաքական կալանավորներն էլ են պատմում, որ իրենց հարցաքննությունների ժամանակ չեն ծեծել(թեև, ասում էին, որ երբեմն լինում էին ծեծի դեպքեր):

Սովետի քանդվելուց հետո անկախ Հայաստանում Դավիթ Շահնազարյանը այդ «իմիջից» հրաժարվեց և վերակենդանացրեց ստալինյան շրջանի դաժան ավանդույթը: 1994-ին Համբարձում Գալստյանի սպանության գործով ձերբակալված  երեք երիտասարդ դաշնակցականները ամենադաժան փորձությունների ենթարկվեցին(այսուհանդերձ չկարողացան ապացուցել, թե նրանք են սպանողները, ու ազատ արձակվեցին): Արժեր անդրադառնալ Լևոն Տեր-Պետրոյանի ղեկավարության շրջանի  բռնաճնշումներին, մի շրջան որի վերադարձի համար պայքարողները այս երկրում մի պահ հասան 300 հազարի:

Այսպես է աշխարհը, երբ պետության ղեկավարի ոճրագործությությունը չի դատապարտվում, նա մի օր վերադառնում է՝ մեկ որպես հուշարձան, մեկ որպես ամբոխ տանող նախագահի թեկնածու…

Այսօր նրանք ովքեր Միկոյանի արձանի վերադարձը կապում են Հայաստանի Ռուսաստանին մերձենալու, Եվրասիական միությանը անդամագրվելու ու մաքսային մտնելու հետ, չեն անդրադառնում որ իրենց ատելի Ռուսաստանում սովետական բռնաճնշումների հեղինակների դեմ մի շարք գործեր են հարուցվել, իսկ Հայաստանում՝ ոչ մի հատ: Եվ հիմա ֆիլմում արդարությունից է խոսում մեկը՝ Շահնազարյանը, ով եղել է ԿԳԲ-ի պետ ու հնարավորություն ունեցել բացահայտելու սովետական բռնաճնշումների կազմակերպիչներին ու կատարողներին, սակայն դա չի արել, և ինքն էլ դեմ է լյուստրացիային: Ավելին՝ նրա ղեկավարության տակ աշխատում էին սովետական ԿԳԲ-ի այն քննիչները, ովքեր գաղութ էին ուղարկում քաղաքական բանտարկյալներին:

Հարգելի ակտիվիստներ, ինչո՞ւ եք Միկոյանի վերադարձը կապում մաքսայինի հետ, չէ՞ որ սովետական բռնությունները չեն դատապարտվել նաև Շահնազարյանի պատճառով, ով թաքցրել ու խրախուսել է  ոճրագործներին: Իսկ ոճրագործները եթե չեն դատվում, վերադառնալու հատկություն ունեն: Ուրեմն, Միկոյանի վերադարձի առաջին մեղավորներից մեկը հենց Շահնազարյանն է՝ չբացահայտելով իր ձեռքի տակ եղած փաստաթղթերրը, իսկ դուք, ֆիլմի հեղինակ ակտիվիստներ, նրան սարքում եք  արդարության մարտիկ ու դրանով հենց դուք նպաստում Միկոյանի վերադարձին:

Բայց «Հազարաշեն» կազմակերպության «Անհարազատներ» ֆիլմը, որի ռեժիսորներն են Սարիկ Հովսեփյանը և Նիկա Շեկը, խորհրդատուները Գայանե Շագոյանը(ինձ հաղորդեցին, որ փաստացի սցենարի հեղինակն է) և Լևոն Աբրահամյանը, ստալինյան ողբերգության հիշատակը միայն Շահնազարյանով չի փչացնում:

Հունիսի 14-ին, ստալինյան զոհերի հիշատակի օրը ՆՓԱԿ-ում ցուցադրվեց այդ ֆիլմը: 40 րոպե նայում ես կիսված էկրանին, ուր մի կողմում ստալինյան գնդակահարված զոհի ծերացած զավակն է խոսում, մյուս կողմում 30-ականներ հիշեցնող «դոկումենտալ» կադրեր են(ինչո՞ւ եմ դոկումենտալը դրել չակերտներում, քանի որ այդ կադրերը  կարող են ռեպրեսիաներ հիշեցնել միայն նրա համար, որ նկարվել են հավանաբար  70 տարի առաջ, ու չի հասկացվում՝ խաղարկայի՞ն ֆիլմից են, թե դոկոմենտալ, տիտրեր չունեն): Իհարկե, ամբողջ կինոյի ընթացքում երկփեղկված էկրանի ձանձրույթը, մեծ ողբերգության կողքին զոհերի զավակների կենցաղային մանր բողոքները տրանսպորտի վարձավճարի վերաբերյալ կինոյի անորակության դետալներ են, որոնց անդրադառնալը կարևոր չեմ համարում՝ հիմա այսպես են նկարել, իրենց գործն է:

Բայց արդեն իրենց գործը չի, երբ ծեր կնոջ կամ տղամարդու մանկության ողբերգական պատմությանը զուգահեռ մեկ էլ էկրանի ձախ փեղկում «երեսունականների» կադրերը փոխվում են ու սկսում կոնկրետ դոկումենտներ ներկայացնել… ի՞նչ շրջանից, 2008-ի մարտի մեկի կադրեր, իհարկե ընտրովի դոկումենտալ, միայն էն կադրերը, որտեղ փողոցներում ոստիկաններ են, մարդիկ են ձերբակալում, և չկան հակառակը ցուցադրող կադրեր, ուր ցուցարարները ոստիկան են գցել քացու տակ և այլն:

Եվ ի՞նչ, այդ ամբողջ դոկումենտալ փեղկի մեջ միայն մի կոնկրետություն, որը բացարձակապես կապ չունի այս մարդկանց ողբերգության հետ, միայն մի տեղ է գրվում թե ինչ կադրեր են դրանք, միայն մարտի մեկի կադրերը ունեն տիտրեր:

Ռեժիսո՞ր, թե քաղաքական ֆանատ, ով նախկին ու ներկա իշխանության փողոցային մարտը  կապում է աշխարհի երեսին եղած ամենադաժան տոտալիտար ռեժիմներից մեկի միլոնավոր զոհեր խժռած ռեպրեսիվ ապարատի հետ: Ու մեր ժամանակների զոհերի մեջ Օպերայի հրապարակում որպես զոհ ներկայացնվում է ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նա ում նախագահական շրջանը անկախ Հայաստանի բատներում ամենադաժանն է եղել և ամենամոտը սովետական շրջանին:

Ողբերգությունը չվերապրել ու չընկալել և այն դարձնել սեփական քաղաքական նախասիրությունների գործիք. սա է ֆիլմը:

Entry filed under: խոհ. Tags: , .

Ընտանեկան ալբոմ. Վահան Չերազ Հայկական ակտիվիզմ. «երջանիկ լինես»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: