Հայկական ակտիվիզմ. «երջանիկ լինես»

07.07.2014 at 20:53 Оставьте комментарий

Իշխանությունը ամեն ինչ չի, որ ուզում ու անում է: Երբեմն, երբ հասարակական ճնշումը մեծ է լինում, նահանջում է. Ուզում էր քանդել Կինո Մոսկվայի ամառային դահլիճը չքանդեց, Թռչկանի վրա հիդրոկայան էր կառուցելու, չկառուցեց, Մաշտոցի պուրակում խանութներ պիտի սարքեր, չարեց, քաղաքային տրանսպորտը ուզեց թանկացնի, չկարողացավ և վերջինը՝ կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգից հրաժարվեց:

Այս բոլոր հաջողությունները քաղաքացիական խմբերի պայքարի արդյունք են:

Քաղաքական կուսակցությունները, ընդդիմությունները իրենց մեծախոս լոզունգներով՝ Սերժիկ հեռացիր, ավազակապետություն և այլն, մինչև այժմ ոչ մի հաջողություն չեն գրանցել, մինչև հիմա իշխանության որևէ ախորժակ չեն խանգարել: Երբեմն աջակցել են քաղաքացիական շարժումներին, ինչպես օրինակ պարտադիր կենսաթոշակայինի դեմ պայքարին էր աջակցում Դաշնակցությունը, բայց միայն աջակցություն:

Հսկայական ռեսուրսներով ու ֆինանսերով կուսակցությունները երբեք չեն նախաձեռնել դիմադրություն այնտեղ, ուր իշխանությունը ինչ որ բան է ուզում յուրացնել, ուտել, խժռել, հանրային շահերի հաշվին նոր եկամտի աղբյուրներ ստեղծել: Ինչո՞ւ:

Այս դիտարկմամբ ուզեցի արձագանքել Վիոլետ Գրիգորյանի «Աֆրիկյան քաղաքականություն» գրությանը, ուր ներկայացնում է քաղաքական կուսակցությունների ու քաղաքացիական շարժումների հակադրությունը: Վիոլետը ասում է.

«Բայց «քաղաքացիականները» անհոդաբաշխ ճիչ չեն արձակում, այլ լուրջ քաղաքական հարցեր են արծարծում` Աֆրիկյանների ու շատ այլ դեպքում բողոքելով մասնավոր կապիտալի շահերի անօրինական գերակայության դեմ` ի վնաս հանրային շահերի: Ավելին` խփում են համակարգը պահող սյուներին` օլիգարխների շահերին, որոնց անօրինական գործողությունների երաշխավորն է նախագահը, ու եթե հանկարծ չկարողանա երաշխավորել, կկորցնի նրանց աջակցությունը: Հո մի կարճլիկ, աչքերի տակ սևացած ու հիվանդ մարդը մենակով չի էս երկիրը վարի տալիս: Նման միֆականացումը ձեռնտու է նրանց, որ մենակ էդ մարդուն ուրիշով փոխարինելու ու ոչ թե երկիրը փոխելու խնդիր են դնում»:

Հիմա հարց, ինչո՞ւ ընդդիմադիր կուսակցությունները չեն պայքարում օրինակ Աֆրիկյանների շենքի պահպանման, կամ Ծածկած շուկայի համար, կամ Թեղուտի շահագործման դեմ: Պարզ պատճառով, այդ բոլոր ընդդիմադիր կուսակցություններում կամ կան կենտրոնում շենքեր սարքողներ կամ ֆինանսավորվում են երկրի խոշոր ֆինանսական շրջանակներից՝ հանքեր շահագործողներից ու էլիտար շենք կառուցողներից: Օրինակ, ՀԱԿ-ը ինչպե՞ս պայքարի Թեղուտի համար, երբ ՀԱԿ-ի ղեկավարի հանգուցյալ եղբայրը 90-ականներին խոշոր հանք շահագործող էր, իսկ այսօր էլ ՀԱԿ-ին աջակցում է մեկ այլ հանք շահագործող:

Կոպիտ ասած՝ «Աֆրիկյանների շենք» քանդողներն են ֆինասավորում կուսակցություններին:

Գաղափարական ոչ մի տարբերություն չկա ընդդիմադիր կուսակցությունների ու իշխող Հանրապետականի միջև, Նժդեհն ու Արամ Մանուկյանը ախորժակը ձևավորելու դեկորացիաներ են միայն, բոլորի ուշքն ու միտքը յուրացնել, խժռել, սեփականացնել, ու փող շինելն է: Տարբերությունը այն է, որ Հանրապետականը իշխանություն ունի և ինքն է վերահասկում եկամտի աղբյուրները, մյուսները իշխանություն չունեն, կամ ունեն բայց քիչ, և ուզում են իշխանություն, որ իրենք իրար մեջ բաժանեն, բայց եթե չստացվի գոնե փայ ունենան:

Ուրեմն, այլ կերպ ասած՝ Հայաստանում գաղափարական ընդդիմություն գոյություն չունի, բոլոր կուսակցությունները՝ ընդդիմություն թե իշխանություն, մի գաղափարախոսություն են դավանում՝ լիբերալ են, կյանքի միակ նպատակը հարստանալն է ու կյանքից հաճույք ստանալը, նրանք բոլորը համաձայն են, որ երկրի հանքերի եկամուտները երկու-երեք հոգու գրպանը կարող են գնալ, ով բաշարում է, նա էլ հարստանում է, որ հանրությունը չունի սեփականություն, որ ով նախաձեռնող է, ով ուժեղ է նրան է պատկանում երկիրը:

Բայց քաղաքացիական շարժումներն էլ կայուն գաղափարական հիմք չունեն, նրանցից ոչ մեկը գաղափարական հակամարտություն չունի այս լիբերել գաղփարախոսության հետ, միայն պահի թելադրանքով ակտիվանում է մի խումբ՝ իր պրոֆիլին համապատասխան, և կախված էն հանգամանքից թե ինչ գին ունի խնդիրը իշխանության համար, հաջողության հասնում կամ տապալվում են: Կիոն Մոսկվա՞ն են քանդում, ակտիվանում են ճարտարապետները, Մաշտոցի պուրա՞կը՝ էկոլոգները: Այս խմբերը քաղաքական կուսակցություններից տարբերվում են նրանով, որ բացի լավ ապրելուց կյանքի այլ իմաստներ էլ ունեն:

ruzan grigoryan

Քաղաքացիական պայքար քաղաքապետարանի դեմ

Օրինակ՝ Մաշտոցի պուրակի հարցում հաղթեցին, քանի որ իշխանության համար աղմուկի «գինը» ավելի թանկ էր քան խանութների «գինը»: Բայց Թեղուտում պարտվեցին.

Թեղուտի անտառի մոտ երկու-երեք ցույցը տեսնելով ու մի քանի պաստառից ամաչելով, պարզ է, իշխանությունը չէր հրաժարվելու միլիարդներից: Իսկ ակտիվիստները ավելին անել չէին կարող, հանուն ինչի՞ նետվել տրակտորների տակ, ո՞ր գաղափարի, ո՞ր ապագայի:

Ուրեմն, այդ միլիարդները բաշխելու այլընտրանքային գաղափար է անհրաժեշտ, որին այնպես պիտի հավատաս ինչպես Եհովայի վկան Արմագեդոնին է հավատում: Ռացիոնալ մտածողության տեսանկյունից այդ միլիարդները հանրության մեջ արդար բաշխելը ավելի իրականանանալի է քան Արմագեդոնը:

Այստեղ Եհովայի վկաների մասին պատմող «Սպասում» ֆիլմը:

 

Բայց հավատի համար Եհովայի վկաները իրենց զոհաբերում են, բանտ նստում, իսկ Թեղուտի համար պայքարը կանգնում է այնտեղ, ուր կարող է վնասել կյանքից հաճույք ստանալուն:

Հայաստանի քաղաքացիական ակտիվիզմի գաղափարախոսությունը բնորոշում է ակտիվիստ Ռուզան Գրիգորյանի խոսքը «Ականատեսի հուշերը։» Ընտրությունները Հայաստանում 1990-2013» ֆիլմում»: Ռուզանը ասում է.

«Պետք է ապրել, հաճույք ստանալ, լինել երջանիկ, կողքից մասնակցել նաև հանրային կյանքին, շարունակակական ինչ որ բան փոխելու ակնկալիքով»:

Նախագահ Սերժ Սարգսյանը Թեղուտում

Նախագահ Սերժ Սարգսյանը Թեղուտում

Սա նույն քաղաքական վերնախավի գաղափարախոսությունն է՝ հաճույքի գաղափարախոսությունը, մի տարբերությամբ՝ հաճույքը զուգորդել պայքարով, որը գուցե ավելի է խթանում հաճույքը, և այդ խթանից զուրկ են օլիգարխների զավակները: Այդ խթանն էլ երբեմն կանխում է իշխանության ախորժակը. երբեմն ծոմ պահելը օգտակար է առողջությանը:

Ակտիվիստներն էլ հաճույքը ձևավորելու իրենց դեկորացիաները ունեն՝ անարխիզմն և այլն:

Ուրեմն, որտեղ պայքարը խանգարում է երջանկությանը ու հաճույքին, նահանջել, որտեղ հնարավոր է՝ զուգորդել, ուրեմն, արժի շարունակել պայքարը:

հգ. անցնում էի Տերյանով՝ Աֆրիկյանների շենքը արդեն չկար, բուլդուզերը հավաքում էր վերջին բեկորները: Ակտիվիստները շենքը չկարողացան պահել, քաղաքացիական շարժման վերջին նախաձեռնությունը տապալվեց:

Entry filed under: խոհ. Tags: .

Անարդար ֆիլմ «Անհարազատներ» Պոռնեզիա իմ սեր. «Շնանալու բախտին ընդմիշտ հավատարիմ»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: