Պոռնեզիա իմ սեր. «Շնանալու բախտին ընդմիշտ հավատարիմ»

13.07.2014 at 17:37 Оставьте комментарий

Մերուժան

Մերուժանը իր սիրո հետ: Գագիկ Շամշյանի

Սիրում եմ քո ճիչը կենակցության պահին,

Երբ ջանում ես ներսում ցիցը երկար պահել:

Պոռնեզիա, այսպես է կոչվում նիմֆոմանուհիների կամ հայերեն՝ տռփուհիներին ձոնված հայկական Լարս ֆոն Տրիերի՝ Մերուժանի բանաստեղծությունների ժողովածուն:

Նրանք ունեն տուն ընտանիք՝

Շատերի հետ են երազում պառկել,

Խաղեր են տալիս կիրթ ու ընտանի,

Եվ ձևանում են երևալ պարկեշտ:

Նույնն են բոլորի ցանկությունները,

Մերկանալ կցվել, հագենալ՝գնալ,

Նրանք մոլագար ցանկասերներ են,

Բիրտ արուների կարոտ այս կանայք:

Այո, մինչ հայկական սարսռամիտ ակտիվիստները արգելում են աշխարհահռչակ ռեժիսոր Լարս Ֆոն-Տրիերի անհագուրդ ցանկությամբ կնոջ մասին պատմող «Նիմֆոմանուհի» ֆիլմը և հայ հանրությանը զրկում առնչվել բարձր արվեստի գլուխգործոցին(«Հայերը գեղացի՞ են, թե՞ ճգնաժամը լցնում են մռակաբեսությամբ»), հասարակության աչքից վրիպում է հայկական Ֆոն Տրիերը՝ Մերուժանը, ով համեստորեն իր արվեստն է արարում՝ համաշխարհային շուխուրներից անդին:

Կրծկալից դուրս պրծած նրանց ստինքները խոնավ՝

Պաղ քրտինք են թողնում փափուկ պտուկների ծայրից,

Փափագում են տաք տռփանքից տապալվել ու ոռնալ,

Եվ սպասում սև ցուլերի մերձեցումին վայրի:

 

Ամառ է տոթ ու հեղձուցիչ, և ցանկասեր կանայք

Արևելյան տենդ են ապրում ափսոսանքի ցավով,

Երազաում են տեսնել պագշոտ արուների բանակ՝

Դեպի կանաչ թփուտները մերկանդամ արշավող:

pornezia

հայկական Ֆոն Տրիեր. Պոռնեզիա

«Նիմֆոմանուհին» էկրանին հայտնվելուց առաջ Երևանում արդեն իր ընթերցողն էր գտել տռփասեր կանանց և լիրիկական հերոս տղամարդու՝ («Քո մեջ թողնում ծորուն սերմը իմ կրքի») մասին պատմող «Պոռնեզիա» բանաստեղծությունների ժողովածուն, որ լույս տեսավ 2013թվի վերջերին:

70-ամյա Մերուժան Հովհաննիսյանը 60-ականներին հակասովետական ագիտացիայի մեղադրանքով ազատազրկված յոթ հայրենասերներից է, խռուշչովյան շրջանից հայ այլախոհական առաջին սերնդի միակ ողջ ներկայացուցիչը: Հրատարակել է 30 բանաստեղծությունների գիրք:

Պոռնեզիայում են «Նիմֆոմանուհում» Շառլոտ Գինսբուրի մարմնավորած հերոսուհու՝ Ջոյի հայ քույրերը, միայն նրանցից ոմանք, ի տարբերություն իրենց դանիացի քրոջ, պարկեշտության հետևում թաքցրել են իրենց կրքերը, որոնք նկատում ու բանաստեղծականացնում է Մերուժանը: Նրանք մարմնավորում են ընդհանրապես բուրժուական այն կանանց, ովքեր «պարկեշտ» կնոջ դիմակի տակ թաքուն բավարարում են իրենց կրքերը:

Մերուժանի նկարագրած հայ տռփուհիները ավելի գեր են, մսոտ ու փարթամ կրծքերով, որոնք կարող են փռել ուր ասես, ի տարբերություն դանիացի նեժնի-մեժնի Ջոյից ու նրա համեստ կրծքերից.

Ստինքները փռած պատուհանի գոգին,

Հետախուզում է նա անցորդներին արու,

Նրանց բնազդներում կիրք է բոցավառվում

Եվ իր զույգն է ընտրում սև ցուլերի ջոկից:

 

Հետո վեր է կանչում իր ընտրյալին վայրի,

Եվ ընդունում նրա սերմը իբրև սնունդ,

Նրա երակները եռանդով է սնում,

Եվ պահանջում կրկին շնաբարո վարվել:

Իսկ հետևյալ բանաստեղծությունը կարծես ձոն լինի հենց Ջոյին ու նրա հետ բոլոր նիմֆոմանուհիներին, ում կերպարը հասանելի եղավ ինտերնետում սարսռամիտների  ինադու(ֆիլմի արգելքը վնասեց միայն Սինեմա սթար կինոթատրոնին զրկելով նրան եկամուտից, քանի որ Տրիերի Նիմֆոմանուհին վաղուց հասանելի է ինտենետում և հայ հանդիստեսը այն արդեն տեսել է).

Կուրծքը բացում է ճոխությամբ կնոջ,

Կիրքը հարուստ է ցանկությամբ էգի,

Նա տղաների անհատնում ցնորք,

Ով չի ախորժում հագենալ մեկից:

 

Այլ փափագում է մի խումբ ոռնացող,

Շնագայլերի առնական ձագեր,

Որոնց տարերքին դառնա բռնացող,

Որպես առնանդամ լափող մսակեր:

Պոռնեզիան ձևավորված է Ռոբերտ Դուֆլոսի գեղանկարներով

Պոռնեզիան ձևավորված է Ռոբերտ Դուֆլոսի գեղանկարներով

Կա՞ արդյոք տարբերություն հայկական և դանիական Ֆոն Տրիերների միջև: Հիմնական տարբերությունը այն է, որ  ի տարբերություն դանիացի էսթետի, հայ էսթետը նիմֆոմանուհի պոլիտկորեկտ բառի փոխարեն երբեմն օգտագործում է պոռնիկ և բոզ վիրավորական համարվող բառերը(Եվ ես վարակվում եմ նրա կրքից բոզոտ), սակայն ոչ որպես հայհոյանք, այլ կնոջ կրքի սիրալիր անվանում: Առաջաբանում Մերուժանը բացատրում է.

«Պոռնկությունը մեծագույնն է բոլոր արվեստներից, որի շնորհիվ փառաբանվում է գեղեցկությունը իբրև հմայքի և հրապույրի կենսաղբյուր»:

Իսկ մի՞թե նիմֆոմանուհի բառը կոռեկտ է, եթե կնոջ ցանկությունների առատությունը բնութագրում է որպես հիվանդություն՝ նիմֆոմանյա՝ մանյա, մինչդեռ՝ տղամարդունը նորմալ է համարվում:

Ինչպես անեկդոտում, երբ կինը գնում է բժշկի մոտ ասում՝ բժիշկ, ամուսինս չի բավարարում: Սիրեկան պահեք՝ խորհորդ է տալիս բժիշկը: Պահում եմ, բայց նա էլ չի բավարարում: Երկրոդը պահեք: Պահում եմ, բայց երկրորդն էլ չի բավարարում: Բժիշկը զարմացած ասում է՝ տիկին դուք հիվանդ եք: Այո, ես էլ եմ ասում,-ընդունում է կինը,- խնդրում եմ ինձ թուղթ տվեք որ հիվանդ եմ, թե չէ բոլորը ասում են՝ բոզ:

Իսկ Մերուժանի պոռնեզիան կնոջ ցանկությունը չի որակում որպես մանյա, ու քանդելով քրիստոնեական բարոյականությունը որտեղ սեռական ցանկությունը մեղք է, հենց պաշտանմունք դարձնում  «մեղքը».

Երկրպագում եմ  քեզ որպես մարմին ու սեր,

Փառաբանում՝ իբրև քուրա անհագ մեղքի,

Ուզում եմ արձակել գոտին քո կենսասեր,

Եվ ներարկել թուրմը իմ առնական մեջքի

Մերուժանը «Պոռնեզիան» գրախանութներ չի հանձնել, որ հանկարծ մարգարիտները խոզերի առաջ չհայտնվեն:

Նեռի դեմ պատերազմի ելած Խաչիկ Ստամբոլցյանը այլևս հնարավորություն չի ունենա գողանալ գիրքը գրախանութից ինչպես գողացավ՝ «Մենակության շտամպը» տրնասվեստիտների մասին պատմող լուսանկարների գիրքը:

Այլևս ուշ է, առանց գրախանութի էլ գիրքը գտնում է ընթերցող և հազար Խաչիկ Ստամբոլցյան չեն կարող կանխել 68 բանաստեղծություններից բաղկացած «Պոռնեզիայի» հաղթարշավը և կիրքն ու տռփանքը  բանաստեղծական գրավչությամբ թափանցել է բազմաթիվ հայկազունների սրտերը.

Հետո վայրկյաններ բուռն ու թանկագին

Եվ մահճակալում կրքերի հեղեղ,

Դու սանձարձակի ճիչեր արձակիր,

Հանդգնիր սերը սերտ համատեղել

Պոռնկության հետ և բացարձակի:

«Պոռնեզիան» շարունակում է չարնցյան բաց սեռական բանաստեղծության ավանդույթը և Չարենցին մենակ չի թողնում իր հեղափոխական արվեստի մեջ:

Երկու բանաստեղծենրի միջև զուգահեռները բազմաթիվ են, օրինակ.

կնոջը իր վրա նստած տեսնելու ցանկությունը Չարենցի այս տեքստում.

Արմիկ, ուզում եմ, որ գաս

Շորերըդ հանես —

Եւ մերկ նըստես վըրաս —

Համարձակ անես,

Իսկ  Մերուժանը  այսպես է հրավիրում.

Նստիր իմ ծնկին և կարմիր խնձոր

Ճաշակիր, իսկ ես՝ ազդրերդ շոյեմ

Հյութեղ բերանիդ բույրը փոխանցիր՝

Դատարկիր պապակ իմ շուրթերից ներս,

Մինչև օրն անցնի, ապա թախանձիր,

Որ հարդագողը մերձավորի մեզ:

Երկու պոետներն էլ անալ սեքս են ներկայացնում, միայն Չարենցը ոչ ցեզուրային բառերով, ավելի ուղիղ տեքստով

Գրկեմ մարմինդ հրկեզ

Ո…դ ք…մ…

Իսկ Մերուժանի մոտ  հետույքի թեման ավելի բանաստեղծական և ենթատեքստային է, կրոնական հղումով.

Եվ խաղում են նրանց ազդրերից վեր փափուկ

Թմբիկները, որոնց հետույք ենք անվանում,

Իմ երազում անգամ դրանք եմ շոշափում՝

Չխորշելով   ապրել նեռի խառնանում:

Միևնույն ժամանակ առնադամի համար Չարենցը ավելի բանաստեղծական եղեգ կամ տեգ բառերն է օգտագործում

Ախ մերկացիր հլու,

Եղեգիս հետ խաղա

Իսկ Մերուժանի պոեզիայում այն ցից է.

Ցիցն է ներս խուժում ազդրերի միջով

Եվ հեշտոցի մեջ թողնում տաք գրգիռ

Պոռնեզիան նաև ազատագրական դեր է խաղում կուսությունը պահող ավանդապահ աղջիկների համար, մղում՝ ազատություն տալ իրենց կրքերին.

Կիրքը ծայր աստիճան ահագնացավ,-

Կուսությունը ծիծաղելի դարձավ:

Այնժամ աղջիկն իրեն զգաց արձակ

Եվ սանձարձակ ինչպես էգը վայրի,

Բացեց կրծքին սեղմված վարագույրը,

Որ կրծկալ է կոչվում մեր մեջ ասած,

Եվ դուրս թափեց ստինքները փարթամ:

Որոգայթեց, գայթեց և տղայից առնադամը հանել

http://www.tert.am/blog/?p=11185#sthash.O4PjerQX.dpuf

 հայկական Ֆոն Տրիերի վերջին սերը

հայկական Ֆոն Տրիերի վերջին սերը: Լուս. Գագիկ Շամշյանի

Entry filed under: խոհ. Tags: , .

Հայկական ակտիվիզմ. «երջանիկ լինես» Թուրքական «ձմեռային քունը» Ոսկե Ծիրանում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: