Թուրքական «ձմեռային քունը» Ոսկե Ծիրանում

20.07.2014 at 13:20 Оставьте комментарий

Սելջուկ Գյունեյը «Ֆուրթունա» պանսիոնում մի սենյակը դարձրել է թանգարան

Սելջուկ Գյունեյը «Ֆուրթունա» պանսիոնում մի սենյակը դարձրել է թանգարան

Մայիսին, երբ վարարում է Համշենի Քաչքար լեռներից հոսող Ֆըռթնա գետը, բացվում է կայգինգի սեզոնը՝ լեռնագետային նավարկությունը և  «Ֆուրթունա»(կամ ֆըռթընա Firtina Pansiyon) հյուրանոցը լցվում է էքստրեմալ զբոսաշրջիկներով: Պատմական Համշենը՝ լեռնային գետերով, 90 աստիճան թվացող զառիվերներներին տներով, անդունդերով ու լեռնագագաթներով Թուրքիայի ամենտուրիստական շրջաններից է դարձել:

Բայց նոյեմբերին զբոսաշրջիկներ արդեն չեն գալիս և մենք  «Ֆուռթունայի» միակ հյուրերն էինք,  ու միակ ձայնը գետի աղմուկն էր: 2011-ի աշունն էր, երբ Անահիտի և Խաչիկի հետ գնացել էինք Թուրքիա համշենցիների մասին նյութ գրելու(արդյունքում ստեղվեց hamshesnak.com կայքը ):

Պանսիոնի տերը՝ Սելջուկ Գյունեյը միայնակ խաղաղության մեջ Բայրամի ազատ օրերը կանցկացներ, եթե մենք չանհանգստացնեինք համեշենցիների հայկական ծագման վերաբերյալ հարցերով և մեր հետևից բերել չտայինք թուրքական ոստիկաններին, ովքեր հետաքրքրվում էին, թե հայերը ի՞նչ են փնտրում էս կողմերում:

Նախաճաշ Ֆորթունա պանսիոնում. Բուղլաման բաշ- համշենական կերակուր

Նախաճաշ Ֆորթունա պանսիոնում. Բուղլաման բաշ- համշենական կերակուր

Սելջուկը Համշենի մշակույթի ու բնության պաշտպան ակտիվիստ է: Պանսիոնը նաև Համշենի ազգագրական թանգարան է, մի առանձին սենյակ ցուցասրահն է, ուր Սելջուկը հավաքել է համշենական ազգագրական իրեր: Պատերին էլ 20-րդ դարի համշենցիների լուսանկարներն են:

Մինչև Սելջուկի հետ ծանոթանալս նրա մասին տեղեկություն գտա ռուսերեն վիքիպեդիայի Համշենցիներ հոդվածում. «Այդերը(բնակավայր) սկսեց այլասերվել այն բանից հետո, երբ ճանապարհը կապեց նրան հարևան Չամլիհամշեն քաղաքի հետ»,-ասում է տեղական ակտիվիստ Սելջուկ Գյունեյը, ով իր նպատակն է համարում հարազատ տեղանքի՝ Ֆըրթընա հովիտի  պահպանումը»:

Եթե հայ չլինեինք, և եթե մեզանով հետաքրքրված չլիներ ոստիկանությունը, երեկոյան զրույցները Սելջուկի հետ էկոլոգիական, քաղաքական թեմաներով ավելի մտերմիկ կլինեին. այնպիսի զրույցներ, ինչպիսին Նուրի Բիգե Ջեյլանի «Ձմեռային քուն» ֆիլմում, որը այս տարի Կաննում ստացավ ոսկե արմավ մրցանակը:

Լեռնագետային նավարկություն Ֆըռթնա գետի վրա

Լեռնագետային նավարկություն Ֆըռթնա գետի վրա

Ոսկե ծիրանում երեք ժամանոց ֆիլմը, որ պատմում է  միօրինակ կյանքով ապրող Կապադովկիայի էկզոտիկ ժայռափոր բնակավայրի հյուրանոցի տիրոջ՝ Այդենի կյանքը, հափշտակությամբ, անձանձրույթ նայում եմ ու գտնում եմ հերոսի նախատիպին՝ Սելջուկին:

Երկուսն էլ Թուրքիայի յուրահատուկ զբոսաշրջային  բնակավայրերում հյուրանոցի տեր են, մտավորական, երկուսն էլ հասարակական ակտիվիստներ՝ Այդենը տեղական թերթում հրապարակախոսական տեքստեր է տպում: Քույրը հանդիմանում է, որ գրում է չափավոր համարձակ այնպիսի տեքստեր, որոնց հետ բոլորն էլ համաձայն կլինեն. ինչպես Սելջուկն է իր չափով պայքարում Համշենի պահպանման համար մինչև այնտեղ, ուր հայկական ծագման մասին հրապարակային խոսելը կարող է վտանգել իր ապահովությունը:

Սելջուկը թվարկում է այն բառերը որոնք թրքախոս համշենցիների  լեզվում թուրքերեն չեն, հայերեն են(ակնարկի շարքը հրապարակվել է Հետքում).

Պանսիոնր ներսում

Պանսիոնր ներսում

«կաճ-կայծ, կաճոլիկ-կայծոռիկ (լուսատտիկ), դենչկապ-գլխաշոր, իլիկ, ակոս-մարգերը ջրելու համար փորված ջրի ճանապարհ, յայլաների անունները` պաղջուր, ճերմակջուր: Համշենցիների թուրքերեն մի երգ կա, որի մեջ «աղջիկ» բառն է պահպանվել» և այլն:

Բայց հենց հարցնում եմ՝ արդյո՞ք իր պապերը հայերեն են խոսել, խուսափում է պատասխանից՝

«Դուք հավանաբար խոսել եք Համշենի լեզվով, ինչպես Հոփայի համշենցիները»:

«Մեր պապերից իմացածով մենք հայերեն երբեք չենք խոսել, համշեներեն էլ չենք խոսել, թե պապերից առաջ ի՞նչ է եղել, չգիտենք»:

Այն ժամանակ չհարցրեցի, թե Սելջուկը մասնագիտությամբ ինչ է:

Ֆուրթունա պանսիոն

Ֆուրթունա պանսիոն

Այդինը նախկին դերասան է, հաջողության այդպես էլ չի հասել, չի ունեցել իր աստեղային ժամը, այսուհանդերձ գլուխ է գովում, որ որպես սկզբունքային արտիստ երբեք սերիալներում չի խաղացել: Նրա կերպարը մեկ այլ զուգահեռ է բերում. Օրհան Փամուկի «Ձյունը» վեպի հերոսը՝ դերասան Սունայ Զայիմը, ով նույնպես դերասանական կարիերայում այն հաջողությանը չէր հասել, որին երազել էր, և  ամբիցիան իրականացնում է բեմը տեղափոխելով իրական կյանք՝ Կարսում հեղաշրջում անելով:

Երկու գործերի վերնագրում էլ ձյունն է, որ մեկուսացնում է բնակավայրը աշխարհից՝ մեկում մեկուսացնում է հեղաշրջման համար, մյուսում քուն մտնելու: Երկուսի մեջ էլ Թուրքական մտավորական շրջանակներին բնորոշ բանավեճերն են՝ իսլամ, բարոյականություն և ազգային գիծ, մեկում այն գործողության մեջ է՝ հեղաշրջմամբ, մյուսում խոսակցություններից էն կողմ չի անցնում:

«Ձմեռային քուն».Այդինը գրում է

«Ձմեռային քուն».Այդինը գրում է

Ֆիլմի հերոսը Այդինը կարիք չունի չստացված դերասանական ամբիցիան  քաղաքականության մեջ իրականացնելու, հարմարավետ կյանքը հոսեցնում է իր հրապարակախոսությամբ, անշարժ գույքի եկամուտներով, և դեռ աշխարհում  հետք թողնելու չմեռած ամբիցիայով՝ ծրագրում է գրել «Թուրք թատրոնի պատմություն». սակայն այդպես էլ չի գրելու՝ ձյունը իջնում է, և ծրագրերը թաղվում են երիտասարդ կնոջ կարոտի մեջ:

Ռեժիսորը ընդունում է, որ ինքը շատ ազդված է Չեխովից: Չեխովյան պիեսներին հատուկ միապաղաղ կյանքն ու զրույցները լցվում է սոցիալական կոնֆլիկտով՝ հարուստ Այդինի և աղքատ ընտանիքի միջև, ում գույքը բռնագրավել են Այդինի պարտքերը չվճարելու համար: Այդքանը, և մեկ էլ իրենց ձանձրալի կյանքի համար մեղադրանքները,  Կինը՝ Նիհալը մեղադրում է Այդինին, որ իր ինքնուրույնությունը ճնշել է և այս աշխարհից կտրված տեղում մատնել անգործության, Այդինի քույրն էլ մեղադրում է ամուսիններին իր ճակատագիրը խորտակելու համար:

Երեք զուգահեռ.

ձմեռային-քուն1.jpg

ձմեռային-քուն1.jpg

Փամուկի «Ձյունը», ուր  հայկական մշակույթը Կարսի ուրվականն է:

«Ֆուռթունա» պանսիոնը, ուր համշենցիների հայկական ծագման հիշատակումը և հայ այցելուները խանգարում են խաղաղ բնապահպանական առօրյան. Կրկին մի ուրվական, ով հենց հայտնվում է անհանգստություն է պատճառում:

Եվ «Ձմեռվա քուն» Ֆիլմը, ուրվականներ չկան, Կապադովկիայի հայերը ու հույները ջնջվել են և թուրք ընտանիքները հանգիստ մտնում են ձմռան քուն:

լուսանկարները «Ֆոռթունայում» Անահիտ Հայրապետյանի

Entry filed under: խոհ. Tags: , , , .

Պոռնեզիա իմ սեր. «Շնանալու բախտին ընդմիշտ հավատարիմ» Իմ մրցանակը «Կույր ժամադրությանը»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: