Իմ մրցանակը «Կույր ժամադրությանը»

23.07.2014 at 13:03 Оставьте комментарий

1844

Սանդրոյի ընկերը՝Իվան ժամադրության կույր աղջկա հետ

Էխ Սանդրո, Սանդրո, տենց էլ չկարողացար վճռական լինել, մամայիցդ ու պապայիցդ տենց էլ պոկ չէկար, ու այդպես էլ մնացիր անկնիկ:

Երկու ընկեր, երկուսն էլ ուսուցիչ Սանդրոն  ու Իվան, արդեն 40 տարեկան, չեն ամուսնացել ու երևի էլ երբեք էլ չամուսնանան: Նույնիսկ ժամադրությանը, հյուրանոցի սենյակում դեմ դիմաց կնոջ հետ չեն վճռում մի բան անել:

Երբևէ եղե՞լ են կնոջ հետ, գուցե՞ կույս են: Կովկասում մտավորական, ֆլեգմատիկ միջին տարիքի տղամարդ, ճանաչո՞ւմ ես նրան՝ Սանդրոյին, որ կարող է նվիրված ծառայել ինչ որ անծանոթ մեկին, ասենք բերդից դուրս եկած Տենգոյին, մեկին ում կնոջը (իբր) սիրահարված է, սակայն երբեք ոչ իրեն՝ իր անձնական զգացմունքներին:

Սանդրոն շանս ունի վերջնականապես բաժանել Մանանյաին Տենգոյից, ասել ճշմարտությունը, որ կնոջ հավաքարարը ամուսնուց հղի է, որ կրկին բռնվել է աբորտի փող ճարելու համար, բայց չի ասում, տղամարդկային համերաշխություն ու «ազնիվ է խաղում», ու Մանանային խաբում է՝ ներկայացնելով ամուսնուն հերոս:

Տենգոն էլ Սանդրոյի հակապատկերը, հանցագործ, քցող, ամեն ինչի ընդունակ՝ սիրուն կինը՝ Մամանան հերիք չի, հղիացրել է նաև Մանանայի վարսավիրանոցի հավաքարարին:

երկու ընկեր՝ 40 տարեկան, չամուսնացած

երկու ընկեր՝ 40 տարեկան, չամուսնացած

Իսկ միթե՞ չես ճանաչում այս մյուս կովկասցուն՝ գողական, հարիֆացնող, մի օրվա մեջ օդից փող շինող Տենգոյին: Ո՞նց, ձեր հարևանը չի՞: Ինչպե՞ս է փորձում ֆռցնել բերդում նստած ընկերոջ հարազատներին, թե իբր իրենց տղեն բերդում կրվել է, ու որ քելեխի ձկան տեսականին էկեք քչացրեք, քելեխը ոչ թե սրահում, այլ, առաջվա պես՝ հայաթում վրան խփեք, մեջը արեք, որ խնայված փողը տաք իրեն բերդում որդու թավանը փակի: Այ տենց՝ էդ փողով սիրուհուն աբորտ կաներ: Թեև ծակվում է, բացահայտվում է սուտը ու ծեծ ուտում, բայց վերջին վայրկյանին ոստիկանության մեքենայի մեջ ձեռնաշղթաներով նստած գողական աֆտարիտետին ֆռցնում ու գումարը  պոկում է:

Լևան Կոգուաշվիլիի «Կույր ժամադրություն» ֆիլմը արժանացավ «Արծաթե ծիրան» մրցանակին: Ֆիմը պատմությունը պատմում է ծանոթ, շատ ծանոթ պերսոնաժների սրամիտ երկխոսություններով, և թախծոտ տեսարաններով, ինչպես աշնանային ծովափում երկու անբաժան ու անկնիկ ընկերների զբոսանքը, և թախծոտ հումորի տպավորությունը ավելի է շեշտում ֆիլմի երաժշտությունը՝ տղամարդկանց խմբակային երգը կանանց կատարմամբ:

Ինչպես ասում է ժողովրդական իմաստությունը՝ «Եթե չես կերակրում սեփական երեխային, մի օր կկերակրես ուրիշի երեխային», Սանդրոն էլ չի կարողանում ամուսնանալ ու Տենգոյից հղիացած կնոջ հարազատները  ստիպում են նրան իր տուն տանել հղի կնոջը:

Կիրակի, երբ ցուցադրում էին մրցանակակիր ֆիլմերը, Կինո Մոսկվայում «Կույր ժամադրությունից» հետո նկատեցի, որ հանդիսատեսները այնքան էլ չէին ոգևորվել: Շատերը ձեռ էին առնում ֆիլմը, թե էշություն ա(ֆիմի թրեյլերը):

«Ես նա չեմ». Նիհա՞թն եմ, թե՞ Նեջիփը

«Ես նա չեմ». Նիհա՞թն եմ, թե՞ Նեջիփը

«Ոսկե ծիրան» ստացած ֆիլմը տեսե՞լ ես, ո՞րն ա ավելի լավը»,-հարցրեց մի ծանոթ աղջիկ:

«Էս ավելի ա դուրս գալիս»:

«Ոնց, եթե սրանից վատն ա էդ «Ցեղը», ուրեմն լրիվ հեչ բան ա»:

«Ինչի՞, դուրդ չեկա՞վ էս»:

«Ինչ դուր գալու բան էր: Ախմախություն»:

Նայած ինչ ուստանովկայով ես նայում ֆիլմը և արդյո՞ք ուստանովկան թույլ է տալիս ֆիլմի քո ընթերցանությունը ունենալ ու հերոսներին «կոշտ» հատկանիշներ(ասենք՝ բարի) չպիտակել:

«Ցեղը». ամենատպավորիչ տեսարանը՝ աբորտ

«Ցեղը». ամենատպավորիչ տեսարանը՝ աբորտ

Ես իմ մրցանակը տալիս եմ «Կույր ժամադրությանը», իսկ երկրորդ տեղն էլ ոչ թե «Ոսկե ծիրանին» արժանացած «Ցեղին», այլ Թոյֆուն Փիրսելիմօղլուի «Ես նա չեմ» ֆիլմին(հերոսը կորցնում է իր նախկին ինքնությունը, ու վերածվում իր ծովում խեղդված սիրուհու բերդում նստած ամուսնու, հետո էլ նրա փոխարեն կալանավորվում: Սա կարմա՞ է, թե՞ ոչ մի բացատրություն չունեցող աբսուրդ: «Կույր ժամանդրության» հետ ընհանուր է այն, որ երկու ֆիլմում էլ ամուսինները բանտում են, և դրսում գտնվող տղամարդիք ամուսինների արարքների համար պատասխանատու են դառնում, Սանդրոն Տենգոյի կողմից կնոջը հղիացնելու համար, Նիհաթը՝ Նեջեփի բանտից փախչելու: Բայց մոտիվացիաներն են տարբեր, «Ես նա չեմ ֆիլմում» մոտիվացիան մոտիվացիայի բացակայությունն է կարծես):

«Ցեղը». խուլուհամրերի սեր

«Ցեղը». խուլուհամրերի սեր

Ուկրաինական դեպքերը նպաստե՞լ են, որ «Ցեղը» ոսկե ծիրան ստանա:

Գլխավոր մրցանակին արժանացած Վալենտին Վասյանովիչի ուկրաինական «Ցեղին» կտայի երրորդ մրցանակ: Ֆիլմը արթնացրեց այն հիշողությունը, որ ինչ որ ժամանակ իմացել էի, թե խուլուհամրերը դաժան են, նրանց խիղճը այնքան էլ ուժեղ չի: Բայց այն կյանքը, որ ներկայացված է խուլուհամրերի գիշերօթիկ դպրոցում, գրեթե նույնությամբ կարող էր կրկնվել ռուսական(կներեք՝ ուկրաինական) ցանկացած գիշերօթիկում, ուր հաճախում են լսող ու խոսողներ. տղաներից մեկի ուղեկցությամբ աղջիկները գիշերները դուրս են գալիս մարմնավաճառության, տղաները թմրանյութ են վաճառում, միմյանց վրա իշխանություն, հարբեցողություն, գողություններ, աբորտ զուգարանում, թալան, դաժան սպանություններ: Ուրեմն՝ ինչո՞ւ խուլուհամրեր, ի՞նչն է նրանց տարբերակում, որ գրավել է ռեժիսորի ուշադրությունը, ժեստերի լեզո՞ւն: Կարծես ֆիլմը միայն նրանց համար է ովքեր խուլուհամր չեն, ժեստերի լեզուն ոչ թե լեզու է(ենթագրեր չկան, ամբողջ ֆիլմում ձայնային խոսք չկա) այլ էսթետիկա:

Entry filed under: ակնարկ. Tags: , , .

Թուրքական «ձմեռային քունը» Ոսկե Ծիրանում Կործանվող երկրի «անհանգիստ» ակտիվիստները. ով արևի տակ տժա, ով գնա սանատորյա

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: