Կործանվող երկրի «անհանգիստ» ակտիվիստները. ով արևի տակ տժա, ով գնա սանատորյա

02.08.2014 at 11:31 Оставьте комментарий

Նրանք ովքեր վստահորեն հայտարարում են, որ հայկական պետականությանը վտանգ է սպառնում,

Եվ նրանք, ովքեր վստահ են որ Հայաստանը Ռուսաստանի գաղութն է դարձել,

Եվ նրանք ովքեր չեն կարողանում հանդուրժել, որ երկիրը ֆորպոստ է դարձել,

Եվ նրանք ովքեր ասում են, թե Հայաստանի բնակիչների արտագաղթը էվակուացիա է՝ աղետից առաջ,

Եվ նրանք ովքեր գիտեն որ Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունը կործանում են երկիրը, ռեժիմը իրեն սպառել է ու ջանք ու եռանդ չեն խնայում փրկելու հայրենիքը,

Եվ նրանք ովքեր վստահ են, որ ժամ առաջ պետք է տապալել իշխանությունը, թե չէ  5 հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդը կվերանա,

Եվ նրանք ովքեր գիտեն, որ Ռուսաստանը կրկին Հայաստանը աճուրդի է հանելու ու ծախելու է իր շահերի համար թուրքերին: Պատմությունը կրկնվում է,

Եվ նրանք ովքեր Հայաստանի փրկությունը քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդման մեջ են տեսնում,

Եվ նրանք ովքեր Հայաստանի փրկությունը Սերժ Սարգսյանի ստեղծած «մեկ օլիգարխի» համակարգի վերացման մեջ են տեսնում,

Եվ նրանք ովքեր գիտեն, որ Հայաստանը լուրջ ճգնաժամի մեջ է, բայց դեռևս  հնարավոր է փրկել հինավուրց ժողովրդին,

Եվ նրանք ովքեր Հայաստանի միակ փրկությունը Եվրոպայի հետ են կապում ու գիտեն որ անհրաժեշտ էր ստորագրել եվրոմիության հետ ասոցացման պայմանագիրը, սակայն Սերժը լինելով ոչ լեգիտիմ նախագահ ենթարկվեց Պուտինի ճնշումներին և իր աթոռը փրկելու համար ծախեց  Հայաստանի անկախությունը,

Եվ նրանք ովքեր Մաքսային միություն և Եվրասիական միություն մտնելը միակ ճիշտ ուղին են համարում, բայց վստահ են, որ ներկա իշխանությունների տնտեսական քաղաքականությունը երկիրը կործանելու է,

Եվ նրանք ովքեր վստահ են, որ Հայաստանը ոչ մի դաշինքի մեջ պիտի չմտնի, սակայն, այսուհանդերձ, երկիրը կործանվում է և պետք է ժամ առաջ տապալել հանցագործ իշխանությանը,

Եվ նրանք ովքեր ասում են, որ եթե Սերժ Սարգսյանին այսօր չգցեն, վաղը այլևս ուշ կլինի, երկիրը արդեն կործանված կլինի,

Նրանք ովքեր Պուտինին Պուտլեր են անվանում ու վստահ են որ վերկանագնվում է Ռուսական կայսրությունը: Նրանք աջակցում են Ուկրաինայի ազատատենչ ժողովրդին ու ստրուկ անվանում նրանց ովքեր թույլ են տալիս որ երկիրը կուլ գնա կայսրական ախորժակին ու մտնի Մաքսային միություն,

Նրանք ովքեր վստահ են որ չորս ուժերը՝ Բարգավաճը, Ժառանգությունը, ՀԱԿ-ը, Դաշնակցությունը միանան կտապալեն Սերժի իշխանությունը ու կփրկեն Հայաստանը,

Եվ նրանք ովքեր վստահ են, որ Հայաստանը կործանվում է, ու չեն տեսնում ելք և չեն վստահում այդ չորս ուժերին, քանի որ նրանք էլ Սերժի կրնկի տակ են: Նրանք միայն Նախախորհրդարանի մեջ են տեսնում Հայաստանի փրկությունը:

Այս բոլորը, ընտանիքներով՝ երեխաներով ու կանանցով, մինչ Հայաստանի կործանումը, այս  օգոստոսին էլ մեկնում են կամ արդեն մեկնել են հանգստի.

Նրանք ովքեր քիչ են խնայում գումար ընտրում են ավելի հարմարավետ հանգիստ եվորպական Միջերկրական և Սև ծովերի լողափերին՝

Ռոդուս, Մետոնի, Սոուդա, Ալիկանտե, Մալագա, Բարսելոնա, Կարտախեն, Պալմա, Ալգերո, Կալյարի, Սիրակուզե, Լարնակա, Լիմասոլ, Պրոտարես, Նիցա, Մարսել, Մոնակո, Սան Ռեմո:

Նրանք ովքեր ավելի քիչ են վաստակում, կամ էլ մի փոքր ժլատ են Վրաստանի լողափներ կմեկնեն.

Ուռեկի, Քոբուլետի, Բաթումի, Անակլյա:

Նաև, ինչո՞ւ չէ, Աբխազիա:

Նրանք ովքեր շատ չեն ատում ռուսներին, ու սիրով են հիշում Սովետը Ադրլեր, Դագամիս, Սոչի կուղևորվեն:

Ինչո՞ւ չէ, նաև Ղրիմ:

Եվ նրանք ովքեր ավեելի քիչ փող ունեն և ավելի շատ խիղՃ, կհանագստացնեն իրենց հեղափոխական միտքը Սևանի ափերին, Ծաղկաձորումհայրենի այլ գեղատեսիլ վայրերում:

Երկիր փրկելուց չարչարված ու հանգստի կարիք ունեցող հովեկների քարավանին այս տարի էլ չի միանա և Երևանում կմնա, ու շոգին, կեսօրվա ամենաթեժ արևի տակ Վերնիսաժում ամեն օր կկանգնի Լևոն Ջավախյանը:

Քսան տարի շարունակ Հայաստանի անկախության քսան տարիներին, և այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի հանցագործ  իշխանությունը թալանում էր երկիրը, և այն ժամանակ, երբ Քոչարյանի ավազակապետությունը թալանում էր երկիրը, և այն ժամանակ երբ Սերժ Սարգսանի հանցագործ ավազակապետությունը թալանում է երկիրը, և բոլոր այն ժամանակներում երբ երկիրը կործանվում ու վերանում է, անխոնջ, առանց արձակուդի ամեն շաբաթ-կիրակի, ձմեռվա ցրտին և ամառվա շոգին, գարնանային և աշնանային անձրևների տակ Վերնիսաժում Լևոն Ջավախյանը իր արծաթե զարդերի առևտուրն է անում:

Միայն այս տարի մի փոփոխություն է եղել նրա կյանքում, արդեն ոչ միայն շաբաթ կիրակի, այլև շաբաթվա բոլոր օրերին է Վերսնիսաժում կանգնում(առաջ աշխատանքային օրերին Ոսկու շուկայում էր, բայց աշխտածի մեծ մասը արենդի փող էր տալիս, ու տեղը փոխեց, մյուս օրեին էլ է Վերնիսաժում):

-Մի բան պատմեմ, բայց հանկարծ չգրես:

-Հըլը պատմի տեսնեմ գրելու բան ա թե չէ:

-Սենսացիա ա, սենսացիա, բայց հանկարծ չգրես,- ու օգոստոսի 2-ին, ժամը երեքին, երկնքից թափվող կրակի տակ Ջավախյանը  էնպիսի պատմությում է  պատմում, որ շոգը էլ չես զգում. «Ու Ստամբուլում դիմավորում են, էդ մարդը ով լինի որ լավ լինի….»:

Արժեր Ջավախյանի պատմությունը ձեզ էլ պատմել, որ էս շոգերը դուք էլ թեթև տանեիք, բայց խոսք տվի որ չեմ գրելու:

Հպարտության լուսանկար. Ջավախյանի հետ, նրա ով չի հանգստանում այս կործանվող երկրում

Հպարտության լուսանկար. Ջավախյանի հետ, նրա ով չի հանգստանում այս կործանվող երկրում

Լևոն Ջավախյանը 64 տարեկան է, ծնվել է Շնող գյուղում, ավարտել է մանկավարժական ինստիտուտը: Պատմվածքների հինգ գրքերի հեղինակ է: Կյանքում ստացած միակ մրցանակը ադրբեջանցիներն են տվել՝ Քիրվա պատմվածքի համար(տես Ջավախյանը ստացավ ադրբեջանական մրցանակ): Բայց Ջավախյանը շատ ավելի լավ պատմվածքներ ունի, որոնց ոչ ոք մրցանակ չի տալիս: Մի տարի, որ գնա հանգաստանալու, կարո՞ղ ա տաք:

 

Entry filed under: խոհ. Tags: .

Իմ մրցանակը «Կույր ժամադրությանը» Վամպիրների գրոհը և խաղաղության երթի ժամանակը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: