Վամպիրների գրոհը և խաղաղության երթի ժամանակը

13.08.2014 at 11:02 Оставьте комментарий

«Մայրամուտից մինչև լուսաբաց» ֆիլմից

«Մայրամուտից մինչև լուսաբաց» ֆիլմից

Տեսե՞լ ես «Մայրամուտից մինչև լուսաբաց» ֆիլմը: Թե չես տեսել, անպայման նայի: Ո՜նց են էրկու հանցագործ ախպեր՝ Կլունին ու Տարանտինոն, չէ, կներեք, Սեթ ու Ռիչարդ Գեկո եղբայրները աջուձախ գյուլլում ոստիկաններ, հետո պատանդ են վերցնում բարեպաշտ Ֆուլլեր ընտանքին: Բայց երբ սթրիպտիզ- բարում նրանց վրա հարձակվում են վամպիրները, Գեկոները ու Ֆուլլեները միավորվում են ընդդեմ վամպիրների: Նրանք էնքան համերաշխ են պայքարում հրեշների դեմ, որ կարծես մի քանի րոպե առաջ թշնամիներ չէին:

Հիմա մերն ա, մի վամպիր էլ Ադրբեջանն ա՝ հայի արյան ծարավ, ու երբ ժանիքները բացում ա,   պատերազմը չոքում է տանդ առաջ, մոռանում ես որ պատանդ ես Գեկոների ձեռքը, իշխանությունը դառնում է քո համախոհը, միավորվում ես Գեկոների հետ որ դիմադրես վամպիրներին: Երկրի նախագահը՝ Սերժ Սարգսյանը այլևս ոչ թե հակառակորդ է(եթե կուզես՝ թշնամի), այլ քո ներկայացուցիչը ով պետք է կարգավորի պատերազմական վիճակը:

Մշակույթ. Կարեն Պետրոսյանի տանջանքը ի ցույց հասարկությանը

Մշակույթ. Կարեն Պետրոսյանի տանջանքը ի ցույց հասարկությանը

Մնացե՞լ են Ադրբեջանում մարդիկ, որ դեռ վամպիր չեն դառել: Կլինեն, բայց ոնց որ նրանք շատ ծեր են, ինչպես Այլիսլին, ու եթե հանկարծ ձեն են հանում, թե հայի արյունը թարգեք, ուրիշ սնունդ հայթայթեք, վապիրները հարձակվում ու ժանիքները խրում են նրանց վզները ու որ փրկեն սեփական ականջները, քաշվում են պատյանի մեջ ու լռում:

Ինչքան նավթից եկամուտները աճում են, էնքան  արյան ծարավը սաստկանում  է՝ հայի արյուն եմ ուզում, էսքան հարուստ լինենք ու չկարանա՞նք հոշոտենք հայերին: Իսկ վամպիների առաջնորդն էլ խոստանում է նրանց մեծ որս՝ մի քիչ էլ համբերեք, հես ա Հայաստանը տալու եմ խժռեք՝ մեր ու մանուկով(Ալիևը երկու օր առաջ Աղդամի մոտի զորամասում հայտարարեց «եթե հայկական ֆաշիստական պետությունը չհրաժարվի իր կեղտոտ գործունեությունից, հայկական պետությունը կարող է վերանալ»/ «Если армянское фашистское государство не откажется от своих грязных деяний, то само существование армянского государства может оказаться под вопросом»).

Ինչպես սոված շներին են կատաղեցնում մսի կտորով, այդպես էլ ամբողջ Ադրբեջանին ցույց են տալիս, թե ինչպես են  Չինարի գյուղացի Կարեն Պետրոսյանին դնչից բռնած չոքացրել գեներալի առաջ: Իսկ մի օր անց էլ շները հոշոտեցին Կարենին, որ համից ավելի կատաղեն: Սա մշակույթ է՝ հրապարակյանորեն, հեռուստացույցով, ի տես արյունարբու ամբոխի տանջել մարդուն:

Ամեն վայրկյան տագնապով սպասում ես պատերազմի, այս քսան տարվա մեջ երբեք պատերազմը այդքան մոտ չէր եղել: Սրանք ֆիլմի վապիրների պես չեն, որ խաչը դեմ տաս, նահանջեն  ու երբ Հայաստանի պաշտպանության նախարարը ակնարկեց, թե  Մինգեչաուրի ջրամբարը կպայթեցվի, դեմ տվեց աղետի հնարավորությունը, խաղաղության հեռանկարը բացվեց՝ այ հիմա հետ կքաշվեն:

Ու երբ բանակը վամպիրների ներխուժումներն է կասցնեում, զոհեր տալիս, Երևանում օգոստոսի 8-ին «Ոչ պատերազմին» Խաղաղության երթ անցավ: Երթը շփման գծում լարման համար մեղադրում էր երկու կողմերին ու նաև Ռուսաստանին(կարծես Սաֆարովի կացինը ռուսներն են սրել): Եվ քանի որ երթը Երևանում էր, ուրեմն, էս նեղ մաջալին, բողոքը ուղղված էր ագրեսիայից պաշտպանվող կողմին՝ Հայաստանի իշխանության դեմ:

Երբ Վիետնամի պատերազմի դեմ ԱՄՆ-ում ցույցեր էին անում, պահանջը հասկանելի էր՝ դուրս բերել ամերիկյան զորքերը Վիետնամից, մի պահանջ որ ի վերջո կատարվեց: Իսկ ի՞նչ պահանջ է ներկայանցում մեր խաղաղության երթը, հանե՞լ հայկական զորքերը շփման գծից, ու բացե՞լ արյունախում վամպիների առաջ երկիր ներխուժելու ճանապարհը, որ խրեն ժանիքները մեր վզները: Եթե սա չի պահանջը,  խնդրեմ ներկայացրեք խաղաղության ձեր այն ծրագիրը, որ իշխանությունը չի անում, ու եթե դուք նրա տեղը լինեիք կանեիք:

Այդպես չի՞, եթե ինչ որ պահանջ ես ներկայացնում կառավարությանը, վստահ ես, որ պահանջդ իրագարծելի է, ուղղակի իշխանությունը չի ուզում անի, և եթե դու լինես նրա տեղը կանես: Հիմա, կուզեի հարց տալ խաղաղության երթի լիդերներին՝ եթե ձեզ իշխանություն տային, ի՞նչ քայլերով պիտի հասնեիք ձեր պահանջած խաղաղությանը:

Խաղաղության երթի կազմակերպիչ Արթուր Պետրոսյանը գրել էր. «հենց էսօրվանից պետք ա միանալ ադրբեջանական բանակին»: լուս. news.am

Խաղաղության երթի կազմակերպիչ Արթուր Պետրոսյանը գրել էր. «հենց էսօրվանից պետք ա միանալ ադրբեջանական բանակին»: լուս. news.am

Համաձայնվեմ ձեզ հետ, որ  հումանիստ եք, պատերազմ չեք ուզում(կարծես մենք երազում ենք, թե երբ են ռումբերը ընկնելու գլխներիս), բայց ո՞ւր է ձեր քաղաքական ծրագիրը, ի՞նչ քայլերով եք հասնում նրան որ չեն անում իշխանությունները:

Երթի կազմակերպիչներից մեկի քաղաքական ծրագիրը ինձ հայտնի է, նկարիչ Արթուր Պետրոսյանը երեք տարի առաջ ֆբ էջում գրել է.

«Եթե կօգնի ՀՀ Հախագահին, ՊՆ նախարարին, ՆԳ_ի նախարարին մահապատժի ենթարկել հենց էսօրվանից պետք ա միանալ ադրբեջանական բանակին։ Ներքին թշնամին ավելի վտանգավոր ա քան արտաքինը դրա համար ոչ մի հանցագործություն չկա եթե համագործակցես արտաքին թշնամու հետ ընդդեմ ներքին թշնամու»։

Ուրեմն, իրո՞ք խաղաղության երթի նպատակը հանուն իշխանափոխության խաղաղության կոչերով դիմադրությունը թուլացնելն ու պատերազմը արագացնելն է: Եթե ուրիշ ծրագիր չի ներկայացվում, ակամա սա է մնում միակ ծրագիրը:

Վիոլետ Գրիգորյանը իր «Խաղաղության երթը` որպես դատարկ նշան» գրության մեջ ցույց է տալիս, թե ուր են տանում ապաքաղաքական, առանց ծրագրի խաղաղասիրական կոչերը. «Ողջ խնդիրը հենց այս ապաքաղաքական դիրքորոշումն է, աշխարհի քաղաքական ուժերի տված կուտը, իսկական պրոպագանդան` «մարդկային կյանքը բարձրագույն արժեք է», որ քաղաքական խնդիրները խցկում է հումանիստականի տակ, որպեսզի իրագործի հենց քաղաքական նպատակներ»:

«Մայրամուտից լուսաբաց» Ֆիլմի վերջում մարդիկ հաղթում են վամպիրներին ու  բարեկամաբար միմյանց հրաժեշտ տալիս, էլ ոչ ոք ոչ մեկի պատանդը չի: Հայաստանում ֆիլմի պես չի, եթե այս պահին պատերազմից խույս տանք, էլի կմնանք Գեկո եղբայրների ձեռքին պատանդ:

Եվ երբ անցնեն այս տագնապալի օրերը, պատերազմի վտանգը միևնույն է երկար ժամանակ կախված կմնա, քանի կայուն ռազմական հավասարակշռություն չի հաստատվել:

Նույնիսկ, եթե Ղարաբաղի խնդիրը լուծվի, միևնույն է, այս տարածաշրջանում դեռ 30 տարի էլ, գուցե հիսուն, պատերազմների վտանգը մշտապես լինելու է ու երկրների համար, մասնավորապես Հայաստանի համար  անվտանգության միակ երաշխիքը կլինի  ռազամականցված լինելը:  Ով չունի ռազմական պաշտպանություն, ենթարկվելու է ցեղասպանության, վկա եզդիների ճակատագիրը:

Բայց Հայաստանը այնքան ռազմականացված չի, որ ինքնուրույն կարողանա իր անվտանգությունը ապահովել, դեռևս կախված է Ռուսաստանից, որի սահմանապահները ապահովում են երկրի անվտանգությունը Թուրքիայի սահմանին: Հարևան երկիրն էլ չի թաքցնում, թե ինչ վտանգ կկախվի Հայաստանի գլխին, եթե հանկարծ հետ քաշվեն այդ սահմանպահները(«ինձ ավելի կեղտոտ բան էլ են ասել, թե ես իբր հայ եմ» խոսքը ասելուց հետո Էրդողանը առաջին փուլով ընտրվեց Թուրքիայի նախագահ: Իսկ մենք գիտենք թե թուրք լիդերը ինչ է անում նրան, ում կեղտոտ է որակում: Հետ չնայենք, աչքներիս առաջ է, թե ինչպես են նրա զինած իսլամիստները ավերում Սիրիան և կոտորում եզդիներին ու քրիստոնյաներին):

Ուրեմն, իրոք  Խաղաղության երթի անհրաժեշտություն կլինի բայց հստակ ծրագրով, մի այնպիսի ծրագրով որով Հայաստանի ռազմական ծախսերը կավելացվեն, ու ավելի հաստատուն կդառնա խաղաղությունը:

Այդ ծրագրի գլխավոր կետը կլինի.

Ազգայնացնել ամբողջ հանքարդյունաբերությունը ու ընդերքի շահագործումը: Հայաստանի քաղաքացիների ամբողջ հարստության եկամուտները գնում են մի քանի հոգու գրպանը: Ազգայնացնելով հանքարդյունաբերությունը միլիարդավոր դոլարները կուղղվեն ռազմական բյուջե:

Կառուցել մետաղաձուլարաններ, որ Հայաստանը դառնա ոչ թե հումք այլ վերջնական մետաղ արտահանող երկիր: Դրա շնորհիվ հանքարդյւնաբերության եկամուտները կքառապատկվեն:

Սա է անվտանգության ու խաղաղության ծրագիրը(նաև այն բոլոր ծրագրերը, որոնք կաճեցնեն ռազմական ծախսերը և կնպաստեն բնակչության աճին), որի իրագործման առաջ պետք է վերացնել բոլոր խոչընդոտները, հակառակ դեպքում վամպիրները կխժռեն մեզ:

ՀԳ.

Արթուր Պետրոյանը այսպես արձագանքեց.

artur petrosyan1

Entry filed under: խոհ. Tags: .

Կործանվող երկրի «անհանգիստ» ակտիվիստները. ով արևի տակ տժա, ով գնա սանատորյա Վերազգային գաղափարախոսության ժամանակը. եթե հայկական զորամիավորումները փրկեն եզդիներին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: