Վերազգային գաղափարախոսության ժամանակը. եթե հայկական զորամիավորումները փրկեն եզդիներին

18.08.2014 at 07:40 Оставьте комментарий

boris murazi

Բորիս Մուրազիի ֆբ էջից

Հայաստանը ստեղծում է կամավորական ջոկատներ և կանոնավոր բանակի հետ մտցնում Իրաք ու փրկում եզդիներին ու քրիստոնյաներին ցեղասպանությունից:

Բա ի՞նչ, իսկական պահն է դուրս պրծնելու ազգային պահպանողական ողորմելի փակուղուց՝ եկեղեցի, հայապահպանություն, ֆլան ֆստան, մի  պահպանողական փակուղի ուր խցկել է թուրքը՝ վայ, մեզ ջնջում են, ադաթ-մադաթ, եկեղեցի պահենք, որ հանկարծ չվերանանք:

Իսկական պահն է վերազգային խնդիրներ դնելու՝ փոքր ու առանց թիկունքի ժողովուրդների պաշտպանությունը ստանձնելու այս շահերով առաջնորդվող աշխարհում:

Փրկելու այն ժողովուրդներին, որոնց մշակույթները չեն եղել նվաճողական, ճնշող ու իշխող, չեն պարտադրել իրենց կամքը մյուսներին ու դուրս են մնացել մարդկության քաղաքակրթության գայլային-գիշատիչային տրամաբանությունից և , այդպես, հայտնվել ոչնչացման եզրին:

Պահն է փոխելու այդ տրամաբանությունը:

Ինչո՞ւ է պահը. Հայաստանի սահմանին մոտ, նույն տարածաշրջանում աշխարհի «մտահոգ» ու «խոնավ» աչքի առաջ կոտորում են անպաշտպան ժողովուրդների, սակայն մատը մատին տվող չկա: ԱՄՆ-ն օդից ռմբահարում է միան իսլամիստների այն դիրքերը որոնք սպառնում են  Էրբիլ նավթային  քաղաքը, ուր անգլոամերիկյան նավթային ընկերություններն են գործում, իսկ որ մի քանի կիլոմետր էն կողմ եզդի տղամրդկանց են կախում ու կանանց գերեվարում, խ-ներին չի(ռմբահարումից առաջՊենտագոնը հայտարարել էր, որ շրջափակման մեջ գտնվող եզդիներին էվակուացնելը քիչ հավանական է: Մի քիչ մտահոգ լինեին, մի բրիգադ կտմցնեին, ու կփրեկեին ժողովրդին, տես՝ ռմբահարման պատճառը):

Բոլոր երկրները ի պաշտոնե «կարեկցում» են ու «արցունք» հոսեցնում, բայց չկա մեկը որ ցույց տա թե իրոք կարեկցում է ու պահածո ու շոր ուղարկելու տեղը զորք մտցնի, իրական փրկության ձեռք մեկնի անպաշտպան ազգերին:

(Ավելին, մի ձեռքով զինում է դահիճներին, մյուսով քաղցր կաթ ուղարկում կոտորվողներին):

Աշխարհի կարգն է՝ եթե սեփական շահերին չեն առնչվում գլխատվող մարդիկ, ուրեմն ուզում է արյան գետեր հոսեցնեն, խ-ներին չի, այդպես եղել է 20-րդ դարի սկզբին,  երբ թուրքը կոտորում էր հայերին, ասորիներին, հույներին, զազա-ալևիներին, 1940-ականներին, երբ գերմանացին ոչնչացնում էր հրեաներին, 20-րդ դարի վերջում, երբ կոտորում էին կամբոջացիներին ու թութսիներին: Այդպես է նաև հիմա:

Փրկել նրանց ովքեր նվաճող չեն: լուս tweeter-ից

Փրկել նրանց ովքեր նվաճող չեն: լուս tweeter-ից

Այս ցեղասպանությունը մի փոքր տարբերվում է մյուսներից՝ դահիճները պետություն չեն ներկայացնում, ԱՄՆ-ի աջակցությունն ստացած և Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի կողմից զինված «Իսլամական պետություն» խմբավորումը Սիրիայում տանուլ տալով  ներխուժել է Իրաք ու իրենց կարգն է հաստատում հավակնելով պետություն ստեղծել: Մինչև եզդիներին անցնելը, նրանք արդեն կանանց սեռական օրգաններն էին կտրում, բայց կնամեծար Արևմուտքի արձագանքը թերթերում ախ ու վախից էն կողմ չէր անցնում(իսկ ներքուս գուցե գո՞հ են որ վերջնականապես արմատախիլ են արվում փոքրամասնությունների հովանի իրաքյան և սիրիական համակարգերը, ու տեղը սադիստ սուննիները բռնում: Արաբ տնտեսագետ Սամիր Ամինը ասում է, որ Արևմուտքը իսլամիսնտերին աջակցում է, քանի որ նրանք ամենարդյունավտն են ոչնչացնում երկրները ու դրա հետևանքով կախվածության մեջ ընկնում իրենցից):

Իսլամիստներին կանգնեցնելը ու ոչնչացնելը խաղուպար է յուրաքանչյուր պետության համար և  ամենակարևորը՝ նրանց ոչնչացնելը աշխարում ոչ մի երկիր բացահայտ, հրապարակայնորեն չի դատապարտի, ճիշտ է, Թուրքիան, Սաուդյան Արաբյան ատամները կկրճտացնեն, իրենց բալեն է, էս ինչ են անում հետը, բայց կզսպեն և հրապարակայնորեն չեն դժգոհի(գուցե Էրդողանի ներվերը չդիմանան, ու ցույց տա իր իրական դեմքը՝ էս կեղտոտ հայերը իսլամիստ են սպանում, տեսա՞ր դու դրանց, բայց ոչինչ անել չի կարողանա): Փոխարենը,  ամբողջ միջազգային հանրությունը, մամուլ, հասրաակություներ՝ կողջունեն փոքրամասնությունների փրկիչենրին ու կնետվեն միանալու նրանց:

Գլոբուսի վրա հազիվ երևացող Հայաստանը ստանձնելով եզդիների ու քրիստոնյաների փրկության առաքելությունը, նյութական շահերին կառչած աշխարհակարգը կփոխի ու կխթանի  այն ուժերին, որոնք նեղ անձնական ու պետական շահերից այն կողմ այլ գաղփարներ են դավանում, աշխարհով մեկ միլիոնավոր դոլարներ կհավաքվեն և հազարավոր կամավորականներ կգան Հայաստան միանալու փրկարար առաքելությանը, Ղարաբաղի հարցը դուրս կգա նեղ նացիոնալիստական կոնտեքստից ու կմտցվի  փոքր ժողովորդների պաշտպանության նոր ձևավորվող ռազմավարության մեջ՝ ստանալով սթափվող համախոհների  հզոր հանրության աջակցությունը, Հայաստանն ու Ղարաբաղը կստանան Արևմուտքում ու մասնավորապես ԱՄՆ-ում  հավատակիցների խնդիրներով մտահոգ  կաթոլիկ և բողոքական լոբբիների աջակցությունը ոչ միայն հենց փրկարար առաքելության  պահին՝ ԱՄՆ- կառավարությանը ստիպելով տրանսպորտային և ռազմական միջոցներով աջակցել հայկական զորամիավորումներին, այլև հետագայում հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում:

Փոքր ազգերի փրկության վերազգային այս քաղաքականությունը կփոխի նաև Հայաստան քաղաքական մթնոլորը, ու երկիրը «ցեղակրոն» գաղափարով կուչ եկած ագրեսիվ, փոքրոգի ու նեղսիրտ գազանիկից  կվերածի մեծահոգի ու սրտաբաց մի պետության, որը կբացի իր դռները բոլոր ճնշվածների ու մերժվածների առաջ:

Այ սենց հայկական ղռերը մի բանի պետք կգան, լեռներից իջնող ջրերը էլ չեն հասնի թուրքական հարևաններին, կմնան էստեղ՝ ոռոգելու նոր գցվող ու երկիրը ամրացնող արմատները:

Entry filed under: խոհ. Tags: .

Վամպիրների գրոհը և խաղաղության երթի ժամանակը Հորս հավաքածուն նվեր անկախությանը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: