Իմ քարերի պատմությունը. թե ինչպես Փարիզից Երևան ախտորոշեցին հիվանդությունս

07.10.2014 at 06:04 Оставьте комментарий

Բերնար Անդրեասյանը Փարիզից էստեղ գտավ քարի պատճառը

Բերնար Անդրեասյանը Փարիզից էստեղ գտավ քարի պատճառը

Բոլոր նրանց համար, ովքեր Հայաստանում ունեն միզաքարային հիվանդություն

Ի՞նչ է երջանկությունը. գուցե այն, երբ մեկ տարվա մեջ երիկամներումդ նոր քար չի՞ առաջանում:

10 տարվա մեջ առաջին անգամ երիկամներումս նոր քար չի առաջացել, հակառակը, ձախ երիկամիս 7մմ քարը դարձել է 5մմ, «հավանաբար քարի մի մասը պոկվել, դուրս է եկել, բոլոր կողմերից նայեցի, ոչ մի կերպ 5մմ-ն ավել չի երևում»,- փորիս վրայով էխոյի մուրճը տանել-բերելով ասում է բժիշկը:

Ազգականս ճիշտ էր, որ ասեց՝ հարվահանաձև գեղձը վիրահատես, էլ քար չի առաջանա: Ազգականս՝ Բերնար (Տորք) Անդրեասյանը, մամայիս քեռու տղան, Ֆրանսիայում վիրաբույժ է, այժմ թոշակի է անցել: Նրա շնորհիվ պարզվեց, որ ես հարվահանաձև գեղձի ադենոմա ունեմ ու որի պատճառով երիկամումս քար է առաջանում:

Եթե շուտ պարզվեր, եթե հայ բժիշկները կարողանային հասկանալ, թե քարն ինչո՞ւ է առաջանում, ո՛չ էդքան կտառապեի, ո՛չ առողջությունս կքայքայվեր, ո՛չ էլ վիրահատությունների ու դեղերի վրա էդքան փող կծախսեի:

«Ձախ երիկամից քարը ճամփա ա ընկել դեպի լուս աշխարհ, մի շաբաթից կծննդաբերե՞մ, թե էնքան մեծ կլնի, որ էլի աբորտ կանեն: Մենակ աբորտ չանեն, թանկ ա նստում, հինգ հարյուր դոլար, նոյեմբերին 150 հազար դրամ էր, հիմա դոլարը հելել ա, գինն էլ հետը հելած կլնի: Որ տարին մի անգամ քարս փշրեն, ուրեմն պիտի հինգ հարյուր դոլար տարեկան մի կողմ դնեմ աբորտի համար, բայց եթե թազա քարն էլ ա մեծ, ուրեմն տարին էրկու, տարին հազար դոլար մի կողմ, կարա՞ս, հանուն քար հանելու արժի՞ ոռ ճղելով աշխատել, թե՞ վաբշե էլ չարժի ապրել, մանավանդ որ քարարտադրությունը կարող ա էնքան արդյունավետ դառնա, որ տարին իրեք-չորս անգամ աբորտի կարիք լինի:

Բայց դեռ մեղմիվ ա ցավը, դեռ չի սկսել սպանել, դաղել, երբ գոռում ես, շուռումուռ գալիս, դիրք փնտրում, որ ցավը գլորվի, մի տեղ դայաղ լինի, ձեն չհանի»:

Սա գրել եմ հինգ տարի առաջ 2009-ին (ամբողջ տեքստը այստեղ՝ «Քարը»): Մեկ տարի անց Հ.Գ. եմ ավելացրել. «Էս քարը ընկավ, բայց դրանից հետո 5 անգամ քար եմ գցել, մի անգամը տոկով` 13 սեանսից հետո»: «Տոկով գցելու» բժշկական տերմինը չեմ հիշում՝ մետաղե սալիկները դնում են որովայնիդ, ինչ-որ հոսանք միացնում, ու միզածորանում լռված քարը սկսում է շարժվել: Այս եղանակով մի անգամ եմ քար գցել, մյուս անգամները՝ երկու անգամ հեռահար քարափշրմամբ և մեկ անգամ էնդոսկոպիկ վիրահատությամբ՝ 2012-ին:

Երկու տարի առաջ էր, երկու ամիս շարունակ կողքս ահավոր ցավում էր, արյուն էի միզում, էխոյով նայեց բժշկուհին, բան չգտավ: Մի ամիս անց, տեսա էլ չեմ դիմանում, կրկին գնացի էխոյի, էս անգամ ուրիշ բժշկի մոտ, ավելի թանկ: Հայտնաբերեց աջ երկամիս գավաթի մեջ (բժշկի խոսքով՝ չաշկա) խրված 2,5 սմ քար, գրեթե միզածորանի մուտքի մոտ: «Բա ինչպե՞ս մյուս բժիշկը չգտավ»,- հարցնում եմ: «Շատ դժվար է երևում, թաքնված է»,- պատասխանեց  բժիշկը,- «Սա հավանաբար վիրահատությամբ կհանվի»:

Ես հույս ունեի, թե էլի քարափշրում կանեն: Բայց ուռոլոգը ասաց՝ ոչ, սա այն դեպքն է, որ միայն վիրահատություն է անհրաժեշտ:

«Դուք միզաքարային հիվանդություն ունեք, դա չի բուժվում»,- ասում է ուռոլոգը, ով վիրահատեց ինձ: Նա դա կրկնեց երկու անգամ՝ վիրահատությունից առաջ և հետո: «Այսինքն, միշտ պիտի քար արտադրվի՞»,- հուսահատ հարցնում եմ: «Այո: Կարող է հանկարծ դադարի, հնարավոր չի գուշակել»,- պատասխանում է նա: «Իսկ ինչ անեմ, դիետա պահե՞մ»,- հարցնում եմ: «Դիետային հետևես, պիտի ոչինչ չուտես, անիմաստ է»,- ասում է նա:

Ճիշտ է ասում: Առաջին հեռահար քարափշրումից հետո ընկած կտորները անալիզի տվեցի, պարզվեց քարիս տեսակը՝ օսկալիտ- կալցիա դիգիդր.: Բժշկուհին, ով անալիզն էր արել, հատուկ օսկալիտ-կալցիի դեմ դիետայի ցանկը թելադրեց՝ կարծես էն մթերքները, որոնց մեջ կալցին շատ է: Բայց ուռոլոգը բոլորովին այլ ցանկ ասեց, էն մթերքները, որոնց մեջ օսկալիտն է շատ՝ հիմնականում ջրալի մրգեր: Փորձեցի հետևել, համարյա երկուսին էլ, մի սեզոն միրգ չկերա, սակայն ոչ մի օգուտ, կրկին նույն տեմպերով քարը առաջանում էր:

«Իսկ ի՞նչ անեմ»,- հարցնում եմ վերջին վիրահատող ուռոլոգին:

«Ջուր խմեք, օրը երեք լիտր առնվազն ջուր խմեք»: Այս միակ խորհուրդը տվել են բոլոր բժիշկները:

Դուրս գրման էպիկրիզի վերջում էլ երեք խորհուրդ է տրված՝

  1. Քարի սպեկտրոմետրիկ հետազոտություն
  2. Հեղուկների առատ ընդունում
  3. 6 ամիս անց կոնտրոլ տոնոգրաֆիկ հետազոտություն:

Առաջին խորհուրդը իմաստ չուներ անել, քանի որ չորս տարի առաջ արդեն քարի հետազոտություն արել էի: Երկրորդին հետևում էի, հեղուկները ինչքան կարողանում էի խմում էի, գուցե ոչ միշտ էր հաջողվում ամեն օր երեք լիտրը խմել, բայց երկուսից ավել խմում էի: Երրորդն էլ արեցի ինը ամիս անց, ու պարզվեց, որ կրկին քար ու ավազ է առաջացել:

Նման մի խորհուրդ-թուղթ էլ տվել էին հեռահար քարափշրումից հետո՝ երեք լիտր ջուր խմել: Ու մեկ էլ՝ երկու կլինիկաներում էլ առաջարկեցին խմել ուրինալ՝ մի սննդային հավելում, որը, ասում են, կանխարգելում է միզուղիների բորբոքումները:

Վիրահատությունս նոր տարվա շեմին էր՝ 2012-ի դեկտեմբերի 25-ին, ու որ Փարիզից զարմիկս՝ Վազգենը՝ Բերնարի որդին զանգել էր, հարցրել էր, թե ոնց ենք, մամաս ասել էր՝ Վահանին վիրահատեցին, ու պատմել էր իմ տասը տարվա տառապանքները:

Մեկ-երկու ամիս անց Վազգենը զանգեց ինձ խորհուրդներ տալու համար. «Հայրս ասում է, որ արյան մեջ կալցիումի անալիզ հանձնես»:

«Վազգեն ջան, ի՞նչ իմաստ ունի, Հայաստանի լավագույն ուռոլոգներից մեկն է ինձ վիրահատել, ասում է՝ սա միզաքարային հիվանդություն է ու չի բուժվում»:

Ես եղել եմ չորս ուռոլոգների մոտ, որոնցից առնվազն երկուսը շատ հայտնի են, երեքը ուռոլոգիական կլինիկայի բաժնի վարիչ կամ նման բան, բոլորն էլ ասել են՝ չի բուժվում:

Վազգենը ասածս փոխանցում է հորը. «Հայրս ասում է, էլի թող լավագույն բժիշկները լինեն, բայց այդ անալիզը տուր»:

Անիմաստ է, ո՞ւմ է պետք, բոլոր ուռոլոգներն ասում են՝ բուժում չկա:

Կիևյանով անցնում էի, աչքիս ընկավ ինչ-որ բժշկական կենտրոն, ճամփի վրա, մտնեմ անալիզ տամ: Պարզվեց՝ կալցիումը արյանս մեջ նորմայից բարձր է: Նամակ գրեցի Փարիզ, որոշ ժամանակ անց Վազգենը անալիզների նոր ցանկ ուղարկեց, որ հաձնեմ.

You need to measure :

  1. albumine (to calculate the albumin-adjusted calcium level);
  2. the PTH-Hormone level (para-T-hormone);
  3. phosphate test (to measure the amount of phosphate in blood )
  4. 24-hour calcium in urine test
  5. creatinine clearance test
  6. 25(OH)2-vit D test

Մի քանիսը նորմայի մեջ են, պարատհորմոնը նորմայից մի քանի անգամ բարձր է՝ 275,5pg/ml (նորման՝ 15-65 pg/ml): Նորմայից ցածր է նաև վիտամին D-ն:

Հաղորդում եմ Փարիզ, պատասխանում են՝ շտապ հետազոտիր վահանաձև գեղձդ, հարվահանaձև գեղձի ադենոմա կա մոտդ:

Բեռնարի կանխատեսումը էխոն ցույց է տալիս ՝ հարվահանաձև գեղձի ադենոմա:

Գրում եմ Փարիզ: Վազգենը պատասխանում է. «Հայրս ասում է, որ վիրահատես, էլ քար չի առաջանա:  Հարվահանաձև գեղձերը արտադրում են պարատհորմոնը, որը արյան մեջ կալցիում է մատակարարում: Ուռուցքի պատճառով պարատհորմոնը նորմայից շատ է արտադրվում, հետևաբար արյանդ մեջ կալցիումը նորմայից բարձր է, ու երիկամներումդ քար է առաջանում: Կհեռացնեն մի գեղձը: Հարվահանաձև չորս գեղձ կա, մարդ կարող է ապրել մեկով: Գտիր էնդոկրինոլոգ վիրաբույժ»:

Գտնում եմ: Էնդոկրինոլոգ վիրաբույժը ուսումնասիրում է անալիզները՝ «Քարը ադենոմայից է,  վիրահատելուց հետո էլ քար չի լինի»,- ասում է նա:

«Իսկ դիետան կարո՞ղ էր օգնել»,- հարցնում եմ:

«Ոչ, դիետան ոչ մի օգուտ չի տա, պարատհորմոնը կալցիում է փնտրում, ու որ սննդի մեջ չի գտնում, ոսկորներից է հանում»:

Անցյալ տարի՝ 2013-ի նոյեմբերի 6-ին վիրահատվեցի: Այ քեզ պատմություն, թարսի պես ադենոման չարորակ էր: Ջավախյանի բեխեր լեզուն էր՝ «ադա, խի՞ ես տենց նիհարել, կարո՞ղ ա ռակ ունես»:

Բայց բժիշկը հանգստացրեց՝ մի մտահոգվի, այնպես է հեռացված, որ վտանգ չի կարող լինել: Վիրահատության արդյունքներն ուղարկեցի Փարիզ, Բեռնարն ասեց՝ բան չկա:

Նոր անալիզներ: Կալցիումը նորմայի մեջ է արդեն: Պարատհորմոնը թեև իջավ, բայց նորմային չհասավ՝ 131: Բժիշկս ասաց՝ երեք ամսից կրկին անալիզ տամ: Չորս ամիս անց կրկին անալիզ տվեցի՝ էս անգամ 114: Եվս մեկ ամիս անց՝ 96: Բժիշկն ասաց՝ գուցե անհրաժեշտ լինի հետազոտություն, որը կպարզի, թե արդյոք վահանաձև գեղձում գոյացությո՞ւն է մնացել: Էխոն չի կարող այդքան մանրամասն ցույց տալ, իսկ այն հետազոտությունը, որը արվում է ռադիոակտիվ նյութերով, Հայաստանում չկա:

Ի՞նչ անել, Բեռնարը խորհրդակցեց Փարիզում էնդոկրինոլոգի հետ, նա խորհուդ տվեց D վիտամինի անալիզ հանձնեմ: Կրկին պարզվեց D վիտամինը արյանս մեջ նորմայից շատ ցածր է: Ուրեմն, D վիտամինը կալցիում է մատակարարում, երբ ցածր է լինում, պարատհորմոնը սկսում է ավելի շատ արտադրվել, որ  D վիտամինի բաց թողածի տեղը հանի:

Ինչ հետաքրքիր ու բարդ կառուցվածք ունի օրգանիզմը՝ հարվահանաձև գեղձը արտադրում է պարատհորմոն, որն իր հերթին կալցիում է տալիս, D վիտամինի դերը, մեկի պակասը մյուսն է լրացնում, ու այսպես մյուս հորմոններն ու գեղձերը, ամեն մեկն իր ֆունկցիայով: Հիմա արդեն վստահ եմ, որ այս բարդ օրգանիզմը հաստատ Աստծո խելքի բանը չի:

Վազգենը Փաիզից D վիտամին ուղարկեց, 15 օրը մեկ խմեցի երեք անգամ: Պարատհորմոնի հաջորդ անալիզը՝ 66,48, մի չըռթ է մնացել, որ նորմայի մեջ մտնի: Էլի շարունակեցի խմել D վիտամին, և վերջին անալիզիով, սեպտեմբերին պարատհորմոնը մտավ նորմայի մեջ՝ 62,62:

Լավ է, հայտնում եմ Փարիզ, Բեռնարն ուրախանում է:

Նորմայի մեջ է, բայց դեռ լիովին վստահ չեմ, թե այնտեղ՝ վահանաձև գեղձում ամեն ինչ կարգին է:

Գուցե D վիտամինի պակասի՞ց է հարվահանաձև գեղձի ադենոմա առաջանում (էնդոկրինոլոգին հարցրեցի, թե ինչից է առաջանում, ասեց՝ որ պարզվեր, նոբելյան մրցանակ կտային): Եթե ժամանակին հայտնաբերեին, գուցե ուռուցքը չարորակ չէ՞ր դառնա:

Զարմիկս՝ Վազգենը մամայիս հետ: Նա հարցնում և նամակներով ասում էր, թե ինչ անալիզներ հանձնեմ

Զարմիկս՝ Վազգենը մամայիս հետ: Նա հարցնում և նամակներով ասում էր, թե ինչ անալիզներ հանձնեմ

Չգիտեմ, բայց հաստատ գիտեմ, որ քարերի պատճառով շագանակագեղձի ադենոմա ու կալցեֆիկատ առաջացավ: Հա, գիտեմ, ադենոման ու կալցեֆիկատը տղամարդկանց մոտ հաճախ է հանդիպում: Բայց աչքիս առաջ տեսա, թե ոնց իմը առաջացավ, քարերը գալիս լռվում, դեմ առնում շագանակագեղձին, հետո ղռռալով թափվում ու ճղռտում էին ճամփին ամեն ինչ, ու զգում էի, թե ոնց է շագնակագեղձս նեղվում, արյուն ես միզում, արյուն ես միզում, ու գնալով մեզդ բարակում ա, շագանակագեղձը ուռչում է ու մեզի ճամփեն նեղացնում: Հիմա որ փոքր քար էլ գա, չի ընկնի, ճամփեն շատ ա նեղացել:

Ամեն անգամ էխոյի գնալիս քարերի հետ ավելանում էին շագանակագեղձի չափսերը ու վրան կալցեֆիկատի շերտը (շագանակագեղձի վրա քարային կուտակումներ). «երկու պատճառ կա, մեկը՝ տարիքը, մյուսը՝ քարերը, անընդհատ քերծում են շագանակագեղձդ ու բորբոքում: Արդյունքում մեծանում է ու կալցեֆիկատ առաջացնում»,- ասում էր ամեն անգամ էխոյի բժիշկը:

 

ՀԳ

Երևանյան մի բարեկամս էլ իմ պես, տարին մեկ քար է գցում, վերջին վիրահատությունից հետո էլի քար է առաջացել՝«Վահան ջան, երեք լիտրից ավել խմում եմ, բայց էլի առաջացավ»: Պատմեցի իմ պատմությունը, բայց բանի տեղ չդրեց, նրան բժիշկը վստահեցրել էր, որ անհույս ա, քարի դեմն առնել չես կարող:

Entry filed under: խոհ. Tags: .

Հորս հավաքածուն նվեր անկախությանը Հայաստանի իշխանության կարմիր գիծը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: