Հայաստանի իշխանության կարմիր գիծը

11.10.2014 at 06:00 Оставьте комментарий

Թեև Սերժ Սարգսյանը կարմիր գիծը քիչ է մնում հատի, բայց երեկվա հանրահավաքը նրա դեմ չէր ուղղված:

Չէ, դեռ կարմիր գծի վրա ոտք դնել չէր Սուրիկ Խաչատրյանին՝ Լիսկային Սյունիքի մարզպետ  վերանշանակելը:

Սա միայն մի բան ցույց տվեց՝ որ հասարակական կարծիքը, ամբողջ հասարկությունը այս պահին 0 ազդեցություն ունեն նախագահի վրա:

Բայց ինչի՞ նշանակեց ու հուսահատեցրեց հասարկությանը և նրա առանց այն էլ ցածր ինքնագնահատականը 0-ից էլ ներքև իջեցրեց:

Շրջում են երեք վարկածներ՝

  1. Լիսկան ընտրություններում ապահովում է ձայներ:
  2. Նախագահը Սյունիքում հանքարդյունաբերության հետաքրքրություններ ունի և Լիսկան որպես վստահելի անձ նրա շահերն է արտահայտում:
  3. Այս պաշտոնը փողով է տրվում:

Ամենաանհավանականը առաջին տարբերակն է, Հայաստանում այս պահին կարելի է բազմաթիվ փորձառու ներկա ու նախկին պաշտոնյաներ գտնել, որոնք ամենադաժան ընտրություններում էլ կապահովեն ձայներ Հանրապետականի համար:

Եթե նույնիսկ իշխանության մեջ էլ չգտնվի փորձառու կեղծածար և հանկարծ ինչ որ ընտրության ժամանակ  մարզպետը երկչոտություն ցուցաբերի առասպելական ապստամբ կամիկաձե առաջնորդի առաջ, բան չկա, կադրեր շատ կան, ընդդիմության մեջ պատրաստ կանգնած են, երեկվա հանրահավաքում ելույթ ունեցողների մեջ այնպիսի մասնագետներ կան, ինչպես օրինակ Գագիկ Ջհանգիրյանը, որ կկեղծեն ընտրությունները նույնիսկ, եթե հակառակորդը Խուստուփի գերեզմանից դուրս եկած Գարեգին Նժդեհը լինի:

Երկրորդ պատճառն էլ քիչ հավանական է, էլի կարելի է գտնել և ընդդիմության և իշխանության մեջ մարդիկ, ովքեր կարող են վստահելիորեն ծառայել նախագահի հանքային շահերին:

Մնում է երրորդ տարբերակը. սպանությունից հետո մարզպետ նշանակելու գինը մի քանի անգամ թանկ կարժենա, քան մեկ ուրիշինը ով ավելի մաքուր կենսագրություն ունի(օրինակ, եթե  մարզպետ նշանակելը արժի 3 միլիոն դոլար, ապա մարդասպանի վրա այն կարող է արժենալ 5 միլիոն դոլար: Ինչպես դատարանում, սպանության մեղադրանքից ազատվելը ավելի թանկ է, քան գողության):

Կարո՞ղ էր հասարակությունը ազդել իշխանության վրա ու թույլ չտար մարդասպանի նշանակումը: Չգիտեմ, փորձը ցույց է տալիս, որ պայքարը ազդեցություն ունենում է, ինչպես Մաշտոցի պուրակի պաշտպանության պայքարը հաջողության հասավ՝ ի վերջո ստիպեց իշխանությանը նահանջել ու կրպակներ չկառուցել: Հիմա, պուրակը շատ հաճելի զբոսայգի է դարձել, ավելի հաճելի քան մինչև պայքարը:

Բայց Լիսկայի նշանակման դեմ պայքար չեղավ, գուցե ակտիվիստների համար ավելի կարևո՞ր է քաղաքի կենտրոնում մի քանի ծառը քան մարդկային կյանքը, չգիտեմ: Բայց եթե պայքար լիներ երկու վախճան կարող էր այն ունենալ.

  1. Պայքարի արդյունքում նշանակման գինը ավելի կբարձրանար
  2. Շարժումը այնքան հզոր կլիներ որ թույլ չէր տա Լիսկային նշանակել ու կշարունակվեր վերածվելով ապստամբության:

Լիսկայի նշանակման դեմ պայքարի դուրս չէր գա նաև աշնանային ցույցրերի սպոնսորը. Գագիկ Ծառուկյանը ասելով որ պատրաստ է ղեկավարել երկիրը ուղերձ հղեց Սերժ Սարգսյանին, որ ցույցերը իր դեմ չեն ուղղված, Սերժ Ազատիչ, բա ես քո դեմ դուրս կգա՞մ, երեք տարուց հեռանալու եք և ես կարող եմ, չէ՞, հանգիստ պայքարել նախագահ դառնալու համար(մի բացատրություն պե՞տք է, թե ոնց է լինում, որ Ծառուկյանը Բաղրամյան 26-ից բարեկամաբար դուրս է գալիս, ու հաջորդ օրը գնում ցույցի): Կարող ես, բայց սահմանդրությունը կփոխենք, ու էլ չես կարողանա(կամ նախագահի լիազորությունները կնվազեցվեն այնքան, որ նա տնտեսության ու ուժայինների ղեկավարման մեջ դեր չի ունենան, կամ էլ նախագահին կընտրի ԱԺ-ն, այսինքն համահանրապետական մի ընտրություն կլինի՝ ԱԺ-ինը, ու Հանրապետականը մեծամասնություն վերցնելով կնշանակի համ վարչապետ համ նախագահ): Լավ, բայց կարող ենք, չէ՞ պայքարել, որ ձեր էդ սահմանդրությունը չանցնի: Սերժ Ազատիչը այստեղ լռում է: Կերևա:

Ուրեմն, Ծառուկյանի, ու իր արբանյակների՝ ՀԱԿ-ի ու Ժառանգության կռիվը, եթե ինչ որ անձի դեմ է, ապա այդ անձը ավելի շուտ Հովիկ Աբրահմյանն է: Ահա, թե ինչու Աբրահմյանը ԱԺ-ում սպառնալից տոնով է պատասխանում Բարգավաճի պատգամավորի հարցերին:

Այո, Ծառուկկյանն ու Աբրահմյանը խնամիներ են, բայց դա չի կարող խոչընդոտել իշխանության համար պայքարին, հակառակը, քաղաքականությունը քանդում է ամեն ինչ, իսկ խնամիականը ամենաթույլ կապերից է: Արդեն նախադեպը կա, ինչպես  Դավիթ Շահնազարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի խնամիական կապը չկանգնեցրեց նրանց թշնամանքը. գաղափարները ընտանեկան կապերից ավելի հզոր դուրս եկան(Ատելությունը այնտեղ է հասել, որ Տեր-Պետրոսյանը երեկվա հանրահավաքում վիրավորական խոսքեր նետեց Շահնազարյանի հասցեին՝ նրան որպես եվրասիական միության հակառակորդ անվանելով՝ զավեշտալի ջղաձգվող):

Իսկ նախագահական ընտրություններին նախապատրաստվող Ծառուկյանին հեչ ձեռ չի տալիս Լիսկայի դեմ պայքարելը. Նա կարող է նույնիսկ պետք գալ:

Մարդասպանին մարզպետ նշանակելը կարմիր գիծ հատել չի այս երկրում: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյաանն էլ կարմիր գիծը չհատեց, երբ իր համաձայնությամբ քրեական անցյալով ու ներկայով Լիսկան Գորիսի քաղաքապետ դարձավ 1996-ին: ԼՏՊ-ն հատեց այդ գիծը և զրկվեց իշխանությունից, երբ համաձյանվեց Ղարաբաղը փուլային տարբերակով հանձնել Ադրբեջանին:

Կարմիր գիծը Ղարաբաղն է:

Սերժ Սարգսյանը ընդհուպ մոտեցել է կարմիր գծին երեկ՝ ստորագրելով եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանգիրը, որով սպասվում է մաքսակետեր դրվեն Հայաստանի և Ղարաբաղի սահմանին:

Ադրբեջանական մամուլը ցնծում է, որ իրենց ղեկավարը կարողացավ բաժանել Հայաստանը  Ղարաբաղից, և հասնել նրան, որ Հայաստանը ընդունվի Եվրասիական միություն առանց Ղարաբաղի(20 տարվա մեջ առաջին անգամ Ալիևին հաջողվեց սահման գծել Հայաստանի ու Ղարաբաղի միջև, երբ մայիսին Աստանայում նրա ընկեր Նազարբաևը հայտարարեց որ Հայաստանը Եվրասիա պիտի մտնի առանց Ղարաբաղի):

Թեև քաղաքագետ Սերգեյ Մինասյանը ասում է, որ այդ մաքսակետերը կլինեն ձևական, սակայն նա դժավար թե կարողանա ապահովել այդ ձևականությունը(քաղաքագետներից շատերը, ինչպես նաև Մինասյանը, դրական էին գնահատում նաև հայ-թուրքական արձանագրությունները, սակայն հետո դրանց տապալման համար ոչ մի բացատրություն չտվեցին):

Եթե Ալիևի ու Նազարբաևի առաջ նահանջում ես դնելով մաքասկետ, ապա մաքսակետի տեսակը և որակը կորոշեն ոչ թե ենթարկվողները, այլ նրանք ովքեր պարտադրել են: Հաշվարկը, թե ձևական մաքսակետեր կդնենք, չի աշխատի: Եվրասիական միության նիստերում Ալիևը հետևողականորեն կդրդի Նազարբաևին բարձրացնել Միության սահմանների վերահսկողության հարցը: Այս ճնշումներից ազատվելու միջոցը կարող է լինել միայն այն, որ իշխանությունից հեռանա նա, ով համաձյանվել է մաքսակետեր դնել, որ ամեն ինչ սկսվի նոր սպիտակ թղթից:

Հստակ է, եթե Սերժ Սարգսյանը կարմիր գիծը տրորեց, նրան հեռացնողը այս եռյակ-քառյակները չեն լինելու. ո՛չ Ծառուկյանի ո՛չ ՀԱԿ-ի համար  Ղարաբաղը Հայաստանից անջատելը մեծ ողբերգություն չի:

Այսուհանդերձ, Սարգսյանը լավ  գիտի կարմիր գծի տեղը և կփորձի ինչ որ կերպ խուսափել մաքսակետերից: Երեկ պայմանգիրը ստորագրելուց հետո Մինսկում Նազարբաևը հայտարարեց, թե սահմանների նուրբ թեմայի վերաբերյալ կոմպրոմիս է ձեռք բերվել Հայաստանի հետ: Ի՞նչ կոմպրոմիս է դա, մի կոմպրոմիս, որը չի՞ հակասելու Ղարաբաղի շահերին:

Այս հարցի պատասխանը Ղարաբաղը պետք է տա:

Entry filed under: խոհ. Tags: .

Իմ քարերի պատմությունը. թե ինչպես Փարիզից Երևան ախտորոշեցին հիվանդությունս Մի քանի դրվագ Լևոն Տեր-Պետրոսյանի աշխատանքային գրքույկից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: