Մի քանի դրվագ Լևոն Տեր-Պետրոսյանի աշխատանքային գրքույկից

16.10.2014 at 05:54 Оставьте комментарий

հոկտեմբերի 10-ի հանրահավաքում: aravot.am-ից

հոկտեմբերի 10-ի հանրահավաքում: aravot.am-ից

Եկավ այն սպասված օրը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը սահուն կերպով դառնում է նրա ծառան, ում հանձնում էր Հաագայի դատարան ու հայ ազգի ամենաոխերիմ թշնամին հռչակում:

2008-2011թթ Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա շարժման հիմնական թիրախը Ռոբերտ Քոչարյանն էր ու «քրեաօլիգարխիկ» համակարգը(Եթե Հայաստնում օլիգարխ ենք ասում, առաջին հերթին Գագիկ Ծառուկյանին ենք պատկերացնում): Նա գործի էր անցել իշխանության մոտ, որ Քոչարյանի դեմ պայքարելով Սերժ Սարգսյանից իշխանության փայ ստանա(այդ մասին տես՝ 2011-ին գրածս  «Ոչ թե շախմատ այլ որս»): Չստացվեց, Սերժ Սարգսյանը գցեց, աշխատացրեց, բայց աշխատավարձը չտվեց(ՀԱԿ-ը սպասելիքները, որ երկխոսությունը իրենց կտաներ իշխանության կոալիցիա չարդարացան):

Բայց բան չկա, առաջին նախագահի որակավորում ունեցող մասնագետը գործազուրկ չէր կարող մնալ մի հասարակությունում ուր հիշողությունը օլիգոֆրենային է: Նրա համար երկրում թափուր աշխատատեղեր կան, և կոնկուրենտ ֆիրմաները՝ Գագիկ Ծառուկյանը Լևոնին իր մոտ գործի ընդունեց:

Վերջին՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ելույթից երևում է որ նա գործի է անցել նաև Ռոբերտ Քոչարյանի մոտ: Գուցե նույն դրույքո՞վ է երկուսի մոտ էլ աշխատում, չէ՞ որ Ծառուկյանն ու Քոչարյանը գործընկրեներ են, կամ դեռևս Քոչարյանի մոտ կես դրույքո՞վ է: Հայտնի է, որ անմիջական գործի ընդունողը Ծառուկյանն է, դրա համար էլ մինչև վերջերս ԼՏՊ-ն բարեխղճորեն միայն նրա համար էր աշխատում, ապացուցելով հայ ազգին, որ խոշոր բիզնեսը աջակցման կարիք ունի և որ Ծառուկյանը հայ ազգի փրկիչ Իվանիշվիլն է: Այսուհանդերձ, արդեն ժամանակն է, որ Լևոնը երկար չսեթևեթի ու  Քոչարյանին էլ ծառայություն մատուցի:

Կամաց-կամաց, առայժմ նրան հրավիրում է պայքարել Սերժ Սարգսյանի դեմ: Հետագայում, կերևա, նայած այս երկուսից ով կդնի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, եթե Քոչարյանը դնի Լևոնը կներկայացնի նրան որպես խոշոր բիզնեսի գլխավոր պաշտպան ու նաև, թե ինչպես Քոչարյանը շարունակելով իր ռեֆորմները կանխվեց արտագաղթը ու տնտեսության աճ գրանցեց, իսկ Սերժը կործանում է երկիրը: Նաև կասի, որ մարտի մեկի համար պետք է պատասխանտվության կանչել նրան ով արյան վրա դարձավ նախագահ՝ ներկա իշխանությունն է միակ պատասխանտուն անմեղ զոհերի համար:

Լևոն Տեր-Պետրսյանի ելույթները նրա աշխատանքային գրքույկն է, որոնցում հստակ երևում է թե որ թվին ում մոտ է աշխատանքի ընդունվել:

Ահա մի քանի պատառիկ.

2014, հոկտեմբերի 10

Հակառակ որոշ հորինված կասկածների ու բամբասանքների՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Օրինաց երկիր կուսակցությունը այս շարժման հետ որեւէ առնչություն չունեն։ Եթե նրանք ուզում են մեզանից անկախ կամ մեզ զուգահեռ պայքարել սարգսյանական ռեժիմի դեմ, թող պայքարեն, ոչ ոք նրանց չի խանգարում, ավելին՝ դրա համար նույնիսկ շնորհակալ կլինենք նրանց։

2014, մարտի 1

Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց, ում հաջողվեց փափուկ իշխանափոխություն իրականացնել:

2013, ապրիլի 16

Մինչեւ խոշոր բուրժուազիան Հայաստանում չազատվի ավազակապետական կապանքներից, Հայաստանը բարգավաճ եւ ժողովրդավարական պետություն չի դառնա:

2011, Սեպտեմբերի 30

Մի քանի առիթներով ես նշել եմ, ավելին՝ Եղիազար Այնթապցի կաթողիկոսի օրինակով նաեւ լուսաբանել, որ նույնիսկ կեղծված ընտրություններից ու մարտիմեկյան ողբերգությունից հետո Սերժ Սարգսյանը պատեհություն ուներ ինչ-ինչ դրական քայլերի միջոցով շահելու ժողովրդի սիրտը եւ դրա շնորհիվ որոշ օրինակարգություն ձեռքբերելու։ Այդ նպատակին հասնելու համար նա պետք է հստակորեն սահմանազատվեր Ռոբերտ Քոչարյանի արատավոր ժառանգությունից, վճռական պայքար մղեր քրեաօլիգարխիկ համակարգի դեմ:

2011, հոկտեմբերի 1,

Որեւէ բանական մարդու համար Ռոբերտ Քոչարյանը մարած քարտ է:

Նա միայնակ մարդ է, դժբախտ: Չկա մեկը, ով այդքան անհանգիստ լինի: Նա գիտի՝ ինչ հանցանքներ է գործել, որ այս համակարգը փլվելուց հետո կանգնելու է ժողովրդի դատաստանի առջեւ:

2011 ապրիլի 27

ի՞նչ դժվար էր շախից դուրս գալ(Սերժ Սարգսյանի մասին է խոսքը) եւ, կատարելով մեր մտքով չանցնող մի չորրորդ պահանջ, մեզ մատ աներ. ասենք, ձերբակալեր ու Հաագայի դատարան հանձներ Քոչարյանին։

2010, հոկտեմբերի 15

Հայաստանի իշխանություններից կոռուպցիայի հաղթահարմանն ուղղված որեւէ ռեալ քայլ սպասելն անիմաստ է, քանի որ դրա համար անհրաժեշտ է վերափոխել երկրի ողջ տնտեսական եւ քաղաքական համակարգը, ինչն ամենեւին նրանց ձեռնտու չէ։ Այս միտքը հրաշալի կերպով ձեւակերպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի վաղամեռիկ տնօրեն Ամալյա Կոստանյանը. «Արմատացած ու համատարած կոռուպցիան,– գրում է նա,– հնարավոր չէ հաղթահարել՝ չպատժելով կոռուպցիոն բուրգի գագաթում գտնվողներին, չբացահայտելով բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց բարեկամների իրական գույքն ու եկամուտները, չպայքարելով շահերի բախման եւ քաղաքական ու տնտեսական շահերի սերտաճման դեմ, հարկային դաշտ չբերելով օլիգարխներին եւ խոշոր բիզնեսին, չձերբազատվելով արհեստական մենաշնորհներից, չապահովելով արդար դատավարություն եւ օրենքի առջեւ բոլորի հավասարությունը, չնպաստելով մաքուր ընտրությունների անցկացմանն ու քաղաքական առողջ մրցակցությանը, չերաշխավորելով խոսքի, հավաքների եւ մարդու այլ հիմնարար ազատությունները եւ չխրախուսելով ազատ մամուլը»։

ցանկացողները կարող են շարունակել աշխատանքյին գրքույկից արտատպումները

Entry filed under: խոհ. Tags: .

Հայաստանի իշխանության կարմիր գիծը «Գագիկ նախագահ» նախագիծը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: